Հատուկ հաղորդում նվիրված Խաջե Նասիր Էդդին Թուսիին
Փետրվարի 24-ը(իրանական էսֆանդ ամսի 5-ը) Խաջե Նասիր Էդդին Թուսիի ծննդյան օրն է։Նրան նվիրված հատուկ հաղորդման ընթացքում հակիրճ կանդրադառնանք իրանցի այս ականավոր մտավորականի կյանքին, կարևորագույն գործերին ու արժեքավոր ծառայություններին։Ընկերակցեք մեզ:
Հիջրեթի յոթերորդ դարի իրանցի ամենահայտնի գիտնականներից է Խաջե Նասիր էդդին Թուսին:Գիտնական, ում մտավոր և գործնական հանճարը միշտ էլ հետաքրքրել է աշխարհին և մեծ ազդեցություն է ունեցել գիտական աշխարհի վրա։Խաջե Նասիր Էդդին Թուսին ներկայացվում է, որպես շիա բանահյուսության փիլիսոփայական մեթոդի գյուտարար, յոթերորդ դարում իմաստության, մաթեմատիկայի և էթիկայի ամենամեծ ներկայացուցիչը, իսկ ոմանք՝ նրան համարում են ,որպես գիտության, քաղաքականության, կրոնի և էթիկայի կապող օղակ:Այս մեծ գրողը, փիլիսոփան, աստղագետը և մաթեմատիկոսը, Իրանի դեմ մոնղոլների արշավանքի ժամանակ դարձավ Իրանի փրկիչը և իր հնարամտությամբ կանխեց մոնղոլների առավել ավերածությունն ու արյունահեղությունը։Մարաղեի աստղադիտարանը,որը Իրանի կարևորագույն ազգային կոթողներից է , և այսօր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանն է արժանացել, կառուցվել է Խաջե Նասիրի ջանքերով և իմաստությամբ։Ի պատիվ այս մեծ գիտնականի ծառայությունների, իրանցիները Իրանի պաշտոնական օրացույցում ամեն տարի նրա ծննդյան օրը՝ էսֆանդի 5-ը (փետրվարի 24) անվանում են ,որպես Խաջե Նասիր Էդդին Թուսիի հիշատակի օր և այն կոչվել է ինժեների օր։Այսօր Էսֆանդի 5-ն է, և այս առիթով , պատրաստած հատուկ թողարկմամբ , հակիրճ կանդրադառնանք իրանցի այս ականավոր մտավորականի կյանքին, կարևորագույն գործերին ու արժեքավոր ծառայություններին։
Խաջե Նասիր Էդդին Թուսին ծնվել է Լուսնային 597 թվականի Ջամադի ալ- ավալ ամսին, Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Թուս քաղաքում:Նա, սկզբում սովորել է կրոնական և գրական գիտություններ իր հոր մոտ, ով Թուս քաղաքի ականավոր իրավաբաններից, գիտնականներից և պատմիչներից էր, ապա սովորել է մտավոր տարբեր գիտություններ՝ աստվածաբանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։Որոշ ժամանակ անց Խաջե Նասիրը մեկնում է Նեյշաբուր՝ կատարելագործելու իր կրթությունը, այն ժամանակ այդ քաղաքը համարվում էր գիտահետազոտական կենտրոն և մեծ գիտնականների ներկայության կենտրոնը,նա գիտելիքներ ձեռք բերեց տարբեր գիտությունների, հատկապես մաթեմատիկայի ու իմաստության մեջ ականավոր դասախոսներին աշակերտելով և աստիճանաբար բոլոր մտավոր ու բանավոր գիտությունների մեջ հռչակվեց ,որպես ականավոր գիտնական:
Այս ժամանակաշրջանը Իրանի պատմության մեջ կրիտիկական ժամանակաշրջան էր, քանզի մոնղոլները Կենտրոնական Ասիայից շարժվելով դեպի Խորասան՝ մեկը մյուսի հետևից թալանում էին քաղաքները:Այս կրիտիկական մթնոլորտից ազատվելու համար Խաջեն իր հետազոտությունների համար ապահով վայր էր փնտրում, և արդյունքում ընտրում է Իսմայիլիե ամրոցը, որը միակ ամուր բերդն էր մոնղոլների դեմ և ընդունեց Ղահեստանի տիրակալի հրավերը և ապաստան գտավ Էսմայիլիե բերդերում,որը ոչ միայն միակ վայրն էր, որը ապահով էր մոնղոլների արշավանքից ,այլև Էսմայիլիների բերդերում հարուստ գրադարաններ կային ,տարբեր բնագավառներում ուսումնասիրության համար:
Այս շրջանում Խաջեն ընդհանրապես զբաղվում էր գրելով, թարգմանելով ու վերլուծություններով,սակայն երբ մոնղոլները գրավեցին Ալամութի բերդը և տապալվեց Էսմայիլիների իշխանությունը ,Խաջեն ,հանձնվեց Հոլագուին և փրկվեց մահվանից և իր հնարամտությամբ ու իր նկատմամբ Հոլակուի ճանաչողությամբ ,մուտք գործեց նրա պալատը: Նա նման պատվի արժանացավ իր իմաստության ու գիտելիքի շնորհիվ: Այդ ժամանակ խաջեն իր հնարամտությամբ ,փրկեց բազմաթիվ մարդկանց ,հոգևորականների ,գիտնականների ու արվեստագետների կյանքը և կանխեց շատերի ունեցվածքների թալանի ենթարկվելը :Գրի են առնվել այն միջնորդությունները ,որ նա Հոլագուի մոտ է կատարել հոգևորականների ու մտավորականների կյանքը փրկելու համար:
Իրանցի այս գիտնականի գլուխգործոցներից էր Մարաղե քաղաքում մեծ աստղադիտարանի հիմնումը։Լուսնային 638 թվականին, Հոլագուն Խաջե Նասիր Էդդինին թույլ տվեց ,որ Մարաղայում հսկա աստղադիտարան կառուցի և այդ աստղադիտարանի կառուցմանը նպաստելու նպատակով հրահանգեց ,որ համայն երկրում նվիրատվությունները տրամադրվեն Խաջեին,որպեսզի դրա մեկ տասներորդը օգտագործվի աստղադիտարան կառուցելու և սարքավորումներ և գրքեր գնելու համար:Գրված է, որ Մարաղեի աստղադիտարանում պատրաստվել են Երկրի համաստեղությունների պատկերները ու երկիր մոլորակի քարտեզները։Այս աստղադիտարանը հագեցած էր դիտարկման լավագույն սարքավորումներով:Նույնիսկ մինչև երեք հարյուր տարի անց ,արևմուտքում դրա նմանը չի եղել :Հաշվի առնելով ժամանակի գիտական հանրության մոտ աստղադիտարանի ստեղծման կարևորությունը,գիտնականները հեռավոր վայրերից գալիս էին դիտելու աստղադիտարանը ու դրա տարբեր բաժինները և գիտելիքներ ստանալու Խաջե Նասիրից:Աստղադիտարանի մոտ կառուցվեց մեծ գրադարան, որտեղ հավաքվել էր մոտ 400,000 հատոր ընտիր գրքեր՝ Բաղդադից, Սիրիայից, Բեյրութից և Ալժիրից գիտնականների և մտավորականների օգտագործման համար:Այս գրադարանը, լաբորատոր այլ կառույցների հետ մեկտեղ, գիտական մեծ ակադեմիայի հեղինակություն ու վարկ էր շնորհել Մարաղեի աստղադիտարանին։Գրադարանում նաև չինարենից, մոնղոլերենից, սանսկրիտից, ասորերենից և արաբերենից պարսկերենի էին թարգմանվել տարբեր գրքեր և դրանք հասանելի էին դարձրել գիտությամբ զբաղվողներին և աստղադիտարանի գիտնականներին:Աստղադիտարանը, փաստորեն, գիտական կենտրոն էր, որտեղ հետազոտվում և դասավանդվում էին ժամանակի տարբեր գիտություններ՝ մաթեմատիկա, աստղագիտություն և բնական գիտություններ։
Բացի աստղագիտությունից, Խաջե Նասիր Էդդին Թուսին տիրապետում էր նաև տարբեր գիտությունների,բայց նրա շատ աշխատություններում գերիշխում է մաթեմատիկական գործերը, իսկ մաթեմատիկայում՝ երկրաչափական աշխատությունները։Աշխարհում մաթեմատիկայի գիտության առաջընթացներից շատերը ,արդյունքն են՝Խաջե ՆասիրԷդդին Թուսիի ջանքերի: Դրանց թվում են՝ մաթեմատիկայում, սինուսների գնդային օրենքի հայտնաբերումը և աստղագիտության մեջ Թուսիի զույգ կոչվող երկրաչափական մեթոդի գյուտը։Որոշ գիտնականներ նրան բնութագրում են որպես մաթեմատիկայի եռանկյունաչափության ստեղծող, իսկ մյուսները՝ որպես եռանկյունաչափության տարածող։Խաջեի Եռանկյունաչափության գրքերը ֆրանսերենի են թարգմանվել 16-րդ դարում։ Հետևաբար, գիտահետազոտող Թուսիին անվանում են միջնադարյան մուսուլման ամենամեծ մաթեմատիկոսներից մեկը։
Խաջե Նասիրը գրել, շարադրել, կազմել, թարգմանել և լուսաբանել է բազմաթիվ գրքեր։Իհարկե, թվում է, որ Խաջե Նասիրի նպատակներից է եղել՝ անցյալից պահպանված ուսմունքների ժողովածուի հավաքելը,որպեսզի կարողանա դրանք փոխանցել ապագա սերնդին այնպես, որ դրանք օգտագործվեն ուսուցման մեջ:Նա թողել է 100-ից ավելի գրքեր և գործեր , որոնցից կարելի է նշել «Շարհե Էշարաթ», «Պատիժներ իմաստության մեջ»(Թանբիհաթ դառ Հեքմաթ), «Թաջրիդ ալ- Աղայեդ դառ Քալամ», «Ախլաղե Նասերի», «Ասաս ոլ էղթեբաս դառ Մանթեղ » և «Թահռիռե Օղլիդոս դառ Հենդեսե»: Հիմնվելով Խաջե Նասիրի աստղագիտական աշխատանքների վերաբերյալ գիտնականների կատարած ուսումնասիրությունների վրա, նրանք պարզել են, որ նա տեղյակ է եղել ԱՄՆ-ի մայրցամաքի աշխարհագրական կոորդինատների մասին,մինչդեռ Կոլումբոսը, ԱՄՆ-ի մայրցամաքը հայտնաբերեց Խաջեից երկու դար անց։Կան նաև ապացույցներ, որ նա ազդել է նաև լեհ-գերմանացի աստղագետ Կոպեռնիկոսի կենտրոնական արևի տեսության վրա։
Խաջե Նասիր Էդդին Թուսին հայտնի է նաև, որպես շիա բանահյուսներից և իսլամական աշխարհի ամենաազդեցիկ գիտական գործիչներից մեկը:Նրա աշխատությունը, որը կոչվում է «Թաջրիդ ալ Էթեղադ», շիաների կարևորագույն բանահյուսություններից է, որի վրա գրվել են մի քանի մեկնաբանություններ և մեծ դեր է խաղացել բանահյուսության զարգացման գործում։Խաջե Նասիր Էդդին Թուսիի ստեղծագործությունների մեկ այլ առանձնահատկությունը նրա պերճախոսությունն ու ճարտասանությունն է և գրական ծավալուն տեղեկատվությունը,ինչն էլ պատճառ է դարձել, որ նա դասվի մեծ գրողների շարքում,որովհետև նրա գրելաոճը, ի տարբերություն մոնղոլական ժամանակաշրջանի գրողների, պարզ է ու հստակ և նա ամենադժվար կետերը ներկայացնում է սահուն, հեշտ ու արտահայտիչ բառերով։
Խաջե Նասիր Էդդինի գիտական ծառայությունները ուշադրության են արժանացել աշխարհի բազմաթիվ մտավորականների կողմից: Արաբ աշխարհի հայտնի պատմաբան Իբն Խալդունը ,Թուսիին անվանել է իսլամից հետո Իրանի մեծագույն գիտնականը և շատ ուրիշներ ,Խաջե Նասիրին համարում են միջնադարում իսլամի մեծագույն գիտնականներից մեկը:Ոմանք նրան համարում են Ավե Ցիննայից հետո ամենամեծ ազդեցիկ գործիչը,մտավորականը, գիտական և գեղարվեստական ոլորտի հանճարը:Մյուսները գիտության մեջ Խաջեին համարում են Ավե Ցիննային հավասար,այն տարբերությամբ, որ Շեյխ ալ-Ռաիսը առաջատար էր բժշկության մեջ, իսկ Խաջե Նասիրը մաթեմատիկայում գերազանցում էր մյուսներին։Այս մեծ գիտնականը վախճանվել է լուսնային 673 թվականի զիղադե ամսվա 18 -ին , սակայն նրա արժեքավոր աշխատությունները նրա անունը հավերժ գրանցել են աշխարհի պատմության մեջ:
Աշխարհահռչակ այս գիտնականի արժեքավոր ծառայությունների և գիտական դիրքի կարևորության և մաթեմատիկայի ու աստղագիտության որպես գիգանտ,Խաջեի անունը գրանցված է հարավային միջօրեականի 41-ում և լուսնի զրոյական ուղեծրում։ 1979 թվականին ռուս աստղագետի կողմից հայտնաբերված աստերոիդը կոչվել է Ալ-Թուսի անունով:Google-ը նաև փոխել է իր լոգոն արաբական աշխարհում գիտնականի ծննդյան 812-րդ տարեդարձի կապակցությամբ:Իրանում ևս Էսֆանդ 5-ը, որը համընկնում է Խաջե Նասիրի ծննդյան օրվա հետ, երկրի պաշտոնական օրացույցում գրանցվել է որպես Ինժեների օր։