Մայիս 04, 2016 16:06 Asia/Yerevan

Ընտանիք կազմելու նպատակներն ու դրդապատճառները

Ամուսնությունը բնական ու բնատուր երևույթ է: Այն մարդ արարածի հիմնական կարիքներից է համարվում: Ամուսնության և ընտանիք կազմելու հարցում տարբեր հասարակություններում տարբեր նպատակներ ու դրդապատճառներ կարելի է նկատել: Իսլամ կրոնում պարզաբանվել են կյանքի տարբեր կողմերին առնչվող նպատակներն ու դրդապատճառները : Իսլամական դպրոցի ուսուցումների համաձայն ամուսնության կարևորագույն ու գուցե առաջին դրդապատճառը այն կենտրոնի ստեղծումն է, որտեղ տղամարդն ու կինը կհասնեն հոգևոր անհատական հանգստության:

Ղուրանի Ռում սուրայի 21-րդ այայում Ամենազոր Աստված ասում է.« «Եվ Նրա Նշաններից են այն, որ Նա արարել է ձեզ համար կողակիցներ ձեր միջից, որ դուք կարողանաք բնակվել խաղաղ նրանց հետ և Նա դրել է սեր և գթասրտություն ձեր սրտերի միջև, իրոք, այնտեղ են Նշանները նրանց համար, ովքեր անդրադառնում են», Այս երեք հատկանիշներով, հանգստությամբ, սիրով և գթասրտությամբ, զույգերը հասնում են ամուսնական երջանկության:

Մեր օրերին օրեցօր ավելացող սթրեսների և հոգեկան ճնշումների կարևորագույն ազդակներից մեկը, ինչը ճնշում է երիտասարդներին, ուշ ամուսնանալն է: Կյանքի վերիվայրումների մեջ տղաներն ու աղջիկները կարիք ունեն ապահով զգացմունքային միջավայրի և ամենալավ ու հարմար անձը, որ կարող է որպես մշտական բարեկամ ու ընկեր լինել նրա կողքին կողակիցն է: Նրանք ժամանակին կատարված համապատասխան ամուսնության շնորհիվ իրար կողքի կվայելեն երջանկություն, անդորր և հոգեկան առողջություն:

Մարդկային հարաբերությունների մեջ ամուսնությունը սեր արտահայտելու կարևոր ու ազդեցիկ քայլերից մեկն է: Հոգեբաններն ասում են, որ մարդու հիմնական կարիքներից մեկը սիրելու և սիրվելու կարիքն է: Մարդ արարածը իր կյանքի յուրաքանչյուր փուլում սիրո կարիք ունի և ցանկանում է ուրիշները իրեն սիրեն և իր նկատմամբ սիրալիր լինեն: Սիրո և սիրալիր վերաբերմունքի ազդեցությունը և առավել սիրո ու կապվածության փոխվելը ամրացնում է կնոջ ու տղամարդու կապը և ընտանիքի միջավայրը դարձնում է մտերմիկ ու ջերմ: Սիրելն ու սիրվելը գոհունակություն և կնոջ ու տղամարդու համար հոգեկան հավասարակշռության հնարավորություն են ստեղծում:

Ամուսնության կարևորագույն դրդապատճառներից մեկը կնոջ ու տղամարդու մարմնի և հոգու առողջության ապահովումն է՝ ֆիզիկական և հոգեմտավոր կարիքների բավարարման ճանապարհով: Մտքի հանգստության, շփվելու, սրտակցելու, կիսվելու և այլ կարիքները եթե ճիշտ ժամանակին ընտանեկան մթնոլորտում չհաղթահարվեն կարող են հասարակական ու անհատական կյանքի մեջ տարբեր անհարթությունների ու վնասների ենթահող պատրաստել, ուստի ամուսնությունը կարևոր ու ազդեցիկ գործոն է խաղաղություն և անդորր ստեղծելու համար: Այն հավասարակշռության հիմնական գործոնն է:

Ամուսնության ու ընտանիք կազմելու օգուտներից են՝ անհատների մեջ բարի վարք ձևավորելը, հոգեկան առողջությունը, խաղաղությունը, սերն ու ողորմածությունը, որոնց բերումով հասարակական մյուս կառույցների միջև ընտանիքը դարձել է անկրկնելի և բացառիկ երևույթ, այնպես որ կարող ենք ասել ընտանիքը հասարակության ամենահիմնական ու արմատական կառույցն է:

Ամուսնության կարևորագույն նպատակներից մեկը կնոջ ու տղամարդու կատարելագործումն է, քանի որ ընտանեկան ջերմ ու բարեկամական միջավայրը առիթ է ստեղծում մտքերի փոխանակման և կնոջ, տղամարդու և ընտանիքի մյուս անդամների համար մշակութային, հասարակական ու բարոյական զարգացման ու կատարելագործման առիթ է ստեղծում:

Ընտանիքի կառույցում, անհատները ազդվում են իրար գիտելիքներից, հայացքներից ու հմտություններից: Այդ միջավայրում ծաղկում են կնոջ, տղամարդու և մյուս անդամների մի շարք ընդունակությունները, հնարավորություն է ստեղծվում պատասխանատվություն զգալու և հասարակական աճի համար: Եվ այդ միջավայրում իշխող համախոհության զգացումը նպաստում է ընտանիքի անդամների անհատականության աճին:

Զավակներ ունենալու ցանկությունը նույնպես համարվում է այն կարևոր նպատակներից մեկը, որ դարեր շարունակ ամուսնության ու ընտանիքների կազմության պատճառ է դարձել:

Ամուսնությունն ու ընտանիք կազմելը կարևոր դեր ունեն նաև հասարակության բարոյականության ու անարատության մեջ և այն ամրապնդելու համար քայլեր վերցնելը ենթահող է պատրաստում բարոյական առողջության և հասարակության ընդհանուր երջանկության համար:

Ամուսնությունը համարելով բարի վարքերի միակ աղբյուրը Իսլամի Մեծ մարգարեն ասում է.«Ամուրի կանանց ու տղամարդկանց ամուսնացրեք, որովհետև

Աստված նրանց վարքերը բարի է դարձնելու»:

Պիտակ