Նոռուզն Իրանի տարբեր շրջաններում (2)
Տոնակատարությունները բոլոր մշակույթների ընդհանուր հատկանիշն են:Ըստ էության, տոնակատարությունը գոհության տոն է հաղթանակի կամ սոցիալական իրադարձության կամ երկնային հրաշքի առիթով, որն օգտակար է հասարակության համար:Նոռուզը ազգային տոն և ավանդական սովորություն է, որն այս երկրի հազարամյա պատմության և տարբեր ժամանակաշրջաններում ,իր մեջ պարփակել է մարդկային ու մշակութային ամենավեհ խորհրդանիշները:
Նախորդ հաղորդումների ընթացքում անդրադարձել ենք Իրանի տարբեր տարածքներում Նոռուզը նշելու տարբեր սովորույթների մասին: Ընկերակցեք մեզ ,որպեսզի ծանոթացնենք Իրանի այլ տարածքներում այս արարողություններին:

Իրանական ևս մեկ էթնիկ խումբ, որը մյուս էթնիկ խմբերի հետ միասին կարևոր դեր է խաղացել իրանական մշակույթի և սովորույթների գոյատևման գործում՝լոռերն են: Իրանի Լոռաբնակ տարածքներում ,որոնք հիմնականում գտնվում են Իրանի հարավ-արևմտյան շրջաններում, բացառությամբ Խուզեստան նահանգի, անցյալում եղել են գրագետ ու կրթված մարդիկ ՝մունետիկներ(Ջարչի) անվամբ,որոնք ձիերով գնում էին գյուղեր և ավաններ,և բարձր ձայնով նոռուզյան բանաստեղծություններ էին արտասանում ու ժողովրդին ավետում գարնան ու Նոռուզի գալուստը, իսկ ժողովուրդը մունետիկներին հավկիթ, ցորեն ու գումար էր նվիրում:
Լոռերի շրջանում ,Նոռուզին հատկացված շատ սիրված և հին ավանդույթներից է՝ «Չալե գարմի» գեղեցիկ ավանդույթը ,որը Քոհգիլույե-Բոյերահմադի բնակիչների հյուընկալության և մարդասիրության վառ օրինակն է : Այս նահանգի ժողովուրդը մեկ օր մնացած Նոռուզի տոնին ,նշում են «Չալե գարմ քենոն» կամ սեղան բացելու արարողությունը և տան օջախը տաք պահելով և տաք ուտեստով,«Շահնամե»ընթերցելով և սրինգ նվագելով մոռացության է մատնում ձմռան ցուրտը և գարունը ավելի գեղեցիկ զգում: Ընդհանրապես «Չալե գարմի»-ում յուրաքանչյուր ընտանիք տաք ուստեստ պատրաստելուց բացի,իր սեղանը լցնում է հացով ,այն հույսով որ բարիքով լի տարի ունենա:
Նոռուզի արարողություններից մեկը , որն Իրանում նշվում է ուրախությամբ, վերագրվում է Սիստան և Բելուջեստան տարածաշրջանին :Այս ծեսը Սիստան-Բելուջեստանում հայտնի է,որպես «Բահար գահի տոն»:Այս տոնը, որը հայտնի է նաև, որպես «Բահար չերանի» կամ «Նոկին Ռոչ» (որը նշանակում է Նոռուզ), կատարվում է բելուջ քոչվորների և աշիրեթների միջոցով։Այս ավանդույթի համաձայն, բելուջ աշիրեթները ոչխարների բուրդը խուզում են ,և զարդարում ու ներկում են բուրդը ու ոչխարի եղջյուրները:Նրանք ոչխարներին լվանալուց և նրանց բուրդը խուզելուց հետո ,ոչխարի որովայնի և պոչի երկու կողմից բուրդի մի մասը պատկերում են տարածքում գտնվող բուժիչ բույսերի ծաղիկների նման և ներկում հինայի կամ նռան կեղևի միջոցով,և ոչխարների եղջյուրները ևս հինայով ներկում , և գարնան առաջին օրը բոլոր ոչխարներին , որոնք այդպես զարդարված են, իրենց վզին ու ոտքերին զանգակներ կապելով տանում են արոտավայր, և նշում «Բահար չերան»-ը:
Բելուջները, ինչպես իրանական մյուս էթնիկ խմբերը , գարունն ու Նոռուզը համարում են տոնելու և ուրախանալու լավագույն հնարավորություն,ուստի այս տոնի առաջին օրվա առավոտյան առաջին ժամերից ,այս տարածքների բոլոր սրբավայրերում հնչում են դհոլն ու զուռնան և բելուջ տղամարդիկ ևս տոնակատարությամբ ու պարերով դիմավորում են Նոռուզը: Նրանք նույնպես փորձում են իրենց հարսանեկան հանդիսությունները նշել նոր տարվա առաջին օրերին:Քաղաքակիրթ Իրանի այս շրջանում, Նոռուզի օրերին, հարսանեկան տոնակատարություններից բացի, հատուկ տոնակատարություններ ու արարողություններ են անցկացվում:Այդ փառահեղ արարողություններից է՝ երեցների միջոցով «էպոսերգություն»-ը։ Նոռուզի գիշերները բելուջները հավաքվում են իրար շուրջ և հարազատներին այցելելով ու շնորհավորելով և հյուրասիրություններով , այս գիշերները դարձնում են հիշարժան։Նրանք կրակ վառելով և խարույկի շուրջ համախմբվելով Աստծուց լույս ու առողջություն են հայցում իրենց ու իրենց հարազատների համար և ունկնդրելով երեցների դյուցազներգությունները ,իրազեկ դառնում օտարների դիմաց իրանցիների և բելուջների պատմության ու սխրագործությունների մասին և դյուցազներգությունից հետո ,գարնան մասին ժողովրդական երգեր երգելով , գերդաստանի երեցների հետ միասին մասնակցում են բելուջների տոնակատարությանն ու պարերին:
Իրանի Բելուջեստանում Նոռուզի 13-րդ օրը նշվում է յուրովի:Բելուջ մշակութասեր ժողովուրդը, այդ օրը անվանում է «Ճանապարհորդություն դեպի դուրս» և չարերին հեռացնելու նպատակով այդ օրը զբաղվում տան մաքրությամբ , և Սուչեկի կոչվող անուշահոտ նյութը կրակամանի մեջ լցնելով, անուշաբույր է դարձնում բնակարանը: «Ճանապարհորդություն դեպի դուրս»կոչվող արարողության ժամանակ ,երեխաները խմբեր կազմելով պտտվում են տների շուրջը և տեղական երգեր երգելով ,տներից հեռացնում չարքերին: Նաև Նոռուզի տասներեքերորդ օրը բելուջ որոշ գյուղացիներ գնում են սրբավայրեր և ոչխարներ մորթելով ուտեստ են պատրաստում և բաժանում կարիքավորներին՝ իրենց մահացածների հոգիների խաղաղության համար:
Իրանի հյուսիսային շրջաններում ևս Նոռուզը նշելու բազմաթիվ սովորույթներ ունեն։ Իրանի այս կանաչապատ տարածաշրջանում գարունը, բացի կկուների ու հոպոպների քաղցրահնչյուն ձայնից ու գեղեցիկ գարնանածաղիկներից, սկսվում է«Արուս գոլի» գեղեցիկ արարողությամբ։«Արուս գոլ»-ին կամ հարսի ծաղիկը ,մի ներկայացում է ,որի գլխավոր դերակատարներն են՝ հսկան, Փիրբաբան և Նազխանումը: «Փիրբաբան» այն անձնավորությունն է ,ով ներկայանում է,որպես տարեց մարդ և հսկան նա է ,ով իր գլխին է դնում չորացած ցողուններից պատրաստված գլխարկ ,իսկ Նազխանումի դերը խաղում է մի երիտասարդ ,ով հագնում է կանացի հագուստ : Հրապարակային այս ուրախ ներկայացման թեման , հսկայի ու Փիրբաբայի կռիվն է ,Նազխանումի համար ,որը ավարտվում է երկուսի միջև ըմբշամարտով :Հսկան մարմնավորում է մթությունն ու ձմեռը ,իսկ Փիրբաբան մարմնավորում է այգեպանին ու գեղեցկությանը: Այս ըմբշամարտում ,հաղթում է Փիրբաբան և Նազխանումի հետ պարելով ավարտվում է խաղը: Այս ներկայացումը Էսֆանդ ամսի երկրորդ կեսից սկսվում է զանազան գյուղերում: Թատերախումբը ,արևի մայրամուտից հետո տնից տուն գնալով ,յուրաքանչյուր տան բակում կամ բացոթյա տարածքում ,ներկայացում է կատարում և յուրաքանչյուր տնում ,որտեղ իրականացվում է այս ուրախ ներկայացումը ,նրանք ստանում են նվերներ,ինչպես՝բրինձ,հավկիթ, քաղցրավենիք և երբեմն կանխիկ գումար:
Նոռուզը դիմավորելու գիլակի ժողովրդի հնագույն արարողություններից է՝«Ահու չառե»կոչվող ներկայացումը: Երեք հոգանոց այս ներկայացման ընթացքում ,դերակատարները զանազան իրերով եղջերուի գլխի նման մի բան են պատրաստում: Եղջերուի գլխին եղջյուրներ են դնում և եղջյուրներին ծաղիկներ ու կանաչիներ կապում :Նրա համար ապակե ուլունքով աչքեր պատրաստում ,զանգակ կախում և այն փայտի ծայրին դնում: Եղջերուի դերակատարը ,իր գլխին կտորե քսակ էր քաշում և մարմինը ծածկում դրանով և դրա միջից անցկացնում այն փայտը ,որի վրա էր դրված եղջերուի գլուխը և բռնում իր ձեռքով : Ապա թատերական խմբի հետ տարբեր վայրեր գնում և «Ահու չառե» ներկայացումով և ասմունքելով ավետում գարնանամուտն ու Նոռուզը և տարածքի բնակիչներից նվերներ ստանում:
Իրանի հյուսիսային տարածքի մեկ այլ վայրում և Թորքաման Սահրայի ժողովրդի մոտ Նոռուզին զվարճանալու համար տեղի են ունենում ավանդական գեղեցիկ միջոցառումներ: Նոռուզի ժամանակ Իրանի Թուրքաման Սահրայում տարածված զբաղումներից է «Մանջուղ Աթոդի»խաղը ,որը նշանակում է ուլունքներ նետել: Այս խաղի ընթացքում թուրքմեն աղջիկները հավաքվում են միմյանց շուրջ և իրենց ուլունքները հատուկ նշաններով նշանավորում և հատիկ հատիկ նետում ջրով լիքը ամանի մեջ: Ապա աղջիկներից մեկը վերցնում է ամանը ,իր ընկերների գլխի շուրջ պտտեցնում և ասմունքելով ուլունքները խառնում իրար և մեկ առ մեկ հանում ամանից : Ուլունքը որ աղջկան որ պատկանի ասմունքի այդ տողը ևս նրան է նվիրվում :
Իրանի Թուրքմենաբնակ տարածքներում ,ձմռան ցրտից հետո և Էսֆանդ ամսի վերջին շաբաթներին , որը տարվա վերջին ամիսն է, Նոռուզը գովերգող խումբը տարբերի շրջաններում ներկա գտնվելով և գարնանն ու Նոռուզին նվիրված ասմունքներով ու երգերով ,տեղի բնակիչներին ավետում են ամանորը և քանի որ ժողովուրդը Նոռուզը գովերգողներին համարում է գարնան ավետաբերներ, նրանց ներկայությունը բարեբաստիկ է համարում և նրանց նվիրում բրինձ, շաքար, տեղական քաղցրավենիք և կանխիկ գումար :
Ավանդական այս տոնի սիրահարների և աշխարհի համայն մարդկության համար ցանկանում ենք առողջությամբ,հաջողությամբ ,բարօրությամբ ու խաղաղությամբ առլեցուն տարի: