Ելք դեպի լույս 477
Հանուն գթած և ողորմած Ասծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 34-րդ այա
وَلَا تَقْرَبُوا۟ مَالَ ٱلْیَتِیمِ إِلَّا بِٱلَّتِى هِىَ أَحْسَنُ حَتَّىٰ یَبْلُغَ أَشُدَّهُۥ ۚ وَأَوْفُوا۟ بِٱلْعَهْدِ ۖ إِنَّ ٱلْعَهْدَ کَانَ مَسْـُٔولًۭا
Ձեռք մի տվեք որբերի ունեցվածքին: Տարբեր է սակայն, եթե ցանկանում եք այն արդյունավորել: Մինչև որբերը չափահաս դառնան, հարգեք ձեր հանձնառությունները որովհետև ձեզանից հաշիվ է պահանջվելու:
Անցած հաղորդման ժամանակ խոսեցինք այն այաների մասին, որոնցում Աստված մարդկանց արգելում է կատարել սխալ արարքներ, ինչպես` սպանությունը և դավաճանությունը: Այս այան նախորդ այաների շարունակությունն է: Այն ասում է. մի յուրացրեք որբերի ունեցվածքը և այդ կապակցությամբ առևտուր մի արեք: Այան ասում է, որ այդ արարքը թույլատրելի է միայն այն ժամանակ, եթե դա օգուտ կբերի որբին: Իհարկե երբեմն անտեղի պահպանողականությունը գուցե վնասի որբ երեխայի շահերին: Այսինքն` եթե չփորձենք այնպես անել, որ նրա ունեցվածքը շահույթ բերի նրան, երբ նա չափահաս դառնա հանձնենք նրան, կամ նրան չայցելենք, մտածելով, որ խեղճ է: Դա իհարկե պատճառ կդանա, որ որբ երեխան մեկուսանա: Ուրեմն պետք է հարգելով որբի իրավունքները, պահպանել նրա հետ ընտանեկան կապերը:
Այս այայից սովորում ենք
1. Իսլամը որբերի ու զրկվածների իրավունքների պահապանն է և որբի նկատմամբ որևէ չարաշահում դրվել է սպանության ու շնանալու կողիքն:
2. Եթե որբերն ունեն ժառանգություն, նախքան չափահաս դառնալը, իրավունք չունեն դրան տեր կանգնել:
Ասրա սուրայի 35-րդ այա
وَأَوْفُوا۟ ٱلْکَیْلَ إِذَا کِلْتُمْ وَزِنُوا۟ بِٱلْقِسْطَاسِ ٱلْمُسْتَقِیمِ ۚ ذَٰلِکَ خَیْرٌۭ وَأَحْسَنُ تَأْوِیلًۭا
Գրիվ անելիս,եղածն ամբողջությամբ տվեք : Ճշգրիտ կշեռքով կշռեք: Այս կերպ ավելի լավ է ձեզ համար և վերջն էլ բարի է լինելու
Այս այան խոսում է հասարակության մեջ տնտեսական հարաբերությունների կարգավորման մասին: Այն ասում է. Բրինձ կամ ցորեն կշռելիս զգույշ եղեք, որպեսզի չթերակշռեք: Հատկանշական է, որ Ղուրանի տարբեր այաներում խոսվել է առևտրի ժամանակ մարդկանց իրավունքի մասին: Իսկ Ղուրանի ամենամեծ այան հենց այդ մասին է: Պարզ է որ դեպի բարօրություն կարող է գնալ այն հասարակությունը, որի անդամների կյանքը հիմնված է առողջ հիմքերի վրա և որտեղ գոյություն չունեն կաշառակերություն, տնտեսական չարաշահումներ, դրամաշորթություն և այլն:
Այս այայից սովորում ենք
1. Ապրանքը կշռելիս և ֆինանսական հարցերում ուշադրությունը պատճառ է դառնում, որ մարդիկ ավելի մեծ բարիքներ ձեռք բերեն:
2.Պակաս կշռելը որևէ օգուտ չունի: Հակառակը` մարդը կորցնում է իր հեղինակությունը և պատժվում հանդերձյալ կյանքում:
Ասրա սուրայի 36-րդ այա
وَلَا تَقْفُ مَا لَیْسَ لَکَ بِهِۦ عِلْمٌ ۚ إِنَّ ٱلسَّمْعَ وَٱلْبَصَرَ وَٱلْفُؤَادَ کُلُّ أُو۟لَٰٓئِکَ کَانَ عَنْهُ مَسْـُٔولًۭا
Մի հետևիր այն, ինչը չես հասկանում:Որովհետև հաշիվ ես տալու լսածի, տեսածի ու սրտի համար:
Մարդկային հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը և ընտանիքներում և հասարակության մեջ, դատելն է: Նախապաշարումները, դյուրահավատությունն ու անտեղի լավատեսությունը ոչ մի օգուտ չեն ունենա, քանի որ դրանք հիմնված են այն սխալ ինֆորմացիայի վրա, որ մարդը լսել կամ տեսել է: Դա այն դեպքում, երբ այն ինֆորմացիան որ մեզ փոխանցվել է անհիմն է և ուսումնասիրություններից հետո պարզվում է որ ենթադրության արդյունքն է: Այս այան ասում է , որ այն, ինչ տեսնում ենք, ավելի արժեքավոր է, քան այն, ինչ լսում ենք: Եթե իհարկե մեր հայացքը մակերեսային չլինի: Անհրաժեշտ է քննարկել այն, ինչ մենք տեսել ենք: Դժբախտաբար, երկերեսանի ու կեղծավոր մարդիկ հասարակության մեջ շատ են: Արտաքինից նրանք բարի մարդիկ են թվում ու կարող են խաբել դյուրահավատներին: Ուրեմն մարդը պետք է ունենա անհրաժեշտ ուշիմությունը, որպեսզի նման մարդկանց ճիրաններում չհայտնվի: Այս այան ասում է. Եթե այն ինչ լսում ու տեսնում եք հիմնված է գիտության ու վստահության վրա, ուրեմն կատարեք դա: Սակայն միայն տեսնելով ու լսելով որևէ քայլ մի կատարեք, որովհետև կրելու եք դրա հետևանքները:Մարդը պատասխանատու է ոչ միայն իր աչքերի ու ականջների այլ նաև իր մտքում եղածի համար: Շատ անգամ հնարավոր է, որ մարդը հայտնվի թյուրիմացության մեջ և այն վերացնելու փոխարեն ավելի խորացնի, չունենալով որևէ տրամաբանական պատճառ:
Այս այայից սովորում ենք
1. Կյանքում մարդու գործերի հիմքում պետք է լինեն բանականությունը և վստահությունը և ոչ թե միայն տեսածներն ու լսածները:
2. Ոչ միայն մարդու աչքերն ու ականջները, այլևս ողջ մարմինը պատասխանատու են մարդու գործերի նկատմամբ: Մարդը ողջ կյանքի ընթացքում պետք է պատասխան տա իր ասածների ու արածների համար:
Աստված Ձեզ պահապան