Հուլիս 13, 2022 09:38 Asia/Yerevan

Ողջույն, հարգելի ռադիոլսող բարեկամներ: «Յոթ օրանգ» հաղորդաշարի շրջանակներում կներկայացնենք Իրանի տարբեր շրջանների երաժշտությունը:Այժմ Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու հաղորդաշարի առաջին համարը:

Օրանգ պարսկերենով նշանակում է շքեղություն, գեղեցկություն: Օրանգ էր կոչվում նաև շահի բարձր դիրքը և թագավորական գահը:

«Յոթ օրանգ» նաև նշանակում է յոթը  բարձունք երկրի վրա կամ յոթը աստղ երկնքում: Քանի որ երաժշտությունն իմաստունների տեսանկյունից մի տեսակ տիեզերական շարժում է, իրանական երաժշտության յոթ մեղեդիները՝ շուրը, սեգահը, չարգահը, մահուրը, հոմայունը, փանջգահը և նավան, երկնային յոթ մեղեդիներ են: Իսկ քանի որ երկինքները յոթն են, այս մեղեդիները երկնքի բարիքներն են՝ ստեղծված յոթը վարպետների կողմից, որոնք նվագում են թառի, սեթարի, քամանչայի, սանթուրի, բլուլի, թմբուկի, և դափի վրա: Նրանք այդ մեղեդիները նվագում են յոթը գիշերներում:

Հաղորդաշարի ընթացքում կծանոթանանք Իրանի տարբեր շրջանների ավանդական մեղեդիներին:Սակայն մինչ այդ կներկայացնենք Իրանի երաժշտության պատմությունը, և իրանական երաժշտության տեսակները,  կլսենք իրանկան երգեր:

Նախ լսենք Չողամիշ կախարդական մեղեդին, որը նվագում է Սեյֆոլլահ Շոքրին:

 

 

----- 

 

Հարգելի բարեկամներ, Իրանը վեց հազար տարվա ընթացքում ունեցել է 25 տեսակ քնար: Գեղեցիկ երաժշտությունը, որը լսեցինք, նվագում են չողամիշ քնարով, որն աշխարհի ամենահին քնարն է: Այս մեղեդին պատկանում է Իրանի Խուզեստան նահանգի Չողամիշ շրջանին: Վարպետ Սեյֆոլլահ Շոքրին վերականգնել է այն:

Երաժշտությունը ստեղծվել է մարդու ստեղծման առաջին իսկ օրից: Թռչունների ձայնը թերևս առաջին երաժշտությունն էր, որ լսեց մարդը:

Հետազոտողները շատ են փորձել հասկանալ, թե ե՞րբ է մարդը սկսել երաժշտության միջոցով կրկնօրինակել բնության ձայները:

Ք.ա. 8-րդ դարում, մի խումբ արիացիներ հաստատվեցին Իրանական բարձրավանդակի արևմտյան շրջաններում: Սակայն հստակ պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր թվականին դա տեղի ունեցավ: Իրանի հարավ-արևմտյան շրջաններում հայտնաբերված քաղաքակրթության նմուշները ցույց են տալիս, որ այս տարածքներում ապրող մարդիկ օգտագործել են երաժշտական գործիքներ: Այդ գործիքներից ամենահինը պատկերված է էլամական նախշերում: Դրանցում պատկերված է զոհաբերության արարողություն, որտեղ կան նաև քնարի ու դափի պատկերներ:

Այդ ժամանակաշրջանից սկսած, Շուշում հայտնաբերվեց արձանագրություն, որի վրա պատկերված է թամբուր նվագող մարդ: Աշուրբանիփալի թագավարության ժամանակաշրջանում՝ ք.ա. 7-րդ դարում, արվել է արձանագրություն, որում պատկերված է երգող երաժիշտ:

Ասորի երաժիշտների խումբը

Հույն պատմաբան Քսենոֆոնն Աքեմանյան Կյուրոս թագավորի մասին գրում է. «Ասորեստանի վրա հարձակման ժամանակ զինվորներին ոգևորելու համար, նա շեփորների նվագակցությամբ երգ է երգում և զինվորները նրան ձայնակցում են»:

Պատմաբանը գրում է, որ Կյուրոսը, որն անհանգստացած էր իր զինվորների համար, գրեց մի երգ, որն ավելի ուշ երգվեց Սավուշուն արարողության (Սիավոշի մահը) ժամանակ:

Իրանական երաժշտությունը հնում լայնածավալ գործածություն է ունեցել: Այդ ժամանակ երաժշտությունն օգտագործվում էր կրոնական արարողությունների ու տոնակատարությունների ժամանակ, ռազմադաշտում, սգո արարողության ժամանակ:
 

 

Իրանի երաժշտության պատմությունն ուսումնասիրելիս, պետք է անպայման նշենք այն մարդկանց անունները,որոնք մեծ դերակատարություն են ունեցել այդ ոլորտի զարգացման հարցում:Սասանյանների ժամանակլաշրջանի (224-651թթ.) երաժիշտներից կարելի է նշել Բարբադին, Նաքիսային, Բամշադին, Ռամթինին:

Բարբադը եղել է Ջահրոմ  շրջանից: Նրա անունը կա շատ փաստաթղթերում և հիշատակվում է որպես հմուտ երաժիշտ: Նա ուդը զարգացրեց և շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար գրեց մեկ երաժշտություն, որոնք հայտնի են որպես «Յոթ խոսրովանյան» երաժշտություն: Նա ամսվա յուրաքանրչյուր օրվա համար ստեղծեց մի մեղեդի և տարվա 360 օրերի համար՝ 360 երաժշտություն:

Ձեզ ենք ներկայացնում  Բարբադի գեղեցիկ երաժշտական կատարումից մի հատված:Նվագում է  դոկտոր Նեգար Բուբանը։

Դուք ունկնդրեցիք Բարբադի հնագույն երաժշտությունից մի հատված ,որը գեղեցիկ կատարեց համալսարանի դասախոս դոկտոր Նեգար Բուբանը։

Իրանական երաժշտությունն անցել է տարբեր փուլերով: Այն տարբեր բաժիններ ունի, սկսած ազգայինից մինչև պարսկական մեղեդիներ: Այս ամբողջը կոչվում է Իրանի ազգային երաժշտություն: Պարզ չէ, թե երբ է այն հայտնվել: Սակայն շատ մասնագետներ կարծում են, մարդ արարածն իր ստեղծման սկզբից մինչև հիմա և ապագայում նույնպես կապված է երաժշտության հետ:

Մոլանան ասում է.-Մենք բոլորս Ադամի մի մասնիկն ենք և այդ մեղեդիները լսել ենք Դրախտում:

 

Հարգելի ունկնդիրներ, ներկայացրեցինք «Յոթ օրանգ» հաղորդաշարի առաջին մասը։ Հուսով ենք հաճույքով լսեցիք այն: : Հաջորդ հաղորդման ընթացքում ավելի շատ կպատմենք իրանական երաժշտության և դրա տեսակների մասին։ Աստված Ձեզ պահապան: