Ելք դեպի լույս 681
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 29-31-րդ այաներ
قَالَتْ یَا أَیُّهَا الْمَلَأُ إِنِّی أُلْقِیَ إِلَیَّ کِتَابٌ کَرِیمٌ
إِنَّهُ مِنْ سُلَیْمَانَ وَإِنَّهُ بِسْمِ اللَّهِ الرَّحْمَٰنِ الرَّحِیمِ
أَلَّا تَعْلُوا عَلَیَّ وَأْتُونِی مُسْلِمِینَ
(Երբ հոպոպը կատարեց իր գործը, թագուհին) ասաց. «Ո՛վ պալատականներ, ես մի արժեքավոր նամակ եմ ստացել:
(Նամակը) Սողոմոնից է, և այսպես է գրված. «Հանուն գթած և ողորմած Աստծու...
Ես հորդորում եմ, որ իմ դեմ չընդվզեք, դեպի ինձ եկեք` ինքներդ ձեզ Աստծուն հանձնելով»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Սողոմոնը, լսելով հոպոպին, նրա բացակայությունը հարգելի է համարում և որոշելով հոպոպի հայտնածի մասին ավելի շատ տեղեկանալ, մի նամակ է գրում և հոպոպին խնդրում այն հասցնել Սաբայի թագուհուն ու պատասխանը հետ բերել: Հոպոպը նամակը տանում է և Սաբայի թագուհին այն կարդալով, հասկանում է, որ նամակը մեծ մարդու կողմից է: Նա իր խորհրդականներին խնդրում է մեկնաբանել այն:
Նամակը սկսվում էր Աստծու անունով և բաժանվում երկու մասի: Առաջին մասում, կոչ էր արվում ընդունել ճշմարտությունը, իսկ երկրորդ մասում՝ հրաժարվել Սողոմոնի իշխանության նկատմամբ ցանկացած անհնազանդությունից:
Այս այաներից սովորում ենք.
1. Մեր բոլոր գործերը պետք է սկսենք Աստծու անունով:
2. Գոռոզամտությունը թույլ չի տալիս, որ մարդն ընդունի ճշմարտությունը:
Նամլ սուրահի 32 և 33-րդ այաներ
Ասաց. «Մեծամեծներ, ինձ խորհուրդ տվեք այս կարևոր հարցի վերաբերյալ: Առանց ձեր աջակցության որոշում չեմ կայացնելու»:
Նրանք ասացին. «Մենք քաջ ենք ու զինվորներ ունենք, բայց դու ես վերջնական վճիռ կայացնողը ու տես` ինչ հրաման ունես»:
Սողոմոնի նամակը կարդալուց հետո, Սաբայի թագուհին, որ դիվանագետ ու խելացի կին էր, իր խորհրդականներից հարցրեց, թե ինչ պատասխան տա նամակին: Թագուհու խորհրդականներն ու զորքի հրամանատարներն ասացին որ ունեն ռազմական ուժ՝ Սողոմոնի հարձակմանը դիմակայելու համար: Իրականում նրանք մտածել էին, թե նամակով Սողոմոնը պատերազմ է հայտարարել և որ պատասխանը նույնպես պետք է լինի պատերազմի սպառնալիքը: Սակայն վերջում նրանք որոշում կայացնելու իրավունքը վերապահեցին թագուհուն:
Այս այաներից սովորում ենք.
1. Յուրաքանչյուր երկրի համար ռազմական ուժը շատ կարևոր է:
2. Խորհրդակցությունը մեծ նշանակություն ունի իշխանության համար, չնայած միշտ վերջնական որոշումը կայացնում է ղեկավարը:
Նամլ սուրահի 34 և 35-րդ այաներ
وَإِنِّی مُرْسِلَةٌ إِلَیْهِمْ بِهَدِیَّةٍ فَنَاظِرَةٌ بِمَ یَرْجِعُ الْمُرْسَلُونَ
(Թագուհին) ասաց. «Երբ թագավորները մտնեն քաղաք, կավերեն այն ու կստորացնեն դրա բնակիչներին: Նրանք այս կերպ են վարվում:
Ես նվերներ պիտի ուղարկեմ և պատասխանին պիտի սպասեմ:
Մեծամեծների խոսքերը լսելուց հետո, Սաբայի թագուհին հայտարարեց, որ պատերազմի դեպքում արդյունքը կլինի միայն ավերածությունը, որովհետև կսպանվեն բազմաթիվ մարդիկ ու կավերվեն քաղաքներ: Ուրեմն պետք է ավելի լավ ուսումնասիրել նամակն ուղարկելու նպատակը: Ուստի նա մտածեց, որ մի արժեքավոր նվեր ուղարկի Սողոմոնին և տեսնի թե նա ինչ պատասխան կտա: Թերևս Սաբայի թագուհին նվերն ուղարկելով, ցանկանում էր փորձել Սողոմոնին, որպեսզի հասկանար, թե նա իրոք Աստծու մարգարե՞ն է թե՝ պարզապես թագավոր, որ ցանկանում է իշխել ուրիշների վրա: Նա գիտեր, որ մարգարեները հեռու են նյութապաշտությունից և նրանց կարևոր առաքելությունն Աստծու ուսմունքների քարոզումն է:
Այս այաներից սովորում ենք.
1. Միայն ոչ աստվածային իշխանություններն են պատերազմներ հրահրում և իշխում ուրիշների վրա:
2. Պետք է զգույշ լինել նվերներից, քանի որ դրանք կարող են լինել կաշառք: