Սեպտեմբեր 19, 2019 07:43 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռադ սուրայի 14-րդ այա

لَهُ دَعْوَةُ الْحَقِّ وَالَّذِينَ يَدْعُونَ مِنْ دُونِهِ لَا يَسْتَجِيبُونَ لَهُمْ بِشَيْءٍ إِلَّا كَبَاسِطِ كَفَّيْهِ إِلَى الْمَاءِ لِيَبْلُغَ فَاهُ وَمَا هُوَ بِبَالِغِهِ وَمَا دُعَاءُ الْكَافِرِينَ إِلَّا فِي ضَلَالٍ

Միայն Աստված է արժանի աղերսանքի: Նրանք, որ հայցում են չաստվածների գթությունը,չեն   ստանալու իրենց խնդրածը և չի բավարարվելու նրանց կարիքը. նրանք նման են այն մարդու, ով ծարավ ժամանակ ձեռքը երկարում է  դեպի ջուրը, սակայն չի հասնում դրան: Անհավատների աղաղակները մոլորվելու են մթության մեջ:

Նախորդ այաներում խոսվեց այն մասին, որ ողջ տիեզերքը փառաբանում է Ասծտուն: Իսկ այս այան խոսում է անհավատների մոլորվելու մասին, ասելով, որ նրանք դիմում են այն իրերին և անձանց, որոնք իրենք նման կարիքի մեջ են ու չեն կարող բավարարել մարդկանց պահանջները: Նրանք նման են այն մարդուն, որը ծարավ է, սակայն  չի կարողանում հագեցնել իր ծարավը: Բոլոր մարդիկ, հավատացյալ կամ անհավատ, ճշմարտություն են փնտրում: Սակայն որոշ մարդիկ մոլորվել են և ենթադրյալ չաստվածների կողմն են գնում:Այլ խոսքով, նրանք ջրի փոխարեն միրաժ են փնտրում և երբեք չեն հագենում:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե աղոթքը սրտանց լինի, կիրականանա:

2. Անհավատության արմատը ոչ ճշմարիտ և անհիմն ենթադրություններն են, որոնք մարդուն մոլորեցնում են:

 Ռադ սուրայի 15-րդ այա

وَلِلَّهِ يَسْجُدُ مَنْ فِي السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ طَوْعًا وَكَرْهًا وَظِلَالُهُمْ بِالْغُدُوِّ وَالْآصَالِ 

Այն ամենն ինչ կա երկնքում ու երկրի  վրա, կամա թե ակամա փառաբանում են Հավիտենականին: Նույնիսկ նրանց ստվերներն են խոնարհվում նրա առջև գիշեր ու ցերեկ:

Այս այան, ինչպես նաև Ղուրանի այլ սուրաներ, խոսում է այն մասին, որ բոլոր արարածները պետք է խոնարհվեն Աստծո առջև: Այստեղ նույնիսկ փոխաբերական իմաստով ասվում է, որ իրերի ստվերները նույնպես խոնարհվում են Աստծո առջև: Ղուրանն այստեղ ասում է. եթե անհավատները չխոնարհվեն Աստծո առջև, խնդիր չկա, քանի որ ողջ տիեզերքն է խոնարհվում նրա առջև:

Այս այայից սովորում ենք.

1. Աստծո առջև խոնարհումը երկու տեսակ է: Ոմանք դա անում են սիրով ու գիտակցաբար, իսկ մյուսները, երբ հայտնվում են անախորժության մեջ:

2. Ոչ միայնն երկրայինները, այլ նաև երկնային հրեշտակները խոնահվում են Աստծ աոջև:

Ռադ սուրայի 16-րդ այա

قُلْ مَنْ رَبُّ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ قُلِ اللَّهُ قُلْ أَفَاتَّخَذْتُمْ مِنْ دُونِهِ أَوْلِيَاءَ لَا يَمْلِكُونَ لِأَنْفُسِهِمْ نَفْعًا وَلَا ضَرًّا قُلْ هَلْ يَسْتَوِي الْأَعْمَى وَالْبَصِيرُ أَمْ هَلْ تَسْتَوِي الظُّلُمَاتُ وَالنُّورُ أَمْ جَعَلُوا لِلَّهِ شُرَكَاءَ خَلَقُوا كَخَلْقِهِ فَتَشَابَهَ الْخَلْقُ عَلَيْهِمْ قُلِ اللَّهُ خَالِقُ كُلِّ شَيْءٍ وَهُوَ الْوَاحِدُ الْقَهَّارُ

Ասա . Ո՞վ է երկնքի ու երկրի վեհապետը. Միայն Աստված է:Ուրեմն պիտի մոռանա՞ք Նրան, փնտրելու անկարող պաշտպաններ, որոնք նույնիսկ իրենց օգուտի ու վնասի տերը չեն:ԱսաԱրդյոք կարելի՞ է հավասարել կույրին` տեսնողի հետ և խավարը` լույսի: Նրանց երևակայական կուռքերը կարո՞ղ են ստեղծել նման արարչագործություն»: ԱսաԱստված արարիչն է ամեն բանի: Նա միակ Աստվածն է ու ամեն բան ենթակա է նրա իշխանությանը»:

Ղուրանում  հաճախ  ենք հանդիպում  հարց ու պատասխանի: Դա երբեմն լինում է նաև մարգարեի լեզվով: Նախ հարց է տալիս, այնուհետև`պատասխանում իր իսկ տված հարցին: Այս այայում Աստված սովորեցնում է , թե ինչպես կարելի է վիճել ահավատների հետ: Այան ասում է. Որոշ կռապաշտներ ասում էին, թե ընդունել են, որ Աստված է տիեզերքի արարիչը: Եվ մարգարեն նրանց ասում է. "Իմացեք, որ նույն արարիչն էլ կառավարում է  տիեզերքը: Չպետք է ասել, որ Աստված արարիչն է, սակայն ուրիշներն են կառավարում տիեզերքը": Այան հարցնում է, թե ինչու՞ են մարդիկ հավատում այնպիսի չաստվածների, որոնք չեն կարող կառավարել մարդկանց օգուտները և վնասները և իրենք են ենթակվում բնության օրենքներին: Այնուհետև Աստված  հավատացյալի և անհավատի վիճակը նմանեցնում է մթությանն ու լույսին, ասելով. "Նա, ով ճշմարտությունը տեսնում է , սակայն չի ընդունում, նման է կույր մարդու: Նա ով տեսնում է  ճշմարտության լույսը, սակայն փակում է իր աչքերը, նման է խավարի մեջ ընկղմված կույր մարդու, ով չի լուսավորվում: Այնուհետև այան ասում է. "Այն անհավատները, որ Աստծուն հավասար ընկեր էին դասում, ինչպես են դա անում: Քանի որ Աստված և՛ արարիչ է և՛ ամեն ինչ նրան է ենթարկվում: "

Այս այայից սովորում ենք

1. Կարծրամտությունը կուրացնում է մարդու սրտի աչքը և թույլ չի տալիս լույսի հետ շփվել:

3. Ոչ մի արարած չի կարող վնասն իրենից վանել: Ուրեմն նա չի էլ կարող դառնալ պաշտամունքի առարկա:

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: