Նորություններ(99)
https://parstoday.ir/hy/radio/iran-i213178-Նորություններ(99)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 08:02 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:

 

 

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիայի  ոլորտի վերաբերյալ հոդվածով:

Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական ֆակուլտետի հետազոտողների, լիպիդային նանոմասնիկների կարևոր գործառույթներից մեկն այն է, որ նրանք կարող են մարմնի մեջ  ազատել գեների խմբագրման միջոցներ ՝ արյան խանգարումները բուժելու համար: Առաքման այս մեթոդը կարող է նվազեցնել ծախսերը և մեծացնել գենային թերապիայի հասանելիությունը: Այս մոդելը ներկայացնում է   գեների խմբագրման միջոցները ,և  հիվանդի արյան բջիջները կարող են ուղղակիորեն բարեփոխվել  մարմնում:

Մարմնի մեջ  գեների խմբագրման գաղափարի նպատակն է՝ վերացնել դժվար բուժումների անհրաժեշտությունը, ինչպիսիք են՝ ճառագայթումը կամ քիմիաթերապիան, որը ներկայումս օգտագործվում է այն  հիվանդների բուժման համար, ովքեր տառապում են մանգաղային բջիջների  և բետա թալասեմիա հիվանդություններից ,և օգտագործվում են  արյունաստեղծ բջիջների փոխպատվաստման կամ գենային թերապիայի համար:Այս նախագծի հետազոտողներից Համիդե Փարհիզին ասում է,«Մենք օգտագործում ենք լիպիդային նանոմասնիկները, որպեսզի mRNA թերապիան,գենային խմբագրողներին որպես պլատֆորմային տեխնոլոգիա փոխադրի մարմնի մեջ , և վերջապես այն օգտագործի բջիջները վերածրագրավորելու համար, և շատ հիվանդությունների դեպքում, որոնք պահանջում են գենային թերապիա, այն կարող է օգտագործվել նպատակային կերպով: Այս նախագծում մենք համատեղեցինք mRNA թերապիայի և RNA -ի վրա հիմնված գեների խմբագրման միջոցների  վերջին ձեռքբերումները, որպեսզի նոր մեթոդ ստեղծենք արյունաստեղծ ցողունային բջիջների ճակատագիրը վերահսկելու և գենետիկ խանգարումները շտկելու համար»։

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում այս նախագծի հետազոտողներից՝ Լաուրա Բրեդայի խոսքերով.-«Այս բացահայտումները կարող են փոխել գենային թերապիան, այս միջոցը իրականացվում  է ոչ միայն նվազագույն ռիսկով՝բջջում հատուկ գենային բարեփոխման իրավունքով ,այլ՝ ներկայացնում է մի հարթակ ,որի վերականգնվելու դեպքում , հնարավոր  է այն օգտագործել բազմաթիվ խանգարումների պարագայում։ Այս նոր մեթոդը հնարավորություն է ընձեռում  մանիպուլյացիաների, որոնք նախկինում անհնարին էին: Նման նոր առաքման համակարգերը կարող են իրականացնել տասնամյակներ առաջ հասարակությանը տրված խոստումները:

Այս բացահայտումների արդյունքները, որպես հոդված հրապարակվել են «Science»-պարբերականում ։

.......

Մեկ այլ նվաճման ընթացքում, իրանական տեխնոլոգիական ընկերություններից մեկի հետազոտողները, հիվանդությունների ավելի արագ հայտնաբերման, ինչպես նաև սրտի կաթվածի դեմ պայքարելու համար, արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիայի օգնությամբ արտադրության փուլի են հասցրել մի նոր սարք, որը նրանց խոսքով՝ այս սարքը կարող է ավելի քան  99% ճշգրտությամբ, մեկ րոպեում ախտորոշել սրտի կաթվածը։

Սրտանոթային հիվանդությունները այն հիվանդություններից են,որոնցով տառապում են շատերը, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունները արդյունաբերական երկրներում մահացության ամենատարածված պատճառն են, այնպես, որ 35 տարեկանից բարձր մարդկանց մահվան երեք պատճառներից գրեթե մեկը՝ սրտի հիվանդությունն է, հատկապես՝ Կորոնար զարկերակների խցանումը:

Այս նախագծի հետազոտող Սադեղ Քազեմիֆարդի խոսքով՝ սրտի ինֆարկտը կանխելու և սրտի հիվանդությունը ախտորոշելու նպատակով, մի սարք է նախագծվել արհեստական ​​ինտելեկտի նոր մոդելի մշակմամբ և հասել է նախնական արտադրության։ Այս սարքի նախագծման հիմքը արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիան է։ Այս արտադրանքը շարժական սարք է և կարող է վերլուծել և վերահսկել սրտի 3 կենսական պարամետրերը:

Ըստ այս հետազոտողի՝ արտադրված արհեստական ​​ինտելեկտի մոդելը,  վերլուծելով պարամետրերը և այլ անհրաժեշտ օրինաչափությունները ,ախտորոշում  է սրտի հիվանդությունը և հետազոտությունների արդյունքները տրամադրվում են բժշկին։ Նաև այս սարքը կարողանում է կանխատեսել սրտի ինֆարկտը։ Սրտի հնարավոր ինֆարկտի դեպքում այս սարքն ի վիճակի է հայտնաբերել և հայտարարել դրա մասին, և քննարկումները պարզում են ,որ  այս սարքի ճշգրտությունը կազմում է 99,8%:

Ըստ այս հետազոտողի՝ նախագծվել և պատրաստվել  է այս սարքի նախատիպը, և սարքի կատարելագործումը Առողջապահության նախարարությունից թույլտվություններ ստանալու փուլում է։

......

Նաև գիտելիքահենք իրանական մի ընկերության տեխնոլոգներին հաջողվել է պատրաստել նանո-թթվածնային սարքեր՝ ձկնաբուծության տնտեսություններում օգտագործելու համար, և այս նոր համակարգը եռապատիկ է դարձնում ջրածինների արտադրությունը։

«Նանո հոբաբ էներջի» գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենն ասում է,- Ընկերության գործունեության մի մասը ձկնաբուծության  ոլորտում է, և այս բնագավառում մենք արտադրել ենք նանո-օզոնային  համակարգեր,որոնք  ախտահանում և հեռացնում են  մանրէները ջրի մակերեսից, և երկրորդ բաժնում պատրաստել ենք նանոթթվածնային սարքեր, որոնք ձկների արտադրությունը մեծացնելու նպատակով պատասխանատու են արդի մեթոդով թթվածնի մատակարարման համար:

Ըստ այս տեխնոլոգի՝ թթվածինը ձկնաբուծության կարեւորագույն գործոններից մեկն է, և ձկների  նյութափոխանակության վրա մեծ ազդեցություն ունի թթվածնի կոնցենտրացիան: Լուծված թթվածնի քանակի նվազումը պատճառ է դառնում շնչառության և կերակրման ակտիվության նվազմանը, ինչը դանդաղեցնում է ջրածինների  աճի տեմպերը, որը կարող է առաջացնել հիվանդություններ և սնկային վարակներ: Ջրի մեջ բավարար թթվածնի առկայության դեպքում ջրի մեկ միավորի մակերեսի մեջ կարելի է ավելի մեծ խտությամբ պահպանել ջրածիններ, ինչը պատճառ կդառնա արտադրության արդյունավետության բարձրացման: Բավարար թթվածինը կարող է նվազեցնել ջրի թունավորումը ջրածինների արտանետած թափոններից։

Ըստ այս հետազոտողի, նանոպղպջակների տեխնոլոգիան՝ որպես նոր սերնդի թթվածնի մատակարարման համակարգ, հատուկ դեր ունի կորուստների նվազեցման և արտադրության ավելացման գործում։Այս ընկերության կողմից պատրաստված նանո պղպջակների գեներատորներում ջրի մեջ թթվածնի արդյունավետությունը շատ բարձր է,և այն ապահովում է առավելագույն հզորության օգտագործումը նանո պղպջակների միջոցով՝ որպես ջրի մեջ ընկղմված թթվածնի աղբյուրներ: Նանո պղպջակների տեխնոլոգիայի միջոցով թթվածնի մատակարարումն ավելի արդյունավետ է , քան թթվածնի մատակարարման սովորական մեթոդները, և կարող են  թթվածինը հասցնել աճեցման բոլոր ավազանները: Նաև նվազեցնում է ձկների սթրեսը, և արդյունքում նվազում է ձկների հիվանդությունը և բարձրանում արտադրության արդյունավետությունը։

Գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրենն ասել է,-Ձկնաբուծության  տնտեսություններում նանոպղպջակների մյուս առավելություններից է թթվածնի միախառնվելու արդյունավետության բարձրացումը, ջրի որակի բարելավումը, կորուստների և հիվանդությունների նվազումը, արևադարձային ձկների և ծովախեցգետնի աճեցումը, ջրածինների միջոցով  թթվածնի սպառման արդյունավետության բարձրացումը և արտադրության խտության ավելացումը: Օրինակ՝ այս տեխնոլոգիան կիրառել ենք Ուրմիա քաղաքի կարմրախայտերի ֆերմայում, որը 300%-ով ավելացրել է արտադրության խտությունը։ Այս ձկնաբուծական տնտեսությունը 130 տոննա կշռող ֆերմա է, և այս նախագծում Նանո շտաբը եղել է ծրագրի ղեկավարը,իսկ մենք պլանի կատարողներն էինք և ներկայումս այս փորձարկումը  հաստատվել է։

Տեխնոլոգիայի այս ակտիվիստը հավելել է,-Ներկայումս առևտրայնացման փուլում ենք։ Այն պայմաններում , երբ Իրանում ջրի սակավության ճգնաժամի դիմաց ենք կանգնած, իսկ դա պատճառ է դարձել, որ որոշ ձկնաբուծարաններ դուրս մնան գործունեության ասպարեզից, մինչդեռ մենք համոզված  ենք, որ հնարավոր է օգտագործել այս տեխնոլոգիան՝ ձկնաբուծարանների  տնտեսությունները ակտիվ պահելու համար:

......

Անցնող ամիսների ընթացքում  ականատեսը եղանք  գեղարվեստական ​​երկու նվաճումների

«Փայտ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Մորթեզա Փայեշենասի  կողմից, ստացել է «Ռուսաստանի Լամպայի իններորդ միջազգային կինոփառատոնի» սոցիալական տեսահոլովակի բաժնի մրցանակը։Փառատոնի այս շրջանն անցկացվել է Պերմ քաղաքում հոկտեմբերի 3-ից 8-ը` իրանական մեհր ամսի  11-ից 16-ը:

Lampa միջազգային կինոփառատոնը նպատակ ունի զարգացնել սոցիալական տեսահոլովակային բովանդակությունը բնապահպանական, կայուն զարգացման, կամավորության, բարեգործության և այլնի վերաբերյալ,որի  նպատակն է  աշխարհը դարձնել ավելի լավ վայր: Այս փառատոնը համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության հետ՝ խթանելու կայուն զարգացման նպատակները: «Փայտ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ պատերազմը այլ հայացքով ներկայացնելով , պատմում է մարդկանց դերի մասին,որոնք պատերազմի գործիքները վերածում են խաղաղությանը ծառայող  գործիքների: Այս ֆիլմի միջազգային տարածումը ստանձնել է «Սուրե» կինո կազմակերպության միջազգային բաժինը։

Ռեժիսոր Մորթեզա Փայեշենասի  նկարահանած ֆիլմերից են՝ «Գոլուլեբարան», «Անավարտ ֆիլմ, դստերս՝ Սոմայեի  համար», «Մեկ մարդու դատարկ տեղը», «Ղորուբե ռուզե բադ» և վավերագրական այլ  ֆիլմեր։

.......

Պրոդյուսեր և ռեժիսոր Մոհամմադ Թայեբը դարձավ Չեխիայի «Լիբերեց» միջազգային սպորտային կինոփառատոնի եվրոպական ֆիլմերի բաժնի ժյուրիի անդամ։

Մարզական  Liberec 2023-ը աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր սպորտային կինոփառատոներից մեկն է։ Այս միջոցառումն ամեն տարի անցկացվում է Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքում։

Այս փառատոնի հաղթողները ներկայացվելու են  Միլանի միջազգային սպորտային ֆիլմերի փառատոնին, որը կազմակերպում է Սպորտային կինոյի և հեռուստատեսության միջազգային ֆեդերացիան (FICTS): FICTS-ի կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում, և ավելի քան 130 երկրներ անդամակցում են այս ֆեդերացիային: Միլանի համաշխարհային սպորտային ֆիլմերի ֆեդերացիան գտնվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հսկողության ներքո։Մոհամմադ Թայեբը սպորտային կինոյի և հեռուստատեսության միջազգային ֆեդերացիայի (FICTS) պաշտոնական անդամն է և Սպորտային կինոյի և հեռուստատեսության միջազգային ֆեդերացիայի միջազգային փառատոների հանձնաժողովի քարտուղարը:Նա եղել է  Իրանի միջազգային սպորտային ֆիլմերի փառատոնի 11-ից 13-րդ  շրջանների միջազգային հարցերով տնօրենը։

2023 թվականի Լիբերեց միջազգային սպորտային ֆիլմերի փառատոնը անցկացվել է հոկտեմբերի 12-ից 16-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում։

․․․․․․․․․․

Բարեկամներ ավարտեցինք «Նորություններ»հաղորդաշարի հերթական թողարկումը։