Օգոստոս 04, 2019 13:48 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում դատական ոլորտում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանում թեժ աշնան մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ԱՄՆ-ի կողմից ԼՂ-ին հատկացվող օժանդակությունների կրճատմանը և Հայաստանում հակակոռուպցիոն խորհրդի լուծարմանը:

Հայաստանում ԻԻՀ դեսպանը և այդ երկրի նորանշանակ Արդարադատության նախարարը, զրուցել են երկու երկրների միջև դատական համագործակցության խորացման և դատապարտյալների փոխանակման գործընթացն արագացնելու մասին:

Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկել են դատական ոլորտում համագործակցությունների հնարավորությունը և դատապարտյալների փոխանակման վերբերյալ համաձայնագրի գործադրումն արագացնելու հարցը:

Հայաստանում Իրանի դեսպանն անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդկին, կոչ է արել արագացնել վերոնշյալ համաձայնագրի գործադրման ընթացքը:

Ռուստամ Բադասյանը պատրաստակամություն է հայտնել այդ կապակցությամբ քննարկումների նպատակով հյուրընկալել ԻԻՀ պատվիրակությանը, ինչպես նաև անձամբ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն:

-----------------------

«Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Այս մասին անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,-հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը ներքաղաքական դիսկուրս է բերում «կոնսենսուս մինուս մեկ» թեզիսը, այսինքն արտախորհրդարանական և հնարավոր է նաև որոշ խորհրդարանական ուժերի՝ օրինակ ԲՀԿ, համախմբում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի դեմ: Այդ թեզիսը ենթադրում է նոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, որտեղ կհամախմբվեն այն ուժերը, որոնք կունենան ազգային-պետական մտածողություն, պահպանողական գաղափարախոսություն՝ ի հակադրություն այսօրվա գործող իշխանությունների ուլտրալիբերալ թեզիսների:

Նոր բևեռի ձևավորումը տեղի է ունենալու Փաշինյանի ռեյտինգի անկման պարագայում: Արտախորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Քոչարյանի աջակիցները, որոնք դեռևս մեկ միասնական թիմով  հանդես չեն գալիս, ինչպես նաև Փաշինյանին քննդատող տարբեր խմբեր՝ ՎԵՏՕ, Ադեկվատներ և այլն, փորձելու են մաշեցնելով Փաշինյանի ռեյտինգը ձևավորել արտախորհրդարանական ուժեղ թիմ՝ վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների պահանջով:

ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները ֆորս-մաժորային սցենար կարող են ստանալ մի քանի պատճառներով, որոնցից ամենակարևորը ղարաբաղյան հարցն է և Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան: Այս պայմաններում հասարակությունը կպահանջի ուժեղ ձեռք ու համազգային համախմբում ու այս ֆոնին արտախորհրդարանական ուժերը կստանան շանս վերցնել իշխանությունն ու պատերազմում հաղթելու պարագայում ունենալ աննախադեպ բարձր ռեյտինգ ու որպես պատերազմը հաղթած թիմ մնալ իշխանության բավականին երկար ժամանակահատվածով:

----------------------

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ 2020թ.-ի ֆինանսական տարում օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում հաստատվել էր USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին անգամ ԱՄՆ օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում ներառվել է 1998թ.-ի ֆինանսական տարում՝ Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի ջանքերով, իսկ հաջորդ տարվա ֆինանսական տարում դրա ներառումն ապահովել էր դեմոկրատ կոնգրեսական Թի Քոքսը:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել ԼՂ-ին տրամադրվող օգնությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։

-----------------

Հայաստանում վերջին օրերին քննարկման թեժ թեմաներից է համարվում Ստամբուլյան կոնվենցիան: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ ներքաղաքական դաշտում Ստամբուլյան կոնվենցիան քննարկում են ոչ թե որպես փաստաթուղթ, այլ այն օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

------------------

ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց լուծարել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը։

Նշենք, որ այս խորհուրդը ստեղծվել է կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝ որպես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հիմնական մարմին:

«Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախության համապատասխան երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմին»,- հայտնել է արդարադատության նախարարությունը։

 

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին» կփոխարինի վարչապետի գլխավորած «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը», որը կհանդիսանա հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ:

Հայաստանում կոռուպցիան ու կաշառակերությունը նոր թեմա չէ: Այդ դժվարությունը գոյություն է ունեցել դեռ Հայաստանում խորհրդային իշխանության շրջանից: Այս կապակցությամբ 2015 թվականի մարտին հրապարակված ԵՄ-ի զեկույցում ասված է. «2014 թվականին Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված օրենքների մշակման ու գործադրման ուղղությամբ ուշագրավ առաջընթաց չի արձանագրվել և այդ երկրում, որոշ բարեփոխումներ մնացել են խոսքի մակարդակում»:

Ռուս անկախ տնտեսագետ Սերգեյ Վալդինն ասում է. «Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում կոռուպցիան դարձել էր Հայաստանում հասարակական ու տնտեսական կյանքի բաղադրիչ տարրը: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք էլ որևէ բան չի փոխվել: Այդ մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած ներկա դիրքը, քանի որ նրան շրջապատել են նախկին կոռուպցիոներները»:

---------------------

Հայաստանում անցկացված ռազմական վարժանքների ժամանակ ռուսական կործանիչները հետախուզել են ենթադրյալ թշնամու պատկանող թիրախները:

Ռուսական կործանիչների միջոցով Հայաստանում ենթադրյալ թշնամու հետախուզումն իրականացվել է Ռուսաստանի ու Հայաստանի մասնակցությամբ տակտիկային վարժանքների շրջանակում:

Հիշյալ վարժանքներին մասնակցել են Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում գտնվող ռուսական ռազմաբազային թռիչք իրականացրած «Միգ 29» տեսակի կործանիչները: Ռազմական վարժանքներին մասնակցել են ավելի քան 500 զորայիններ և 100 զինասարքեր:

---------------------

14 երկրներից ժամանած ավելի քանի 3000 զորայինների մասնակցությամբ Վրաստանի արևմուտքում գտնվող Սենաքի քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 2019 թվականի  բազմազգյան զորավարժությունը:

«Առողջ ոգի» անվան ներքո այս զորավարժությունն ամեն տարի անց է կացվում Վրաստանում, այնպես որ դա կարելի է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմական համագործակցության շրջանակներում գնահատել: Զորավարժությունը տևելու է մինչև օգոստոսի 9-ը:

Ռուսաստանը հրահրիչ է համարում արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զորավարժությունները: Հատկապես որ Սառը պատերազմն ավարտվելուց հետո ՆԱՏՕ-ն շարունակ աշխարհի ռազմավարական նշանակությամբ երկրներում ու տարածքներում ԱՄՆ-ի ռազմական թևի դերակատարությունն է ստանձնել: Իրականության մեջ ՆԱՏՕ-ն համարվում է անկախ երկրներին, հատկապես Ռուսաստանին հարվածելու համար ԱՄՆ-ի ծառայող գործիքը: Դրան զուգահեռ Ռուսաստանի իշխանություններին կրկնակի մտահոգում է նաև ՆԱՏՕ-ի դեպքի արևելք ընդլայնվելու քաղաքականությունը: Նկատի առնելով այս իրողությունը չի կարելի կասկածել, որ Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ցանկացած քայլ արժանանալու է Ռուսաստանի բացասական արձագանքին: