Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i246634-Ռոբերտ_Քոչարյանին_Զվարթնոց_օդանավակայանում_թույլ_չեն_տվել_լքել_ՀՀ_տարածքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։ Այս մասին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
(last modified 2026-06-15T07:47:18+00:00 )
Հունիս 15, 2026 10:39 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։ Այս մասին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Առանց որևէ բացատրության նախագահի ելքը երկրից արգելվեց, չնայած մենք հայտարարել էինք, որ նախագահ անձնական հարցերով 3 օրով գնում է երկրից»,–ասել է Միկոյանը` ընդգծելով, որ այդ որոշումն իրենց համար սպասելի էր։

Ավելի վաղ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է ՀՀ–ից, և որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված է և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արգելեցին դուրս գալ երկրից` նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելով։