Քրուզ տեսակի «Հովեյզե» հրթիռ, ակնարկ և բնութագրեր
https://parstoday.ir/hy/radio/iran-i169302-Քրուզ_տեսակի_Հովեյզե_հրթիռ_ակնարկ_և_բնութագրեր
Իրանի հրթիռային կարողությունը գնալով զարգանում է, ապահովելով երկրի անվտանգությունը: Հրթիռների արտադրության ոլորտում, Իրանի պաշտպանական արդյունաբերությունն օժտված է վերջին տեխնոլոգիաներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 06:47 Asia/Tehran

Իրանի հրթիռային կարողությունը գնալով զարգանում է, ապահովելով երկրի անվտանգությունը: Հրթիռների արտադրության ոլորտում, Իրանի պաշտպանական արդյունաբերությունն օժտված է վերջին տեխնոլոգիաներով:

Իրանում արտադրվում են բալիստիկ և քրուզ տեսակի հրթիռներ:  Քրուզ տեսակի հրթիռները հեռակառավարվող են և դրանց ուղղությունը մինչև նշանակետ հնարավոր է փոխել: Քրուզ հրթիռների առանձնահատկությունը թիրախավորման բարձր ճշգրտությունն է և ռադարախույս լինելը: Քրուզ հրթիռների համակարգերում օգտագործվում են Jet, իսկ բալիստիկ հրթիռներում՝ ռակետային շարժիչներ: Քրուզ հրթիռները կիրառվում են տարբեր ռազմական գործողությունների ժամանակ: Ցածր արժեքը, երկար ճանապարհ անցնելու   և ռադարից խուսափելու հնարավորությունն այս հրթիռների առանձնահատկությունենրից են: Քրուզ հրթիռները ցածր բարձրության վրա մեծ արագություն են հավաքում, ուստի դրանք հնարավոր չէ հայտնաբերել ռադարով:

Քրուզն այսօր աշխարհի բանակների ամենակարևոր ռազմական կարողությունների թվում է: Իրանական հրթիռներն ունեն բազմակողմ կառավարման հնարավորություն: Դրանցից ամենակարևորը Tercom և DSMAC կառավարման համակարգերն են, որոնք նույն ընտանիքից են: Այս համակարգերն օգնում են հրթիռներին գտնել ճիշտ ուղղությունը:

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը, ներքին մասնագետների և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, արտադրում է տարբեր տեսակի քրուզ հրթիռներ: Բացի  «Նուր», «Ղադիր», «Ղադեր» և «Նասր» ծովային հրթիռներից, Իրանում արտադրվում են նաև ցամաքային քրուզ հրթիռներ՝ 700 կմ նվազագյուն հեռահարությամբ:

«Աբու Մեհդի»-ն, «Հովեյզե»-ն, «Սումար»-ը և «Յա Ալի»-ն, Իրանում արտադրվող ցամաքային հրթիռներն են: «Սումար» և «Հովեյզե»» հրթիռները ունեն 1350 կմ հեռահարություն: «Մեշկատ» հրթիռն ունի 2000 կմ հեռահարություն:

«Հովեյզե»» տեսակի քրուզ հրթիռներն Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի վերջին ձեռքբերումներն են:Իսլամական հեղափոխության 40-րդ տարելիցին ընդառաջ 2019 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ դրանց շնորհանդեսը: 

Իրանի ՊՆ-ն շատ է կարևորում «Հովեյզե» հրթիռները, նշելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն երկրի պաշտպանական ոլորտում:

Իրանի պաշտպանության  և զինված ուժերի աջակցության նախկին նախարար Ամիր Հաթամին, շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ քրուզ տեսակի հրթիռը կարևոր նշանակություն ունի Իրանի պաշտպանական շղթայի համալրման գործում:

Իսկ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, նույն միջացառման ժամանակ հայտարարեց, որ քրուզ հրթիռների արտադրության մեջ առաջացել է Jet շարժիչների խնդիր, որը սակայն լուծվել է և վերջին տարիներին Իրանը ձեռք է բերել այդ հրթիռները: Նա հավելել է, որ Իրանին հաջողվել է արտադրել «ցամաք-ցամաք» և «օդ-ցամաք» հրթիռներ: Քրուզ տեսակի հրթիռներն այդ թվում նաև «Հովեյզե» հրթիռները, բալիստիկ հրթիռների համեմատ ավելի քիչ քաշ ունեն և դրանց տեղափոխելը հեշտ է: Այդ հրթիռները տեղաշարժվում են ցամաքով ու դրանք հայտնաբերել հնարավոր չէ:

«Հովեյզե» հրթիռն արտադրվել է  Իրանում: Այն ռադարախույս է և կարող է ոնչացնել միաժամանակ մի քանի թիրախ:

Այս հրթիռն, արագ արձագանքման հնարավորություն ունենալով հանդերձ, ունի նաև ցածր բարձրության վրա թռչելու հնարավորություն, խոցման բարձր ճշգրտություն  և մեծ ավերածություններ պատճառելու հնարավորոթյուն: 1200 կմ հեռավորության վրա հաջող փորձարկումից հետո հրթիռը հանձնվեց Իրանի պահակազորին: Հրթիռի հեռահարությունը կազմում է շուրջ 1350 կմ: Այն կարող է խոցել տարածաշրջանում գտնվող ցանկացած թիրախ, այդ թվում՝ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: Հրթիռի երկարությունը մոտավորապես 6 մետր է, քաշն ավելի քան 1 տոննա: Հրթիռն ունի բարձր ճշգրտություն, ինչը ցույց  է տալիս, որ պաշտպանության ոլորտի մասնագետների և գիտելիքահենք ընկերությունների համագործակցության արդյունքում, Իրանը կարողացել է տիրանալ քրուզ հրթիռների արտադրության վերջին տեխնոլոգիաներին և դառնալ ոլորտում ամենակարևոր երկրենրից մեկը:

Հատկանշական է, որ «Հովեյզե» հրթիռի՝  նպատակակետին հարվածելու ճշգրտությունը 1 մետր է:

Իսրայելական DEBKA կայքը «Հովեյզե» հրթիռի շնորհանդեսի լուրը հրապարակելով գրել է. «Ո՛չ Իսրայելը, ո՛չ ԱՄՆ-ն չեն կարող դիմակայել Իրանի նոր քրուզ տեսակի հրթիռին»:

Կայքը հավելել է, որ հրթիռի փորձարկումը եղել է պատասխան՝ «Arrow-3» ամերիկա-իսրայելական համատեղ արտադրության հրթիռի փորձարկմանը, որի  շնորհանդեսը կայացավ 2019թ հունվարի 22-ին: Հոդվածում նշվում է, որ քրուզ հթրիռները կարող են մանևրել անտառներում, ձորերում և թաքնվել ռադարային համակագերից: Աjսօր աշխարհում չկա որևէ համակարգ, որը կարողանա կանխել այս հրթիռի գործողությունները, նախքան   նպատակակետին հասնելը: Անդրադառնալով Իրանում արտադրված հրթիռների՝ ամերիկյան ռադարների հասանելիության մակարդակից ցածր թռիչքի հնարավորությանը, կայքը գրել է,  «Չնայած Արևմուտքը  փորձում է ձևացնել, թե Իրանում քրուզ տեսակի «Հովեյզե» հրթիռների փորձարկումն անկարևոր է, սակայն այդ հրթիռները շատ մեծ նշանակություն ունեն»: