Օգոստոս 20, 2022 10:11 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կծանոթանանք Մազանդարան նահանգի մի քանի երաժշտական գործիքներին և ձեզ կպատմենք մազանդարական ծագում ունեցող հնդիկ ցեղերի և այս շրջանի երաժշտության վրա նրանց ազդեցության մասին, իսկ վերջում կլսենք այս նահանգի գեղեցիկ օրորոցային երգ: Մնացեք մեզ հետ:

 

Վերջին մի քանի հաղորդումների ընթացքում, բացի Մազանդարանի երաժշտության տարբեր ժանրերին ծանոթանալուց, ծանոթացանք այս տարածաշրջանի մի քանի կարևոր նվագարաններին։Մազանդարանի հնագույն երաժշտությունից մնացած գործիքներից մեկը կոչվում է «Ղեռնեհ»։

Ղեռնեն  եղեգով փողային նվագարանների ընտանիքից է, որը շատ նման է Բուշեհրի շրջանում տարածված մեկ եղեգնային նվագարանին։Գործիքը մոռացվել է ավելի քան երեք հարյուր տարի եւ վերականգնվել է ,երբ այն գտնվել է  Մազանդարանում,Ամոլ քաղաքի ավերակների մեջ: «Ղեռնե»-ն  5 սմ է եւ բաղկացած է երկու հիմնական մասից:Դրա հիմնական մասը  պատրաստված է ծղոտից, իսկ  վերջում մի  կոնաձև հատված է կցված ,որը պատրաստվում է կովի եղջյուրից:Ղեռնեն այսօր օգտագործվում է Մազանդարանի  ազգագրական շատ  երաժշտական ​​նվագախմբերում: Այս նվագարանը «Դեսար Քոթեն»նվագարանի հետ միասին օգտագործվում է ուրախության ու հարսանեկան հանդեսներում :Հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու «Ղեռնե» և «Դեսար Քոթեն» նվագարանների գեղեցիկ ձայնը:

Լսեցինք երաժշտությունը ,որը կատարել են  մազանդարանից արվեստագետ  զույգը ՝Փարվիզ Աբդոլլահին նվագեց Ղեռնեն ,իսկ կինը՝Գոլդաստե Զառեն «Դեսար Քոթեն »:

Եթե ​​դուք  Մազանդարանի գյուղերում գնաք  ավանդական հարսանյաց հանդեսի  հավանաբար կլսեք մի տարբեր երաժշտություն ,որը հնչում է կանանց շրջանակներում:Կանայք նվագում են պարզ նվագարաններով և աշխուժություն ստեղծում: Այս գործիքը ոչ այլ ինչ է ,եթե ոչ մի տեսակ տաշտ ,որը կոչվում է «Լակ տաշտ»:Անցյալում  առավելապես օգտագործվող «Լակ»-ը ,փայտե տարայի տեսակ է, որն օգտագործվում է Մազանդարանում որպես սկուտեղ՝ հացահատիկները մաքրելու, ինչպես նաև դրա մեջ լցնում են բրնձե փլավը  , սեղանին դնելու համար ։Այս տեսակի նվագելը կոչվում է «Տաշտ նվագել»: Մեր օրերում գյուղացի կանայք տաշտ նվագելու  համար օգտագործում են մեծ մետաղական սկուտեղներ կամ մետաղյա թավան, իսկ նվագելիս  վրան դնում են փոքր ափսե և մի քանի մետաղադրամ, որպեսզի ձայնը ավելի հնչեղ լինի:

«Տաշտ նվագելը » Մազանդարանի մշակութային գեղեցիկ դրսեւորումներից է։Մազանդարանի երաժշտական ​​արվեստի վարպետ՝ «Սեյեդ Ջալալ Մոհամմադին» փորձել է օգտագործել այս գործիքը Մազանդարանի երաժշտության մեջ և այն դրսևորել ամենագեղեցիկ ձևով այլ նվագարանների կողքին ,ինչպիսիք են՝ Ղեռնեն ,Քորնան և այլն: َԱյժմ միասին ունկնդրենք մազանդարանցի կանանց տաշտ նվագելը  «Տաշտ Լակ Քեթեն» խմբում։

 

Երաժշտությունը, ինչպես շատ այլ արվեստներ և մշակույթներ, ենթարկվում է տարբեր միջավայրերի և մշակույթների ազդեցությանը և փոփոխությանը:Մազանդարանի երաժշտության մեջ հնդկական ծագում ունեցող մարդիկ, ովքեր երաժիշտ էին, շատ ազդեցիկ են եղել Մազանդարանի երաժշտության պահպանման և փոխանցման գործում:Մազանդարանցիներն այս ցեղախմբին  անվանում են «Գոդար»։

Գոդարները մի ժամանակաշրջանում ստիպված եղան գաղթել: Որոշ պատմաբաններ դա վերագրում  են  Բահրամ V-ի (Բահրամ գուռ)-ի գահակալության ժամանակաշրջանին (421-431):Համդոլլահ Մոստուֆին ասում է.«Բահրամի օրոք երգիչների աշխատանքը շատացավ, և երգիչը օրական հարյուր դերհամով չէր բավարարվում։ Բահրամ Գուրը Հնդկաստանից 2000 նվագողներ բերեց   և նրանց  սերունդը դեռ Իրանում նվագում են»։

Գոդար ցեղի արվեստագետները Մազանդարանի արևելյան տարածքի երաժշտության զարգացման և էվոլյուցիայի գործում իրենց կարևոր դերից բացի եղել են նաև Մազանդարանի արևելյան շրջանի երաժշտության յուրահատուկ ոճի ներկայացնողներ , որը կոչվում է «Գոդարի պատմությունը Մազանդարանի երաժշտությունից»։

Գոդարները Խորասանի հյուսիսային անապատից և Քաթուլի շրջանից թուրքմենական երաժշտության որոշ առանձնահատկություններ են փոխանցել Մազանդարանի արևելյան շրջաններ,նրանք նաև շատ արդյունավետ են եղել որոշ նվագարաններ, ինչպիսիք են՝ դոթարն ու ջութակը թուրքմենական երաժշտությունից և հյուսիսային Խորասանից Մազանդարանի արևելյան շրջաններ տեղափոխելու հարցում:Բանավոր տեքստերի կատարումը Գոդարիի բնութագրիչներից և պատմվածքներից է:Իրականում ցանկացած երգիչ, ով կատարում է բառերը շուրթերով, կարելի է ասել, որ Գոդարի է։

Մազանդարանի նշանավոր երաժիշտներից մեկը, որը Գոդար ցեղից էր,  հանգուցյալ  Նեզամ Շեքարչյանն էր։Նա համարվում է տարածաշրջանի ամենակարևոր և ինքնատիպ գոդար երաժիշտը:Իր գործունեության տարիներին նա մեծ ազդեցություն է թողել արևելյան Մազանդարանի երաժշտության վրա և փրկել է այս նահանգի իսկական երաժշտությունը կործանումից։

Այժմ լսեք Դարվիշի երգը վարպետ  «Նեզամ Շեքարչյանի» կատարմամբ։

Դուք լսեցիք Մազանդարանի  «Դարվիշ» անվամբ գեղեցիկ երգը,քամանչայի ուղեկցությամբ՝  վարպետ «Նեզամ Շեքարչյանի»  կատարմամբ:

Մազանդարանի երաժշտությունը հայտնի է, որպես արմատավոր երաժշտություն, և կատարվող մեղեդիներն ավելի շատ նկարագրում են նույն տարածաշրջանը:Մազանդարանի մեղեդիները պատճառ  են  դառնում ,որ յուրաքանչյուր ունկնդիր լավապես  ճանաչի  Մազանդարանի սովորությունները:Մազանդարանում շատ են եղել վարպետներ, ովքեր կարողացել են տեղական երգերի տեսքով մշակութային ու ավանդական խնդիրները սերնդե սերունդ փոխանցել ուրիշներին: Մազանդարանի  երաժշտության մեծերից, ովքեր լավ գիտեն այդ նահանգի երգերը և ակտիվ են եղել ժողովրդական երաժշտության մեջ, կարելի է նշել Մոհամմադ Ռեզա Էսհաղի Գորջիին, Աբոլհասան Խոշրուին, Սեյեդ Ջամալ Մոհամադիին, Նուր Մոհամմադ Թալեբիին, Նուրոլլահ Ալիզադեին և Էշղալի  Շեքարչիին։Այս անհատներից յուրաքանչյուրը հայտնի է ,որպես Մազանդարանի  երաժշտության վարպետ, և ունի յուրովի ոճ: 

Ամենայուրահատուկ երաժշտություններից մեկը, որով մենք բոլորս մեծացել ենք ի ծնե, մեր մայրենի լեզվով օրորոցային երգերն են:Օրորոցային երգը ժողովրդական և համաշխարհային  երգ է, որը հատուկ չէ կոնկրետ տարածաշրջանին:Օրորոցային երգերը հանգստացնող երաժշտություն են, որոնք հազարամյակներ շարունակ շշնջացել են երեխաների ականջին և երաժշտության լեզվով փոխանցել անցյալի հարուստ մշակույթը:Օրորոցային երգը տարբեր թեմաներ ունի՝ սկսած հույսից ու ցանկությունից մինչև մոր հոգսերն իր երեխայի համար, և այն հանգստացնում է երեխային և ապահովում հաճելի նինջ  նրա և մոր համար։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել  Մազանդարանի քաղցր լեզվով գեղեցիկ օրորոցային «Մաման Գարեհ» երգը  «Բանու Մալեքի» կատարմամբ։

(Այժմ լսենք Մազանդարանի գեղեցիկ օրորոցային երգը «Մոհամմեդ Ռեզա Էսհաղի Գորջիի» կատարմամբ։

Թանկագին բարեկամներ  հուսանք այս հաղորդումը ձեզ դուր եկավ: Հաջորդ հաղորդումների ընթացքում կայցելենք Գոլեստան նահանգ և կծանոթանանք այս շրջանի Քաթուլի երաժշտությանը: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: