Ապրիլ 28, 2024 13:41 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

Արձագանքելով սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստում Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին, Թեհրանը հայտարարել է, որ հարգում է ցանկացած համաձայնություն, որը կհանգեցնի հակամարտող կողմերի միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորմանը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը հարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ 

Նա նշել է, որ Կովկասում  խաղաղության և կայունության հաստատման համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարունակեն սահմանային հարցերի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը։ 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չի ներառում Հայաստանից Վրաստան տանող ճանապարհին գտնվող տարածքները։

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, լրագրողների հետ զրույցում, նշելով, որ պաշտոնական Երևանը Թեհրանին  տեղեկացնում է Բաքվի հետ խաղաղության բանակցություններում առկա խնդիրների ու ձեռք բերված  պայմանավորվածությունների մասին, անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների ապագային, նշելով․ «Իրանը տարբեր ոլորտներում լայնորեն համագործակցում է Հայաստանի հետ։ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն, թե մեր հարաբերությունները որքան կզարգանան, կախված է երկու երկրների կարիքներից և ձեռք բերված պայմանավորվածություններից»։ 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի օրակարգային կարևոր հարցերից մեկը ռուս զինվորականներին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս բերելն է։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին, խոսել այդ տարածքներն Իրանի դեմ օգտագործելու հավանականության մասին, հավելելով, որ  Իրանը ճանաչել է կովկասյան երկրների տարածքային ամբողջականությունը։Հետևաբար, դժվար թե այդ երկիրը քայլեր ձեռնարկի իր հարևանի դեմ, որոնք կհակասեն Իրանի անվտանգությանն ու ազգային շահերին: Հայաստանը չի հանդուրժի տարածաշրջանային երկրների որևէ քաղաքականություն, որը կվնասի Իրանին։

Հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օրերս հաստատել է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին լուրը։ Ընդհանուր առմամբ, խոսելով Երևանի ու Բաքվի միջև  վերջին պայմանավորվածություններին Թեհրանի աջակցության մասին, պետք է ասել, որ անկասկած, Իրանի աջակցությունը կարող է արագացնել խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում և պետք է նշել, որ առանց Իրանի աջակցության, դա տեղի չի ունենա։ 

Չնայած դրան, Թեհրանն  ինչպես միշտ, Հարավային Կովկասում խաղաղությունը համարում է կարևոր առաջնահերթություն և ընդգծում դրա կարևորությունը։

*

Իրանի երկաթուղային գիծը պետք է որքան հնարավոր է շուտ Հայաստանի տարածքով միացվի Վրաստանի երկաթգծին և նավահանգիստներին։ Այդ նավահանգիստների միջոցով Հյուսիս-Հարավ միջանցքը կկապվի Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի հետ։

Այս միջանցքի  կարևորության մասին բազմաթիվ վերլուծություններ են հրապարակվել, սակայն գործանկան որևէ քայլ չի արվել։ Կանխատեսվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի շնորհիվ Արևելքի և Արևմուտքի, Հարավային Ասիայի, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի միջև Իրանի տարածքով կտարանցվի 100 միլիոն տոննա բեռ։ Սակայն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր չեն արվել։ Իսկ ո՞րոնք են  պատճառները։

1․ Թուրքիան չի համագործակցում Վանա լճի երկաթուղու խնդրի լուծման և այս ճանապարհով երկաթուղային բեռների ոչ տնտեսական փոխադրման հարցում։

2․ Մեծ բեռների արագ տեղափոխման հարցում Վոլգա գետի նեղուցի շուրջ առկա խնդիրը։

3․  Իրանի երկաթուղին Շալամչեով կամ Խանաքինով  միացված չէ Իրաքին։ 

Այս խնդիրների լուծման հիմնական ուղիներից մեկը Իրանի երկաթուղին Հայաստանի տարածքով Վրաստանին միացնելն է։ Վրաստանի Փոթի նավահանգիստը աշխարհի ամենամեծ և առաջադեմ նավահանգիստներից մեկն է: Բաթումի նավահանգիստը նույնպես մեծ հնարավորություններ ունի։ 

Այդ նպատակին կարելի է  հասնել երկու ճանապարհով․

1․ Ռաշթ-Աստարա երկաթգիծը և Ադրբեջանի տարածքով Վրաստանին միանալը,  կամ Ջոլֆայի երկաթգիծը Նախիջևանին, այնտեղից էլ Հայաստանին ու Վրաստանին միացնելը, որն ամենաքիչ ներդրումներն է պահանջում, քանի որ դրա ենթակառուցվածքն առկա է։ Հավանաբար Ադրբեջանն առաջվա նման լուրջ չի համագործակցի Իրանի հետ։ Սակայն Թեհրանը պետք է ամեն ինչ անի՝ հայկական երկաթուղու կառուցման համար, որպեսզի կախվածություն չունենա Ադբեջանից ու Թուրքիայից։

Եթե նույնիսկ Ադրբեջանն ավելի շատ համագործակցի, այնուամենայնիվ երկաթուղային երթուղին բավարար չէ հյուսիս-հարավ միջանցքն իրականացնելու և տասնյակ միլիոնավոր տոննա բեռներ տեղափոխելու համար այս միջազգային միջանցքով։ Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ազգային անհրաժեշտություն է։ 

2- Երկրորդ ճանապարհը՝ Ջուլֆայից մինչև Հայաստանի սահմանին գտնվող սահմանված վայր  65 կիլոմետր երկաթուղու կառուցումն է։

Նկատի առնելով վերոնշյալը, Իրանն ու Հայաստանը պետք է երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր կնքեն։ 

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել նաև կոնսորցիում հնդիկ և չինացի ներդրողների մասնակցությամբ, որպեսզի բացի Իրանից և Հայաստանից, այս մեծ ծրագրի առավելություններից օգտվեն նաև այլ համախոհ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը։

*

Ինչպես և կանխատեսվել էր, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համաձայնել է ավելի շատ զիջումների գնալ Բաքվի դիմաց։

Հայաստանի ու Ադրբեջանմի միջև պետական սահմանի  սահմանազատման կոմիտեի 8-րդ նիստում պաշտոնական Երևանը համաձայնել է ռազմավարական նշանակության 4 գյուղեր վերադարձնել Բաքվին։

Համաձայնության վերաբերյալ մանրամասներ չեն հապարակվել և առայժմ պարզ չէ, թե գյուղերի հանձնելուց հետո դրանց բնակիչները որ երկրի քաղաքացի են համարվելու։

Պարզ չէ նաև թե արդյոք Ադրբեջանի քաղաքացիությունը չընդունելու դեպքում վերոնշյալ գյուղերի բնակիչները կկարողանա՞ն օգտվել գյուղատնտեսական հողատարածքներից։ Սակայն հաշվի առնելով Ղարաբաղի իրադարձությունները, ենթարդվում է, որ գյուղերի բնակիչները կտեղափովեն Երևան կամ ՀՀ այլ շրջաններ։ Եվ անկասկած, հայերի խնդիրներն ավելանալու են։ 

Մեծ թվով հայ փորձագետներ լուծումներ են առաջարկել՝ Երևանին ուղղված Իլհամ Ալիևի կառավարության պահանջների վերաբերյալ։  Փորձագետ Արմեն Այվազյանը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի աստիճանական ոչնչացումն  է։ Նա Հայաստանի կարավարությանը խորհուրդ տվեց վերանայել Իրանի հետ իր հարաբերությունների տեսակը և ընդլայնել ռազմական համագործակցությունը, անցկացնել համատեղ զորավարժություններ և նույնիսկ  ռազմական արտոնություններ տրամադրել Թեհրանին։ 

Նրա խոսքով․ «Ռուսաստանը հայտարարում է, որ Երևանին երաշխիքներ չի տալիս, բայց մյուս կողմից ամեն օր աջակցում է Ադրբեջանին։ Արևմտյան կառավարությունները նույնպես ասում են, որ չեն կարող երաշխիքներ տալ Հայաստանին»։

Փաստորենն, նախքան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համաձայնությունը ստորագրելը, հայ փորձագետները նախազգուշացրևել են Փաշինյանին։ Սակայն վերջինիս կառավարությունը հետևում է  արտասահմանյան կառավարությունների հրահանգներին։ Հայաստանի 48-ամյա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարծելով, թե Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրրին, մտածում է, որ դրա իրականացմամբ կապահովվի Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացումը։

Սակայն միայն Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի իրականացման համար սեփական հնարավորություններն օգտագործելու դեպքում Երևանը կարող է հույս ունենալ, որ դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսական ապագան բարենպաստ կլինի:

Մինչդեռ տարածաշրջանի անկախ երկրների՝ Իրանին և Ռուսաստանին դիմակայելու   համար արևմտյան կառավարությունները փորձում են հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին պարտադրել «Արևելք-Արևմուտք» ճանապարհը։ Դրա գործարկումը բխում է Թուրքիայի, Վրաստանի, Ամերիկայի և աշխարհում նրա դաշնակիցների շահերից, ապահովում և երաշխավորում է միայն արևմտյան կառավարությունների շահերը՝ ի հաշիվ տարածաշրջանի ժողովուրդների։ Եվ պաշտոնական Բաքուն, որն իրականացնում է Արևմուտքի պահանջները, այս պահին էլ նույնն է անում։ 

Հայաստանի չորս ռազմավարական գյուղերը Ադրբեջանին հանձնելով՝ կարելի է կանխատեսել, որ այս երկրի ապագա տնտեսական զարգացումը կախված է լինելու Ադրբեջանի կառավարությունից։Եվ ի՞նչ պատասխան է տալու իր ժողովրդին Հայաստանի վարչապետը, ով  առանց նվազագույն կասկածի ընդունում է Արևմուտքի բոլոր պահանջները։