Ելք դեպի լույս 680
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 23 և 24-դ այաներ
إِنِّی وَجَدْتُ امْرَأَةً تَمْلِکُهُمْ وَأُوتِیَتْ مِنْ کُلِّ شَیْءٍ وَلَهَا عَرْشٌ عَظِیمٌ
Ես տեսա մի կնոջ, որն իշխում էր նրանց վրա: Նա ամեն ինչ ունի և ունի շքեղ գահ:
Ես տեսա, որ այդ կինը և իր ժողովուրդն Աստծու փոխարեն պաշտում են արևին: Սատանան նրանց համար այս արարքը հաճելի է դարձրել: Նա նրանց մոլորեցրել է (ուղիղ) ճանապարհից, ու հիմա նրանք չեն առաջնորդվում:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Սողոմոնը հավաքեց բոլոր թռչուններին, տեսավ որ հոպոպը չկա: Հոպոպի բացակայությունը երկար չշարունակվեց: Նա եկավ Սողոմոնի մոտ ու ասաց,- Ես գնացել էի Սաբայի երկիր: Այնտեղ տեսա շատ բաներ, որոնց մասին դու տեղյակ չես: Ես դրանց մասին քեզ կտեղեկացնեմ:
Այս այաներն ասում են, որ այն տարածքում, որտեղ գնացել էր Հոպոպը, իշխում էր մի կին, ով ուներ մեծ պալատ ու մեծ հնարավորություններ: Լսելով այդ մասին, Սողոմոնը զարմացավ: հոպոպն ասաց,- Կարևորն այդ կնոջ թագն ու պալատը չեն: Կարևորը, որ դու, որպես Աստծու մարգարե, պետք է տեղյակ լինես, այն է, որ այդ շրջանի բնակիչներն արևապաշտ են ու մոլորված: Սատանան չարիքը նրանց համար գեղեցիկ է ցույց տալիս, դրա համար նրանք դժվար թե ընդունեն ճշմարտությունը:
Այս սայաներից սովորում ենք.
1. Եթե մարդն ունի աստվածային բարիքները, դա չի նշանակում, որ նա լավ մարդ է: Սողոմոնը և Բելղեյսն ունեին հավասար հնարավորություններ: Սակայն մեկն Աստծու մարգարեն էր, մյուսն անհավատ թագուհի:
2. Մարդիկ հաճախ հետևում են այն ուսմունքին, որ իրենց ներկայացնում է ղեկավարը: Այդ պատճառով, իշխանավորները մեծ դեր ունեն մարդկանց հավատքի հարցում:
Նամլ սուրահի 25 և 26-րդ այաներ
اللَّهُ لَا إِلَٰهَ إِلَّا هُوَ رَبُّ الْعَرْشِ الْعَظِیمِ
(Սատանան թույլ չի տալիս), որ նրանք պաշտեն այն Աստծուն, Ով ցույց է տալիս այն ամենը, ինչը ծածկված է երկինքներում ու երկրի վրա, Ով ծանոթ է ձեր գաղտնիքներին, ինչպես նաև` հայտնիներին:
Միակ Աստծուց բացի այլ Աստված չկա: Նա գերագույն Վեհապետն է»:
Հոպոպն այնուհետև ասում է,- Չգիտեմ, թե ինչու են նրանք Աստծուն պաշտելու փոխարեն, որն ամենակարող ու ամենագետ է, արևին պաշտում: Հոպոպը մտածում է, որ նույնիսկ Սողոմոնը, որ Աստծու մարգարեն է ու թագավոր, չպետք է պաշտամունքի արժանանա, քանի որ օրինակ գիտի թե ինչ է տեղի ունենաում Սաբայում: Պետք է պաշտել միայն միակ Աստծուն, որն ամեն ինչ գիտի տիեզերքի մասին և եթե ցանկանա մեզ համար կարող է բացահայտել անտեսանելին:
Այս այայից սովորում ենք.
1. Պաշտամունքը եղել է տարբեր էակների էության մեջ: Ինչպես պատմության ընթացքում մարդը պաշտել է որոշ իրեր, կենդանիներ ու նույնիսկ որոշ մարդկանց:
2. Որոշ բնական երևույթներ, ինչպես արևն է, կարևոր դեր են կատարում կյանքում, սակայն նրանք իրենք իրենց չեն արարել: Ուրեմն պետք է պաշտել նրան, ով արարել է արևը և ոչ թե արևին, որին Աստված է արարել :
3. Սատանան վատ բաները լավ ցույց տալով, փորձում է այնպես անել, որ մարդիկ չպաշտեն Աստծուն:
4. Աստված ամենակարող է ու նրա աչքից ոչինչ չի վրիպում:
Նամլ սուրահի 27 և 28-րդ այաներ
قَالَ سَنَنْظُرُ أَصَدَقْتَ أَمْ کُنْتَ مِنَ الْکَاذِبِینَ
اذْهَبْ بِکِتَابِی هَٰذَا فَأَلْقِهْ إِلَیْهِمْ ثُمَّ تَوَلَّ عَنْهُمْ فَانْظُرْ مَاذَا یَرْجِعُونَ
(Սողոմոնն) ասաց. «Պետք է տեսնենք` արդյոք քո խոսքերը ճշմարի՞տ են, թե սուտ»:
Առ իմ նամակը և գցիր նրանց վրա, ապա վերադարձիր (ու մի կողմ քաշվիր) և սպասիր նրանց պատասխանին»:
Սողոմոնը, լսելով հոպոպին, նրա բացակայությունը հարգելի է համարում և որոշելով հոպոպի հայտնածի մասին ավելի շատ տեղեկանալ, մի նամակ է գրում և հոպոպին խնդրում այն հասցնել Սաբայի թագուհուն ու պատասխանը հետ բերել:
Պետք է ասել, որ մարգարեները մշտապես բոլորին հրավիրել են աստվածապաշտության: Պատմության մեջ ասվում է, որ իսլամի մարգարեն, Իրանի ու Հռոմի թագավորներին կոչ արեց ընդունել իսլամը:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդկանց դեպի ճշմարիտ ուսմունքներ հրավիրելու ժամանակ, պետք է տարբեր հնարքներից օգտվել: Երբեմն կարելի է այդ գործն անել հռետորաբանությամբ, երբեմն՝ նամակով:
2. Յուրաքնաչյուր հայտարարություն չպետք է ընդունել միանգամից և պետք է այդ կապակցությամբ ուսումնասիրություն անել:
3. Նախքան ընդդիմադիրների վերաբերյալ որոշում կայացնելը, պետք է նրանց նախ առաջնորդել և այնուհետև համապատասխան քայլեր անել: