Ելք դեպի լույս 395
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 102-րդ այա
ذَلِكَ مِنْ أَنْبَاءِ الْغَيْبِ نُوحِيهِ إِلَيْكَ وَمَا كُنْتَ لَدَيْهِمْ إِذْ أَجْمَعُوا أَمْرَهُمْ وَهُمْ يَمْكُرُونَ
Քեզ հայտնում ենք այս պատմությունը /Ով Մարգարե/Այն քաղված է խորհուրդների գրքից: Դու նրանց հետ չէիր, երբ միավովեցին (իրենց եղբոր դեմթակարդ լարելու և նրան կորստյան մատնելու համար):
Այս այան դիմելով իսլամի մարգարեին, ասում է. "Այն, ինչ այստեղ ասվում է, խեղաթյուրված չի եղել: Այս ամենը աստվածային ներշնչանք է: Աստված տեղյակ է այն ամենից, ինչ մենք չենք տեսնում: Եվ այն ժամանակ, երբ Հովսեփի եղբայրները որոշեցին նրան վերացնել ու հետո թաքցրին ջրափոսի մեջ, ոչ ոք բացի Աստծուց, այնտեղ չկար ու չգիտեր, թե ինչ է կատարվել Հովսեփի ու եղբայրների միջև:
Այս այայից սովորում ենք
1. Մարգաեները ներշնչանքի միջոցով ծանոթանում են անհայտ երևույթների հետ:
2. Ամեն տեսակ սադրանք ու նենգություն, որքան էլ որ թաքնված լինի, չի կարող թաքուն մնալ Աստծուց : Աստված եթե կամենա, այն կբացահայտի:
Հովսեփ սուրայի 103 և 104-րդ այաներ
وَمَا أَكْثَرُ النَّاسِ وَلَوْ حَرَصْتَ بِمُؤْمِنِينَ
وَمَا تَسْأَلُهُمْ عَلَيْهِ مِنْ أَجْرٍ إِنْ هُوَ إِلَّا ذِكْرٌ لِلْعَالَمِينَ
Բայց մարդիկ մեծ մասամբ չեն հավատալու, հակառակ քո ցանկությանը:
Դու (Ղուրանի վարդապետության համար) դրամ չես պահանջում նրանցից: Այն երկնքից է իջեցվել, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց պարտականությունը:
Ավարտելով Հովսեփի մասին պատմությունը, Ղուրանը խոսում է այն մասին, թե Իսլամի մարգարեն ինչպիսի շփում է ունեցել մարդկանց հետ. ասելով. "Դու նրանցից ոչ մի վարձատրություն չես պահանջել և այն, ինչ ասում ես նրանց, միայն խրատ է: Շատ ես աշխատում հավատքի բերելու համար: Սակայն իմացիր, որ շատերը պատրաստ չեն հավատքի գալ ու ընդունել ճշմարտությունը: Մի կարծիր, որ մարդիկ չգիտեն ճշմարտությունը: Մարդկանցից ոմանք, եթե նույնիսկ գիտեն ճշմարտությունը, կփորձեն դա սուտ հռչակել:"
Այս այաներից սվորում ենք
1. Մագարեները մշտապես կարևորել են մարդկանց առաջնորդելը և այդ ուղղությամբ ոչ մի ջանք չեն խնայել, որքան էլ որ մարդիկ նրանց կոպտել են:
2. Եթե մարդիկ հավատքի չեն գալիս, դա մարգարեների մեղքով չի: Դա պարզապես հարց է, որը մարդն իր կամքով պետք է որոշի:
Հովսեփ սուրայի 105-րդ այա
وَكَأَيِّنْ مِنْ آيَةٍ فِي السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ يَمُرُّونَ عَلَيْهَا وَهُمْ عَنْهَا مُعْرِضُونَ
Երկինքներն ու երկիրը նրանց աչքի առջև բազմաթիվ հրաշքներ ցույց կտան, բայց չեն ցանականա բացել իրենց աչքերը:
Նախորդ այաներում ասվեց, որ շատ մարդիկ չեն հավատում մարգարեներին: Այս այան, մխիթարելով մարգարեին, ասում է. "Շատ մարդիկ տեսնոմ են երկնքում ու երկրի վրա Արարչի նշանները, սակայն չեն ընդունում Աստծո գոյությունը: Եվ եթե քեզ էլ մերժում են, մի անհանգստացիր ու մի մտահոգվիր": Մարդիկ Աստծուն կարող են հավատալ տարբեր ձևերով: Երբեմն տիեզերքի մասին ոսումնասիրելով, կամ դիտելով դա, կամ շփվելով բնական երևույթների հետ: Երբեմն տիեզերագնացները տեսնում են Աստծո այաներն ու նշանները: Այս այան կանխագուշակում է մարդու ներկայությունը տիեզերքում:
Այս այայից սովորում ենք
1. Արարչագործության բոլոր երևույթներն Աստծո հրաշքների մի մասն են կազմում և նրա ուժի ապացույցը:
2. Այն, որ անուշադիր է, թերևս մի օր գիտակցի ու ընդունի ճշմարտությունը: Իսկ նա, ով ապստամբում է Աստծո դեմ ու անհնազանդ է նրա նակատմամբ, չի էլ ուզում ընդունել ճշմարտությունը:
Հովսեփ սուրայի 106-րդ այա
وَمَا يُؤْمِنُ أَكْثَرُهُمْ بِاللَّهِ إِلَّا وَهُمْ مُشْرِكُونَ
Նրանք մեծ մասամբ չեն հավատալու Աստծուն, մինչև որ կուռքերին էլ միասին չպաշտեն:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է ."Ոչ միայն շատ մարդիկ չեն հավատում, այլ նրանք էլ, որ հավատում են, իրենց հավատքն ազնիվ ու կատարյալ չէ: Աստծո կողքին իրերին կամ մարդկանց էլ են հենվում: Եվ թվում է , այդ իրը կամ անձը հավասարվում են Աստծուն: Աստծուն Աղոթում են, սակայն Նրա կամքին չեն ենթարկվում": Իմամ Ռեզան, խոսելով այս այայի մասին, ասում է . "Այստեղ խոսքը միայն կռապաշտների մասին չէ: Այլ այն մասին, որ որոշ մարդիկ բացի Աստծուց, ուշադրություն են դարձնում նաև այլ երևույթների": Նա ասում էր, որ այս երևույթը կարող է լինել շատ մարդկանց մեջ, սակայն ուրիշները կարող են դա չտեսնել: Ինչպես օրինակ եթե սև մրջյունը քայլի գիշերվա մեջ:
Այս այայից սովորում ենք
1. Հավատքն ունի որոշակի աստիճաններ , իսկ ազնիվ հավատքը, որը կատարյալ է, շատ քիչ է:
2. Նույնիսկ անհավատությունն ունի աստիճաններ: Այն սկսվում է կռապաշտությունից, մինչև ուրիշներին Աստծո հետ հավասար դասելը: Այն թաքուն երևույթը, որի մասին խոսեցինք, մարդն ինքը կարող է չզգալ և դրա համար պետք է ապավինի Աստծուն:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: