Նոռուզ, բարեկամության և մարդասիրության խորհրդանիշ (8․Նվիրված Նոռուզին, իրանական 1401 թվականին)
https://parstoday.ir/hy/radio/iran-i168412-Նոռուզ_բարեկամության_և_մարդասիրության_խորհրդանիշ_(8_Նվիրված_Նոռուզին_իրանական_1401_թվականին)
Աստծո բարության այս փարթամ գարնան եղանակին եկեք ջերմացնենք մեր սրտերը մեր բարությամբ և հույսի ժպիտ պարգևենք մեր մերձավորների շուրթերին: Եկեք թարմացնենք մեր հոգին այս հաճելի եղանակին և աշխուժանանք քանի որ օդը լի է սիրո բույրով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 05:49 Asia/Tehran

Աստծո բարության այս փարթամ գարնան եղանակին եկեք ջերմացնենք մեր սրտերը մեր բարությամբ և հույսի ժպիտ պարգևենք մեր մերձավորների շուրթերին: Եկեք թարմացնենք մեր հոգին այս հաճելի եղանակին և աշխուժանանք քանի որ օդը լի է սիրո բույրով։

Այս հաղորդման ընթացքում ցանկանում ենք խոսել իրանական նոր տարվա սկզբին ընկերության,բարեկամության և ուրիշներին օգնելու մասին և ցույց տալ, որ ուրիշներին քաջալերելը և ուրախացնելն այնքան արժեքավոր է, որ մեզ պարգևում է  երջանկություն, և՛ Աստծուն գոհունակություն: Եկեք ջերմացնենք մեր սրտերը բարությամբ և հույսի ժպիտ պարգևենք մեր մերձավորների շուրթերին այս գարնան եղանակին: Եկեք թարմացնենք մեր հոգին և այս հաճելի եղանակին մեր հոգին կապենք բնության հետ և դառնանք կանաչ ու աշխույժ քանի որ օդը լի է սիրո  բույրով։

Մարդը երջանիկ չի լինի, եթե չձգտի ուրիշների երջանկությանը։ Արևից նվիրելը սովորենք, սեր տարածենք, բացենք մեր սրտի դարպասները բոլորի առաջ և հավատանք, որ Աստված լավագույնն է նվիրել իր ծառաներին:

Երբ մեր հոգին Աստծո ժողովրդին օգնելու և ծառայելու ճանապարհին ենք նվիրում, պետք է իմանանք, որ Աստված ընտրել է մեզ և մեզ արժանի է գտել իր շնորհին ու ողորմությանը, որպեսզի կարողանանք ուրիշներին տալ այն, ինչ Աստված տվել է մեզ: Կյանքի գարնանը, երբ բնությունը մեզ տվել է իր գեղեցկությունը, ժպիտով ուրախացնենք  մարդկանց։

Իմամ Ալին ասում է. «Բարի գործեր անելիս մի նայեք, թե ով է այդ մարդը որին բարություն եք անում, այլ բարի գործեր արեք առանց ուշադրություն դարձնելու, քանի որ նույնիսկ եթե նա արժանի չէ բարի գործի, դուք արժանի եք բարի գործեր անելու»։

Մարդու կյանքն անցնում է հոսանքի և քամու պես, կյանքի այս սահմանափակ ժամանակի և հնարավորության մեջ մենք փորձենք սերմանել  սիրո և օգնության սերմերը, որպեսզի դրա համը հոսի աղքատների կյանքում, և դրանով մենք հավերժական գթություն  ստեղծենք մեզ համար՝ այս աշխարհում և հանդերձյալ կյանքում    դրա արժեքավոր բարիքները վայելենք:

Իմամ Ռեզան ասում է. «Բարեգործությունը հավերժական խնայողություն է»: Քանի դեռ մարդ օգտագործում է այն, ինչ իրեն շնորհվել է, առաքինի վարձատրությունը ստանում է, և եթե նույնիսկ նա մահանում է, ապա իր շնորհածի օրհնությունը կշարունակվի մնալ նրա համար: 

Եթե ​​հարուստները հոգ տանեն այլ մարդկանց գործերի և ապրուստի մասին, կամրապնդվեն հասարակության հուզական և մարդկային հարաբերությունները, կամրապնդվի սոցիալական ապահովությունը, հասարակության մեջ կտարածվի ուրիշներին օգնելու և աղքատներին ուշադրություն դարձնելու մշակույթը։ 

Առաքինիներն ունեն ներքին մխիթարություն և անհատական ​​բավարարվածություն, իսկ ամենակարևորը՝ Աստվածահաճո մարդիկ  միշտ պարփակված են ուրախությամբ և երջանկությամբ: Առաքինիներն ունեն ներքին մխիթարություն և անձնական բավարարվածություն, և որ ավելի կարևոր է՝ բարեգործները միշտ վայելում են Աստծու գոհունակությունը և Արարչի հաճությունը:

 

Սերն ու բարությունը մերձավորների նկատմամբ, ըստ էության, աստվածային բարիքների դրսևորումներից է, երբ մարդը, ում Աստված  նրան անվանել է իր տեղակալն ու ժառանգորդը երկրի վրա, սիրում է ուրիշներին և բարություն է անում նրանց, սա, ըստ էության, Աստծո գործերի դրսևորումն է, և հետևաբար, նա լավ է կատարել Աստծո իրավահաջորդի պարտականությունը։  Անկասկած, երբ մենք երջանկության սերմեր ենք ցանում ուրիշների սրտերում և նրանց մեջ ստեղծում բավարարվածության զգացում, մենք ապահովում ենք և՛ ողորմած Աստծո հաճույքը, և՛ ինքներս ենք երջանիկ դառնում, և ստեղծվում է բավարարվածության զգացում: Իսլամ կրոնը, մերձավորներին  և հասարակության անդամներին համարում է կրոնական եղբայրներ և քույրեր: Իսլամը կարծում է, որ հասարակության անդամները  ազդեցություն են կրում միմյանցից ընտանիքի անդամների նման և պետք  է օգնեն միմյանց: Այս կերպ հասարակության մեջ համագործակցության ալիք է բարձրանում, և յուրաքանչյուր մարդ կարող է նպաստել համայնքի կառավարմանը՝ ստանձնելով համայնքային պատասխանատվություն և օգնելով կարիքավորներին:

Իսլամական մարդաբանության մեջ, եթե մարդն իր կապիտալը ծախսում է աշխարհիկ գործերի վրա, վնասներ է կրում, բայց եթե այն ծախսում է վսեմ ու հոգևոր նպատակներին հասնելու համար, քայլում է փրկության ճանապարհով և հասնում երանության: Այդ իսկ պատճառով ուրիշներին  բարություն անելը  նշանակում է հրաժարվել նյութական օգուտներից, ապագայում բարության և երանության հասնելու համար: Սուրբ Ղուրանում, ինչպես նաև իսլամի մարգարեից և իմամներից փոխանցված հադիսներում  մեծապես ընդգծված է բարիք գործելը և Աստծո արարածներին ողորմություն տալը և ընդգծված են դրա բազմաթիվ ազդեցություններն ու օրհնությունները: Ֆաթեր սուրահի 29-րդ այայում, ասված է «Նրանք, որոնք կարդում են Աստծո Գիրքը, աղոթում են, հրապարակավ թե գաղտնի ողորմություն են տալիս, ստանում են վարձատրություն, որ երբեք կորստյան չի մատնվելու»:

Աստծո հետ նման գործարքը, անկասկած, Աստծո հավիտենական դրախտի մեծությամբ բարություն կբերի առաքինի ծառային:

Իմամ Ալին ասել է. «Ով ներում է կարճ ձեռքով, կպարգևատրվի երկար ձեռքով»: Անկասկած, Աստծո   բարությունն ու ողորմությունը իջնում ​​է մեզ վրա»:

 

Ուստի,  այն ինչ որ տանք բարության ճանապարհին, որքան էլ փոքր լինի, Աստված իր շնորհով ավելացնում և մեզ բազմապատիկ է  վարձատրում։

Ինչպես Հադիդ սուրահի 18-րդ այայում  է ասված.«Աստծո ճանապարհին բարություն արեք:  Աստված սիրում է առաքինիներին»։

Իհարկե,  պետք է նշել, որ բարեգործության և ուրիշների հանդեպ բարության ամենակարեւոր պայմանը ազնվությունն է։ Այսինքն, այն, ինչ մենք նվիրում  ենք, պետք է լինի միայն Աստծո համար, և մենք այլ նպատակ չունենանք: Երբ մենք ողորմություն ենք տալիս, մենք չպետք է ակնկալենք երախտագիտություն ։ Որովհետև եթե այս ակնկալիքը լինի, ապա բարեգործությունն այլևս Աստծո ճանապարհին չէ: Բայց եթե մենք բարություն են արել հանուն   Աստծո , ապա Աստված մեզ այնպիսի կհատուցի, որ մենք անգամ չէինք էլ կարող պատկերացնել ։

Բաղարա սուրահի 195-րդ այայում ասված է․-Հանուն Աստծո ծախսեք և դրանից հրաժարվելով, ինքներդ ձեզ մի ոչնչացրեք   և բարի եղեք, որովհետև Աստված սիրում է բարեգործներին»:

Հուսով ենք, որ գարնանը, երբ բնությունը առատաձեռնորեն մեզ կպարգևի իր գեղեցկությունը, մենք կկարողանանք այն, ինչ Աստված  առատորեն տվել է մեզ, կիսել մեր մերձավորների հետ և կիսել նրանց  հետ  խաղաղության և հարմարավետության մի մասը, որը մենք ունենք:

Հնարավոր չէ, որ որևէ մեկը ուրիշների համար ճրագ վառի և ինքը մնա մթության մեջ