Պարսից լեզուն՝ իրանական էթնիկ խմբերի միասնականության հիմքը
https://parstoday.ir/hy/radio/iran-i165488-Պարսից_լեզուն_իրանական_էթնիկ_խմբերի_միասնականության_հիմքը
Իրանը իր բնական, աշխարհագրական և քաղաքական յուրահատուկ դիրքի բերումով բազմաթիվ իրադարձություններ է թիկունքում թողել:Այն ինչ այս դարավոր երկրին կանգուն է պահել բազմաթիվ ներխուժումների դիմաց ՝դրա ազգային և իրանական ինքնությունն է,ինքնություն ,որը դրսևորվել է պարսից լեզվի շրջագծում : Իրականության մեջ պարսից լեզուն ,տեսանելի եւ անտեսանելի օղակի նման իրար է կապակցել իրանցիների և դրա էթնիկ խմբերի ազգային ինքնությունը և համարվում է իրանցիների ազգային միասնականության հիմնական գործոններից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2022 05:56 Asia/Tehran

Իրանը իր բնական, աշխարհագրական և քաղաքական յուրահատուկ դիրքի բերումով բազմաթիվ իրադարձություններ է թիկունքում թողել:Այն ինչ այս դարավոր երկրին կանգուն է պահել բազմաթիվ ներխուժումների դիմաց ՝դրա ազգային և իրանական ինքնությունն է,ինքնություն ,որը դրսևորվել է պարսից լեզվի շրջագծում : Իրականության մեջ պարսից լեզուն ,տեսանելի եւ անտեսանելի օղակի նման իրար է կապակցել իրանցիների և դրա էթնիկ խմբերի ազգային ինքնությունը և համարվում է իրանցիների ազգային միասնականության հիմնական գործոններից մեկը:

Լեզուն ,յուրաքանչյուր ազգի ու ժողովրդի մշակույթի հայելին է,որը հորձանուտ գետի պես անցյալի հունով է ընթանում և ներկա ժամանակում հասնում մեզ և անցյալի մշակույթն ու քաղաքակրթությունը փոխանցում մեզ:

Իրանի պանծալի պատմության ընթացքում ,ժողովրդի ազգային ինքնությունն ու միասնականությունը  պահպանվել է պարսից լեզվի միջոցով և պարսից լեզուն, որպես ընդլայնված երկնակամար,իր շուրջ համախմբել է բոլոր ազգերին ու էթնիկ խմբերին: Իրանական էթնիկ խմբերի ու ազգերի բազմազանությունը դարավոր պատմություն ունի ,որը միասնականության ու միատարրության է հասել պարսից լեզվի շնորհիվ:

Իրանի պատմության միջին դարում, տարբեր լեզուների տարածմամբ հանդերձ ,պաշտոնական լեզուն էր պահլավերենը ,որը պատմական պարսից լեզվի վերափոխված տարբերակն էր և այդ լեզվից գրավոր արժեքավոր գործեր են մնացել կրոնական և ոչ կրոնական գրքերի տեսքով:

Իսլամից հետո, Իրանում անցյալի պես շարունակվեց էթնիկ և լեզվական զանազանությունը և դրան զուգահեռ պարսից լեզուն,Իրանում պաշտոնապես ճանաչվել է ,որպես մշակույթի ու արվեստի,  ճաշակի, միստիկայի, փիլիսոփայության, պատմության և գրականության լեզու։Թեև իսլամի առաջին երկու դարերում, դարրի պարսկերենի մասին էական գրավոր վկայություններ չկան,սակայն դարրի պարսկերենը, որը հետագայում տարածվեց  Խորասանում, իսկ հետո ողջ Իրանում, իրականում ծնունդն է այն լեզվի ,որը պաշտոնական լեզուն էր Աքեմենյան ժամանակաշրջանում:Այս լեզուն վերածնվեց այն ժամանակ, երբ թվում էր թե, Իրանի  մշակույթը վերացել է, և անկախ Իրանի գոյատևման հույսը չքացել է:Դարրի պարսկերենի վերածննդով, նախ սաֆարիների,ապա սամանյանների  ժամանակաշրջանում այս լեզուն կարողացավ,որպես տեսանելի և անտեսանելի օղակ  միավորել իրանցիների ազգային ինքնությունը  և   իրանական բոլոր էթնիկ խմբերին միավորել  մեկ առանցքի շուրջ: 

Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսի Թուսին , երբ տեսավ սաֆարյանների և սամանիների վերելքը,աննկարագրելի խանդավառությամբ ու ուրախությամբ փորձեց  Շահնամեի միջոցով  , ամրապնդել Իրանի անկախությունը և  ազգային , մշակութային արմատներն ու կապերը, և իրականացնել  իր պատմական առաքելությունը: Շահնամեն գրվել է դարրի պարսկերենով; Լեզու, որը կարող էր  Իրանի  մշակութային ու պատմական բոլոր  դրսեւորումները  կենդանացներ Իրանի կենսունակ  ժողովրդի համար ,և իր կրակոտ բառերով ու հաճելի վիպերգությամբ  գրավում է ուրիշներին : «Շահնամեն» Իրանի մնայուն ժառանգության շատ հարուստ  աղբյուրն է, որտեղ կարելի է տեսնել  իրանական ինքնության և նրա էթնիկ խմբերի  շարունակականությունը և իրանցիների հավաքական ինքնագիտակցությունը: Ֆիրդուսին ,Շահնամեում ավելի քան 1200 անգամ հիշատակում է Իրանի ու իրանցիների անունը  և իրանցիների սեփականությունը դարձնում  երկրի վեհությունն ու փառքը , որպեսզի դարերի խորքից հասած,ժողովրդին հիշեցնի  Իրանի անցյալի ազգային ինքնությունը : Ֆիրդուսին հպարտությամբ ու պարծանքով անդրադառնում է պարսից լեզվի ամրոցի կերտման մասին և Շահնամեում այսպես ասում.«

Շինությունները դառնում են ավերակ՝

անձրևից ու արևի տապից:

Հիմքը դրեցի չափածո բարձրաբերձ պալատի.

Որին  չի վնասում ոչ՝ հողմը ոչ՝ էլ  անձրևը:

Տառապեցի 30 ձիգ տարիներ      

 Վերակենդանացրի պարսից լեզուն:

Այսուհետև ես չեմ մեռնի, միշտ կմնամ կենդանի,

Որովհետև ես ցանեցի սերմը խոսքի հայրենի։

 

Հեքիմ Ֆիրդուսիի դամբարանը Թուսում (Մաշհադ)

Պարսից լեզուն ,Իրանի ժողովրդի մեծամասնության հաղորդակցվելու միջոցն է և իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության մեջ ,պարսկերենը նշվում է ,որպես երկրի պաշտոնական լեզու ,որին քիչ թե՝շատ ծանոթ են  էթնիկ զանազան խմբերը: Այս լեզուն հնուց իվեր,Իրանի ժողովրդի ու էթնիկ խմբերի միասնականության առումով հույժ կարևոր դեր է խաղացել և էթնիկ,ռասայական ու լեզվական զանազան բոլոր խմբերը ,Իրանի պատմության քաղաքակրթական երեք ժամանակաշրջաններում եթե ինչ որ հարցով տարակարծիք են եղել ,ապա այդ առումով միշտ համակարծիք ու համընթաց են եղել: Այս անհրաժեշտությունն ու համախոհությունն ավելի շատ զգացել են նրանք, ովքեր կա՛մ եղել են ոչ պարսկախոսներ, կա՛մ լիովին ծանոթ են եղել արաբերեն, թուրքերեն և  էթնիկ այլ  բարբառներին։ Պարսից լեզվի  ընտրությունը, որպես ազգային միասնության հիմնական առանցք ,ոչ՛ մոլեռանդության և ոչ՛ էլ այլ  լեզուների նկատմամբ ոխերիմության պատճառով է եղել, այլ՝այս ընտրությունը կատարվել է գիտակցաբար և հիմնված սոցիալական ու  պատմական կարիքների և պատասխանատվության զգացումից դրդված: Իրանում այս կողմնորոշումը եղել է ընդհանրական և ներառել է ՝ սոցիալական, մշակութային և քաղաքական բոլոր խմբերին:

Վերջերս կիբերտարածության լսարանն ականատես եղավ Իրանից դուրս պարսկալեզու որոշ հեռուստաալիքների ապարդյուն  ջանքերին` Իրանի էթնիկ խմբերի միջև տարաձայնություններ առաջացնելու առումով: Ցանցերը, ինչպիսիք են BBC-ն, Iran International-ը, Ալ- Արաբիան և մի քանի այլ արևմտյան ու արաբական լրատվամիջոցներ, համատեղ ջանքերով ձգտում էին հակաիրանական արշավ սկսել, որը կոչվում էր «Մենո ֆարսի»:«track my hashtag», «brand mentions» և «hashtag ify» վեբ գործիքների միջոցով  քննարկումները  ապացուցում են  , որ այս հեշթեգի միտումը մեկ ամսում 8-ից հասել է 44/7-ի։Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ  «Monofarsi»-ի հետ կապված ամենաշատ հեշթեգներն են ՝ «Պարսկերեն-շաքար», «թուրքեր-Սեֆյան», «Իրան», «Իրան_կեղծ» և այլն: Նաև այս հեշթեգում ավելի շատ կարելի է տեսնել արտահայտություններ, ինչպիսիք են՝ «վերացմանը ձգտող», «իրանական էթնիկ խմբեր», «լեզվի վերացում », «ուսման  լեզու» և այլն: 

Բայց ի՞նչ է խնդիրը։Պատմությունը, ըստ երեւույթին, սկսվում է մի  փորձագետի պատմվածքից ,ով այս ցանցերից մեկում , խոսում է ՝ մայրենի լեզուն չսովորելու տառապանքների ու ճնշումների և այն մասին ,որ այս հարցը խնդրահարույց  է դառնում  նախորդ սերունդների հետ հաղորդակցվելու առումով՝մի կողմից պարսկերեն չիմանալու, մյուս կողմից՝ մայրենի լեզուն չսովորելու պատճառով։

Այս ցանցի հարցազրույցի այդ հատվածը հրապարակվել է «Պարսկական շաքար» և «Դառը իղձեր. Իրանի լեզվական փոքրամասնությունների տառապանքի պատմությունը» վերտառությամբ՝ Manofarsi հեշթեգով։Միևնույն ժամանակ, մի քանի ցանցեր, ներառյալ «Ալ -Արաբիա»-ն խրախուսեցին  օգտատերերին , թեժացնելու «Manofarsi» հեշթեգը,դրանով իսկ տարաձայնություն  սառաջացնելու  իրանցի էթնիկ խմբերի միջև, որոնց ընդհանուր լեզուն պարսկերենն է: 

Բայց այս պառակտիչների կանխատեսումները չիրականացան , և ժողովրդի , փորձագետների և վիրտուալ ցանցերի օգտատերերի արձագանքը այս քայլին շատ ընդարձակ էր։Օրինակ, հետազոտող և անտրոպոլոգ՝Ալիռեզա Հասանզադեն այս մասին ի պատասխան գրել է.«Պարսկերենը իրանական բոլոր էթնիկ խմբերի լեզուն է:Պարսկերենը ռասայական լեզու չէ, այլ միջէթնիկ լեզու, որի զարգացման հարցով անժխտելի դեր են խաղացել  իրանական բոլոր էթնիկ խմբերը՝ քրդերը, բելուջները, թուրքերը, թալիշները, գիլակները, լոռերը, թուրքմենները, արաբները, բախտիարիները և այլն։ Պարսկական գրականության էթնիկ ցրվածության քարտեզը այնպիսի բանաստեղծներով, ինչպիսիք են Շահրիարը, Սաեբ Թաբրիզին, Մոլանան, Նեզամի Գանջավին, Հազին Լահիջին, Սայեն, Բաբաթահեր Համեդանին և ուրիշներ ,լավագույն ապացույցներն են:Պարսկերենը Իրանի էթնիկ  ժողովրդի մշակութային հայելին է և  նրանց  միասնականության ու համերաշխության երաշխիքը»:

Բանաստեղծ, գրող և համալսարանի դասախոս  Մոհամմադ Ռեզա Շաֆիի Քադքանին հրապարակել է իր դասաժամերից մեկում կատարած իր արտահայտությունները ,որի մի բաժնում ասվել է.« Աստված է վկա ,որ մենք չենք ցանկանում անտեսել որևէ տեղական լեզու, քանի որ այս տեղական լեզուները մեր մշակութային երաշխիքներն են :Եթե ​​մենք չպահպանենք այս տեղական լեզուները, մենք իրականում չենք հասկանալ մեր ընդհանուր մշակույթի հսկայական բաժինը: Բայց պարսկերենն այն միջ էթնիկ խմբերի լեզուն է, որոնցում այս բոլոր էթնիկ խմբերը համագործակցել ու գործակցել են դարեր շարունակ:Այս հսկայական ծովի ալիքները կերտելու  հարցում ոչ մի ազգ չի գերադասվում   այլ ազգի նկատմամբ»:

Թեհրանի պետական համալսարանի ասիստենտ ՝Միլադ Ազիմին նույնպես պարսկերենը համարում է պաշտոնական լեզու և  էթնիկ խմբերի կապող օղակը և ասում է.«Այսօր պարսկերենի դեմ բազմաթիվ հարձակումներ են լինում, որոնք ունեն քաղաքական դրդապատճառներ և  վերջնական նպատակը ազգային միասնությանն ու տարածքային ամբողջականությանը վնասելն է»։

Նա այսպես է շարունակում.«Պարսկերենը ճնշումների և սպառնալիքների ներքո չէ,որ  դարձել է Իրանի ազգային լեզուն:Մինչև ժամանակակից դարաշրջանը, պալատը  և իշխանական կառույցը  միշտ կարևոր դեր են խաղացել պարսկերենի տարածման գործում, և նույնիսկ ոչ իրանցի  արմատներով իշխանավորներ  աջակցել են պարսկական պոեզիային և գրականությանը։Եթե ​​լեզուն գերիշխանության և քաղաքական իշխանության գործիք լիներ  և ստեղծեր գերակայություն  և էթնիկ ու ռասայական խտրականություն, ինչո՞ւ էին  նրանք ուժեղացրել և հզորացրել պարսկերենը,և իրենց ողջ ֆինանսական հզորությամբ բանաստեղծներին չէի՞ն խրախուսում թուրքերեն բանաստեղծություն գրել»։

Այս բացատրությունը կարող է ակնհայտ լինել, բայց  պետք է հիշեցնել, որ երբ մի  լեզու ներկայացվում է, որպես մի երկրի պաշտոնական լեզու, դա պայմանավորված է նրանով, որ մի երկրում, որտեղ կան մի քանի լեզուներ և տարբեր էթնիկական խմբեր ,որոնցից  յուրաքանչյուրը խոսում է իր լեզվով, պետք է. լինի մի  լեզու, որը բոլորը հասկանան  և  կարողանան խոսել այդ լեզվով: Պարսկերենը երբեք չի եղել որոշակի էթնիկ խմբի լեզուն, այլ մշակույթի լեզուն. Այս լեզուն բոլոր այն մարդկանց պատմական ժառանգությունն է, ովքեր ապրել են պարսից լեզվի  պատմական տարածքում։

Իրանում,պարսկերենը սիրելը և պարսկերեն իմանալը չի   պատկանում որևէ էթնիկ խմբի:Այս լեզուն եղել և մնում է Իրանի բոլոր էթնիկ խմբերի, աղանդների,ցեղախմբերի և սոցիալական խավերի միասնականության  և կապի կարևոր գործոնն  ու գաղտնիքը։Դա միջոց է ՝կանխելու քաոսը,տարածությունը և տարանջատումը, և Իրանի պատմության ընթացքում այս երկրի բոլոր ժողովուրդները և  տարբեր էթնիկ խմբերն ու ցեղերը, դա    կենդանի պահելու անհրաժեշտության հարցում եղել են ՝ ներդաշնակ ու համակարծիք:Իրանի բոլոր սոցիալական խմբերը՝ ամեն կատեգորիայից ու խավից  և ամեն տեսակ հայացքով ու վարքագծով , թեև որոշ պարագաներում եղել են տարակարծիք,սակայն ,այս հարցով բոլորը եղել են համակարծիք ու միատարր: Թուրք, քուրդ, ֆարս,ու բելուջ էթնիկ խմբերը և   ֆաղիհ , միստիկ, փիլիսոփա և իմաստուն և սուննի ու շիա, ոչ մեկը չի կասկածում պարսկերենի դերի և կարևորության մասին և դրա ընտրության վերաբերյալ՝ արտացոլելու իրենց սրտի և մտքի  գաղտնիքները, և այս հարցով նրանք միասնական են ու համակարծիք: