Հունիս 15, 2019 10:24 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Ադրբեջանի սպառազինական գնումներին ուղղված ԼՂ-ի քննադատությանը, Հայաստանի անցած տարվա իրադարձությունների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրությունների կայացմանը:

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը փոխանցել է, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում:Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:

Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը հանքային և գազավորված ջրերը ,  որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքները,  շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքը, հրուշակեղենը, դեղամիջոցները, կուտակիչները և տրիկոտաժե արտադրանքը: 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը:

-------------------------------

ԼՂ նախագահի խոսնակը քննադատեց Ադրբեջանի սպառազինական գնումներն ու Թուրքիայի հետ այդ երկրի համատեղ զորավարժությունը:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Բաքուն չի հրաժարվել իր միտումներից և չի փոխել Հայաստանի ու ԼՂ-ի հայերի հանդեպ իր մոտեցումը»:

Նա անդրադառնալով այս տարվա ընթացքում Ադրբեջանի խոշոր զորավարժությանը հավելել է. ««Քյամալ Աթաթուրք»-ի անվան զորավարժությունը ոտնձգության ու  պանթուրքիզմի խորհրդանիշ է և դա բնականաբար ուղղված է մեր դեմ»:

Ադրբեջանի տեղաշարժերի հանդեպ ԼՂ-ի հայերի զգայնությունը վկայում է այն մասին, որ հայերը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պատրաստ չեն: Դա ի տես այն բանի, որ Վիեննայում ու Մոսկվայում կայացած հանդիպումների ժամանակ Բաքվի ու Երևանի ղեկավարներն ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրս բերման կապակցությամբ պայմանավորվել են: Այդուհանդերձ ԼՂ-ի հակամարտության կողմերի հնչեցրած հայտարարությունները հաստատում են, որ ԼՂ-ի խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում անհավանական է թվում:

Այս  կապակցությամբ ուշագրավ կետը Ռուսաստանի կողքին կանգնած լինելու կապակցությամբ հակառակորդ կողմերի հավակնությունն ու դրա միջոցով դիմացի կողմին սպառանալու փորձն է: Դա ի տես այն բանի, որ ԼՂ-ի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ռուսաստանը վայրկյան է հաշվում և փորձում է ամեն գնով հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ նստեցնել:

-----------------------

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունները տարբերվում են նախորդ ժամանակահատվածներում արված հայտարարություններից և, իրոք, բավականին կոշտ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

--------------------

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անցյալ տարվա զարգացումները տեղի են ունեցել առանց արտաքին միջամտության:

Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անցյալ տարի Հայաստանում դրամատիկ քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, բայց առանց բռնության և արտաքին միջամտության:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անցյալ տարվա փոփոխությունների ծախսերը կազմել են 200 հազար դոլար, որը ստացվել է ժողովրդի դրամահավաքից:

Մոտ մեկ տարի առաջ, Հայաստանում տեղի ունեցան հակակառավարական ժողովրդական բողոքի ցույցեր, և տեղի ունեցավ իշխանափոխություն և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարվել իր պաշտոնից: Նա ցանկանում էր սահմանադրական բարեփոխումից հետո դառնալ երկրի վարչապետ:

Ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ ընտրվեց վարչապետ, և  կազմեց կառավարության կաբինետը:

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեռևս հույս ունի, որ բարեփոխումների իրականացման արդյունքում կառավարությունը կարող է հաղթահարել առկա մարտահրավերները: Փաշինյանի ելույթները վկայում են, որ Հայաստանի ժողովուրդը պահանջում է իրական փոփոխություններ և պատրաստ է աջակցել կառավարությանը: Սա բարձրացնում է Փաշինյանի պատասխանատվությունը:

Վերջերս նա քննադատության է ենթարկվել, որ իր գործողությունները անբավարար էին ցանկալի արդյունքի հասնելու համար, իսկ որոշ ցուցարարներ նրան մեղադրել էին ստախոսության մեջ:

-------------------

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 13-ին հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող  հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել է կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի շուրջ:

Բարձր հանձնակատարի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորել է հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորել վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

-----------------------------

Իրաքի Կապի նախարարությունը հայտարարել է, որ գործարկվել է դեպի Հայաստան ավտոբուսային երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով:

Նախարարությունը հայտարարել է, որ առաջին ավտոբուսը Բաղադադից Երևան է մեկնել:

Երթուղին սպասարկում է Իրաքի Կապի նախարարության տրանսպորտային ընկերությունը և այն գործարկվում է առաջին անգամ:

Նախարարությունը հայտարարել է, որ այս երթուղին՝ Իրաքի ու Հայաստանի միջև տրանսիզտային երթուղի ստեղծելուն ուղղված առաջին քայլն է:

---------------------------

Ղազախստանում երեկ տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ: Ընտրություններին զուգահեռ, մի խումբ մարդիկ բողոքել են դրանց անցկացման դեմ:

Ղազախստանի ոստիկանությունը երկրի նախագահական ընտրություններից հետո ձերբակալել է 500 ցուցարարների:

Երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ժամանակավոր պաշտոնակատար  Ղասիմ Ժոմարտ Տոկաևը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը և ընտրվել  նախագահ: Ղազախստանի 6-րդ նախագահական ընտրությունների համար գրանցվել է 7 թեկնածու։ 

Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրությունները մեծ նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար:

Ղասիմ Ժոմարտ Տոկաևը, որպես Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ժամանակավոր պաշտոնակատար, բազմիցս ընդգծել է, որ շարունակելու է Նուրսուլթան Նազարբաևի կառավարության քաղաքականությունը:

Նուրսուլթան Նազարբաևի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացրել ընտրական գործընթացի դեմ: