Իսլամական հեղափոխությունը և Իրանի գիտական վերելքը (Հաղորդում՝ նվիրված Ֆաջրի տասնօրյակին)
Իսլամական հեղափոխությունից հետո զգալի ձեռքբերումներ են գրանցվել ոչ միայն գրագիտության և դպրոցական կրթության, այլ նաև բարձրագույն կրթության ոլորտներում։
1979-ին հաղթած Իրանի ժողովրդի փառահեղ հեղափոխությունն իր գործողությունների ուղեցույցը դարձրեց իսլամի ուսմունքները, որոնցից ամենակարեւորներից են՝ կրթության, գիտության ու գիտելիքի տարածումը: Իսլամական հեղափոխությունից հետո զգալի ձեռքբերումներ են գրանցվել ոչ միայն գրագիտության և դպրոցական կրթության, այլ նաև բարձրագույն կրթության ոլորտներում։
Մինչ հեղափոխությունը, ուսանողների թիվն Իրանում չէր անցնում 155 հազարը։ Հետհեղափոխական տարիներին այդ թիվը երբեմն հասել է 4 միլիոնի, ինչի արդյունքում այժմ, Իրանի բնակչության 25%-ն այսօր ունի բարձրագույն կրթություն։ Կրթական ոլորտում գրանցված առաջընթացին զուգահեռ, զգալիորեն բարելավվել է նաև գիտության ոլորտում Իրանի կարգավիճակը։ Ներկայումս, չնայած Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, երկրի գիտական առաջընթացի արագությունը 11 անգամ գերազանցում է աշխարհում գիտության աճի միջին արագությանը, և Իրանն արտադրում է համաշխարհային գիտելիքի մոտ 2%-ը, զբաղեցնելով աշխարհում 17-րդ տեղը։ Գիտության աջակցության քաղաքականության շրջանակում ստեղծվել են գիտության ու տեխնոլոգիայի վրա հիմնված բազմաթիվ ընկերություններ, որոնք պետք է կառուցեն գիտահենք տնտեսություն և արագացնեն երկրի տնտեսական աճն ու առաջընթացը՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները։ Մինչ այժմ Իրանում հիմնվել են մոտ 10 հազար գիտահենք ընկերություններ, և նկատի առնելով երկրում դրանց արագ ընդլայնման արագությունն, առաջիկայում նման ընկերությունների թիվն ու ազդեցությունը տնտեսության վրա, կմեծանա։ Բացի ներքին արտադրությունից և աշխատատեղերի ստեղծումից, ակնկալվում է, որ մինչև իրանական ընթացիկ տարվա ավարտն այդ ընկերությունները կիրականացնեն մոտ 2 միլիարդ դոլարի արտահանում ։
Նանոտեխնոլոգիան համաշխարհային գիտական ասպարեզի համեմատաբար նոր ոլորտներից է։ Այս ոլորտում փոփոխություններ են կատարվում մոլեկուլների և ատոմների մեջ՝ ավելի լավ որակի արտադրանք ստանալու կամ կիրառության նոր ձև մշակելու նպատակով։ Նանոտեխնոլոգիայի և ժամանակակից գիտության ոլորտում Իրանն աշխարհում չորրորդ, իսկ տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում։ Այս ոլորտում աշխատում են 350 ընկերություններ, որոնք արտադրել են տեքստիլի, գյուղատնտեսության, նավթաքիմիայի, բժշկության և կենցաղային տեխնիկայի ոլորտներում կիրառվող բազմաթիվ ապրանքներ։ Նկատի առնելով նանոտեխնոլոգիական արտադրանքի արագ զարգացումը, ակնկալվում է, որ առաջիկա 2 տարում, բացի ներքին կարիքները բավարարելուց, կարտահանի նաև մոտ մեկ միլիարդ դոլարի նանոարտադրանք։
Իրանը մեծ առաջընթաց է գրանցել նաև բժշկական գիտության մեջ հեղափոխություն առաջացրած ցողունային բջիջների կիրառման ոլորտում և աշխարհում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Արագ բազմանալու և մարմնի տարբեր հյուսվածքների բջիջների վերածվելու ունակության շնորհիվ, ցողունային բջիջները կարող են կարևոր դեր խաղալ դրանց վերականգնման գործում: Իրանում ցողունային բջիների կիրառման շնորհիվ կարևոր քայլեր են կիրառվել ոսկրածուծի, ոսկորի, մաշկի, աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման, քաղցկեղի բուժման, վնասված օրգանների վերականգնման, ինչպես նաև ռադիոդեղամիջոցների և բոլոր տեսակի ճշգրիտ և զգայուն բժշկական սարքերի արտադրության ոլորտներում։ Համաշխարհային ճանաչում ունեցող իրանական «Ռոյան» գիտահետազոտական ինստիտուտը ոլորտի կարևորագույն կենտրոնն է։ Կենտրոնը ցողունային բջիջների կիրառման շնորհիվ անպտղության բուժումից բացի, կարողացել է կլոնավորել անհետացման վտանգի ենթակա կենդանիներին , ինչպես նաև ընտանի կենդանիներին, որոնք ունեն ավելի շատ առավելություններ և դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ:
2006 թվականի ապրիլին խաղաղ նպատակներով ուրանի հարստացման ամբողջական ցիկլի տեխնոլոգիայի ձեռքբերումը, հեղափոխությունից հետո Իրանի ամենամեծ գիտական ձեռքբերումներից էր: Այդ տարվանից մինչ օրս, այս կարևոր տեխնոլոգիան արդյունավետ դեր է խաղացել տարբեր, այդ թվում՝ էներգիայի մատակարարման, գյուղատնտեսական մթերքների որակի բարելավման, բժշկության, անասնաբուժության, դեղագործության և ջրի մաքրման ոլորտներում։ Սակայն Արևմուտքը և Սիոնիստական ռեժիմը, պնդելով թե՝ «Թեհրանը նպատակ ունի ատոմային ռումբ ստեղծել», փորձել են Իրանի ժողովրդին զրկել խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերումներն օգտագործելու իրավունքից:
Գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում Իրանի մյուս ձեռքբերումն արբանյակների տեղակայումն է տիեզերքում։ Այս ոլորտում Իրանն աշխարհում իններորդ հորիզոնականում է:
Որպեսզի պարզ լինի, թե որքան մեծ է այս նվաճման արժեքը, պետք է նշել, որ արբանյակների, արբանյակակիրների և դրանց արձակման ու կառավարման օբյեկտների կառուցման բոլոր փուլերն իրականացվում են Իրանում, իրանցի գիտնականների կողմից: Առաջին իրանական արբանյակը ուղեծիր է հանվել 2009 թվականին, իսկ հաջորդ տարիների ընթացքում Իրանը հաջողությամբ մի քանի կենդանի էակներ է ուղարկել տիեզերք: Մինչ այժմ Իրանը տիեզերք է ուղարկել 11 արբանյակ, որոնցից երեքը ուղեծիր են հանվել հունվարի 28-ին։ Իրանի տիեզերական ծրագիրը վերջերս մեծ թափովէ առաջ գնում, և մոտ ապագայում ակնկալվում է, որ իրանական նոր արբանյակներ կտեղակայվեն ավելի բարձր ուղեծրերում՝ հետազոտական, հեռահաղորդակցության, քարտեզագրման, օդերևութաբանության և հանքերի հայտնաբերման ո;որտներին առընչվող գործողություններ իրականացնելու նպատակով: