Շաբաթվա ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՝ Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ ընթացող բանակցությունները և Ուկրայինայի ճգնաժամը։
Հեռախոսազրույցում, Ռայիսին շեշտել է.«ՆԱՏՕ-ի ընդլայնումը , լուրջ սպառնալիք է՝տարբեր տարածքներում անկախ երկրների կայունության ու անվտանգության համար»:
Վլադիմիր Պուիտնն ևս հեռախոսազրույցի ընթացքում ներկա իրավիճակը օրինական պատասխանն է համարել տասնամյակների ընթացքում անվտանգության պայմանագրերի խախտման և Ռուսաստանի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին։
Իրանի Իսլամական Հանարապետության ԱԳ նախարարը ևս փետրվարի 24-ին ,իր t թվիթերյան միկրոբլոգում արած գրառմամբ ,Ուկրայինայի իրադարձությունների մասին գրել է.«Ուկրայինայի ճգնաժամի հիմքում ընկած են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սադրիչ գործողությունները»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը ,ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ ընթացող բանակցություններին և քննարկելով այս բանակցություններին առնչվող վերջին իրադարձությունները ,հստակեցրել է.«Իրանը Վիեննայի բանակցություններում իր կարմիր գծերի հարցում զիջումների չի գնալու»:
Սերգեյ Լավրովն անդրադառնալով երկու երկրների համագործակցությանն ասել է. «Մոսկվան միշտ պաշտպանել է Վիեննայի բանակցություններում Իրանի դիրքորոշումը: Մենք Վիեննայում համագործակցում ենք մեր իրանցի ընկերների հետ և շարունակելու ենք այդ համագործակցությունը»:
Գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման ինստիտուտի (ISC) ղեկավար Մոհամմադ Ջավադ Դեհղանին հայտնել է 2021 թվականին, Իսլամական աշխարհի համալսարանների վարկանիշային աղյուսակի արդյունքների հրապարակման մասին և ասել.«Իսլամական 28 երկրների 398 համալսարաններից Իրանի 58 համալսարաններ ներառված են այդ ցուցակում»:
Դեհղանին ավելացրել է.«Իսլամ աշխարհի համալսարանների վարկանիշում ,ամենաշատ համալսարանները պատկանում են Թուրքիային, Իրանին և Մալայզիային, որոնք համապատասխանաբար 101, 58 և 31 համալսարաններ են այս երկրներից»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ ՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշելով , որ իրանական պատվիրակությունը լրջորեն առաջ է տանում Վիեննայի բանակցությունները,ասել է.«Իրանը բանակցությունների ընթացքում կառուցողական առաջարկներ է ներկայացրել և քննարկել է բանակցությունների մյուս կողմերի առաջարկները և Իրանի ժողովրդի շահերին այդ առաջակների համապատասխանելու մակարդակը»։
Իրանի նախագահը ընդգծել է ,որ իրանական պատվիրակությունը բազմիցս հայտարարել է, որ ողջունում է Իրանի ժողովրդի իրավունքները երաշխավորող և պաշտպանող նախաձեռնությունները և հավելել է.«Քաղաքական ճնշումները կամ պահանջները արծարծվել են Իրանի ժողովրդի վրա ճնշման լծակները պահպանելու նպատակով և խաթարում են համաձայնության հասնելու հեռանկարը»։
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ասել է.«Վիեննայի բանակցություններում լավ առաջընթացներ են նկատվում և հուսանք որ ինչքան շուտ արդյունավորվեն բանակցությունները»:
Իրանի մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է դեպի ԷԿՕ-ի անդամ երկրներ Իրանի արտահանման 51 տոկոս աճի մասին։
Իրանի մաքսատան խոսնակ «Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին, կիրակի փետրվարի 20-ին, ասել է.«1400 թվականի առաջին 10 ամիսներին Իրանի արտահանման ծավալը դեպի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԷԿՕ)-ի անդամ 9 երկրներ, կազմել է 8 միլիարդ 419 միլիոն դոլար,ինչը՝1399 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51%-ով»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթե Ռավանչին ուրբաթ օրը, խոսելով Սիրիայի իրադարձությունների մասին՝Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բազմիցս խախտման դեպքերին։ Նա ասել է.«Սիրիայում Իսրայելի ռեժիմի վերջին հարձակումները, որոնց թիրախում էին խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները, միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է»:
Նա հավելել է.«Մենք Անվտանգության խորհրդից պահանջում ենք ,որ այդ ռեժիմը պատասխանատվության ենթարկվի , յուրաքանչյուր ագրեսիայի կամ դաժան գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների դեմ ուժ կիրառելու ակնհայտ սպառնալիքների համար, որոնք վտանգում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ,շաբաթ փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի 58-րդ նիստում ասել է.«Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է այնպիսի սյուների վրա, ինչպիսիք են «հարևանությունը», «ասիամետությունը», «խելացի փոխգործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումն աշխարհի բոլոր երկրների, հատկապես իսլամական աշխարհի հետ՝ հիմնված ընդհանուր շահերի, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու » և «Բազմակողմանիության տարածման ու հովանավորման և միահեծանությանը դիմակայելու» վրա»:
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Մենք համոզված ենք ,որ սպառազինական զինանոցները ,երբևէ անվտանգություն չեն ապահովելու: Տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը միայն բարդացնում և վատթարանում են անվտանգության իրավիճակը և ավելացնում դժվարությունները: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը կարող է ապահովվել հավաքական մասնակցության և համագործակցության միջոցով։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ,Իրանի ԱԳ նախարարը բանակցել է Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների պաշտոնյաների հետ , երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։
Իրանական «Քովո Իրան Բարեքաթ» պատվաստանյութը , Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականը ստանալով ներառվել է համաշխարհային գրանցման գործընթացում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 18-ին EUL/PQ գնահատման գործընթացում հրապարակելով կորոնավիրուսի պատվաստանյութերի կարգավիճակը,ցուցակի 21-րդ համարը հատկացրել է Բարաքաթ պատվաստանյութին:
Կազմակերպությունը հայտնել է..«Այս պատվաստանյութի անվանումն է «Քովո Իրան » (CovIran), որը արտադրել է Իրանի «Բարեքաթ» դեղարդյունաբերության խմբին պատկանող «Շաֆա ֆարմոդ»ընկերությունը:
Իրանի ու Կատարի պաշտոնատարները երկուշաբթի փետրվարի 21-ին Իրանի Իսլ.Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Կատարի էմիր «Շեյխ Թամիմ բեն Համադ Ալե Սանի»-ի ներկայությամբ,զանազան ոլորտներում համագործակցության 14 փաստաթղթեր են ստորագրել :Այս փաստաթղթերը առնչվում են ավիացիային, առևտրին, նավագնացությանը, ռադիո հեռուստաընկերությանը, վիզայի ռեժիմի չեղարկմանը, էլեկտրաէներգիային, ստանդարտներին, մշակութային և ուսման ոլորտներին:
Դոհա կատարած այցի ընթացքում, Ռայիսին մասնակցել և ելույթով հանդես է եկել գազ արտահանող երկրների ֆորումի վեցերորդ գագաթնաժողովին։
Կատարում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Բնական գազը ձևավորում է աշխարհի էներգետիկայի ապագան և հանդիսանում է էներգիայի կարևոր աղբյուր հասարակության համար։ «Որպես հսկայական պաշարներ ունեցող և բնական գազ արտահանող երկրներ՝ մենք պետք է մեր ուղերձը թափանցիկ կերպով հայտնենք աշխարհին: Այս ֆորումի նպատակն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխանության իրավունքը և ավելի շատ համագործակցել բնական գազի հետախուզման ոլորտում»:»:
Թանկագին ունկնդիրներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: