Լուսավոր ապագա(29)
https://parstoday.ir/hy/radio/iran-i165304-Լուսավոր_ապագա(29)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի կիոնարվեստի զարգացումն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 06:52 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի կիոնարվեստի զարգացումն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

Թանկագին բարեկամններ, հաղորդման ընթացքում կանդրադառնանք վերջին 4 տասնամյակների ընթացքում կինոլորտում Իրանի ձեռքբերումներին:

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք արվեստի ոլորտում, հատկապես՝ կինոյում,  կանանց դերակատարության   մասին: Պետք է ասել, որ քանի որ  նախահեղափոխական շրջանում, Փահլավիների դինաստիայի օրոք կինոաշխարհի ոլորտում ոչ բարոյական մթնոլորտ էր տիրում, կանայք մեծ ներգրավվածություն չունեին կինոյում: խնդիրն առկա էր նաև այլ ոլորտներում: Իսկ դա պատճառ էր դարձել, որ կանայք քաղաքական, սոցիալական, մշակութային ու հասարակական ոլորտներում անգործության մատնվեին:

 

Քանի որ մթնոլորտն անբարոյական էր, շատ քիչ ընտանիքներ էին իրենց աղջիկներին թույլ տալիս մուտք գործել կինոյի ոլորտ: Դա շատ կարևոր էր հատկապես քանի որ մեծ հակասություն գոյություն ուներ ժողովրդի ու բռնապետական թագավորական ընտանիքի արժեհամակարգերի միջև: Շատ ընտանիքներ մտահոգվում էին, երբ նրանց աղջիկները որոշում էին կրթությունը շարունակել համալսարանում: Իրանի իսլամական հեղափոխությունը, նախքան քաղաքական հեղափոխություն լինելը, մշակութային հեղափոխություն էր: Իսլամական հեղափոխությունը փոխեց ոչ միայն երկրի իշխանությունն այլ նաև մեծ փոփոխություն առաջացրեց մշակութային ասպարեզում: Կինոարվեստում իսլամական հեղափոխությունից հետո նոր իրավիճակ ստեղծվեց և նոր ուղղություն ի հայտ եկավ, որի նպատակն էր արտացոլել հասարակության վիճակը:

ԻԻՀ առաջնորդ իմամ Խոմնեյնին 1979թ փետրվարի 2-ին անդրադարձավ կինոյի խնդրին, հստակորեն հայտարարելով. «Մենք դեմ չենք կինոարվեստին: Մենք դեմ ենք անբարոյականությանը: Մենք ռադիոհեռուստատեսության  հետ նույնպես խնդիր չունենք: Մենք դեմ ենք անբարոյական արժեքներին:   Մենք դեմ ենք այն ամենին, ինչը պետք է ծառայի  օտարներին ու մարդկային ուժի կորսվելու պատճառ դառնա»:

Իմամ խոմեյնին հավելել է. «Մենք դեմ չենք զարգացմանը: Երբ քաղաքակրթության նման երևույթները  Եվրոպայից Արևելք, հատկապես՝ Իրան հասան, փոխարեն դրանից քաղաքակիրթ ձևով օգտվելու, մեզ ներքաշեցին վայրենաբարո բարքերի մեջ: Կինոն  այդ քաղաքակրթության դրսևորումներից է, որը պետք է ծառայի մարդկանց ու դաստիարակի նրանց: Եվ դուք գիտեք, որ մեր երիտասարդները հենց այդ գործիքներն են կործանել: Մենք այդ երևույթներին ենք դեմ»:

Կինոյի մասին իմամի անդրադարձն առաջին իսկ օրից, երբ նա իսլամական հեղափոխության հաղթանակից հետ մուտք գործեց Իրան,  ցույց տվեց, որ Իրանը լուրջ է վերաբերվում այս խնդրին: Իրանում հետհեղափոխական կինոն երկու պատճառով քաղաքական համակարգի հետ անքակտելի կապ է ստեղծել: Մի կինոն նոր ձևով մեկնաբանեց  1979թ հեղափոխությունը, որը հենված էր կրոնական սկզբունքների վրա  և փորձեց այդ գործիքն օգտագործել կրոնական ու ազգային արժեքները տարածելու համար: Մյուս կողմից, երբ 1980թ․ Իրաքի բանակը հարձակվեց Իրանի վրա և Իրանի ժողովուրդն ութ տարի մարտնչեց ագրեսիայի դեմ, իրանական կինոյում  նոր էջ բացվեց, որը վերաբերում էր սրբազան պաշտպանությանը:

 

Իսլամական հեղափոխությունը նոր որակ տվեց իրանական կինոյին: Կինոն փոխեց իր ինքնությունը և եթե Մուհամմադ Ռեզա թագավորի ժամանակ այն միայն շահույթ էր հետապնդում մարդկանց զբաղեցնելով, իսլամական հեղափոխությունից հետո դարձավ նոր զարգացող արվեստ, որի հիմքում ընկած են մարդն ու մարդկային արժեքները: Իսլամական հեղափոխությունն  այսպիսով բարոյական, կրոնական ու մարդկային արժեքների հիման վրա նոր շունչ պարգևեց Իրանի կինոյին:  

Իրանի առաջնորդները նշում են, որ կինոն շատ կարևոր արվեստ է և մեծ դերակատարություն ունի: Ուստի Իրանում շատ կարևորվեց փառատոների կամակերպումը: Իրանի ամենակարևոր փառատոներից է «Ֆաջր» միջազգային կինոփառատոնը: Այն մեկնարկում է ամեն տարի Իսլամական հեղափոխության տարեդարձի միջոցառումներին զուգահեռ: Փառատոնի գլխավոր մրցանակը «Սիմորղ»-ն է:

Իսլամական հեղափոխությունը փրկեց Իրանի կինոն ու նոր շունչ պարգևեց դրան: Հեղափոխությունից հետո  զարգացան նաև վավերագարական, անիմացիոն, կրոնական ու հեղափոխական թեմաներով ուղղությունները: Պետք է ասել, որ Իրանի կինոյի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը կայանում է  նրանում, որ այն հիմնված է բարոյական արժեքների վրա: Սակայն նախահեղափոխական շրջանում կինոն տարածում էր անբարոյականություն:  

Իսլամական  հեղափոխությունից հետո կինոն դարձավ այնպիսի արժեքների ջատագով, ինչպես՝ անկախություն, կրոն, ազատություն ու ժողովրդավարություն: Իրանի կինոն վերածվեց նոր կինոյի, որը մերժում էր պոռնոգրաֆիան ու բռնությունը: Իսլամական հեղափոխությունից հետո, կինոյում ձևավորվեց նոր ուղղություն, որի հիմքում, ինչպես նշվեց, մարդն էր: Իրանական մեծ թվով ֆիլմեր գեղարվեստական արժեք ունեն: Իսլամական հեղափոխության կլինոարվեստը նաև հնարավորություն ստեղծեց, որ արվեստի այս ուղղությունը դառնա բազմաժանր՝ քաղաքական, հասարակական, սրբազան պաշտպանության և խոհափիլիսոփայական թեմաներով: Պետք է ասել, որ սրբազան պաշտպանությունն Իրանի կինոյի ամենահետաքրքիր ժանրերից էր: Իրանի կինո մուտք գործեց նաև մեկ այլ նոր ժանր՝ քաղաքական ժանրը, որն ազդված էր իսլամական հեղափոխությունից: Ռեզա Փահլավի շահը թույլ չէր տալիս, որպեսզի կինոն մուտք գործի քաղաքականություն: Սակայն իսլամական հեղափոխությունն արեց ճիշտ հակառակը՝ հնարավորություն տվեց կինոյում ներկայացնել քաղաքական հարցեր:

Իսլամական հեղափոխության առաջնորդների տեսանկյունից, կինոն ու կիոնարվեստը մեծ արժեք ունեն: Նրանք այն անվանել են «երկրի զարգացման բանալի»: Իսկ հեղափոխությունից առաջ կինոն միայն անբարոյականություն էր քարոզում: Իսլամական հեղափոխությունը նոր կինոարվեստի ձևավորման գործում շատ մեծ դեր կատարեց:

Մի խոսքով, կարելի է  ասել, որ իսլամական հեղափոխությունը մաքրագործեց Իրանի կինոն: