Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(25)
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից դիտարկված կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է՝ ժողովուրդների և իսլամական երկրների միջև պառակտող հոսանքների դեմ զգոնության պահպանումը:
Քաղաքական հարցերի վերլուծաբան և տեսաբան Նոամ Չամսկին, Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի սադրանքների և միջամտությունների մասին մի հոդվածում գրել է.«ԻԼԻՊ-ը, ինչպես և ահաբեկչական մյուս խմբավորումները, ձևավորվել և հզորացել են տարածաշրջանում ,ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի հետևանքով»:
ԱՄՆ-ը,2001 թվականից՝ Ալղաիդայի, այսինքն հենց նույն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով, որն ըստ Թրամփի և Քլինթոնի,ԱՄՆ-ն է ստեղծել այն ,ահաբեկչության նկատմամբ գործիքային և ընտրովի մոտեցում է դրսևորել և ահաբեկչական այս խմբերի նկատմամբ տարածաշրջանի որոշ երկրների հովանավորությունը, պատճառ է դարձել ստեղծվեն ԻԼԻՊ-ը և ահաբեկչական տասնյակ այլ խմբեր:
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ռանդ Պավելը,այդ երկրի սխալ քաղաքականությունները և Սիրիայի ճգնաժամում այդ երկրի չափից ավելի միջամտությունը ,հարմար ապաստան է համարում արևմտյան Ասիայի ահաբեկիչների և լարվածությունը Իրաքի հյուսիսում տարածվելու համար: Նա ԻԼԻՊ-ի ուժեղացման պատճառներից մեկը՝ Սիրիայում այդ խմբավորման դաշնակիցների համար ամերիկյան զենքեր առաքելն է համարում և ասում է.«ԻԼԻՊ-ը Սիրիայում մեր դաշնակիցն էր: Դամասկոսի կառավարությանը հավատարիմ ուժերին հետ մղելու համար ,մենք զինյալներին զենք ենք տվել և նրանց համար անվտանգ վայր ստեղծել Սիրիայում։Իմ կարծիքով՝ Սիրիայում մեր միջամտությունը հանգեցրեց Իրաքի ներկայիս իրավիճակին»:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության կազմակերպության նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենի բացահայտումներում ,ԻԼԻՊ-ին և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին գրվել է.«ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունները ներգրավված են եղել ԻԼԻՊ-ի ձևավորման գործում և «Մեղվափեթակ» կոչվող գործողության շրջանակներում,կազմել են ԻԼԻՊ-ը»:
Փաստորեն, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը արևմտյան Ասիայում նպատակ է ունեցել ճանապարհ հարթել Վաշինգտոնի միջամտությունների և Իսրայելի անօրինական ռեժիմի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների գոյությունը պահպանելու համար:
Սեպտեմբերի 11-ից հետո տարածաշրջան ներթափանցելու ԱՄՆ-ի ռազմավարություններից մեկն է եղել՝ տարածաշրջանում ռազմակայանների ընդլայնումը:
Այդ կապակցությամբ ,ԱՄՆ-ն իր ուժերի զգալի մասը տեղակայել է Սաուդյան Արաբիայի բազաներում։Այս երկրում ԱՄՆ-ի բանակին պատկանող տարբեր ռազմական օբյեկտներ կան Դամամում, Հաֆուֆում, Խաբարում, Թաբուկում, Յանբաում, Զահրանում գտնվող մալեք Աբդոլ Ազիզի բազայում, Ջիդայում գտնվող մալեք Ֆահդ ռազմածովային բազայում, Աբհայում գտնվող մալեք Խալիդ ավիաբազայում, Ռիադի ռազմաբազայում և Ալ-Թաիֆի ռազմաբազայում:
Ռիադի հարավում գտնվող «Ալ-Ամիր Սոլթան» ավիաբազան Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ամենակարևոր ռազմաբազան է:Նշանակալից են նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաբազաները Քուվեյթում:Տարածաշրջանի արաբական երկրների մեջ ,Քուվեյթը ամենաշատն է հովանավորում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը :
Անցյալ տասնամյակի ընթացքում,ԱՄՆ-ն ավելի քան 6 միլիարդ դոլար զինամթերք է վաճառել այդ երկրին: Բացի այդ, Քուվեյթը վճարում է այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ֆինանսական ծախսերի հիմնական մասը:
Քուվեյթում ,որն ավելի շատ նման է ԱՄՆ-ի մեծ ռազմաբազայի ,տեղակայված են այդ երկրի բանակայինների 6 ճամբարներ և երկու ավիաբազաներ:
Կատարը ևս ԱՄՆ-ին է տրամադրել մի քանի ռազմաբազաներ աջակցության ու հարձակման համար և սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո վերածվել է ամերիկյան ուժերի տեղակայման կենտրոնի:
Բահրեյնը ևս ամերիկացիների կողմից օգտագործվող կարևոր այլ վայրերից է : Արաբական միացյալ Էմիրությունների Շեյխ Իսա ավիաբազան համարվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի մեծ ավիաբազաներից մեկը։ ԱՄՆ-ի մյուս ավիաբազաներից է ԱՄԷ-ում գտնվող Ալզաֆրան:
ԱՄՆ-ը, Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին ևս ռազմաբազա է կառուցել:
Հաջորդ հաղորդումներում կխոսենք այս մասին: