Ելք դեպի լույս 396
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 107-րդ այա
أَفَأَمِنُوا أَنْ تَأْتِيَهُمْ غَاشِيَةٌ مِنْ عَذَابِ اللَّهِ أَوْ تَأْتِيَهُمُ السَّاعَةُ بَغْتَةً وَهُمْ لَا يَشْعُرُونَ
Նրանք կարո ՞ղ են ապահով լինել, որ Աստվածային պատիժը չի շրջապատելու իրենց և աղետալի ժամը հանկարծակիի չի բերելու իրենց, երբ այս ճշմարտության մասին չխորհեն:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված իր մարգարեին մխիթարում էր ասելով. "Նրանք, որ ինձ հավատում են, նրանց հավատքը մաքուր չէ: Նրանց հավատքի մեջ նկատելի է նաև կռապաշտությունը": Այս այան ասում է. "Նրանց, ում չեն հավատում Աստծուն և դատաստանի օրվան, զգուշացրու, որ հնարավոր է հենց այս աշխարհում նրանց հասնի աստվածային մեծ պատիժը և նրանք կամ միանգամից մահանան ու դատաստանին մեղքերի մեծ բեռով ներկայանան: Դրանից հետ պետք է ենթարկվեն դժոխքի պատիժներին:
Այս այայից սովորում ենք.
1. Անհավատը չունի ապահովություն Աստծո կողմից, եթե նույնիսկ լավ պայմաններում ապրի:
2. Դատաստանի օրվա և աստվածային պատժի մասին մտածելը լավագույն միջոց է մարդու դաստիարակության և մեղքից հրաժարվելու համար:
Հովսեփ սուրայի 108-րդ այա
قُلْ هَذِهِ سَبِيلِي أَدْعُو إِلَى اللَّهِ عَلَى بَصِيرَةٍ أَنَا وَمَنِ اتَّبَعَنِي وَسُبْحَانَ اللَّهِ وَمَا أَنَا مِنَ الْمُشْرِكِينَ
Ասա նրանց. Ահա իմ ճանապարհը, ես մարդկանց հրավիրում եմ առ Աստված ու հրաշնքեր ցույց տալիս նրանց, որ ինձ հետևում են: Բարձրյալին համարում եմ անբիծ և կռապաշտերից չեմ:
Այս այայում Աստված ասում է, որ մարդկանց հավատքը պետք է լինի իմաստության ու ճանաչողության վրա: Մարգարեին պետք է ճանաչել ու հավատալ: Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի նաև Ղուրանը, Աստծո խոսքը ու հետո նոր հավատա: Աստծո մարգարեն հենց այս ձևով քարոզեց իսլամը: Ուստի նրանք, ովքեր մարգարեի միջոցով են հավատքի եկել, մինչև արյան վերջին կաթիլը հավատարիմ մնացին իրենց կրոնին ու հավատքին: Իսկ այն, ինչ պատճառ է դառնում, որ մարդու հավատքը թուլանա, դա այն է, երբ մարդու հավատքի մեջ գոյություն ունեն նաև կռապաշտության ու անհավատության տարրեր: Իհակե որոշ մարդիկ հայտնվում են այսպիսի վիճակում:Նրանք ովքեր հավատում են միաստվածության, մարգարեի գլխավորությամբ, պետք է հեռու լինեն կռապաշտությունից ու անհավատությունից և ազնվորեն աշխատեն կրոնի ճանապարհին:
Այս այայից սովորում ենք
1. Կրոնական քարոզիչնեչը պետք է ոչ մի ջանք չխնայեն մարդկանց գիտակցությունը բարձրացնելու համար:
2. Կրոնի քարոզիչները պետք է իրենք հեռու լինեն անհավատությունից և մարդկանց զգուշացնեն այդ կապակցությամբ:
Հովսեփ սուրաի 109-րդ այա
وَمَا أَرْسَلْنَا مِنْ قَبْلِكَ إِلَّا رِجَالًا نُوحِي إِلَيْهِمْ مِنْ أَهْلِ الْقُرَى أَفَلَمْ يَسِيرُوا فِي الْأَرْضِ فَيَنْظُرُوا كَيْفَ كَانَ عَاقِبَةُ الَّذِينَ مِنْ قَبْلِهِمْ وَلَدَارُ الْآخِرَةِ خَيْرٌ لِلَّذِينَ اتَّقَوْا أَفَلَا تَعْقِلُونَ
Մենք քեզանից առաջ ուղարկեցինք միայն ընտրված և ներշնչված մարդկանց, տարբեր ժողովուրդներից: Կռապաշտները երբեք չեն ճամփորդել աշխարհով ու չեն տեսել թե ինչ է եղել նրանց վերջը, ովքեր իրենցից առաջ են ապրել: Անտարակույս հանդերձ կյանքը լավագույնն է նրանց համար, ովքեր երկնչում են Աստծուց: Չե՞ն հասկանում այս բանը:
Իսլամի մարգարեի հակառակորդներն ասում էին, որ եթե Աստված ցանկանար մարգարե ուղարկել, հրեշտակներից մեկին կուղարկեր և ոչ թե մահկանացուներից մեկին: Այս այան, դիմելով նրանց, ասում է. արդյոք նրանք չեն ուսումնասիրել մարգարեների պատմությունն ովքեր բոլորն էլ եղել են մահկանացուներ և ոչ թե երկնային հեշտակներ: Ով մարգարե, նման քննադատությունները կարծրամտության նշան են: Նրանք պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, եթե նույնիսկ հրեշտակն իջնի երկնքից: Այնուհետև այան խոսում է այն մասին, թե ինչ է լինելու առաքինիների և չարագործների ապագան: Այան նշում է, որ նրանք, ովքեր առաքինի են ու բարեպաշտ, եթե նույնիսկ աշխարհում դժվարություններ ունենան, հանդերձյալ կյանքում արժանանալու են Աստծո շնորհներին: Սակայն չարագործները հենց այս աշխարհում ենթարկվում են անախորժությունների, որպեսզի մյուսների համար դա դաս լինի: Պետք է այս երկուսը զատել աշխարհիկ և հանդերձյալ կյանքում, որպեսզի մարդիկ իմանան, թե որն է ճիշտը և որը`սխալ:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեները մահկանացուներ են եղել, սակայն հեռու են եղել չարությունից , որպեսզի օրինակ ծառայեն ուրիշների համար:
2. Մարդը պետք է ուսումնասիրի անցյալ ժողովուրդների պատմությունը և դաս քաղի:
3. Միտքը և իմաստությունն օգնում են մարդուն ճանաչել մարգարեների ճանապարը և նրանց գաղափարներն ու ճշմարտացիութունը: Մարգարեների նպատակն էր, որ մարդիկ մտածեն ու օգտվեն իրենց բանականությունից:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: