Ելք դեպի լույս 408
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 32-րդ այա
وَلَقَدِ اسْتُهْزِئَ بِرُسُلٍ مِنْ قَبْلِكَ فَأَمْلَيْتُ لِلَّذِينَ كَفَرُوا ثُمَّ أَخَذْتُهُمْ فَكَيْفَ كَانَ عِقَابِ
Քեզանից առաջ էլ մեր մարգարեները ծաղրի առարկա դարձան: Ես անահավատներին ժամանակ եմ տվել,հետո պատժեցի նրանց:Ահա(տես) ինչպես են եղել իմ պատիժները:
Այս այան խոսում է այն մասին, թե իսլամի հակառակորդներն ինչպիսի վերաբերմունք ունեին ճշմարտության նկատմամբ : Այան դիմելով մարգարեին, ասում է. Անհավատները միայն քո խոսքերն են ծաղրում: Քեզանից առաջ նույնպես եղել են մարգարեներ, որոնք նույն վերաբերմունքին են արժանացել: Թեև անհավատներին տրվել է ժամանակ, որպեսզի նրանք հավատքի գան, սակայն նրանք ենթարկվելու են խիստ չաչարանքների:
Այս այայից սովորում ենք
1. Շատ կարևոր է ճանաչել նախորդ մարգարեներին և թե ինչպիսի դժվարություններ են ունեցել նրանք: Դրանով կարելի է հասկանալ, թե այսօր ինչու են հավատացյալները համբերություն ցուցաբերում դժվարությունների ժամանակ:
2. Աստված մարդուն մշտապես ապաշխարելու ժամանակ է տալիս: Սակայն մարդը դրանից չպետք է գոռոզանա, որովհետև Աստծո զայրույթը վրա է հասնում հանկարծակի:
Ռադ սուրայի 33 և 34-րդ այաներ
أَفَمَنْ هُوَ قَائِمٌ عَلَى كُلِّ نَفْسٍ بِمَا كَسَبَتْ وَجَعَلُوا لِلَّهِ شُرَكَاءَ قُلْ سَمُّوهُمْ أَمْ تُنَبِّئُونَهُ بِمَا لَا يَعْلَمُ فِي الْأَرْضِ أَمْ بِظَاهِرٍ مِنَ الْقَوْلِ بَلْ زُيِّنَ لِلَّذِينَ كَفَرُوا مَكْرُهُمْ وَصُدُّوا عَنِ السَّبِيلِ وَمَنْ يُضْلِلِ اللَّهُ فَمَا لَهُ مِنْ هَادٍ
لَهُمْ عَذَابٌ فِي الْحَيَاةِ الدُّنْيَا وَلَعَذَابُ الْآخِرَةِ أَشَقُّ وَمَا لَهُمْ مِنَ اللَّهِ مِنْ وَاقٍ
Ով է Նա, որ տեսնում է մարդկանց արարքները: Նրանք հավիտենականի համար կուռքեր դրեցին: Ասա նրանց, ձեր չաստվածների անունները տվեք, գուցե կարողանաք Աստծուն սովորեցնել մի բան, որ նա չգիտի: Կամ միթե՞ նա չգիտի, որ ձեր ստեղծած չաստվածները անզոր են:
Նրանք իրենց անօրինություններով զարդարվեցին ու հեռացան փրկության ճանապարհից, որովհետև նրանք ում Աստված մոլորեցնում է, առանց առաջնորդի պիտի առաջ գնան:
Նրանք այս աշխարհում պիտի պատժվեն, բայց շատ ավելի ահավոր պատիժներ պիտի կրեն հանդերձյալ կյանքում և նրանց ոչ ոք չի պաշտպանելու Աստծուց:
Անհավատների անհիմն խոսքերի դիմաց, որոնք կուռքերին դասում էին Աստծուն հավասար ու մտածում էին, որ նրանք են անձրև կամ երաշտ ուղարկում, այս այան ասում է. Աստված է որ տիրապետում է ողջ տիեզերքին, այդ թվում նաև մարդկանց ու նրանց գործերին: Ուրեմն ինչ կարիք կա խոնարհվելու փայտե կամ քարե կուռքերին: Այնուհտեև այան ասում է, որ սխալն այս մարդկանց համար ճիշտ է ներկայացվում: Եվ գնալով դրա հետևից, նրանք մոլորվում են: Բնականաբար, նա ով իրեն զրկում է աստվածային առաջնորդությունից, ոչ ոք չի կարող նրան օգնել ու փրկել:
Այս այայից սովորում ենք
1. Աստված ներկայացնում է հարցեր, որոնցով փորձում է մարդկանց բանականությունը: Դա օգնում է մարդուն զանազանել սխալն ու իրականությունը:
2. Աստվածային կամքի դեմ դուրս գալ չի կարելի, քանի որ այդ քայլը մարդուն կկործանի, և Աստված ոչ մի վնաս չի կրի:
Ռադ սուրայի 35-րդ այա
مَثَلُ الْجَنَّةِ الَّتِي وُعِدَ الْمُتَّقُونَ تَجْرِي مِنْ تَحْتِهَا الْأَنْهَارُ أُكُلُهَا دَائِمٌ وَظِلُّهَا تِلْكَ عُقْبَى الَّذِينَ اتَّقَوْا وَعُقْبَى الْكَافِرِينَ النَّارُ
Աստված առաքինիներին որպես վարձատրություն տալու է երանության պարտեզները, որոնք ոռոգված են գետերով, և որտեղ մարդիկ պիտի գտնեն հավիտենական սնունդ և մշտադալար ծառերի շվաքը: Իսկ անհավատները դխժոխքի բոցերը պիտի ունենան որպես վարձատրություն:
Այս այան խոսում է այն մասին, թե հավատացյալներն ինչպիսի կյանք ունեն հանդերձյալ աշխարհում: Այան ասում է. Այնտեղ կան գեղեցիկ այգիներ, գեղեցիկ մրգերով և ուտելիքներով: Իհարկե մեծ տարբերություն կա այս աշխարհի և հանդերձյալ կյանքի պարտեզների ու այգիների միջև: Ղուրանն ասում է, որ դրանք նման են գեղեցիկ անտառների, որտեղ գոյություն ունեն բազմաթիվ գեղեցիկ ծառեր: Այդ ծառերի շվաքի տակ կարելի է հանգստանալ:
Հետաքրքիր է, որ Ղուրանն այստեղ կարևորում է ոչ միայն հավատքը, այլև առաքինությունը, անդրադառնալով այն խնդրին, որ հավատքն առանց առաքինութան ու մեղքերից հրաժարվելու, իմաստ չունի:
Այս այայից սովորում ենք
1. Եթե մարդն իրեն զրկում է այս աշխարհի անընդունելի արարքներից, հանդերձյալ կյանքում փրկության է հասնում:
2. Կարևորը մարդու վախճանն է: Թեև առաքինիները կարող են որոշ դժվարություններ կրել, սակայն հանդերձյալ կյանքում արժանանալու են հավերժական հանգստի ու խաղաղության: Իսկ անհավատները, ովքեր տրվում են աշխարհիկ կյանքի հաճույքներին, հանդերձյալ կյանքում չարչարանքներ են կրելու :
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն լավն ու բարին: