Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (63)
https://parstoday.ir/hy/radio/iran-i165486-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(63)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Բադր օպերացիայի հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2022 05:49 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Բադր օպերացիայի հետևանքները:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Հուր տարածաշրջանում իրականացված երկրորդ ռազմական մեծ օպերացիայի մասին: Բադր ռազմական գործողությունը 8 օր տևած պատերազմից ու դիմադրությունից հետո ավարտվեց Տարաբեհ, Լահուկ, Նահրավան, Ֆաջրա գյուղերի ազատագրմամբ, Հուրի տարածքի ավելի քան 800 քառակուսի կիլոմետրի և 13 կմ երկարությամբ Խանդաղ ճանապարհի գրավմամբ: Այս ճանապարհը գտնվում էր Բասրայի Ալ-Ամարա ճանապարհից 6 կիլոմետր հեռավորության վրա: Բադր գործողության ընթացքում 20-ից 100 տոկոսով ոչնչացվեցին իրաքյան ուժերի 7 բրիգադ և հինգ դիվիզիա: Բացի այդ 20 տոկոսով վնասվեցին Իրաքի նախագահի գվարդիան ու կոմանդոսների երրորդ կորպուսը: Իրաքի բաասական բանակի սպանվածների ու վիրավորների թիվը հատել էր 15 հազարի սահմանը: Նույնպես գերեվարվեցին թշնամական 3200 ուժեր, որոնց մեջ կային 50 սպա, 80 լեյտենանտ և 300 աստիճանավոր: Մյուս կողմից իրանական ուժերի ձեռքն ընկան 250 անձնակազմ տեղափոխող մեքենա և տարբեր տեսակի 40 հրետանի: Բարդ օպերացիան ինչպես Խեյբարը չհասավ իր առջև դրված բոլոր նպատակներին: Միևնույն ժամանակ այս երկու ռազմական օպերացիաները համարվում են նոր շրջադարձային կետ Իրանի ժողովրդի 8-ամյա սրբազան պաշտպանության ընթացքում: Խեյբար և Բադր գործողությունները կարող ենք համարել Իրանի ռազմական քայլերի հեղաշրջման ու փոփոխության մեկնակետը՝ հաջորդ տարիների ընթացքում: Իրանի մարտիկների դեմ պատերազմի դաշտում արտերկրյա աղբյուրների ու փորձագետների աջակցությամբ շոշափելի փոփոխություների ու առաջադիմության հասած Բաասական թշնամու բարդությունների դեմ իրանցիների մոտ հնարամտության առաջացումը պատերազմը մտցրեց նոր փուլ, ինչը շատ էր տարբերվում նախորդ փուլերից: Այլ խոսքով Հուր Ալ-Հովեյզեում ԻՀՊԿ-ի հնարամտությունը և Իրաքի բաասական բանակի դեմ պատերազմի նոր տեսակի հետապնդումը փոխարինեց Իրանի բանակի զինտեխնիկայի պակասը, որ Իրաքի տարածք մտնելուց հետո բարդ իրավիճակում էր հայտնվել, և ցուցադրեց այնպիսի հնարամտություն, որ զգալի ազդեցություն ունեցավ Իրաքի քաղաքական ու ռազմական որոշումների ընդունման ու պլանավորման գործում:

Խեյբար ու Բադր օպերացիաներում Իրանի հնարամտությունից հետո տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով ԱՄՆ-ն ու արաբական երկրները մտահոգվեցին: Փաստորեն Խեյբար ռազմական գործողությունը դրանով հանդերձ, որ պատերազմը հանեց փակուղային վիճակից և Իրաքին պարտադրեց մտածել Իրանի հաջողությունները կանխարգելելու մասին, ԱՄՆ-ի կողմից իր նախկին քաղաքականությունների վերատեսության ու այդ երկրի պատերազմի թատերաբեմին մոտենալու պատճառ դարձավ: Կարող ենք ասել այս ժամանակահատվածը մինչև պատերազմի ավարտը պատերազմը շարունակելու համար հնարամտությունների մեկնակետն էր, ինչի հետևանքները հաջորդ օպերացիաների ընթացքում դրսևորվում էր տարբեր կերպերով: Խեյբար և Բադր գործողությունները ցույց տվեցին, որ չնայած զինտեխնիկայի պակասին և տարբեր դժվարությունների ու խոչընդոտների առկայության ԻԻՀ-ն կարող է ձեռք բերել նախորդ օպերացիաներից շատ տարբերվող հաղթանակներ ու հաջողություններ: Խեյբար և Բադր գործողությունները խստորեն սասանեցին Սադդամի ռեժիմին և արևմուտքին ցույց տվեցին, որ միայն տեխնոլոգիաներն ու Իրաքին ցուցաբերվող քաղաքական ու տնտեսական բազմակողմանի աջակցությունները չեն կարող կանգուն պահել այս երկրին և պաշտպանել խոցելիությունից: Պատերազմի մի փուլում Բադր օպերացիան, անկախ թշնամուն հասցրած վնասներից ու կորուստներից, մեծ դեր ունեցավ Իրանի ռազմական գործնական և ինտելեկտուալ հարթությունների զարգացման վրա: Այն գծեց մի հեռանկար, որ հետագայում Ֆավի նվաճումը դարձավ դրա արդյունքի ու արգասիքների մի մասը: Այս փոփոխության կարևորոգույն կողմերից մեկը ջրային- ցամաքային մարտերի համար ռազմական համակարգի կամզավորման, ուսուցման համակարգի ձևավորման և համապատասխան զենքերի ու զինտեխնիկայի կիրառության քայլերն էին: Ջրային-ցամաքային օպերացիան, որ իրանական ուժերի գործողությունների ծրագրի մեջ մտավ Խեյբար օպերացիայով ու շարունակվեց Բադր օպերացիայում, հաջորդ օպերացիաների մեջ նույնպես դարձավ մարտերի հիմնական կողմերից մեկը: Նավակն ու ջրասուզակը նոր երևույթներ էին, որ նոր տեսակով այս կտրվածքում մուտք գործեցին պատերազմի դաշտ և կարողացան տարբեր գործողություններում՝ գետերում, ջրով ծածկված տարածքներում կամ Պարսից Ծոցում թշնամուն լուրջ բարդությունների առաջ կանգնեցնել: Այնպիսի երևույթներ, որ մինչև պատերազմի ավարտը Իրաքի բաասական բանակի համար անլուծելի խնդիրներ էին: Այլ առումով այս երկու երևույթները մի անգամ ևս հնարավորություն էին ստեղծում հարձակվել կողմերի վրա, հարձակվել  Աքաբայի վրա և շրջանցել թշնամու խոչընդոտները, որ տարբեր փոփոխությունների մեջ չափազանց կարևոր նշանակություն ունեին: Մյուս բոլոր փոփոխությունների հետ միասին այս փոփոխությունը համարվում էր թշնամիների նկատմամբ նոր առավելություն ԻԻՀ-ի համար:

Բադր օպերացիայի քարտեզը

Բադր օպերացիայից հետո Իրաքը մի անգամ ևս հասկացավ իր իսկ ձեռնարկած միջոցառումներով ու Իրանի ռազմական հարձակումները վերահսկված կարծելով հանդերձ առավել քան երբևէ զգում էր Իրանի կողմից սպասվող վտանգը: Բաասական թշնամին հասկացավ որ իրանական հնարամտությունը այս անգամ անվերջանալի  է թվում: Հետևաբար Իրաքը մի անգամ ևս ձեռնարկեց ընդլայնել իր ռազմական կարողությունը հատկապես ռազմական կազմավորումն ու համակարգումը, քանի որ իր պաշտպանական գծերի շրջանակներում Հուր Ալ-Հովեյզե ընդարձակ տարածաշրջանի ներառմամբ, այլևս իվիճակի չէր պաշտպանել զգայուն ճակատները: Հետևաբար ստեղծեց մի նոր կորպուս և Հուր Ալ-Հովեյզե տարածաշրջանի պատասխանատվությունը հանձնեց նրան: Սրանցից բացի իրաքցիները բազում քայլեր ձեռնարկեցին Հուր շրջանում պաշտպանական դիրքեր, խոչընդոտներ ու ամրություններ ստեղծելու համար, որ տարածվածության առումով մեծ կարողություն էր պահանջում և շուտով հնարվոր չէր լինի լիարժեք վերահսկողություն հաստատել այդ տարածքում: Իվերջո Իրաքի բաասական բանակի հրամանատարները մի անգամ ևս վերատեսության ու վերլուծության ենթարկեցին իրենց պաշտպանական դիրքերը որպեսզի չլինի թե ինչպես Հուր շրջանը մի ուրիշ բացթողում ևս նոր առավելություններ պարգևի իրանական ուժերին: Բադր գործողությունից հետո Սադդամի ռեժիմը ինչպես անցյալում այս անգամ էլ ջանքեր գործադրեց Պարսից Ծոցում նոր ճակատներ բացելով, նավթային պաշարների ու նավթատարների վրա հարձակվելով, քաղաքային պատերազմը խստացնելով Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ ու նույնիսկ ձեռք չբերելով իր քաղաքական ու տնտեսական նվազագույն իրավունքները ընդունել պարտադրյալ խաղաղությունը: Գուցե հնարավոր լինի ասել.«Պատերազմում երրորդ կողմ ներգրավելու,այլ խոսքով պատերազմը միջազգայնացնելու ուղղությամբ Իրաքի կողմից գործադրվող ջանքերը հենց այս կտրվածքից սկսվեցին»: Բադր գործողությանը որպես արձագանք Իրաքի կողմից գործադրված այլ քայլերը քաղաքային պատերազմների, Պարսից Ծոցում նավթատարների ու բեռնակիր նավերի վրա հարձակումների ընդլայնումն էր:

Հուր Ալ-Հովեյզեի աշխարհագրական դիրքը

Ի պատասխան Թեհրան քաղաքի վրա իրականացված օդային հարվածներին Իրանն առաջին անգամ 1984 թվականի մարտի 11-ին «Սկադբի» հրթիռ է արձակել Իրաքի Քերքուկ քաղաքի ուղղությամբ: Հրթիռն հարվածել է Քերքուկի ցեմենտի գործարանի մեծ սրահներից մեկին։ Իրաքի Թեհրանի վրա հարձակումից հետո Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խոմեյնին 1985 թվականի մարտի 12-ին հանեց Բաղդադին հարվածելու արգելքը և ԽՍՀՄ-ի առաջնորդներին ուղղված բանավոր ուղերձում քննադատեց Իրաքին հրթիռային համակարգերի տրամադրումը: Իրաքի հարձակումները բնակելի թաղամասերի վրա այնքան լայն տարածում գտան, որ ՄԱԿ-ը կոչ արեց դադարեցնել կրակը: Իրանն անմիջապես ընդունեց այդ պահանջը: Թեհրանի վրա Իրաքի Բաասական ռեժիմի հարձակումները շարունակվելուց հետո Իրանի երկրորդ հրթիռային հարձակումը Բաղդադի վրա իրականացվեց 1985 թվականի մարտի 14-ին։ Հարձակման թիրախ էր դարձել Ռաֆիդին բանկի 13 հարկանի կենտրոնական շենքը Բաղդադի կենտրոնում գտնվող Ալ-Ռաշիդ պողոտայում՝ Իրաքի պաշտպանության նախարարությունից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Հարձակումից հետո Իրանը Սադամ Հոսեյնի ռեժիմին կոչ արեց Իրանի քաղաքների հրթիռակոծմամբ Իրանին չստիպել դիմել պատասխան քայլի: