Հունիս 27, 2019 06:04 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հովսեփ սուրայի 90-րդ այա

قَالُوا أَإِنَّكَ لَأَنْتَ يُوسُفُ قَالَ أَنَا يُوسُفُ وَهَذَا أَخِي قَدْ مَنَّ اللَّهُ عَلَيْنَا إِنَّهُ مَنْ يَتَّقِ وَيَصْبِرْ فَإِنَّ اللَّهَ لَا يُضِيعُ أَجْرَ الْمُحْسِنِينَ 

(Ու նրանք) գոչեցին. "Դու Հովսե՞փն ես": Պատասխանեց. Այո և սա էլ իմ եղբայրը: Աստված գթած ինձ: Նա, որ երկնչում է Աստծուց և համբերություն ունի, պիտի համոզվի, որ Աստված միշտ պարգևատրում է առաքինիներին:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Հովսեփի եղբայրները նրանից աղաչելով ցորեն խնդրեցին, նա այլևս չդիմացավ ու իրեն անուղղակիորեն ներկայացրեց: Նա ասաց. "Հիշու՞մ եք Հովսեփի ու իր եղբայրների պատմությունը": Եղբայրները հարցրեցին, թե որտեղից նա գիտի այդ պատմությունը: Նրանք ենթադրեցին, որ նա հենց Հովսեփն է: Այան ասում է, որ նրանք մի պարզ հարցով իմացան, թե իրենց եղբայրն այօր ինչ դիրք է զբաղեցնում: Սական Հովսեփն ասաց, որ այդ ամենը տեղի է ունեցել Աստծո կամքով և այսօր իրենք հավաքված են նույնպես Աստծո կամքով: Բնական է, որ Հովսեփի նման վերաբերմունքը պատճառ դարձավ, որ եղբայրները վատ զգան նրա նկատմամբ իրենց արարքի համար: Սակայն նրանք նաև շատ ուրախացան Հովսեփին տեսնելով: Նրանք գրկեցին Հովսեփին, մի կողմից հիշելով իրենց սխալ արարքը և մյուս կողմից ուրախանալով, որ նա կենդանի է:Այստեղ Ղուրանն անդրադառնում է աստվածային բարիքներին, ասելով, որ եթե Հովսեփն այդպիսի դիրքի հասավ, դա նրա համար է, որ կարողացավ մեղքի դեմ պայքարել ու չհանձնվել դրան: Եվ Աստված պարգևատրեց նրան, ինչպես որ պարգևատրում է մյուսներին: Ընդհանրապես, այս աշխարհում նման մարդիկ կարողանում են բարձր դիրքեր զբաղեցնել:

Այս այայից սովորում ենք.

1. Պատմության ընթացքում պարզվում են շատ ճշմարտություններ: Սակայն  պարզ է, որ ճշմատությունը երբեք չի կարելի անտեսել:

2. Պաշտոնի արժանի է այն մարդն ով կարողացել է հաղթահարել դժվարությունները և Աստծո փորձություններից հպարտությամբ դուրս գալ:

 

Հովսեփ սուրայի 91 և 92-րդ այաներ

قَالُوا تَاللَّهِ لَقَدْ آثَرَكَ اللَّهُ عَلَيْنَا وَإِنْ كُنَّا لَخَاطِئِينَ 

قَالَ لَا تَثْرِيبَ عَلَيْكُمُ الْيَوْمَ يَغْفِرُ اللَّهُ لَكُمْ وَهُوَ أَرْحَمُ الرَّاحِمِينَ

 

(Այդ ժամանակ նրանք) ասացին. "Աստված քեզ մեզանից բարձրացրեց, որովհետև մենք մեղք գործեցինք:

(Հովսեփը) ասաց. Չկարծեք, որ Ձեզ այսօր մեղադրելու եմ: Աստված ներելու է ձեր հանցանքները, որովհետև նրա գթությունն անսահման է:

Երբ եղբայրները ճանաչեցին Հովսեփին ու տեսան նրա բարի վերաբերմունքը, զղջացին իրենց արարքի համար, խոստովանեցին , որ սխալվել են ու ասացին. Դու ամեն տեսակետից լավն ես մեզանից և մեր խանդը սխալ էր: Հովսեփը հորդորում է  մոռանալ անցյալը և ասում, որ կարևորը միասին ու առողջ ապրելն է ու իրար չնախատելը: Եթե անցյալում որևէ դեպք է պատահել, Աստված դա կների ու կմոռանա: Մեքքան գրավելու ժամանակ, իսլամի հետևորդներից ոմանք մուսուլմաններին հորդորում էին վրեժ լուծել: Սակայն մարգարեն ասում էր. Այսօր բարություն և գթության օր է : Ուստի նա համաներում հայտարարեց: Այնուհետև մարգարեն պատասխանելով նրանց, ովքեր վրեժխնդրության կոչ էին անում, ասաց. Այսօր ես արեցի այն, ինչ արեց Հովսեփն իր եղբայրների նկատմամբ: Չնայած նրանք սխալվել էին, սակայն նա ներեց նրանց: Իսլամական գրավոր աղբյուրներում ասվում է. Ներիր նրանց, ովքեր մի ժամանակ քո նկատմամբ բռնություն են գործել ու թշնամի են եղել,  քանզի ներումն Աստծո փառաբանումն է: Իհարկե այստեղ Հովսեփը ոչ միայն ինքը ներեց եղբայրներին, այլ Աստծուն խնդրեց, որ նա էլ ների նրանց: Բնականաբար, այդ ժամանակ Աստծո արարածը ցանկանում է, որ Բարձրանլը ների մեղավորներին:

Այս այաներից սովորում ենք.

1. Չպետք է նախանձի պատճառով կոծկել ուրիշների դրական առանձնահատկությունները, քանի որ մի օր պետք է խոստովանենք, որ սխալվել ենք:

2. Խոստովանությունն օգնում է, որ Աստված ների մարդու սխալը:

3. Նրանք, ովքեր բռնություն են կիրառել որևէ մեկի նկատմամբ, պետք է ներվեն, եթե զղջան:

4. Ներումը, հատկապես այն ժամանակ, երբ մարդը զբաղեցրել է բարձր դիրք, կարևոր է, քանի որ դա եղել է մարգարեի առանձնահատկությունը:

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: