Պարսից լեզուն՝ իրանական էթնիկ խմբերի միասնականության հիմքը
Իրանը իր բնական, աշխարհագրական և քաղաքական յուրահատուկ դիրքի բերումով բազմաթիվ իրադարձություններ է թիկունքում թողել:Այն ինչ այս դարավոր երկրին կանգուն է պահել բազմաթիվ ներխուժումների դիմաց ՝դրա ազգային և իրանական ինքնությունն է,ինքնություն ,որը դրսևորվել է պարսից լեզվի շրջագծում : Իրականության մեջ պարսից լեզուն ,տեսանելի եւ անտեսանելի օղակի նման իրար է կապակցել իրանցիների և դրա էթնիկ խմբերի ազգային ինքնությունը և համարվում է իրանցիների ազգային միասնականության հիմնական գործոններից մեկը:
Լեզուն ,յուրաքանչյուր ազգի ու ժողովրդի մշակույթի հայելին է,որը հորձանուտ գետի պես անցյալի հունով է ընթանում և ներկա ժամանակում հասնում մեզ և անցյալի մշակույթն ու քաղաքակրթությունը փոխանցում մեզ:
Իրանի պանծալի պատմության ընթացքում ,ժողովրդի ազգային ինքնությունն ու միասնականությունը պահպանվել է պարսից լեզվի միջոցով և պարսից լեզուն, որպես ընդլայնված երկնակամար,իր շուրջ համախմբել է բոլոր ազգերին ու էթնիկ խմբերին: Իրանական էթնիկ խմբերի ու ազգերի բազմազանությունը դարավոր պատմություն ունի ,որը միասնականության ու միատարրության է հասել պարսից լեզվի շնորհիվ:
Իրանի պատմության միջին դարում, տարբեր լեզուների տարածմամբ հանդերձ ,պաշտոնական լեզուն էր պահլավերենը ,որը պատմական պարսից լեզվի վերափոխված տարբերակն էր և այդ լեզվից գրավոր արժեքավոր գործեր են մնացել կրոնական և ոչ կրոնական գրքերի տեսքով:
Իսլամից հետո, Իրանում անցյալի պես շարունակվեց էթնիկ և լեզվական զանազանությունը և դրան զուգահեռ պարսից լեզուն,Իրանում պաշտոնապես ճանաչվել է ,որպես մշակույթի ու արվեստի, ճաշակի, միստիկայի, փիլիսոփայության, պատմության և գրականության լեզու։Թեև իսլամի առաջին երկու դարերում, դարրի պարսկերենի մասին էական գրավոր վկայություններ չկան,սակայն դարրի պարսկերենը, որը հետագայում տարածվեց Խորասանում, իսկ հետո ողջ Իրանում, իրականում ծնունդն է այն լեզվի ,որը պաշտոնական լեզուն էր Աքեմենյան ժամանակաշրջանում:Այս լեզուն վերածնվեց այն ժամանակ, երբ թվում էր թե, Իրանի մշակույթը վերացել է, և անկախ Իրանի գոյատևման հույսը չքացել է:Դարրի պարսկերենի վերածննդով, նախ սաֆարիների,ապա սամանյանների ժամանակաշրջանում այս լեզուն կարողացավ,որպես տեսանելի և անտեսանելի օղակ միավորել իրանցիների ազգային ինքնությունը և իրանական բոլոր էթնիկ խմբերին միավորել մեկ առանցքի շուրջ:

Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսի Թուսին , երբ տեսավ սաֆարյանների և սամանիների վերելքը,աննկարագրելի խանդավառությամբ ու ուրախությամբ փորձեց Շահնամեի միջոցով , ամրապնդել Իրանի անկախությունը և ազգային , մշակութային արմատներն ու կապերը, և իրականացնել իր պատմական առաքելությունը: Շահնամեն գրվել է դարրի պարսկերենով; Լեզու, որը կարող էր Իրանի մշակութային ու պատմական բոլոր դրսեւորումները կենդանացներ Իրանի կենսունակ ժողովրդի համար ,և իր կրակոտ բառերով ու հաճելի վիպերգությամբ գրավում է ուրիշներին : «Շահնամեն» Իրանի մնայուն ժառանգության շատ հարուստ աղբյուրն է, որտեղ կարելի է տեսնել իրանական ինքնության և նրա էթնիկ խմբերի շարունակականությունը և իրանցիների հավաքական ինքնագիտակցությունը: Ֆիրդուսին ,Շահնամեում ավելի քան 1200 անգամ հիշատակում է Իրանի ու իրանցիների անունը և իրանցիների սեփականությունը դարձնում երկրի վեհությունն ու փառքը , որպեսզի դարերի խորքից հասած,ժողովրդին հիշեցնի Իրանի անցյալի ազգային ինքնությունը : Ֆիրդուսին հպարտությամբ ու պարծանքով անդրադառնում է պարսից լեզվի ամրոցի կերտման մասին և Շահնամեում այսպես ասում.«
Շինությունները դառնում են ավերակ՝
անձրևից ու արևի տապից:
Հիմքը դրեցի չափածո բարձրաբերձ պալատի.
Որին չի վնասում ոչ՝ հողմը ոչ՝ էլ անձրևը:
Տառապեցի 30 ձիգ տարիներ
Վերակենդանացրի պարսից լեզուն:
Այսուհետև ես չեմ մեռնի, միշտ կմնամ կենդանի,
Որովհետև ես ցանեցի սերմը խոսքի հայրենի։
Պարսից լեզուն ,Իրանի ժողովրդի մեծամասնության հաղորդակցվելու միջոցն է և իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության մեջ ,պարսկերենը նշվում է ,որպես երկրի պաշտոնական լեզու ,որին քիչ թե՝շատ ծանոթ են էթնիկ զանազան խմբերը: Այս լեզուն հնուց իվեր,Իրանի ժողովրդի ու էթնիկ խմբերի միասնականության առումով հույժ կարևոր դեր է խաղացել և էթնիկ,ռասայական ու լեզվական զանազան բոլոր խմբերը ,Իրանի պատմության քաղաքակրթական երեք ժամանակաշրջաններում եթե ինչ որ հարցով տարակարծիք են եղել ,ապա այդ առումով միշտ համակարծիք ու համընթաց են եղել: Այս անհրաժեշտությունն ու համախոհությունն ավելի շատ զգացել են նրանք, ովքեր կա՛մ եղել են ոչ պարսկախոսներ, կա՛մ լիովին ծանոթ են եղել արաբերեն, թուրքերեն և էթնիկ այլ բարբառներին։ Պարսից լեզվի ընտրությունը, որպես ազգային միասնության հիմնական առանցք ,ոչ՛ մոլեռանդության և ոչ՛ էլ այլ լեզուների նկատմամբ ոխերիմության պատճառով է եղել, այլ՝այս ընտրությունը կատարվել է գիտակցաբար և հիմնված սոցիալական ու պատմական կարիքների և պատասխանատվության զգացումից դրդված: Իրանում այս կողմնորոշումը եղել է ընդհանրական և ներառել է ՝ սոցիալական, մշակութային և քաղաքական բոլոր խմբերին:
Վերջերս կիբերտարածության լսարանն ականատես եղավ Իրանից դուրս պարսկալեզու որոշ հեռուստաալիքների ապարդյուն ջանքերին` Իրանի էթնիկ խմբերի միջև տարաձայնություններ առաջացնելու առումով: Ցանցերը, ինչպիսիք են BBC-ն, Iran International-ը, Ալ- Արաբիան և մի քանի այլ արևմտյան ու արաբական լրատվամիջոցներ, համատեղ ջանքերով ձգտում էին հակաիրանական արշավ սկսել, որը կոչվում էր «Մենո ֆարսի»:«track my hashtag», «brand mentions» և «hashtag ify» վեբ գործիքների միջոցով քննարկումները ապացուցում են , որ այս հեշթեգի միտումը մեկ ամսում 8-ից հասել է 44/7-ի։Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ «Monofarsi»-ի հետ կապված ամենաշատ հեշթեգներն են ՝ «Պարսկերեն-շաքար», «թուրքեր-Սեֆյան», «Իրան», «Իրան_կեղծ» և այլն: Նաև այս հեշթեգում ավելի շատ կարելի է տեսնել արտահայտություններ, ինչպիսիք են՝ «վերացմանը ձգտող», «իրանական էթնիկ խմբեր», «լեզվի վերացում », «ուսման լեզու» և այլն:
Բայց ի՞նչ է խնդիրը։Պատմությունը, ըստ երեւույթին, սկսվում է մի փորձագետի պատմվածքից ,ով այս ցանցերից մեկում , խոսում է ՝ մայրենի լեզուն չսովորելու տառապանքների ու ճնշումների և այն մասին ,որ այս հարցը խնդրահարույց է դառնում նախորդ սերունդների հետ հաղորդակցվելու առումով՝մի կողմից պարսկերեն չիմանալու, մյուս կողմից՝ մայրենի լեզուն չսովորելու պատճառով։
Այս ցանցի հարցազրույցի այդ հատվածը հրապարակվել է «Պարսկական շաքար» և «Դառը իղձեր. Իրանի լեզվական փոքրամասնությունների տառապանքի պատմությունը» վերտառությամբ՝ Manofarsi հեշթեգով։Միևնույն ժամանակ, մի քանի ցանցեր, ներառյալ «Ալ -Արաբիա»-ն խրախուսեցին օգտատերերին , թեժացնելու «Manofarsi» հեշթեգը,դրանով իսկ տարաձայնություն սառաջացնելու իրանցի էթնիկ խմբերի միջև, որոնց ընդհանուր լեզուն պարսկերենն է:
Բայց այս պառակտիչների կանխատեսումները չիրականացան , և ժողովրդի , փորձագետների և վիրտուալ ցանցերի օգտատերերի արձագանքը այս քայլին շատ ընդարձակ էր։Օրինակ, հետազոտող և անտրոպոլոգ՝Ալիռեզա Հասանզադեն այս մասին ի պատասխան գրել է.«Պարսկերենը իրանական բոլոր էթնիկ խմբերի լեզուն է:Պարսկերենը ռասայական լեզու չէ, այլ միջէթնիկ լեզու, որի զարգացման հարցով անժխտելի դեր են խաղացել իրանական բոլոր էթնիկ խմբերը՝ քրդերը, բելուջները, թուրքերը, թալիշները, գիլակները, լոռերը, թուրքմենները, արաբները, բախտիարիները և այլն։ Պարսկական գրականության էթնիկ ցրվածության քարտեզը այնպիսի բանաստեղծներով, ինչպիսիք են Շահրիարը, Սաեբ Թաբրիզին, Մոլանան, Նեզամի Գանջավին, Հազին Լահիջին, Սայեն, Բաբաթահեր Համեդանին և ուրիշներ ,լավագույն ապացույցներն են:Պարսկերենը Իրանի էթնիկ ժողովրդի մշակութային հայելին է և նրանց միասնականության ու համերաշխության երաշխիքը»:
Բանաստեղծ, գրող և համալսարանի դասախոս Մոհամմադ Ռեզա Շաֆիի Քադքանին հրապարակել է իր դասաժամերից մեկում կատարած իր արտահայտությունները ,որի մի բաժնում ասվել է.« Աստված է վկա ,որ մենք չենք ցանկանում անտեսել որևէ տեղական լեզու, քանի որ այս տեղական լեզուները մեր մշակութային երաշխիքներն են :Եթե մենք չպահպանենք այս տեղական լեզուները, մենք իրականում չենք հասկանալ մեր ընդհանուր մշակույթի հսկայական բաժինը: Բայց պարսկերենն այն միջ էթնիկ խմբերի լեզուն է, որոնցում այս բոլոր էթնիկ խմբերը համագործակցել ու գործակցել են դարեր շարունակ:Այս հսկայական ծովի ալիքները կերտելու հարցում ոչ մի ազգ չի գերադասվում այլ ազգի նկատմամբ»:
Թեհրանի պետական համալսարանի ասիստենտ ՝Միլադ Ազիմին նույնպես պարսկերենը համարում է պաշտոնական լեզու և էթնիկ խմբերի կապող օղակը և ասում է.«Այսօր պարսկերենի դեմ բազմաթիվ հարձակումներ են լինում, որոնք ունեն քաղաքական դրդապատճառներ և վերջնական նպատակը ազգային միասնությանն ու տարածքային ամբողջականությանը վնասելն է»։
Նա այսպես է շարունակում.«Պարսկերենը ճնշումների և սպառնալիքների ներքո չէ,որ դարձել է Իրանի ազգային լեզուն:Մինչև ժամանակակից դարաշրջանը, պալատը և իշխանական կառույցը միշտ կարևոր դեր են խաղացել պարսկերենի տարածման գործում, և նույնիսկ ոչ իրանցի արմատներով իշխանավորներ աջակցել են պարսկական պոեզիային և գրականությանը։Եթե լեզուն գերիշխանության և քաղաքական իշխանության գործիք լիներ և ստեղծեր գերակայություն և էթնիկ ու ռասայական խտրականություն, ինչո՞ւ էին նրանք ուժեղացրել և հզորացրել պարսկերենը,և իրենց ողջ ֆինանսական հզորությամբ բանաստեղծներին չէի՞ն խրախուսում թուրքերեն բանաստեղծություն գրել»։
Այս բացատրությունը կարող է ակնհայտ լինել, բայց պետք է հիշեցնել, որ երբ մի լեզու ներկայացվում է, որպես մի երկրի պաշտոնական լեզու, դա պայմանավորված է նրանով, որ մի երկրում, որտեղ կան մի քանի լեզուներ և տարբեր էթնիկական խմբեր ,որոնցից յուրաքանչյուրը խոսում է իր լեզվով, պետք է. լինի մի լեզու, որը բոլորը հասկանան և կարողանան խոսել այդ լեզվով: Պարսկերենը երբեք չի եղել որոշակի էթնիկ խմբի լեզուն, այլ մշակույթի լեզուն. Այս լեզուն բոլոր այն մարդկանց պատմական ժառանգությունն է, ովքեր ապրել են պարսից լեզվի պատմական տարածքում։
Իրանում,պարսկերենը սիրելը և պարսկերեն իմանալը չի պատկանում որևէ էթնիկ խմբի:Այս լեզուն եղել և մնում է Իրանի բոլոր էթնիկ խմբերի, աղանդների,ցեղախմբերի և սոցիալական խավերի միասնականության և կապի կարևոր գործոնն ու գաղտնիքը։Դա միջոց է ՝կանխելու քաոսը,տարածությունը և տարանջատումը, և Իրանի պատմության ընթացքում այս երկրի բոլոր ժողովուրդները և տարբեր էթնիկ խմբերն ու ցեղերը, դա կենդանի պահելու անհրաժեշտության հարցում եղել են ՝ ներդաշնակ ու համակարծիք:Իրանի բոլոր սոցիալական խմբերը՝ ամեն կատեգորիայից ու խավից և ամեն տեսակ հայացքով ու վարքագծով , թեև որոշ պարագաներում եղել են տարակարծիք,սակայն ,այս հարցով բոլորը եղել են համակարծիք ու միատարր: Թուրք, քուրդ, ֆարս,ու բելուջ էթնիկ խմբերը և ֆաղիհ , միստիկ, փիլիսոփա և իմաստուն և սուննի ու շիա, ոչ մեկը չի կասկածում պարսկերենի դերի և կարևորության մասին և դրա ընտրության վերաբերյալ՝ արտացոլելու իրենց սրտի և մտքի գաղտնիքները, և այս հարցով նրանք միասնական են ու համակարծիք: