Մայիս 05, 2024 11:40 Asia/Tehran

Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթությունների բնօրրանն է։ Էլամի քաղաքակրթությունը, Այրված քաղաքը և Սիալքի (Sialk) քաղաքակրթությունը հիացնում են Իրանի պատմության և մշակույթի սիրահարներին։

Եթե իրանցիներից լսեք բազմաթիվ հաճոյախոսություններ, անընդհատ կրկնվող բարևներ ու հյուրասիրության առաջարկներ, չզարմանաք, քանի որ իրանցիների կարծիքով «Հյուրն Աստծունն է»։

Նախորդ թողարկման ընթացքում լսեցինք հույն ճանապարհորդ Սոֆիա Ա Կոտլաքիի (Sofia A Koutlaki)  պատմությունն Իրանում հիերարխիայի մասին։

Մնացեք ինձ հետ, որպեսզի այս հաղորդման ընթացքում ծանոթանաք իրանցիների հաճոյախոսություններին, և հյուրասիրությունների սովորույթներին։

Հուսով եմ, որ այս դրվագը նույնպես ձեզ դուր կգա։ Երաժշատական կարճ դադարից հետո ձեզ կներկայացնեմ Սոֆիա Ա․Կոտլաքիի պատմությունը։

-------------

Սոֆիա Ա․Կոտլաքին պատմում է՝ իրանցիների մեծ մասը բարևելիս օգտագործում է «սալամ ալեյքում» կամ «սալամ» բառերը։

«Սալամ ալեյքում» արտահայտությանը հոգևորականներն ու հեղինակավոր մարդիկ սովորաբար պատասխանում են «ալեյքում սալամ»։

Ողջունելիս տարիքով փոքրերը պետք է բարևեն նախ տարիքով մեծերին։ Իսլամում խորհուրդ է տրվում անկախ տարիքից ու կարգավիճակից, որպես խոնարհության նշան, առաջինը բարևել։ Շատ կարևոր է բարևել բոլորին առանձին-առանձին, նույնիսկ երեխաներին։ Կարևոր է բարևել առաջինը, եթե անգամ այդ պահին դուք զրուցում եք որևէ մեկի հետ և պետք է մի պահ դադարեցնեք զրույցը։

Այս սոցիալական վարքագծի հետ ես ծանոթացա աղջկաս դպրոցի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ։

Ծնող-ուսուցչական միության նոր անդամներին ընտրելու համար, աղջկաս դպրոցի տնօրենը հանդիպում էր նշանակել մոտ 100 ծնողների հետ։ Ամբիոնը, որտեղից տնօրենը պետք է խոսեր, մուտքի անմիջապես դիմաց էր։

 

Միգուցե ծիծաղելի թվա, սակայն նա սկսեց խոսել և ասաց.

-Այս տարի դպրոցական խորհրդատվական համակարգի հրատապ ծրագիրը․․․

Հետո ընդհատեց խոսքը, բարևեց  դահլիճ մտած ծնողներին, և շարունակեց

-  Մեզ անհրաժեշտ են երիտասարդ խորհրդատուներ, ում տարիքը շատ բարձր չէ աղջիկների համեմատ․․․

Նորից ընդհատելով խոսքը և բարևելով նոր դահլիճ մտած ծնողներին, տնօրենը շարունակեց․

- Մենք հույս ունենք, որ այս որոշման դրական ազդեցությունը շատ շուտով կտեսնենք աղջիկների  աշխատանքի վրա․․․

- Բարև Ձեզ․․․    

Ասեմ նաև, որ տնօրենի պարբերաբար  ընդհատվող խոսքը որևէ կերպ չէր ազդում ներկաների վրա և նրանք շարունակում էին ուշադիր լսել։  

Ինչպես անգլիախոսների շրջանում, իրանցիների շրջանում նույնպես խոսքը սկսում են ողջույնով։ Ու քանի որ զրուցող կողմերը երկուսն էլ անում են նույն արտահայտությունը, պատասխանները սովորաբար կարող են համընկնել։

Այդ դեպքում զրուցողներից մեկը կարող է հարցեր ուղղել մյուսին՝ վերջինիս ընտանիքի անդամների, օրինակ՝ կնոջ ու երեխաների մասին, եթե անգամ նրանց չի ճանաչում։ Սովորաբար դիմացինը պատասխանում է շաբլոն դարձած արտահայտություններով։

Օրինակ

- Ինչպե՞ս է ձեր կինը

- Փառք Աստծո, լավ է, ողջույններ է ուղարկում:

- Փոխանցեք նրան իմ ողջույնները

- Ձեր հարգանքը կփոխանցեմ

- Ինչպե՞ս են երեխաները

- Ձեր ձեռքն են  համբուրում

Իմ իրանցի ընկերները հաճախ հարցնում են Հունաստանում ապրող իմ ընտանիքի ու հարազատների մասին, որոնց չեն ճանաչում։ Սովորաբար երկխոսությունն այսպիսի տեսք ունի

- Ինչպե՞ս են ձեր ընտանիքի անդամները։

 - Փառք Աստծու, ողջույններ են ուղարկում:

 - Փոխանցեք նրանց իմ ողջույնները։

Սակայն չկարծեք թե այս արտահայտությունները դատարկ խոսքեր են։

Հոգեբանության առումով, երբ ընկերս կամ ծանոթը հարցնում է  ընտանիքիս կամ երեխաներիս մասին, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ես նրան պատմում եմ իմ մտահոգությունների մասին, իսկ նա այդպիսով արտահայտում է իր մտահոգությունը։ Արդյունքում, մեր միջև փոխըմբռնում է  առաջանում։

Նման հարցերն օգնում են նաև սկսել զրույց։ Եվ երբ զրույցն ընդհատվում է, նման հարցերով զրուցակիցը շարունակում է այն։ Սակայն միշտ չէ, որ նման հարցերը զրույցը պարզապես շարունակելու համար են։ Դրանք հնարավորություն են տալիս խոսել նոր թեմայի մասին։

Օրինակ, զրուցակիցը հարցնում է

- Ի՞նչ նորություն

Կամ հարցնում է եղանակի, օրվա խնդիրների մասին ու այդպիսով զրույցը շարունակվում է։

------------

Ընդհանուր առմամբ իրանցիների միջև կապերը շատ ամուր են։

Օրինակ նրանց մոտ շատ տարածված է ճաշել կամ ընթրել ընտանիքով։ Միասին լինելն իրանցիների համար շատ կարևոր է, հատկապես նրանց համար, ովքեր համոզված են, որ իրար հանդիպելը լրացվում է միասին ճաշելիս։

Դա վկայում է նաև այն մասին, որ իրանցիները շատ են կարևորում  սնունդը։ Այդ մասին կխոսեմ ավելի ուշ։

Եթե ամուսիններն ապրում են ծնողների տան մոտակայքում, ապա և՛ ամուսնու, և՛ կնոջ ընտանիքները շաբաթը առնվազն մեկ անգամ հանդիպում են միմյանց և ճաշում են։ Այս գեղեցիկ սովորությունն օգնում է ավելի պինդ պահել հարաբերությունները, իսկ նորապսակներին, որոնք դեռ լավ ծանոթ չեն կենցաղային տարբեր հարցերի, հնարավորություն է տալիս հանգստանալ, հատկապես եթե նրանք աշխատում են։

Տոների ու հատուկ առիթների ժամանակ, այդ թվում՝ Նոռուզին, երիտասարդները ծնողներից բացի այցելում են նաև ընտանիքի մյուս մեծերին կամ զանգահարում ու շնորհավորում են նրանց։ Թեև հանդիպելն ընտանեկան հարաբերությունները պահպանելու լավագույն միջոցն է, սակայն զանգահարելը նույնպես շատ կարևոր է։ Քանի որ ամեն օր հանդիպել հնարավոր չէ, հեռախոսազանգն օգնում է տեղեկանալ իրար մասին։

Նման սովորություն կա թե իմ, թե ամուսնուս ընտանիքում։ Ամուսնուս քույրերն ամեն օր որոշակի ժամի հեռախոսով խոսում էին։ Նրանք զանգահարում էին նաև սկեսուրիս։ Ճիշտ այնպես, ինչպես քույրերս էին խոսում ծնողներիս հետ, երբ նրանք Աթենքում էին։ Հեռախոսային խոսակցությունը հետևում է նույն կանոններին, ինչ դեմ առ դեմ հարաբերությունները՝ սկսել զրույցը, փոխանակվել  ողջուններով և ամենօրյա լուրերով։

---------------------------------------------

Ընկերների դեպքում նույնպես ամեն ինչ նույնն է, գուցե որոշակի տարբերությամբ։ Հեռախոսազրույցներն ամեն օր չեն, բայց անպայման լինում են։ Հետևաբար, եթե Իրանում գտնվելու ընթացքում ինչ-որ մեկի հետ ընկերանաք, պետք է սպասեք, որ նա զանգահարելու է ձեզ, տեղեկանալու ձեր մասին։ Եվ ձեզանից ակնկալվելու է նույնը։ Պարտադիր չէ, որ հեռախոսազանգը երկար տևի։ Այն արվում է  հարաբերությունները պահպանելու նպատակով։ Հեռախոսազանգի ընթացքում սովորաբար հնչում են նման արտահայտություններ

- Կներեք, ձեր ժամանակը խլելու համար

- Կներեք ձեզ անհանգստացնելու համար

- Համեցեք մեր տուն

Պատմեմ մի զվարճալի պատմություն։

Երբ Հոսեյնը՝ ամուսինս, սովորում էր Բրիտանիայում, մենք մի սենյակ էինք վարձել տներից մեկի վերևի հարկում։ Մենք այնտեղ քնում էինք, գիրք կարդում և ընդունում հյուրերին։ Մի անգամ, նոր էի վերդարձել աշխատանքից և հանգստանում էի, երբ հանկարծ Հոսեյնը ներս մտավ ու ասաց, որ իր աշակերտը, որն իրեն տուն է  բերել, գալիս է թեյելու։ Ես հարցրի թե ինչո՞ւ է Հոսեյնն աշակարտին տուն հրավիրել, իսկ նա պատասխանեց

- Ես պարզապես հաճոյախոսություն էի անում: Չմտածեցի, որ իսկապես կգա։

Տարբեր ազգերն ունեն տարբեր սովորույթներ։ Իրանցիների շրջանում միանգամից հնչած հրավերը նշանակում է, որ հրավիրողը ցանկություն ունի ավելի շատ շփվել նրա հետ, ում իր տուն է հարվիրում, սակայն չի ակնկալում որ հրավիրվածն անմիջապես կայցելի իր տուն։ Սա հաճոյախոսւթյան տեսակ է։ Իրականում տվյալ պահին հրավիրողը չի ակնկալում, որ հրավիրվածն անմիջապես կայցելի իր տուն։ Նա  պարզապես ուզում է ասել, որ ցանկություն ունի փոխհատուցել իր համար արված բարի գործի դիմաց։ Հոսեյնն իր աշակետին իր տուն հրավիրեց, սակայն չէր սպասում, որ վերջինս անմիջապես կայցելի ։

Հաճոյախոսության այս տեսակը տարածված է իրանցիների շրջանում և վկայում է նրանց հյուրընկալության ու առատաձեռնության մասին։

-------------

Հիմա խոսենք իրանցիների համար հյուրի դիրքի մասին։

Իրանցիները շատ են օգտագործում «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը։ Նրանք հավատացած են, որ բացի հարաբերություններն ամրապնդելուց, հյուրը նաև օրհնանք է բերում այդ տուն։ Եվ նրանք մեծ հարգանքով ու ջերմությամբ են ընդունում հյուրերին։ Դա խրախուսում է նաև իսլամը։ Լավագույն տեղերն ու լավագույն ուտելիքները մշտապես նախատեսված են հյուրերի համար։ Հյուրասիրության ժամանակ տանտերը հյուրասիրում է հյուրերին, խնդրելով օգտվել մրգից, քաղցրավենիքից, և թեյ է հյուրասիրում։ Հյուրասիրության ավարտին տանտերերը հյուրերին շնորհակալություն են հայտնում իրենց այցելելու համար և խնդրում նորից գալ։ Իսկ հյուրասիրության ընթացքում հյուրերն անընդհատ շնորհակալություն են հայտնում տանտերերին և խնդրում շատ նեղություն չքաշել։ Իսկ հեռանալիս տանտերերին հիրավիրում են իրենց տուն։  

Նման հավաքներն Իրանում կոնկրետ սկիզբ կամ ավարտ չունեն։ Հյուրերը կարող են ազատ գալ և գնալ, ինչպես ցանկանում են, բայց տանտիրոջ հանգստությունը նկատի ունենալը շատ կարևոր է:

Իրանցիների մշակույթում հաճոյախոսությունները կիրառվում են հարգանք, կարեկցանք և խոնարհություն արտահայտելու համար։

Օրինակ՝ երկու տղամարդու զրույց

-  Ինչպե՞ս է պատահել, որ այս կողմերում եք, վաղուց ձեզ չեմ հանդիպել։

- Ձեր ոտքի տակ հողն եմ ։

Հաճոյախոսություններն արտահայտում են հյուրի և հյուրընկալի միջև եղած հարգանքը։

------------

Սիրելի ունկնդիրներ, ավարտվեց «Իրանցիների շրջանում»  փոդքասթի 6-րդ էպիզոդը։

Հաջորդ էպիզոդում ձեզ կպատմենք այն մասին, թե ինչպե՞ս են իրանցիները ներողություն խնդրում,  հիանում, գովում իրար և այլն։

Ուրախ կլինենք, հաջորդ թողարկումներում ևս  ընկերակցեք մեզ։

Դուք կարող եք հետևել մեզ նաև սոցցանցերում` Ֆեյսբուքում, X-ի հարթակում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

X.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի հայերեն ռադիոժամի կայքում՝ parstoady.ir/hy  հասցեով:

Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները   [email protected]  էլեկտրոնային փոստով։

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, առաջարկում ենք այն ներկայացնել ձեր ընկերներին և տարածել սոցիալական էջերում։  

Շնորհակալ եմ ինձ ընկերակցելու համար։ Աստված ձեզ պահապան։