Գրքի հմայքը(36)
Այն գրքերը որոնք գրվել են կին հեղինակների կողմից, շոշափում են հիմնականում կանացի թեմաներ և անդրադառնում ընտանեկան ու երեխաների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև հասարակական ու քաղաքական կյանքում կանանց դժվարություններին: Իհարկե նրանցից ոմանք ներկայացրել են նաև տվյալ ժամանակաշրջանում տիրող հասարակական արժեքները:
Էնհեդուանան աշխարհի առաջին կին գրող ու բանաստեղծն է, որի մասին հիշատակում կա պատմության մեջ: Նա Միջագետքի թագավոր Սարդոնի դուստրն էր, որ հոր կողմից ընտրվել էր որպես Նանա տաճարի քրմուհի: Էնհեդուանան երեք բանաստեղծություն է գրել Ինանայի մասին, որոնք պահպանվել են: Այդ բանաստեղծությունների թեմաները տարբեր են պատմական կրոնական հավատքից: Դրանցից մեկում Ինանան մարտնչող աստվածաուհի է, որ պարտության է մատնում մի լեռան: Երկրորդում նշվում է Ինանայի դերակատարությունը քաղաքակրթությունը ղեկավարելու և երեխաներին ու ընտանիքը կառավարելու հարցում: Երրորդ մասում Էնհեդուանան խոսում է Աստվածուհու հետ իր հարաբերությունների մասին:
Էնհեդուանան առաջին կինն է, ում անունը նշված է դեռևս 4 հազար տարվանից առաջ: Իր բանաստեղծություններից մեկում, նա իր մասին ասում է. «Մի կին, որն իրավացիորեն ունի խելք ու գիտություն, կարդացել է բոլոր լաջվարդե մատյանները, ճանաչել է երկրները, դրախտ է մտնում և գտնում է երկրի սկիզբն ու ավարտը»:
Անցած մեկ տասնամյակի ընթացքում Իրանում կին գրողները կարողացել են գրավել բավականին մեծ թվով ընթերցողների ուշադրությունը: Իրանցի գրականագետ Միր Աբեդինիի ասելով. «Վեպ գրող կանանց թիվը հասել է 300 –ի: Այսօր կին գրողների գրքերն ավելի շատ են վաճառվում»: Դա այն դեպքում, երբ իրանական վեպերը քիչ թվաքականով են հրատարակվում, իսկ որոշ կանանց գրքերի տպաքանակն անցնում է հարյուր հազարը: Որոշ գրականագետներ համոզված են, որ կին գրողները ոչ միայն հասարակությունում առաջատար են դարձել, այլ փոխել են կին գրողների մասին կարծիքները:
2004-2016թթ. հրատարակվել է կին հեղինակների 179309 գիրք, որոնց 40 տոկոսը հրատարակվել է առաջին անգամ, մյուս մասը՝ վերահրատարակվել: Գրքերի 27 տոկոսը մանկապատանեկան թեմաներով են, 20 տոկոսը՝ կրթական, 15 տոկոսը՝ կիրառական գիտությունների մասին:
101591 իրանցի կին դերակատար է եղել գրքի հրատարակության հարցում: Նրանց 30 տոկոսը գորղներ են, 12 տոկոսը՝ թարգմանիչներ, 7 տոկոսը խմբագիրներ են ու բանաստեղծներ, երկու տոկսը՝ գիտական նյութերի հեղինակներ: Փաստերը ցույց են տալիս, որ կին գրողների թիվը թարգմանիչներից շատ է:
Պատմականորեն չի կարելի ասել, թե առաջինը կանայ՞ք են սկսել գրել, թե՝ տղամարդիկ: Չնայած կանանց հոգեբանությունն ավելի մոտ է պատմվածքներ գրելուն, սակայն երևութապես տղամարդիկ այս ոլորտում առաջատար են: Իրանում և հատկապես սահմանադրական հեղափոխությունից հետո, երբ քաղաքական ու հասարակական նոր իրավիճակ ստեղծվեց, նաև նոր պայմաններ ստեղծվեցին պատմվածքներ գրելու ոլորտում: Մոհամմադ Ալի Ջամալզադեն առաջինն էր, որ գրեց «Լինում է չի լինում» պատմվածքների ժողովածուն, այդպիսով դնելով պատմվածք գրելու հիմքը: Դրանից հետո մեծ թվով տղամարդիկ սկսեցին գրել պատմվածքներ: Իսկ կանայք, որ այս շրջանում արդեն հասարակական ու քաղաքական ոլորտում բարձր դերակատարություն ունեին, նույնպես սկսեցին գրել պատմվածքներ, ինչպես նաև վեպեր: Իսկ նրանց գրքերի թեմաները կանայք էին, ընտանիքը, երեխաները, սերը, տղամարդկանց հետ հակասությունները, կանանց հասարակական ու քաղաքական խնդիրները և այլն: Իհարկե, ոմանք ներկայացրեցին նաև հասարակության մեջ իշխող արժեքները:
Կարելի է ասել, որ 1931թ. ըստ երևույթին դրվեց կին գրողների ակտիվության հիմքը: Այդ թվականից հետո կին հեղինակիների թիվը տարեցտարի ավելացավ: 2021թ նշվեց պարսկական վեպի 100 տարին: Եվ կին գրողները փայլեցին հենց այս ոլորտում: Սիմին Դանեշվարի հեղինակած «Սավուշուն» գիրքն առաջինն էր որ անդրադառնում էր նաև պատմությանը: Դանեշվարն առաջին կին գրողն է, որը ներկայացրել է նոր հասկացություն իրանցի կնոջ մասին: «Սավուշուն» գրքում նա մերժում է կնոջ մասին ավանդական պատկերացումները: Գրքի հերոսուհին՝ Զարին, պայքարում է իր վախերի ու մենակության մեջ: Եվ եթե սկզբում նաև ներկայացվում է որպես վախկոտ ու պահպանողական կին, վերջում դառնում է մի խիզախ կին: Այս գիրքը համարվում է կանացի վեպի նոր սկիզբը:
Սիմին Դանեշվարը ծնվել է Շիրազում՝ 1921թ ապրիլի 28-ին: Մանկուց նա ծանոթացել է իրանական գրականության ու արվեստի հետ: Բարձրագույն կրթությունը ստացել է Թեհրանի համալսարանի գրականության բաժնում: 1948թ․ նա հարապարակեց իր առաջին կարճ պատմվածքների ժողովածուն, որը կոչվում էր «Մարած կրակներ»: Ժողովածուի մեջ ներառված պատմվածքները տարբեր ժամանակներում հրատարակվել էին տարբեր պարբերականներում: Սիմին Դանեշվարն առաջին կինն էր, որ պրոֆեսիոսնալ կերպով գրում էր պատմվածքներ է, այն էլ այնպիսի ժամականերում, երբ կին գրող երևույթը նորույթ էր:
Մի խոսքով, այն ինչ արեց բանաստեղծուհի Ֆոռուղ ֆարոխզադը բանստեղծության բնագառավում, պատմվածքների բնագավառում արեց Սիմին Դանեշվարը: Սիմինն ամուսնացավ իրանցի հայտնի գրող Ջալալ ալ-Ահմադի հետ: Այս ամուսնությունը շատ կարևոր դեր կատարեց նրա կյանքում: 1952 թ․ Սիմին Դանեշվարը մեկնեց ՄՄՆ և երկու տարի սովորեց Ստենֆորդի համալսարանի գեղագիտության բաժնում: Եվ հենց այնտեղ էլ նա սովորեց պատմվածք գրելու գաղտնիքները: Այս ընթացքում Դանեշվարի կարճ պատմվածքները թարգմանվեցին ու հրատարակվեցին որոշ անգլալեզու թերթերում:
Սիմին Դանեշվարը մահացավ 2012 թ․մարտի 8-ին, Թեհրանում՝ 90 տարեկանում: Նրա գրքերը հիմնականում անդրադառնում են հասարակական փոփոխություններին և կանանց դերակատարությանը ինքնաճանաչողության ոլորտում:
«Սավուշուն» որ նրա ամենահայտնի գրքերից է, թարգմանվել է 17 լեզուներով և հրատարակվել է հարյուր հազարավոր օրինակներով: Նա շատ լավ պատմվածքներ էր գրում: Դանեշվարի պատմվածքներից, բացի «Մարած կրակը» ժողովածուն, կարելի է նշել նաև «Դրախտի պես քաղաքը», «Ում բարևեմ», «Թռչուններից հարցրու» և «Ընտրություն» ժողովածուն: Դանեշվարը հեղինակել է նաև «Մոլորված կղզի, մոլորված ուղտապան և մոլորված սար» վեպը:
Սիմին Դանեշվարը եղել է նաև համալսարանի դասախոս և թարգմանիչ:
«Սավուշուն» պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում Շիրազում, երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: Վեպը գեղեցիկ կերպով ներկայացնում է այդ ժամանակաշրջանը: Պատմությունը վերաբերում է Շիրազում ապրող և համեմատաբար հարուստ մի զույգի՝ Յուսուֆին ու Զարեհին: Յուսուֆը հողատեր է, սակայն ագահ չէ: Նա իր հողագործներին հարգում է ինչպես իր ընտանիքի անդամներին: Պատմությունը տեղի է ունենում Իրանի վրա Բրիտանիայի իշխանության օրոք: Յուսուֆը պայքարում է անգլիական գաղութատիրության դեմ: «Սավուշուն» վեպը և իրականություն է և խորհրդանշական կերպով ներկայացնում է որոշակի ժամանակահատվածում Իրանի պատմությունը: Դրանում առկա են նաև բանաստեղծական տողեր: Վեպում կան խորհրդանշական կերպարներ, ի դեմս որոնց կարելի է տեսնել Իրանի կրոնական ու ազգային հերոսներին:

Դանեշվարը հմուտ գրող է: Նա հատկապես լավ է ստեղծում կանացի կերպարները: «Սավուշուն» վեպը ներկայացնում է կանանց դերակատարությունը երկրի ապագա հասարակական գործընթացներում: Գրքի հատվածներից մեկում կարդում ենք. «Մարին, որը կուչ եկած քնել էր, գլուխը բարձրացրեց ու սկսեց խոսել, սակայն չկարողացավ ավարտել նախադասությունը, որովհետև բառերը խեղդվում էին կոկորդում: Սակայն նրա մտքի լույսերը դեռ վառ էին ու նա գիտեր, որ որևէ մեկն այս աշխարհում այլևս չի կարողանա դրանք մարել: Թուքը կուլ տալով, ասաց,- Այն բոլոր գործերը, որ ցանկանում եք անել, այսօր արեք: Եթե դա այսօր չանեք, նման հնարավորություն երբեք այլևս չի կրկնվի»: