Հունիս 29, 2016 16:16 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Առողջ ընտանիք» հաղորդաշարի 13-րդ թողարկումը, որի թեման Ընտանիքը և զավակների թմրամոլությունն է: Ընկերակցեք մեզ:

 

Զավակների թմրամոլությունը այն բարդ խնդիրներից մեկն է, ինչի դեմ ներկա ժամանակներում պայքարում են մի շարք ընտանիքներ : Շատ պարագաներում, այդ ընտանիքների ծնողները ենթադրում են, որ անցյալում իրենց կողմից դրսևորված սխալների պատճառով են զավակները հայտնվել այդ վիճակում ու այդ պատճառով էլ նրանք խղճի խայթ են զգում: Իհարկե թմրամոլ զավակները շարունակ չարաշահում են ծնողների այդ զգացողությունը և իրենց արդարացնելու ու թմրամոլությունը շարունակելու համար, նրանց են մեղադրում: Ընտանիքի անդամների մեղքի զգացողությունը և խղճի խայթը պատճառ են դառնում, որ վերջիններս անտրամաբանական կերպով հովանավորեն իրենց թմրամոլ զավակին, այսինքն այնպիսի մոտեցում ցուցաբերեն, որի հետևանքով հիվանդը շարունակի այդ ընթացքը: Որպես օրինակ, այն մայրը, ով կարծում է թե ինքը լավ մայր չի եղել ու չի կարողացել լավ դաստիարակել իր զավակին կամ այն մայրը, ով կարծում է այնպես որ հարկն է եղել չի սիրել ու սիրալիր չի եղել զավակի նկատմամբ, և դա է իր զավակի թմրամոլության պատճառը՝ փորձում է պատճառաբանելով կամ թաքցնելով զավակի այդ արարքը՝ իր վրա վերցնել  իր զավակի ողջ պատասխանատվությունները: Ծնողը ֆինանսապես նրան օժանդակում է և ապահովում է նրա կենցաղային ծախսերը, կամ էլ բոլորը նրան օգնում են ազատվել հենց թմրամոլության պատճառով առաջացած բարդ իրավիճակներից ու գլխացավանքներից: Այս կարգի անտրամաբանական հովանավորությունները պատճառ են դառնում թմրամոլ անձը չնկատելով իր հիվանդության վատ հետևանքները շարունակի այդ կեցվածքը ու չդադարեցնի թմրադեղերի օգտագործումը:

Մյուս կողմից երբ թմրամոլ անհատի ընտանիքի անդամները հայտնվում են թմրամոլության հիվանդության անվերջանալի խնդիրների առջև , սովորաբար հիասթափություն, հուսահատություն ու զայրույթ են զգում: Ընտանիքում թմրամոլությամբ տառապող անդամի արարքներից բարկանալը, հիասթափություն է պատճառում նրան ու նրա ընտանիքի մյուս անդամներին, քանի որ նրանց ջանքերը ապարդյուն են անցնում: Թմրամոլ անձը ոչ մի քայլ չի անում այդ վիճակից ազատվելու համար և ընտանիքի մյուս անդամներն իրենց արժանապատվությունը բարձր պահելու համար այդ բարդությունները թաքցնում են այլոց հայացքից: Սակայն, այս արաքները ոչ միայն չեն օգնելու թմրամոլ անհատին, այլև նրա մոտ ավելի են  խորացնելու  տրտմության ու անկարողության զգացումը:
Մասնագետների կարծիքով, ընտանիքի զավակների հավանական թմրամոլությունը կանխելու համար, ընտանիքը մի շարք քայլեր պիտի վերցնի: Առաջինն այն է, որ ծնողները պիտի բավարար տեղեկություններ ձեռք բերեն թմրադեղերի մասին: Այդ թվում ճանաչեն թմրադեղերի տեսակները, օգտագործման ձևերը, թմրամոլության առաջացմանն ազդող գործոններն ու թմրադեղերի օգտագործման ախտանշաններն ու հետևանքները:
Ծնողները պիտի գիտակցեն, որ իրենց զավակները հետաքրքրված են և թմրադեղերի մասին բազմաթիվ հարցեր են առաջանում նրանց մոտ: Շատ բնական է որ այդ մասին առաջացած հարցերը նրանք հարցնեն հենց ծնողներից: Որպես օրինակ հնարավոր է զավակը հարցնի ծնողից, թե արդյոք երբևէ թմրադեղ օգտագործել է թե ոչ: Ծնողը նախապես պիտի պատրաստված լինի այդ կարգի հարցերի համար: Փորձագետները համոզված են՝ դա շատ հարմար առիթ է, որ ծնողները պարզ լեզվով բացատրեն թմրադեղեր չօգտագործելու պատճառները կամ էլ եթե օգտագործել են՝ դրա պատճառներն ինչեր են եղել ու հիմա ինչո՞ւ չեն ուզում իրենց զավակները կրկնեն այդ սխալը: Ծնողները պիտի նաև փորձեն խնդիրը չմանրամասնել, քանի որ դա կարող է ավելի հետաքրքրություն առաջացնել զավակների մոտ: Իհարկե այն ինչ ասացինք, օգտակար կլինի միայն այն ժամանակ, երբ ծնողները սիրալիր են իրենց զավակի նկատմամբ: Հոգեբանների կարծիքով զավակներին շատ ժամանակ հատկացնելը անհարիր վարքերի դրսևորումը կանխելու ամենալավ միջոցն է և առավել կարևորը՝ զավակներին միշտ պիտի ասեն, որ սիրում են իրենց ու միշտ թև ու թիկունք են լինելու նրանց:

 

 

Պիտակ