Հունիս 27, 2019 06:08 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հովսեփ սուրայի 93-րդ այա

اذْهَبُوا بِقَمِيصِي هَذَا فَأَلْقُوهُ عَلَى وَجْهِ أَبِي يَأْتِ بَصِيرًا وَأْتُونِي بِأَهْلِكُمْ أَجْمَعِينَ

Գնացեք ու այս պատմուճանը տվեք հորս ու դրանով ծածկեք նրա դեմքը, որպեսզի աչքերը դրա օգնությամբ բացվեն: Հետո ողջ ընտանիքս բերեք այստեղ:

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ եղբայրները ճանաչեցին Հովսեփին ու դրանից հետո ներողությոն խնդրեցին ու զղջացին իրենց արարքի համար: Իսկ Հովսեփին իր մեծահոգության շնոհիվ ներեց նրանց: Նրանք գրկախառնվեցին և Հովսեփն ասաց. "Աղոթում եմ, որ Աստված նույնպես ձեզ ների": Հովսեփի ու նրա եղբայրների հարաբերությունները վերականգնվեցին: Եղբայրները Հովսեփին պատմեցին այն ամենն ինչ տեղի էր ունեցել այս տարիների ընթացքում: Նրանք ասացին, որ հոր աչքերը Հովսեփի կարոտից կուրացել են: Հովսեփն իր շապիկը տվեց նրանց ու ասաց. "Այս շապիկը տվեք հորս: Թող նա այն հպի իր աչքերին ու նրա տեսողությունը կվերականգնվի": Այս պատմության մեջ մի քանի անգամ խոսվում է Հովսեփի շապիկի մասին: Մի դեպքում եղբայրները Հովսեփի շապիկն արյունոտեցին ու տարան իրենց հորը: Հաջորդ անգամ, երբ Զոլեյխան ցանկանում էր գայթակղել Հովսեփին, շապիկը վերջինիս  օգնեց ապացուցել, որ ինքն անմեղ է: Վերջին դեպքում շապիկն օգնում է Հովսեփի հորը վերականգնել տեսողությունը: Հետաքրքիր է, որ Հակոբն ինքը մարգարե էր: Սակայն Աստված այնպես էր որոշել, որ նրա որդու շապիկը դառնա իր աչքերի բուժման միջոց: Սա ցույց է տալիս, որ Աստծո մարգարեներն ու առաքինի մարդիկ ոչ միայն իրենք կարող են դառնալ բարութան աղբյուր, այլ նրանց հագուստն անգամ կարող է շնորհներ պարգևել մարդկանց: Այստեղ խոսքը շապիկի ձևի ու գույնի մասին չէ, այլ նրա, որ այն  մարգարեի շապիկ  էր

Այս այայից սովորում ենք.

1. Հպումն այն իրերին, որոնք պատկանել են մարգարեներին, կարող է լինել բուժիչ:

2. Նրանց համար, ովքեր տխուր հուշեր ունեն իրենց նախորդ միջավայրից, միջավայրի փոփոխությունը կարող է լինել կարևոր: Հովսեփն իր ընտանիքի անդամներին Եգիպտոս կանչելով նոր պայմաններ ստեղծեց իրենց հարաբերությունների համար:

 

Հովսեփ սուրայի 94 և 95-րդ այաներ

وَلَمَّا فَصَلَتِ الْعِيرُ قَالَ أَبُوهُمْ إِنِّي لَأَجِدُ رِيحَ يُوسُفَ لَوْلَا أَنْ تُفَنِّدُونِ

قَالُوا تَاللَّهِ إِنَّكَ لَفِي ضَلَالِكَ الْقَدِيمِ

Երբ քարավանը Եգիպտոսից հեռացավ, Հակոբն ասաց (իր մոտ եկողներին). Հովսեփի հոտն եմ առնում:Ու չկարծեք, թե զառանցում եմ:

Նրանք պատասխանեցին. «Երդվում ենք, որ նորից կրկնում ես նույն սխալդ»:

Հակոբի և Հովսեփի կապն այնպիսին էր, որ երբ քարավանը Եգիպտոսից շարժվում է, Հակոբը, ով այդ ժամանակ գտնվում էր Քանանում  զգում է  Հովսեփի շապիկի հոտը և հասկանում, որ նա կենդանի է: Մտածելով, որ մարդիկ իրեն կարող են չհավատալ, նա ասում է. "Ինձ խելագար մի համարեք և ես ձեզ ասում եմ, որ Հովսեփի հոտն եմ առնում": Բնականաբար ընտանիքի անդամները, որ նրա մոտ էին, ասում են ."Հովսեփի մահից անցել են տարիներ, սակայն հիմա դու ասում ես, որ զգում ես նրա հոտը: Դա միայն ենթադրություն է": Բնականաբար այն , ինչ պատահեց Հակոբի հետ, կարող է լինել մարգարեություն և նաև հոգեբանական զգացողություն: Օրինակ որոշ մայրեր կարող են իրենց երեխանների ներկայությունը զգալ հեռավորության վրա, կամ զգալ, որ երեխայի հետ որևէ վատ բան է կատարվել: Իհարկե, հարց է ծագում, թե ինչու Հակոբը հենց այն ժամանակ երբ Հովսեփին ջրափոսը նետեցին կամ բանտ, չզգաց դա: Սակայն դա Աստծո հրամանն էր և ոչ ոք չի կարող ասել, թե ինչու այդպես պատահում է միայն այն  ժամանակ, երբ Աստված է կամենում: Աստված կամեցավ, որ Հովսեփն այդ դժվարությունները կրեր, որպեսզի ավելի ամրապնդվեր ու կարողանար կառավարել Եգպիտոսի նման երկիրը: Իսկ Հակոբը պետք է այս տարիների ընթացքում համբերությամբ սպասեր: Այս պատմության մեջ Հակոբի բարեկամներն ու որդիներն ասում են, որ նա խելագարվել է: Սակայն դա սխալ էր, քանի որ նրանք չէին հասկանում, թե Աստծո առաքյալներն ինչ ուժ ունեն և ինչ են զգում:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը բացի իր 5 զգայարաններից, կարող է զգալ նաև բաներ, որոնք կապ չունեն այդ զգայարների հետ: Դա տեղի է ունենում Աստծո կամոք:

2. Չպետք է ժխտել այն, ինչ մենք չենք հասկանում: Դա կարող է լինել Աստծո մարգարեների ներշնչանքը: 

 

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: