Փեզեշքիան. Ի՞նչ իրավունք ունի Թրամփն Իրանին զրկելու իր օրինական իրավունքներից
https://parstoday.ir/hy/news/iran-i244778-Փեզեշքիան._Ի_նչ_իրավունք_ունի_Թրամփն_Իրանին_զրկելու_իր_օրինական_իրավունքներից
Իրանի նախագահը, սպորտի նախարարություն կատարած այցի և վերահսկողության ընթացքում, քննադատելով Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ընդգծել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի զրկել Իրանի ժողովրդին իր օրինական իրավունքներից։ 
(last modified 2026-04-19T09:19:44+00:00 )
Ապրիլ 19, 2026 12:48 Asia/Tehran
  • Փեզեշքիան. Ի՞նչ իրավունք ունի Թրամփն Իրանին զրկելու իր օրինական իրավունքներից

Իրանի նախագահը, սպորտի նախարարություն կատարած այցի և վերահսկողության ընթացքում, քննադատելով Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ընդգծել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի զրկել Իրանի ժողովրդին իր օրինական իրավունքներից։ 

«Ի՞նչ հիմունքներով է Թրամփն ասում, որ Իրանը չպետք է օգտվի իր միջուկային իրավունքներից» հարցը բարձրացնելով՝ նա հավելել է, որ նման անհիմն պնդումներն անընդունելի են։

Նշելով, որ Թրամփն ի՞նչ իրավունք ունի մի ժողովրդի զրկել իր օրինական իրավունքներից, նախագահն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմադրի ճնշումներին և սպառնալիքներին։ Նա նաև, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին և արտաքին ճնշումներին, ընդգծել է ներքին համախմբվածության պահպանման և լրատվական դաշտի կառավարման անհրաժեշտությունը։

Նախագահն ասել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, և այս հարցը պետք է ճիշտ կերպով արտացոլվի հանրային կարծիքում։ Ըստ նրա, Իրանի գործողությունները սահմանվում են ինքնապաշտպանության շրջանակներում, և դիմադրելը «արյունարբու և վայրի թշնամիների» դեմ անհրաժեշտություն է։ Նա ընդգծել է, որ երկրի հիմնարար քաղաքականությունը ազգային իրավունքների պաշտպանությունն է՝ խուսափելով պատերազմամոլությունից։»