Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (6)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք նախաիսլամական ժամանակաշրջաններում Իրանի աշխարհագրական սահմանների մասին և նշեցինք, որ աշխարհի շուրջ կեսը գտնվում էր Իրանի մշակութային ներազդեցության տակ: Նաև անդրադարձանք այն կետին, որ Սասանյանների դինաստիայի կործանմամբ և իրանցիների կողմից իսլամն ընդունվելով, ոչ միայն չթուլացավ այդ դիրքը, այլև հզորացավ և Ումայադների ու Աբբաս
Այդ հեռավոր շրջաններից էր Եվրոպայի հարավը և Իսպանիայում գտնվող Անդալուզիան, որտեղ առաջին անգամ մուտք գործեցին մուսուլման իրանցիները և հիջրեթի առաջին դարի վերջերը գրավեցին այն: Իրանցիները հաղթական մյուս մուսուլմանների հետ մուտք գործեցին Իսպանիա և մասնակից եղան իսլամը պաշտպանելու և այդ տարածքի վարչական, կրոնական ու գիտական կառավարման գործընթացում: Այդ ժամանակաշրջանում հարյուրավոր կրոնագետներ, հոգևորականներ, դատավորներ, էմիրներ, ուսուցիչներ ու դիվանագետներ Խորասանից և Իրանի մյուս քաղաքներից մեկնեցին Իսպանիա և հատկապես տեղակայվեցին Անդալուզիայի քաղաքներում: Մինչև հիջրեթի հինգերորդ դարը փաստեր կան Իսպանիայում իրանցիների ազդեցիկ ներկայության մասին: Վկայակոչելով պատմական հեղինակավոր գրքերի, այս դարաշրջանում Իսպանիայում էին ապրում ավելի քան 150 իրանցի մտավորականներ:
***********
Աբբասյան խալիֆաների կողմից վստահված Խորասանի իրանցիները Մեհդիի խալիֆայության ժամանակաշրջանում կարևոր պաշտոններ զբաղեցրին Եգիպտոսի, Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջանների, Մարոկոյի և Թուրքիայի կղզիների քաղաքական ու ռազմական կառավարման գծով և աքեմենյանների ժամանակաշրջանից հետո, մեկ անգամ ևս Եգիպտոսում ի հայտ եկավ իրանական մշակույթը:
Առաջին անգամ, հետիսլամական ժամանակաշրջանում, իրանցիները հարուստ մշակույթով ու քաղաքակրթությամբ հասան հարավ-արևելյան Ասիայի հեռավոր շրջաններ, այդ թվում Մալայզիա և Ինդոնեզիա: Ինդոնեզիայում և Մալազիայում ակնհայտորեն աչքի էր ընկնում իրանա-իսլամական մշակույթի ներազդեցությունը, որովհետև այդ տարածքում իսլամի քարոզիչների մեծ մասն իրանցիներ էին և մուսլմանների միջոցով մալայերենի թարգմանված գրքերի մեծ մասը պարսկերեն են եղել:
Իրանում իսլամը դավանելուց հետո, ներքին կարևոր իրադարձություններից էր համարվում երկրի մշակութային կենտրոնը Իրանի բարձրավանդակի արևմուտքից արևելյան շրջաններ փոխադրվելը: Ումայադների խալիֆայության օրոք, մտավորականության և արվեստի գործիչների մեծ մասն ապրում էր Իրանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջաններում, սակայն այդ տարածքները Իրանի ու արաբների միջև ռազմական բախումների կենտրոն լինելու պատճառով, նրանք գաղթեցին դեպի Խորասան և Միջին Ասիայի շրջաններ: Իրանաիսլամական քաղաքակրթության պատմության մեջ այդ գաղթի արդյունքում բարգավաճեցին այդ շրջանները:
Իսլամական առաջին դարերում Միջին Ասիան իրանցիներով էր բնակեցված և իրանական քաղաքակրթության գլխավոր կենտրոններից էր համարվում, սակայն Սիրդարյա գետի մյուս կողմում ապրում էին ոչ-մուսուլման կռվարար ցեղեր, որոնք իրենց ասպատակություններով ու կողոպուտներով, սպառնում էին այդ շեն տարածքը: Իսլամական առաջին դարերում Խորասանը և Միջին Ասիան համարվում էին Ասիայի հյուսիսային հատվածում իսլամ աշխարհի սահմանագիծը: Իրանցիներն իսլամ դավանելով, Խորասանի և Միջին Ասիայի շրջաններում բնակվող իրանցիների պարտականությունն էր պաշտպանել սահմանները անհավատ ու քոչվոր թուրքերից:
Իսլամական առաջին դարերում, Միջին Ասիայի սահմաններում, ընդհարումներ տեղի ունեցան մուսուլմանների և թուրք ցեղերի միջև: Իսլամի ճանապարհին պայքարող ուժերի նկատմամբ նախնական դիմադրություն ցուցաբերելուց հետո, ի վերջո այդ ցեղերն ընդունեցին իսլամը և հետզհետե ճանապարհ հարթեցին մահմեդական տիրակալների արքունիք մուտք գործելու համար: Իհարկե նրանցից ոմանք գերեվարվում էին մուսուլմանների կողմից և որպես կռվարար ռազմիկներ ծառայում էին մուսուլման էմիրներին:
*************
Իսլամ դավանած թուրքերի յուրահատկությունն էր արագաշարժությունը, խիզախությունը և մարտունակությունը: Շուտով մուսուլման տիրակալներն իմացան նրանց ռազմական կարողությունների մասին և իրենց հավակնոտ ուժերին չվստահելով, հավաքագրեցին այդ մարտնչող ուժերին: Մուսուլման տիրակալներն այդ թուրք ծառաներին նաև ընտրում էին որպես իրենց անձնական պահակը: Կռվող այդ ծառաներն առավելագույն օգուտը քաղեցին իսլամական հասարակության բաց համակարգից և ռազմական կարողություն ու հավատարմություն ի ցույց դնելով, հետզհետե արժանացան հասարակական բարձր դիրքերի և ի վերջո հասան իշխանության:
Մուսուլման իշխանների նկատմամբ թուրք ծառաների հավատարմությունը երկար չտևեց: Ռազմական բարձր դիրքերի հասնելով և իմանալով իրենց կարողությունների մասին, նրանք ձգտեցին այդ իշխանությունների կործանմանը:
Ասվել է, թե առաջին անգամ, Աբբասյան խալիֆաները, այդ թվում Մոթասամը թուրք ծառաներից օգտվեցին իրենց զորքում: Սակայն «Իրանի Քեմբրիջի պատմություն» գրքում վկայակոչելով փաստաթղթերի, ասված է, որ նախքան Աբբասյան խալիֆաները, Միջին Ասիայի և Սողդի մուսուլման և իրանցի արքայազները թուրքերից օգտվում էին որպես սահմանապահ վարձկան զինվորներ: Հետագային նման կերպ վարվեցին Սաֆֆարի և Սամանի իրանցի էմիրները: Սուլթան Մահմուդ Ղազնավիի հայրը` Սոբոքթագինը Սամանյանների արքունիքի ծառա է եղել, որը ժամանակի ընթացքում իր ռազմական կարողությունները ցուցադրելով, Խորասանի սպարապետ է նշանակվում և առաջին անգամ Իրանում հիմք է դնում թուրքերի տիրակալության:
Ղազնավիներին հաջողվեց ստեղծել մի կայսրություն, որն իր տարածքով մասամբ հավասար էր իրանական նախկին կայսրություններին: Ղազնավի սուլթաններն իրականում ծառայածին էին, սակայն փորձեցին իրանցի ներկայանալ: Մեծ թվով իրանցի գիտնականներ ու արվեստագետներ աշխարհում շրջում էին այդ թուրք աշխարհակալների շնորհիվ և ծանոթանում էին հեռավոր շրջանների մշակույթներին: Այդ գիտնականների շարքում էր Աբուռեյհան Բիրունին և նրա հեղինակած «Թահղիղ Մալելհենդ» գիրքն այդ շրջագայությունների ակնառու ձեռքբերումներից է հանդիսանում:
***************
Մինչև Ղազնավյանների իշխանության շրջանի ավարտը, իրանցի սուլթանների ու խալիֆաների արքունիքի ռազմական ու քաղաքական ոլորտներում անհատական էր թուրքերի ներազդեցությունը: Նրանք առանձին-առանձին նվաճում էին բարձր դիրքեր, այնուհետև դառնում էին ռազմական հրամանատար և երբեմն իշխանության էին հասնում: Զարգացման այդ ժամանակահատվածում նրանք խզում էին իրենց ընտանեական ու թայֆայական կապերը և իրանաիսլամական մշակույթն ընդունելով, ծանոթանում էին իրանական լեզվին ու մշակույթին և երբեմն Սուլթան Մահմուդ Ղազնավու նման տարածում էին պարսկերեն գիրն ու գրականությունը: Իրենց ցեղի կողմից չհովանավորվելու պատճառով, առանց ցեղային պատկանելիության, վարվում էին իրանցի սուլթանների նման և անգամ ոմանք, Սուլթան Մահմուդի նման իրանական տոհմածառ էին կեղծում:
Իրանական բարձրավանդակ թուրքերի հավաքական ներխուժումը համընկնում է Օղուզ Սելջուկների արշավանքին: Այդ ժամանակահատվածում մուսուլման էին դարձել հյուսիսային Խորասանի և Միջին Ասիայի թուրք ցեղախմբերի մեծ մասը և այլևս պատճառ չկար մուսուլմանների կրոնի ճանապարհին իրականացվող արշավանքների համար: Ուստի Միջին Ասիայում վերացան մուսուլմանների զորակայանները, այդպիսով ճանապարհ հարթվեց մուսուլման թուրքերի Իրանի բարձրավանդակ մուտք գործելու համար: Իսլամ դավանած սելջուկ թուրքմեններն Իրանի Ղազնավի իշխաններին խնդրեցին հյուսիսային սահմանները պաշտպանելու դիմաց, թույլ տալ օգտվել արոտավայրերից:
Միջին Ասիայում Ղազնավիների հարստությունը թուլանալով և մայրաքաղաքը Հնդկաստանի սահմանում գտնվող Ղազնեյն փոխադրելով , հզորացան Սելջուկ թուրքմենները և ավելացան Խորեզմի ու Միջին Ասիայի քաղաքակիրթ ու զարգացած շրջաններում նրանց ճնշուները: Նրանք իրենց ասպատակություններով սպառնում էին բնակելի տարածքներին:
Նախքան թուրքմեն ցեղերի, հատկապես սելջուկների Խորեզմում և Միջին Ասիայում տեղակայվելը, այդ տարածքներում ապրում էին իրանցիներ, որոնք խոսում էին սողդերեն և խորեզմերեն լեզուներով: Սելջուկ թուրքմեններն այդ տարածքների դեմ հարձակումներ իրականացնելով, ի վերջո պարտության մատնեցին Սուլթան Մասուդ Ղազնավիին և իրենց տիրակալությունը հաստատեցին իրանական ընդարձակ բարձրավանդակում:
Այս զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: