Մայիս 26, 2016 08:00 Asia/Yerevan

Այս համարում խոսելու ենք Միջանձնային հարաբերություններ հաստատելու և Արդյունավետ հաղորդակցման հմտությունների մասին : Հաղորդում մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություններ

 

Միջանձնային հարաբերություններ հաստատելու արդյունքում , մարդու մոտ ստեղծվում է համագործակցության ոգի : Նա կարողանում է ռեալ վստահություն ունենալ մյուսների նկատմամբ , ճշտել մյուսների հետ շփվելու սահմանները , բարեկամական ու մտերմիկ կապեր հաստատել ՝ իսկ անհրաժեշտության դեպքում վերջ դնել վնասակար հարաբերություններին :

Երբ խոսում ենք միջանձնային հարաբերությունների մասին , առաջին հերթին հիշում ենք մեր ընկերներին , որոնց հետ մեր կապը սկսել է կամ մանկության վաղ տարիներից , կամ ավելի ուշ ՝ դպրոցում , կամ էլ ամենևին վերջերս ՝ բառացիորեն մի քանի օրեր կամ շաբաթներ առաջ : Մարդիկ հարավբերվելիս մինյանց վրա ունենում են փոխազդեցություն : Չմոռանանք ասել , որ տարբեր տարիքներում այդ ազդեցությունը և՛ որակական և՛ քանակական առումներով տարբեր է լինում :

Տեսնենք թե այդ մարդկային կապերն ինչպե՞ս են ձևավորվում մանկության տարիներին և ինչպի՞սի որոշակի փուլեր են անցկացնում :

Մանուկները երկուսից վեց տարեկան երեք տարբեր փուլեր են անցկացնում : Առաջին փուլում երեխայի մոտ բացակայում է կապի հաստատումը ՝ երեխան խաղում է մենակ : Հետո , այն փոխվում է զուգահեռ կապի : Երեխան խաղում է իր հասակակիցների հետ ՝ բայց իր խաղալիքներով : Մեծանալով և նախադպրոցական տարիքին մոտենալով , երեխան սովորում է կիսվել խաղալիքներով : Այստեղ երեխաները հարաբերվում են միմյանց հետ : Աստիճանաբար սովորում են ընկերանալ , միմյանց վրա ազդել , պայքարել ինչ որ բանի համար : Դպրոցական տարիներին ընկերական կապերն ավելի են ամրապնդվում : Ամեն օր նրանք կարիք են զգում նոր ընկերներ ձեռք բերելու , կապերը մտերմացնելու , վստահելու և խոռվելուց հետո կրկին հաշտվելու պահանջը : Ավելի ուշ տարիներին , ընկերներին դերն այնքան է կարևորվում , որ ինչ ընկերն ասի ՝ փաստ է :

Մենք ընկերական հարաբերություններ ենք սկսում ելնելով մեր անհատական առանձնահատկություններից : Ոմանք իրենք են առաջին քայլն անում ՝ ընկերանալու համար , մի այլ խումբ սպասում է ընկերության ու բարեկամանալու առաջարկի : Հարաբերությունները սկսվում են ողջունելով , ժպտալով , նայվածքով , հրավերով և այլ քայլերով :

Միջանձնային հարաբերություններն ունեն տարբեր մակարդակի խորություններ : Այլ խոսքով , լինելու են նաև անցողիկ ընկերական հարաբերություններ : Եթե գիտենք , որ այդ կապը տևելու է ընդամենը մի քանի ժամ կամ օր , ասենք ծանոթացել ենք ճամբորդության ժամանակ , այստեղ խոսակցությունները գնում են առօրյայի մասին : Այս դեպքում նույնիսկ անհրաժեշտություն չկա միմյանց խորապես ճանաչելու : Պարզ է , որ մեր կյանքը չենք պատմելու մեր նոր ընկերոջը : Ի հարկե չի բացառվում , որ դա կարող է լինել ապագա լավ ընկերության սկիզբ , բայց միայն փոխադարձ ճանաչողության արդյունքում կարող ենք վստահել տվյալ անձին և կիսվել նրա հետ : Կարևոր է հաշվի առնել այն փաստը , որ մարդիկ ունեն տարբեր անհատականություններ և հնարավոր չէ բոլորի հետ լինել մտերիմ :

Ընկերական կապը պահպանելու համար պետք է հաշվի առնել տարբեր հանգամանքներ , օրինակ միայն բարի լինելը չի կարող լինել չափանիշ որևէ մեկի հետ ընկերական մտերմիկ հարաբերություններ հաստատելու համար : Այդ մակարդակի ճանաչողություն ձևավորելու համար անհրաժեշտ է ժամանակ : Որոշակի ժամանակ անցնելով , կարելի է կարծիք կազմել ընկերոջ մարդկային որակի մասին : Արժե նրան վստահել , անձնական գաղտնիք բացել , թե ՝ ոչ : Ոմանց հետ կարելի է լինել գործընկեր կամ դասընկեր , բայց ոչ մտերիմ ընկեր : Հիշենք , որ ինչպես կյանքում ամեն ինչ , մարդկային հարաբերություններն էլ ունեն սահմաններ :

Մենք պետք է կարողնանք նաև սահմաններ նկատի առնել ընկերական հարաբերությունների համար : Եղել են դեպքեր , երբ նեղվել ենք մեր ընկերոջից , ասելով ինքը պիտի գիտակցեր , որ այդ հարցն անտեղին էր , ինչո՞ւ չի ճանաչում իր սահմանը : Ամեն մարդ ունի անձնական սահմանները և այդ սահմանը ճշտողը ՝ հենց մենք ենք : Քանի որ որևէ պարզ հարց , կարելի է մեկ ուրիշի համար լինել խիստ անձնական , կամ հակառակը : Եթե այդ սահմանը չենք ճշտել , ուրեմն ցանկացած մարդ կարող է իրեն իրավունք վերապահել անցնել այդ սահմանը : Եթե մենք նեղվում ենք , բայց նորից պատասխանում ենք մեզ անհանգստացնող նրա հարցին , ուրեմն նա չի կարող իմանալ , թե այդպիսով ինքը մեզ նեղացնում է և չիմանալով մեր կարծիքի մասին , նորից է կրկնելու նույն հարցը :

Ընկերության համար կան հատկանիշներ , որոնք ցանկալի են բոլորի համար : Կան նաև հարցեր , որոնք մեզ համար են կարևոր և մեկ ուրիշի համար դա կարող է լինել ամենահասարակ հարցը : Այդ հարցերի զգայնության չափը ճանաչելով են մարդիկ սերտ կապեր հաստատում :

Լինում են դեպքեր , երբ օրինակ ամուսնական զույգն ասում է , տասը տարի է ապրում եմ ամուսունուս հետ , վերջերս եմ իմացել , որ նա այսինչ բանը չի սիրում և եթե նույն խոսքն ասեի մի այլ տոնով , նա չէր նեղանա : Ուրեմն փոխարեն թողնենք տասը տարի անցնի հարաբերություններ պարզելու համար , ավելի լավ է հենց առաջին օրը հարցնենք հարցն ինչո՞ւմ էր , ինչի՞ց ես նեղացած և չսպասենք , որ ժամանակը մեր փոխարեն լուծի այդ հարցը :

Այսպիսով միջանձնային կապեր հաստատելու հարցում հմտանալով , կարող են մեր շրջապատի հետ հաստատել այնպիսի մարդկային կապեր , որոնք մեզ բերելու են միմիայն լավ ապրումներ , մեզ հեռու են պահելու վնասակար կամ վտանգավոր կապերից և ամենակարևորը ՝ ունենալ լավ ընկերներ և ինչու չէ մտերիմ ընկերներ , որոնք արդեն Աստվածային պարգև են մեզ համար :

 

 

 

 

 

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

 

Այս հմտությունը մեզ սովորեցնում է , թե մյուսների իրավիճակը հասկանալու համար , ինչպե՞ս կարող ենք ուշադրությամբ լսել նրան , ինչպե՞ս մյուսներին փոխանցենք մեր պահանջներն ու զգացումները : Արդյունավետ հաղորդակցվելու համար նախ պետք է հաշվի առնել որոշակի անհրաժեշտ պայմաններ :

Առաջին հերթին պետք է վարժվել լսել մարդկանց ուշադիր , նրա հետ հաստատել տեսողական կապ : Խոսող մարդու հետ տեսողական կապ հաստատել նշանակում է , որ մենք նրա խոսքերին ուշադրությամբ ենք հետևում : Իսկ եթե խոսում ենք երեխաների հետ , ապա պետք է նստել , որպեսզի լինենք նույն բարձրության վրա ՝ նույն բոյի ՝ կամ էլ գրկենք նրան :

Փորձենք լսել ուշադիր , նաև հասկանալ ու զգալ մեր լսածը : Մեր զրուցակիցը պատմում է , թե ինչ դժվար օր է ունեցել , մենք անտարբեր լսում ենք ու մեր գործով զբաղվում : Այդպիսով մենք փոխանցում ենք , որ ուշադիր չեմ լսում : Չի տարբերվում դա ծնող-երեխա , ուսուցիչ-աշակերտ կամ ինչ մակարդակի հարաբերություն է : Տեսողական կապով ցույց ենք տալիս , որ նրա խոսքերը մեզ համար կարևոր են :

Ամփոփելով , ասենք , որ արդյունավետ հաղորդակցման հմտություններ ունեցող անհատի մոտ ձևավորվում են հետևյալ կողությունները ՝ կոնտակտ կամ կապ հաստատելու կարողություն,հարցեր տալու կարողություն,«Փոքրիկ խոսակցություններ» վարելու հմտություն,զրուցակցին՝ իր նպատակների մասին խոսելուն մղելու հմտություն ,կարողություն` լսելու և հասկանալու այն, ինչ ի նկատի ուներ զրուցակիցը ,լսելու և հասկանալու կարողություն այն, ինչ զրուցակիցը ի վիճակի չէր արտահայտել,կարողություն` զրուցակցին փոխանցելու, որ իրեն լսել և հասկացել են,զրույցի ժամանակ հուզական լարվածության հարթեցման կարողություն:

Մեր շրջապատի հետ մենք կապ ենք հաստատում ոչ միայն մեր խոսքերով ու վարքերով , այլև մեր ֆիզիկական շարժումներով , որոնք ունեն որոշակի իմաստ : Դա կոչվում է ժեստերի կամ մարմնի լեզու , որն էլ իր հերթին միջանձնային և արդյունավետ հարաբերություններ հաստատելու միջոցներից մեկն է համարվում :

Խոսելու ընթացքում , բառերից բացի , պետք է ուշադրություն դարձնել նաև շարժումներին , քանի որ դրանք հարաբերվելու միջոցների մաս են կազմում : Երբ մեկը խոսում է , իսկ մենք ժամացույցի կամ այս ու այն կողմ ենք նայում , հաստատ նրան չենք փոխանցում այդ պատգամը , որ քեզ ուշադիր լսում եմ : Հարաբերվելիս ինչքան շատ խոսենք , այդքան տարաձայնությունները կպակասեն : Պարզեք , թե ձեր հարաբերություններում ի՞նչն է վնասակար , ի՞նչն է օգտակար :

Ինչպես փոխանցենք մեր պահանջները : Պահանջը պետք է ասվի պարզ ՝ նայելով դեմքին և շեշտադրումներով : Օրինակ շեշտում եմ , որ ես չեմ սիրում երբ ինձ ծաղրում ես :