Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստանի ներքին զարգացումներին, իրանա-ադրբեջանական հարաբերությունների ընդլայնմանը և Ռուսաստանի նախագահին հայհոյած հեռուստաընկերության նախկին ղեկավարի դեմ մեղադրանքի առաջադրմանը:
Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահն անդրադառնալով Իրանի էներգետիկ բորսայում բենզինի մատակարարման մեկնարկին ասել է.«15 հարևան երկրներից 9-ը, ներառյալ Հայաստանը, ցանկանում են Իրանից բենզին գնել, դրա բարձրորակ և մրցակցային գնի պատճառով»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում, նշելով, որ Իրանի էներգետիկ շուկայում բենզինի առաջին բեռնվածքն արտահանվելու է դեպի Աֆղանստան, իսկ երկրորդն Իրաքի Քրդստանի տարածք, Ռեզա Փադիդարը հավելել է.«Իրանական բենզինի արտահանման մյուս նպատակակետերն են լինելու Հայաստանն ու Պակիստանը»:
Նշելով, որ Թուրքիան, Ադրբեջանը և Իրաքի Էրբիլը ցանկանում են Իրանից դիզելային վառելիք ներմուծել, Փադիդարն ընդգծել է.«Պարսիցծոցյան հարավային մերձափնյա երկրներից մեկը ևս Իրանի դիզելային վառելիքի ու մազութի հաճախորդներից է»:
Հուլիսի 31-ին Իրանի էներգետիկայի բորսայում երեք հազար տոննա իրանական բենզինի արտահանման մասին գործարք կնքվեց: Բենզինի յուրաքանչյուր տոննայի բազային գինը կազմում է 581 դոլար:
-----------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։
Ղրղզստանի նախագահը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կնպաստի եվրասիական տարածքում համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակից և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է Ղրղզստանի ներքաղաքական զարգացումների մասին։
--------------------------
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է ստարտափի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին Փաշինյանը հայտնեց «Sevan Startup Summit»-ի մասնակիցների հետ զրույցում:
«Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի շատ լավ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենյակ, բայց ունի գաղափար, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հավատալով դրա հաղթանակին, և, իհարկե, այդ հաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, նրանք ներկայացրին հանրությանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության և հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ, և որպես արդյունք այսօր ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետի արտահայտությունները վկայում են անցած ավելի քան մեկ տարվա զարգացումների կապակցությամբ նրա ինքնավստահության մասին: Դա ի տես այն բանի, որ ժողովուրդը նախկին իշխանությունների դեմ բողոքում էր քաղաքային ու պետական տարբեր բաժիններում թույլ կառավարման, կենցաղային ծանր պայմանների և հանրային ծառայության գները բարձր լինելու պատճառով ու հենց դա էլ հանգեցրեց հանրային ընդվզման: Տնտեսական թռիչքաձև աճի իրագործման և արտաքին ներդրման ներգրավման ուղղությամբ Հայաստանի 44-ամյա վարչապետի տված խոստումներն իրականություն չդառնալով նրա ռեյտինգն արագորեն նվազում է: Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետի ռեյտինգի անկմանը թափ են հաղորդում նաև վերջին մեկ ու կես տարվա ընթացքում տարբեր նախարարություններում ու պետական կառույցներում, մասնավորապես Երևանի քաղաքապետարանում թույլ կառավարումը, ԼՂ-ի իշխանությունների հետ շարունակական հարցերն ու նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման կապակցությամբ Բաքվի իշխանությունների ու արտասահմանյան պետությունների հետ գաղտնի պայմանավորվածությունների շուրջ տարածված շշուկները: Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի նվազումն այն աստիճանի է, որ այս տարվա մայիսի 20-ին միայն մի քանի հարյուր քաղաքացիներ պատասխանեցին դատարանների դռները փակելու մասին նրա կոչին: Դա ի տես այն բանի, որ անցած հոկտեմբերին միայն մի քանի ժամերի ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հետևելով Նիկոլ Փաշինյանի կոչին համախմբվեցին ՀՀ ԱԺ-ի շենքի դիմաց:
Այս կապակցությամբ որպես քաղաքական հզոր մրցակից ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալով թվում է, որ Երևանի իշխանություններն ու նրանց աջակիցները հայտնվել են անցանկալի պայմաններում ու հենց այդ պատճառով էլ փորձում են իրենց հայտարարություններում կարևորությամբ անդրադառնալ Հայաստանի անցած մեկ տարվա իրադարձություններին:
-------------------
Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի իր պաշտոնական էջում ներկայացրել էր մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական ծրագրի կարևոր կետերը, որոնցից մեկն է` Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը խոսել է Հայաստանում բնակչության թվի մասին, համեմատելով նախորդ և այս տարվա ցուցանիշները։
---------------------
2019 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին: Իսկ 2018-ին գրանցվել է 237 հազար 600 գործազուրկ, որից՝ 133 հազար 100-ը՝ տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։
Աշխատանք փնտրողների մեջ կանայք գերակշռում են. այս տարվա հունիսի դրությամբ 82 հազար 522 քաղաքացի աշխատանք է փնտրել, որից՝ 54 հազար 714-ը՝ կին, իսկ 27 հազար 808-ը՝ տղամարդ: Աշխատանք փնտրող 82 հազար 522 քաղաքացիներից 2 հազար 471-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, 480-ը՝ կենսաթոշակի տարիքը լրացած անձինք, 18 հազար 641-ը զբաղվածներ են եղել, 63 հազար 400-ը՝ գործազուրկներ:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվով՝ այս տարվա հունիսի ցուցանիշներով, առաջատարը Լոռու մարզն է, 2-րդ տեղում Արմավիրն է, ապա Վայոց ձորի մարզը:
------------------------------------
Իրան-Ադրբեջան առևտրափոխանակումների ծավալն առավել քան երբևէ ընդլայնվելու է:
Շաբաթ օրը, Թեհրանում Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆայևի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի տնտեսության ու ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդն ասել է.«Վերջին վեց ամիսների ընթացքում, Իրանի ու Ադրբեջանի առևտրափոխանակումների ծավալը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»:
Իրանն ու Ադրբեջանը պատմական, մշակութային ու կրոնական ընդհանրություններ ունեցող հարևան երկրներ են: Այդ պատճառով էլ տնտեսական, մշակութային ու կրոնական բնագավառներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնումն անխուսափելի է: Բոլոր բնագավառներում հարաբերությունների և երկկողմ համագործակցությունների ընդլայնմանն ուղղված Թեհրանի ու Բաքվի իշխանությունների ջանքերի շրջանակում Իրանը ներդրում կատարելով Ադրբեջանի ինքնաշարժի արտադրման և դեղարդյունաբերության ոլորտներում փորձել է հիշյալ բնագավառներում ինքնաբավության հասցնել Ադրբեջանին:
Թեհրան-Բաքու համագործակցության փաստաթղթերում ներառված են նաև մշակույթի ու կրթության ոլորտներում համագործակցությունները: Այդ բնագավառում համագործակցություններն իրականություն դառնալով հնարավոր է լինելու հայտարարել, որ Իրանն ու Ադրբեջանը բոլոր բնագավառներում համագործակցում եմ ինչը կվկայի երկու երկրների պաշտոնատարների կողմից տրված խոստումների իրագործման մասին:
---------------------------
Վրաստանի դատախազությունը տեղեկացրեց Ռուսաստանի նախագահին հայհոյած հեռուստատեսության նախկին գործադիր տնօրենի դատարան կանչվելու մասին:
Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ Նիկա Գոառամիան պատասխանելու է իր ղեկավարության օրոք «Ռոստավի 2» մասնավոր հեռուստաընկերության մեջ ուժի չարաշահման հետ կապված մեղադրանքին:
Վրաստանի «Ռոստավի 2» հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբոնիան վերջերս իր հաղորդումը սկսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյելով: Հիշյալ հաղորդումն արժանացավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլու և վարչապետ Մամուկա Բախաձեի քննադատությանը: