Սեպտեմբեր 21, 2019 14:32 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի գլխավոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններում, վերջին զարգացումներին, Հայաստանի ուժային կառույցներում վերջին փոփոխություններին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող այցին և Բաքվի ու ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությանը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աճում են Հայաստանի և Իրանի հարաբերությունները:

Անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019 թ.-ի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի  Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

Իրանը և Հայաստանը համագործակցության մեծ պոտենցիալ ունեն տարբեր այդ թվում՝ տնտեսական, մշակութային, տրանսպորտի, էներգիայի, զբոսաշրջության, բեռնափոխադրումների և առևտրական ազատ  գոտիներում  ներդրումներ անելու ոլորտներում: Այդ ոլորտների ակտիվացումը բխում է  տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

Հաշվի առնելով Իրան-Հայաստան հարաբերությունների աճող միտումը, կարելի է ասել, որ Թեհրան-Երևան հարաբերությունների ընդլայնման ճանապարհային քարտեզի իրականացումը հարևան երկրների պաշտոնյաների ուշադրության կենտրոնում է:

Չնայած որոշ թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի կողմից Իրան-Հայաստան աճող  հարաբերությունների վրա գործադրվող  ճնշումներին, հայ փորձագետները դրական տեսակետ ունեն Թեհրան-Երևան համագործակցության և երկկողմ համաձայնագրերի իրականացման վերաբերյալ:

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագետ և վերլուծաբան Վարդան Ոսկանյանը վերջերս ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում  ասել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները ձախողվել են: «Իմ կարծիքով, չնայած ԱՄՆ ներկայիս կառավարությունը քրտնաջան աշխատում է կանխել Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնումը, երկու երկրների և ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների երկար պատմությունը երբեք թույլ չի տա արտաքին միջամտության այդ հարաբերություններում: Այս առումով, Իրանի ակնհայտ ներկայությունը Հայաստանի տարբեր տնտեսական և մշակութային ոլորտներում մեծապես կօգնի այդ միջամտություններին հակազդելու հարցում»,-ասել է Ոսկանյանը:

Ակնկալվում է, որ հոկտեմբերին Իրանի նախագահի այցը Հայաստան, կնպաստի երկու երկրի բարիդրացիական համագործակցությանը:

Հատկապես, Թեհրանի և Երևանիմիջև ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև  հարաբերությունները հիմնված են փոխշահավետության և բազմակողմ փոխգործակցության և փոխադարձ զարգացման ճանապարհի վրա:

--------------------

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ պետին իր պաշտոնից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:

ՀՀ վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի պատճառներին հայտարարեց, որ դա տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն անվտանգային նկատառումներով հրաժարվեց անդրադառնալՎանեցյանի հրաժարականի պատճառներին:

Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ-ի պետի պաշտոնին նշանակեց 2018 թվականի մայիսին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը  ստանձնելուց երկու օր հետո: Անցած ավելի քան 1,5 տարվա ընթացքում անվտանգության ծառայության ուժերի 39-ամյա սպա Վանեցյանը համարվել է Նիկոլ Փաշինյանի ամենաազդեցիկ մերձավորներից մեկը:

Ամեն դեպքում ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի ուժային կառույցներում նման մակարդակի փոփոխություններ են տեղի ունենում:

Արթուր Վանեցյանի հրաժարականին հաջորդեց ՀՀ ոստիկանապետ ՎալերիյՕսիպյանի հրաժարականը::

Հայաստանի իշխանության ընդդիմադիրները համոզված են, որ ուժային կառույցներում փոփոխությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացնելով հզոր մրցակիցներին միանձնյա իշխանություն հաստատել երկրում:

--------------------

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ ԱլենՂևոնդյաննանդրադարձել է ՀՀ ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկություններին, և նշել, որ հակված չէ այդ պաշտոնանկությունների առթիվ տեսնել մեկ պատճառ կամ հիմնավորում:

------------------------

ՀՀ վարչապետն իր ռուս պաշտոնակից Դիմիտրի Մեդվեդևին հղած ուղերձում տեղեկացրել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ Երևանի իշխանությունների պատրաստակամության մասին:

Նիկոլ Փաշինյանն այդ ուղերձում նշել է. «Հայաստանը հակված է ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունների ընդլայնմանը»:

Հայաստանն այն պայմաններում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման պատրաստակամություն հայտնում, երբ վերջին շաբաթների ընթացքում այդ երկրի պաշտպանության նախարարը զինվորական մի պատվիրակություն գլխավորելով ԱՄՆ մեկնեց:

Ռուսաստանի հետ համագործակցությունների խորացման ուղղությամբ ՀՀ վարչապետի հայտնած պատրաստականությունը և դրան զուգահեռ տեղի ունեցող ամերիկյան այցերը վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն միաժամանակ օգտվել  Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավորություններից:

----------------------

Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

------------

ՀՀ կառավարությունն իր սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացնել ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ:

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:

Ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ:

«Այս մասշտաբի զորավարժություն չենք ունեցել, բայց ամենակարեւորը, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակներիեւ ներգրավվող միջոցների առումով:

------------------------

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց: Գրավի չափը պաշտպանները թողել են դատավորի հայեցողությանը:

-----------------------

ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների ծրագրի շրջանակներում Բաքվի մերձակայքում տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունը, որին մասնակցել են Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական գումարտակներն ու «Միգ-17» տեսակի մի քանի ռազմական ինքնաթիռներ:

Ադրբեջանի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ հիշյալ զորավարժության նպատակը ռազմական պատրաստության մակարդակի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի զինասարքերի ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանության գնահատումն է հայտարարվել: