Հունիս 22, 2019 11:45 Asia/Yerevan
  • Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի իրադարձություններին, այդ թվում Հայաստանի հետ պատերազմի վերսկսման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառնալի արտահայտություններին, ԱՄՆ պետքարտուղարին ուղղված Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի նամակին և «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» CICA-ի 5-րդ գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությանը:

 

Հունիսի 20-ին Երևանում բացվել է Իրան-ԵԱՏՄ Առևտրի տունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին և երկու երկրի մի շարք պաշտոնատար անձինք:

Բացման միջոցառման ժամանակ Իրանի դեսպանն իր ելույթում անդրադառնալով  անցած տարիների ընթացքում Իրան-Հայաստան ձեռքբերումներին, նշել է.«Անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև չեղարկվել է վիզային ռեժիմը, բացվել են Մեղրի ազատ առևտրի և Իրանի Արաս ազատ առևտրի գոտիները և Իրանի իսլամական խորհրդարանի կողմից հաստատվել է ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև  արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ Իրան-ԵԱՏՄ Առևտրի տան բացումը ևս մեկ քայլ է երկու երկրի բազմակողմ հարաբերությունների ընդլայնման համար»:

Նա հավելել է.«Այսօր կարևոր է այն, որ Իրանի ու Հայաստանի կառավարությունները ապահովեն երկու երկրի ներդրումների անվտանգությունը, որպեսզի այդպիսով հայ և իրանցի գործարարներն էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալեն»:

Նշելով,որ Երևանում  Առևտրի տունը կլինի երկու երկրների առևտրականների հանդիպավայրը Սաջադին հույս է հայտնել ,որ այն  խթան կհանդիսանա,որպեսզի հայ և իրանցի գործարարներն այստեղ ակտիվ շփումներ ունենան և միմյանց հնարավորությունների հետ ծանոթանան:

Հայաստանի պաշտոնատարները ևս անդրադառնալով երկու հարևան երկրների բարեկամությանը, Իրան-ԵԱՏՄ Առևտրի տան բացումը պատեհ առիթ  են համարել հատկապես տնտեսական ոլորտում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման համար:

----------------------

Իրանի եւ Հայաստանի փաստաբանների պալատների պաշտոնյաները խորհրդակցել են Երևանում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրավերով Հայաստան այցելած ԻԻՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը չորեքշաբթի օրը մասնակցել է Երևանում կայացած հանդիպմանը, մասնագիտական քննարկումներ ծավալելու նպատակով։

Այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի իրավաբանական և դատական իշխանություններին և  ընդլայնել համագործակցությունները երկու երկրի հետ:

Հայաստանում Իրանի դեսպանն ընդգծելով Իրանի և Հայաստանի իրավաբանների պալատների համագործակցությունը, երկու երկրների իրավաբանների միջև փորձի փոխանակման կոչ  է արել: Նա նաև նշել է, որ երկու երկիների փաստաբանները ներքին և միջազգային դատարաններում պետք է աջակցեն Իրանի և Հայաստանի քաղաքացիներին:

Հանդիպման վերջում փաստաբանների պալատների ղեկավարները այցելել են ՀՀ փաստաբանների վարչության տարբեր բաժիններ,  իրավաբանության բարձրագույն դպրոց  և պատրաստակամություն հայտնել փոխըմբռնման հուշագիր ստորագրել:

----------------------------

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

 

ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եւ ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար եւ անվտագության միջոցառումների առնչությամբ։

Ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը եւ առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից եւ շփման գծի եւ միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարեւորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ։

-----------------------------

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասում է, որ Ադրբեջանի օդուժը պատրաստվում է Հայաստանի հետ հնարավոր պատերազմին:

Զաքիր Հասանովը կրկին պնդելով, որ ադրբեջանական բանակը գերակայություն ունի հայկական բանակի նկատմամբ, ասել է, որ 2016 թ. ապրիլին ադրբեջանական փոքր զորամասերը ջախջախեցին հայկական բանակին, այնպես որ հայերը ստիպված եղան օգնություն խնդրել Ռուսաստանից՝ հրադադարի հաստատման համար:

Այս սադրիչ հայտարարությունն արվում է այն պայմաններում, երբ տարածաշրջանում իրավիճակը լարված է:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ Բաքվի իշխանությունների սպառնալիքները կարող են հանգեցնել Հայաստանի բանակի հնարավոր արձագանքներին:

Իլհամ Ալիևի  կառավարության պաշտոնյաները համոզված են, որ Հայաստանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում, հնարավոր է կրկին ազատագրել Ադրբեջանի գրավված տարածքների այլ հատվածներ:

Ադրբեջանական կողմի սպառնալիքները հնչում են այն պայմաններում,  երբ մոտ երեք տասնամյակ անց,  2019 թ.-ին  Վիեննայում և Մոսկվայում կայացած հանդիպումների արդյունքում, Բաքվի և  Երեւանի ղեկավարները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ:

Այս հայտարարություններն արվել են Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացվելիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին:

Ներկա իրավիճակում, չի ենթադրվում, որ Բաքվի  և  Երեւանի միջև կկնքվի խաղաղության  համաձայնագիր: Մասնավորապես, հակամարտող կողմերը չեն վստահում այդ համաձայնագրերի իրականացմանը, և կասկածներ կան, որ մոտ ապագայում կարող դա կհանգեցնի ճգնաժամի:

---------------------------------

Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները PR քայլեր են: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

---------------------------------

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել չեղարկել Միացյալ Նահանգների և Արցախի Հանրապետության միջև շփումների եւ ուղևորությունների «կամայական, հնացած և հակաարդյունավետ» սահմանափակումները:

«Արցախը պետք է իր ապագայի վերաբերյալ բոլոր քննարկումների լիիրավ մասնակիցը լինի»,- նշված է նամակում:

Անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ և անգամ վերջին տարիների ընթացքում ավելի է բարդացրել հակամարտության կարգավորման իրավիճակը:

Ընդհանուր առմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի պետքարտուղարին գրված նամակը և հայերին հովանավորելու պահանջը վկայում է այն մասին, որ հայերը դժգոհ են խաղաղության բանակցությունների ընթացքից և փորձում են ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ, մեկ անգամ ևս իրավիճակը փոխել հայերի շահերի ապահովման ուղղությամբ:

-------------------------

Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» CICA-ի 5-րդ գագաթնաժողովը:

«Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» 5-րդ գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ընդգծվել է տարածաշրջանում անվտանգության, կայուն խաղաղության և համագործակցության նշանակությունը, ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունն ու նաև Պաղեստինի հարցը: CICA-ի եզրափակիչ հաղորդագրության ընդգծվելով այն կետը, որ ՀԳՀԾ-ի համար որևէ այլընտրանք գոյություն չունի նշված է. «Կողմերը հարգելով ու գործադրելով ՄԱԿ-ի բանաձևերը պիտի քայլեն խաղաղության, կայունության և անվտանգության ուղղությամբ»:

Տաջիկստանի Դուշաբե քաղաքում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության»  (CICA) 5-րդ գագաթնաժողովի կայացել է այն պայմաններում երբ ԱՄՆ-ը մեծացրել է Իրանի, Ռուսաստանի և ասիական որոշ երկրների  դեմ պատժամիջոցները և ճնշումները: Հատկապես CICA- ի կոնֆերանսի հիմնական անդամների համար, որոնք  Միացյալ Նահանգների և  որոշ եվրոպական կառավարությունների կողմից բազմաթիվ սպառնալիքների եւ խնդիրների առաջ են կանգնած, ընթացիկ հանդիպումը ավելի  է կարևորվում  և կարող էր ազդել առաջիկա խորհրդաժողովի գործունեության վրա: CICA- ի անդամ  Եվրասիական պետությունների փոխադարձ վստահությունը կարող է չեզոքացնել արևմտյան հեգեմոնիկ պետությունների դավադրությունը և հեշտությամբ իրականացնել CICA- ի գագաթնաժողովի անդամ երկրների նպատակները :