«Նուր-2» արբանյակը՝ ԻՀՊԿ-ի մեծ թռիչքը տիեզերական ասպարեզում
https://parstoday.ir/hy/radio/iran-i166862-Նուր_2_արբանյակը_ԻՀՊԿ_ի_մեծ_թռիչքը_տիեզերական_ասպարեզում
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակում շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 15:13 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակում շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։

Թեև թշնամիները տարբեր պատժամիջոցներով փորձել են խոչընդոտել Իրանի տնտեսական և գիտական ​​առաջընթացը, այդ թվում տիեզերական արդյունաբերությունը, սակայն, չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է տիեզերական և տիեզերքին առնչվող զանազան տեխնոլոգիաների, որոնք կարելի է համարել մեծ հաջողություն իսլամական Իրանի համար:Վերջին տարիներին արբանյակակիրների, ինչպես նաև՝ սեփական արտադրության արբանյակների արձակումը, տիեզերքի ոլորտում  մեծ առաջընթացի խորհրդանիշն է:Այսօր Իրանը, աշխարհի  տիեզերական 10 երկրների շարքում է, ինչն այս երկրի մասնագետների ավելի քան 4 տասնամյակի ջանքերի  արդյունք է և այս պատճառով Իրանն այս արդյունաբերության մեջ վստահելի դիրք ունի այս տեխնոլոգիան ունեցող մի քանի երկրների շարքում։Ներկայումս արբանյակների արձակման բազաների կառուցումը գտնվում է 6 երկրների ձեռքում, իսկ Իրանը տիեզերական բազայի զարգացման առումով հաջորդ տեղում է:Տիեզերական արդյունաբերությունը առաջադեմ տեխնոլոգիաներ ունեցող ճյուղերից է համարվում:Չնայած բոլոր սահմանափակումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը հասանելի է տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլը։

Արբանյակների նախագծումն ու կառուցումը  և տեղական արբանյակների կառուցման, դրանց արձակման, տվյալների ստացման և վերջապես ստացված տվյալների օգտագործման  ոլորտում իրականացված քայլերը  կազմում  են  այս տեխնոլոգիայի ամբողջական ցիկլը:

Իրանի  և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների միջև տիեզերական ծրագրի տարբերությունն այն է, որ Իրանը հիմնված է իր ներքին հնարավորությունների վրա և օգտագործել է իր ներքին  և տեղայնական տեխնոլոգիան:Ներկայումս արբանյակ արձակելու բազայի կառուցումը  իրականացնում են վեց երկրներ և   Իրանը, տիեզերական բազաների զարգացման առումով հաջորդ տեղում է։Վերջին երկու տարիներին Իրանը կենտորնանալով արբանյակակիրների վրա ,կարևոր քայլ է  կիրառել արբանյակների արձակման ոլորտում և արաբանյակակիրների արձակումը ,զարգացրել է արբանյակների պատրաստման հետ միաժամանակ: Այժմ իրանցի փորձագետները ձեռք են բերել  տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլը, այսինքն՝ արձակման բազայի, արձակման կայանի, արբանյակի, արբանյակների ընդունման և կառավարման բազայի և արբանյակային տվյալների կայանի գիտելիքները:Իրանն ունի նաև չորս արբանյակ, որոնք գտնվում են փորձարկման վերջնական փուլում և պատրաստ են արձակման: «Զաֆար-2»արբանյակը պատրաստման վերջին փուլում է,«Նահիդ 2 և 1»արբանյակները պատրաստ են և «Պարս 1» արբանյակը նույնպես հանձնվել է Իրանի տիեզերական գործակալությանը։«Սաման» ուղեծրային փոխանցման բլոկը և «Արաշ»տիեզերական շարժիչը ևս վերջնական փորձարկումներն են անցկացնում:

Տիեզերական վերջին նվաճումը 

Իրանի  տիեզերական վերջին նվաճումը, որը վերջերս ներկայացվեց, «Նուր 2» արբանյակն է:Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալՀաջիզադեն ասում է.«Մենք դատապարտված ենք տիեզերք հասնելու և ապագայում կունենանք «Նուր»արբանյակների շարանը»: Նրա խոսքով՝ երկրի տիեզերական համատեքստում առաջին քայլը, Երկրի ստորին ուղեծրում (Լեոյի ուղեծիր) LEO-ում կայունացումն է և հետո գնալ դեպի  36000 կիլոմետրի ուղեծիրը՝  (Ժնևի Սանքրոնի ուղեծիրը):Կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմիի խոսքով՝ աշխարհը տիեզերքից իրանական արբանյակներով տեսնելը ռազմավարական մեծ ձեռքբերում է։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին  հայտարարելով  , որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իսլամական առաջին  երկիրն է, որը  արբանյակ է ուղարկել տիեզերք,ասել է.«Այսօր մենք կարողացանք հաղթել թշնամուն և ձեռք բերել այս բարդ տեխնոլոգիաներն ու նոր գիտելիքները և այն վերածել հաջող արտադրանքի»։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատար գեներալ Ալի Ջաֆարաբադին վերջին ամիսներին հայտարարել էր,որ. կապի ոլորտում անհրաժեշտ է հասնել երկրի միջին ուղեծրերին (Meo ուղեծրին) MEO -ին և երկրի վերին ուղեծրերին (geo ուղեծիրին) GEO-ին:Նուր արբանյակը ճանաչողական աշխատանքների համար է, և մենք կընդլայնենք մեր գործություները նաև  նավիգացիոն և կապի արբանյակների ոլորտներում»«Նուր-1»և «Նուր-2» արբանյակները, Իրանի առաջին ռազմական արբանյակներն են, որոնք տեղակայվել  են ուղեծրում:Ընդհանուր առմամբ, աշխարհում միայն մոտ 30 երկիր ունի նման արբանյակներ։

«Նուր-2»-ի արձակումը

Իրանի երկրորդ ռազմական արբանյակը, որը կոչվում է «Նուր-2», երեքշաբթի էսֆանդի 17-ին, «Շաաբանիե»տոների առիթով, Շահրուդի անապատից տիեզերք էր արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի  «Ղասեդ» համակցված վառելիքով աշխատող շարժիչով և  եռաստիճան արբանյակակրով   և հաջողությամբ տեղադրվել  է  Երկրի 500 կմ ուղեծրում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Ալի Ջաֆարաբադին խոսել է«Նուր 2» արբանյակի արձակման մասին և ասելէ.«Այն արձակումը, որին մենք ականատեսը եղանք այսօր, եղել է լիովին իրանական արբանյակ , որը կառուցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համալիրում,բայց իրականում դրա կառուցման մեջ ներգրավված են եղել երկրի բոլոր տիեզերական տարրերը և գիտելիքահենք որոշ ընկերություններ ու համալսարաններ։«Նուր 2-ը, որը չափորոշիչ և հետախուզական արբանյակ է, արձակվել է 7,6 կմ/վայրկյան  արագությամբ և արձակումից 480 վայրկյան հետո,այն տեղադրվել է 500 կիլոմետր ուղեծրում: Սա իրանական երկրորդ ռազմական արբանյակն է, որը տեղադրվում է մերձերկրային ուղեծրում (LEO)-ում:Մինչ այս, Նուր-1 արբանյակը տիեզերք էր  արձակվել 1399 թվականի օրդիբեհեշտ ամսի երեքին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից՝ օգտագործելով«Ղասեդ» եռաստիճան արբանյակը  տեղակայվել է  երկրագնդի 425 կիլոմետրանոց ուղեծրում, որը դեռ գտնվում է Երկրի ուղեծրում։ Նուր 2 արբանյակի արձակումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ մերձերկրային ուղեծրում ունի երկու ռազմական արբանյակ: Նուր-2-ը, որի առաջին ազդանշանները հաջողությամբ ստացել են ցամաքային կայանները, և յուրաքանչյուր 90-րոպեն մեկ անգամ պտտվելու է երկրի շուրջը և ամեն օր 16 անգամ այն կանցնի  Իրանի երկնային տարածքով  և նրա առաքելությունը կտևի առնվազն 3 տարի:Նկատի ունենալով, որ Նուր-1, արբանյակը մոտենում է իր շահագործման ժամկետի ավարտին` նվազեցնելով բարձրությունը 400 կմ-ից մինչև մոտ 350 կիլոմետրի, ուստի Նուր 2 արբանյակի արձակումն անհրաժեշտ էր:

Ընդհանուր հայացք 

«Նուր-2» արբանյակի և Ղասեդ  արբանյակակրի կառուցման համար օգտագործվել են աշխարհի նորագույն տեխնոլոգիաները:Ղասեդ արբանյակակրի տեխնոլոգիան  և դրա տիեզերական շարժիչները  նոր տեխնոլոգիաներ են,որոնք ներառում են թեթև կոմպոզիտային կառույցներ և շարժվող վարդակ: Այս տեխնոլոգիան համաշխարհային մակարդակի գիտելիքների առաջնակարգ եզրին է:Ղասեդ արբանյակակրի առաջին փուլը հեղուկ վառելիքը կամ  նույն «Ղադր Էչ» հրթիռն է։Երկրորդ փուլը «Սալման» պինդ վառելիքի շարժիչն է, իսկ վերջին փուլը՝ ուղեծրային ներարկման շարժիչը՝ արբանյակը ուղեծրում ճշգրիտ տեղադրելու համար։Ղասեդ արբանյակակիրը, ամենայն հավանականությամբ, փոխադրում է 50 կիլոգրամից պակաս բեռ և  հաջողությամբ երկու անգամ արձակվել է տիեզերք: Նուր -2 արբանյակը ,Նուր 1 արբանյակի կատարելագործված տարբերակն է,որի առաքելությունը  հաշվարկային ու հետախուզական է իսկ դրա հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել պաշտպանական և հասարակական նպատակներով:Բացի այդ, արբանյակը կարող է 500 կմ հեռավորությունից լայն մասշտաբով և ընդարձակ տեսադաշտով արձանագրել բնական աղետները, ինչպիսիք են՝ ջրհեղեղները և երկրաշարժերը :Նուր 1 արբանյակը ,չնայած որ Պահապնների կորպուսի արձակած առաջին արբանյակն էր,սակայն երկու տարուց հետո դեռ ակտիվ է, Իսկ երկրագնդի շուրջ պտտվել է ավելի քան 10000 անգամ և հասել 350 կմ ուղեծրի և ակտիվ կլինի ,ավելի քիչ քան մեկ տարի: Այս արբանյակը նաև հիանալի տիեզերական լաբորատորիա էր Իրանի համար, և նրա տեխնոլոգիան և փորձը օգտագործվել են Նուր 2 արբանյակի կառուցման ժամանակ:Նուր-1 արբանյակը դեռևս  բարձրորակ պատկերներ է հեռարձակում Իրան:«Նուր-1» արբանյակը պատկանում էր LEO արբանյակների դասին, որը գտնվում է 430 կմ բարձրության վրա։Այս արբանյակը արձակվել է կենտրոնական անապատից դեպի Օման ծով և դրա երկրորդ ազդանշանն ստացվել է երկրի հյուսիս-արևմուտքում (Թավրիզ):«Նուր-1» արբանյակն, Իրանում առաջին արբանյակն է արբանյակային ծրագրերի ճանապարհային քարտեզում՝ ավելի լայնածավալ և ավելի բարձր ուղեծրերով արբանյակների շարքում։