Գրքի հմայքը (37)
Գրքի թարգմանությունը կարևոր նշանակություն ունի գրքի շուկայի զարգացման գործում: Անշուշտ թարգմանված գրքերը մեծ նշանակություն ունեն մարդկային գիտելիքների փոխանակման հարցում: Այս առումով, պետք է ասել, որ թարգմանիչներն ահռելի մեծ նշանակություն ունեցող գործ են կատարում: Թարգմանչական գործն ամենակարևոր ու ազդեցիկ աշխատանքներից է աշխարհում, քանի որ թարգմանիչը կամուրջ է գրողի ու ընթերցողի միջև:
Իսկ լավ թարգմանությունն ավելի է նպաստում դրան: Շատ հեղինակներ, որոնք նաև թարգմանիչներ են, կարողացել են շատ լավ թարգմանություններ իրականացնել: Նման թարգմանիչները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի այն ճիշտ լինի, և դրան գումարում տվյալ լեզվի նրբությունները:
Մեզանից յուրաքանչյուրը թարգմանության միջոցով կարողացել է ծանոթանալ համաշխարհային գրականության հետ՝ լավագույն թարգմանիչների շնորհիվ:
Վերջին հետազոտությունների համաձայն, կին թարգմանիչներն Իրանի գրականության պատմության մեջ կարևոր դերակատարություն են ունեցել: Վերջերս իրականացվեց հետազոտություն այն մասին, թե ինչ դերակատարություն են ունեցել կանայք՝ Իրանի թարգմանչական պատմության վերջին 100 տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ընտանիքի կրթության մակարդակը մեծ դերակատաություն է ունեցել կանանց՝ թարգմանիչ դառնալու և զարգացման հարցում: Կին թարգմանիչներից շատերի բնորոշմամբ, անխոնջ աշխատանքը, կրթությունը և փորձը մեծ նշանակություն են ունեցել իրենց հաջողության հարցում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած կին թարգմանիչների մեծ մասն աշխատում են մանակական գրականության ոլորտում, սակայն բոլոր կին թարգմանիչներն իրենց աշխատանքը փայլուն են արել և թարգմանությունների մեծ մասը եղել են անգլերենից պարսերեն: Ըստ այս հետազոտության, այն կին թարգմանիչները, որոնք նորարարություն են բերել այս ոլորտ, կարողացել են ավելի մեծ լսարան հավաքել:
Թաջ Մահ Աֆաղ Օլդուլեն առաջին կինն էր Իրանում, որ Նարիման նարիմանովի հեղինակած «Նադեր Շահ» դրամատուրգիական աշխատությունը թուրքերենից թարգմանեց պարսկերեն և 1906թ հրատարակեց: Տիկին Աֆաղ Օլդուլեն թարգմանության նախաբանում գրում է, որ ինքը Աղա Իսմայիլ Աջուդան Բաշիի քույրն է և Ֆաթհոլլահ Արֆա ալ-Սալթանե Թալեշի կինը: Նա Զանջան քաղաքից է եղել: Նրա հայրը՝ Ալի Աքբար խանը, Ղաջարիների ժամանակաշրջանի զինվորականներից էր: Ու չնայած ընտանիքի անդամները զինվորականներ էին, սակայն նրանք բոլորը մեծ սեր ունեին գրականության ու պոեզիայի նկատմամբ: Նրա հայրն ու եղբայրները որոշակի ընդունակություններ ունեին գրականության, պոեզիայի և գեղագրության ոլորտներում: Ինչպես վկայում է պատմությունը, Աֆաղ Օլդուլեն, նախքան ամուսնությունը գրել է բանաստեղծություններ, որոնցից առաջինն ըստ որոշ տվյալների, հրապարակվել է, երբ նա եղել է 16 տարեկան: Ամուսնանալուց հետո, նա սկսել է թարգմանություններ իրականացրել, և բացի Նարիմանովի «Նադեր Շահ» ստեղծագործությունից, պարսկերեն է թարգմանել նաև հեղինակի «Թատրոն» գիրքը:
Այդ օրվանից մինչ օրս, հարյուրավոր թարգմանիչներ փորձել են ներկայացնել այլ լեզուներով հրատարակված գիտության, արվեստի ու գրականության գործեր:
Բանաստեղծուհի, գրող, հետազոտող և Ղուրանի թարգմանիչ Թահերե Սաֆարզադեն, այդ կանանցից մեկն է, ով ոչ միայն թարգմանությամբ է զբաղվել, այլ թարգմանության նոր ձևեր է ներկայացրել: Թահերե Սաֆարզադեն ծնվել է 1936թ. Իրանի Քերման նահանգի Սիրջան քաղաքում, մահացել 2008 թվականին Թեհրանում: Անգլերեն լեզուն սովորել է Թեհրանի պետական համալսարանում, իսկ ԱՄՆ-ում ուսումնասիրել է գրականագիտություն: Այնուհետև, բացի մի քանի բանաստեղծություններից ու թարգմանություններից, հրատարակել է գրքեր՝ թարգմանության տեսության վերաբերյալ:
2001թ. Սաֆարզադեն Ղուրանը թարգմանել է պարսկերենի ու անգլերենի, որի համար ստացել է «Խադեմ օլ-Ղորան» (Ղուրանի ծառա) տիտղոսը: Իսկ 2005թ Եգիպտոսի աֆրիկյան ու ասիական գրողների միությունը նրան ներկայացրել է որպես լավագույն մուսուլման կին թարգմանիչ: Թահերե Սաֆարզադեն անդամակցել է Այովա համալսարանի միջազգային գրողների խմբին, և արժանացել է MFA նշանին, որը տրվում է այն գրողներին ու արվեստագետներին, որոնք պատրաստ են կամավոր սկզբունքներով դասավանդել համալսարանում: Սաֆարզադեն Իրանի համալսարանում դասավանդել է թարգմանության տեսություն:
Ղուրանի թարգմանության վերաբերյալ պետք է ասել, որ պատմության մեջ այս գրքի թարգմանությունը եղել է թարգմանիչների խնդիրը: Շատերին չի հաջողվել այն ճիշտ թարգմանել: Սակայն դրանց կողքին եղել են նաև բազմաթիվ արժեքավոր թարգմանություններ: Թահերե Սաֆարզադեի թարգմանությունը համարվում է լավագույններից: Նա փորձել է Ղուրանի այաների աստվածային պատգամները ճիշտ կերպով ընկալել ու փոխանցել ընթերցողին: Նա իր «Ղուրանի հիմնային իմաստների թարգմանությունը» գրքում նշել է, որ թարգմանություններից շատերի թերությունը կայացել է նրանում, որ թարգմանիչներին չի հաջողվել աստվածային անունների ու Ղուրանի միջև կապ ստեղծել:
Ղուրանի պարսկերեն ու անգլերեն թարգմանությունը տևել է 27 տարի: Սաֆարզադեն սովորել է արաբերեն և լավագույնս տիրապետել է Ղուրանի աղբյուրագիտությանը: Նա նաև իր բանաստեղծություններում բազմիցս օգտվել է Ղուրանի այաներից: Դոկտոր Թահերե Սաֆարզադեն, Ղուրանի վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ կատարելուց հետո, ներկայացրել է գրքի թարգմանությունը: Նա յուրաքանչյուր այայի վերաբերյալ իրականացրել է խորը ուսումնասիրություն
Որպես օրինակ, նրա թարգմանություններից կարելի է նշել «Բիսմիլլահե ռահմանե ռահիմ» նախադասությունը, որը շատերը թարգմանել են «Հանուն գթած և ողորմած Աստծու»: Թահերե Սաֆարզադեն այս նախադասությունը թարգմանել է այսպես «Այն Աստված, որը բաժանում է բարիք և գթություն»: Ռահմանն Աստծու ածականներից է, որի հիմքը ռահմաթ բառն է, որը նշանակում է գթություն: Պարսկերեն լեզվում շատ է խոսվում աստվածային բարությունների մասին: Սկսած առողջությունից, անձրևից, օդից մինչև մտածելու կարողություն: Ուրեմն ռահմանը պետք է լինի բարիք բաժանող: Ինչպես կարելի է հասկանալ թարգմանություններից, անպայման չէ որ ռահմանը լինի բարին ու գթածը: Աստված գթած է անհավատի նկատմամբ: Անամ սուրահի 45, Արաֆ սուրահի 23, Հուդ սուրահի 47 և Նամլ սուրահի 46-րդ այաներում խոսվում է մեղավոր մարդու նկատմամբ Աստծու ներողամիտ լինելու մասին: Մարդ, ով կարող է լինել նաև անհավատ ու տգետ: Ղուրանում 91 անգամ ներկայացվել է Ռահիմ անունը, որը նշանակում է բարություն արարող Աստված:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Ղուրանի անգլերեն ու պարսկերեն թարգմանությունները, որոնք իրականացրել է Սաֆարզադեն, շատ մոտ են բնագրին: Դա հատկապես նկատելի է պարսկերեն թարգմանության մեջ: Իսկ անգլերեն թարգմանությունը, լինելով շատ պարզ և ոչ խրթին, ներառում է անգլերենի բառակապակցություններ: Թարգմանիչը փորձել է օգտվել ամենագեղեցիկ ու ամենանուրբ գրական բառակապակցություններից, հրաժարվելով շատ հասարակ բառակապակցություններից: Դա օգնել է, որպեսզի թարգմանությունն ավելի գեղեցիկ հնչի: