Իրանի համալսարանները (21)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի համալսարանները հաղորդաշարի 21-րդ զրույցը: Այսօր ներկայացնելու ենք Իրանի կրոնական համալսարաններից ևս մեկը՝ Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանը: Ընկերակցեք մեզ:
Ուսումնասիրելով ու քննարկելով իսլամական գրավոր իսկական աղբյուրները պարզվում է, որ Ղուրանի առաջին այաների ուղարկվելու հետ միաժամանակ իսլամական հասարակության մեջ գոյություն է ունեցել կրթության ու դաստիարակության գործընթացը: Կրոնական դպրոցների հիմնական արմատները սկիզբ են առնում Մադինայում Մեծ Մարգարեի ու նրա շառավիղների ներկայությամբ: Պատմության ընթացքում բոլոր դժվարությունների առկայությամբ հանդերձ իմամները կրթել են աշկերտներ և կատարել են աստվածային առաքելությունը կրողների դաստիարակության դժվարին գործը և դաստիարակել են հազարավոր գիտնականներ, մտավորականներ ու քարոզիչներ: Այս դպրոցների կենտրոններն են եղել Մադինա, Բասրա և Քուֆա քաղաքները: Կրոնական այս դպրոցները հիմնական կենտրոններն են, որոնք հզորանում էին Մադինայի առանցքայնությամբ: Հաջորդ ժամանակահատվածներում, որը մեկնարկել է հիջրեթի 3-րդ դարակեսից Բաղդադն է ստանձնում կրոնական դպրոցների առանցքայնությունը: Շեյխ Թուսիի Բաղդադից դեպի Նաջաֆ մեկնելուց հետո աստվածային ու իսլամական մտավոր կենտրոնը և Մարգարեի շառավիղների ուսուցումների տարածման կենտրոնը փոխադրվում է Նաջաֆ: Հիջրեթի 6-ից 8-րդ դարերի ընթացքում Նաջաֆի կողքին ձևավորվում է Հելլեի կրոնագիտական մեծ կենտրոնը: Հենց այդ ժամանակ Իրանի տարբեր քաղաքներում այդ թվում Ռեյում, Ղոմում և մի քանի այլ քաղաքներում ավելի փոքր ծավալներով ձևավորվում են կրոնագիտական դպրոցներ:
Հաջորդ ժամանակաշրջանը 8-11-րդ դարերն են, որ տարածվում են կրոնագիտական դպրոցները: Որպես օրինակ Ջաբալ Ամելում (Լիբանանի հարավային շրջաններից մեկը) հիմնադրվում է արդյունավետ կրոնագիտական դպրոց, որը թեև գտնվում էր Նաջաֆի կենտրոնի կողքին սակայն Իրանի կրոնական դպրոցների համար համարվում է որպես արժեքավոր անցյալ և հպարտության առարկա: Հենց նույն ժամանակաշրջանում այսինքն 10-րդ դարից հետո կրոնական դպրոցների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Սպահանի կրոնական դպրոցները և ինչ-որ չափով Ռեյի, Ղոմի ու Շիրազի դպրոցները: Միևնույն ժամանակ համարյա բարենպաստ վիճակում էին գտնվում Սամերայի և Քերբելայի կրոնական դպրոցները:
Հիջրեթի 9-րդ դարում Բահրեյնում ևս հիմնադրվում են երևելի կրոնագիտական դպրոցներ, որոնք կարևոր ժառանգություն են թողել մեզ համար: Այդ դպրոցների կողքին Իրանում Քաշանի, Խորասանի և Պակիստանում, Հնդկաստանում և մի շարք երկրներում ևս ավելի փոքր ծավալներով աշխատում էին կրոնական դպրոցներ:
Այս պատմական ընթացքի վերջին փուլը, ժամանակակից շրջանում Ղոմի կրոնական դպրոցի դիրքի ամրապնդումն է եղել: Ղոմի կրոնական դպրոցը, որ Հաջի Շեյխ Աբդոլքարիմ Հաերի Յազդիի ժամանումից հետո մտնում է զարգացման նոր փուլ: Մեր օրերում այս կենտրոնը Իրանի և աշխարհի մասշտաբով վերածվել է իսլամական մտքի, աստվածային մաքրամաքուր մտածողության և մեծ մարգարեի շառավիղների ուսուցումների տարածման կենտրոնի: Մաքուր իսլամի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերը, մտավոր ու ավանդական գիտությունների փոխանցումը և այդ կենտրոնում իսլամագիտության բազմաթիվ երկրպագուների հյուրընկալելը պատճառ են դարձել, որ մյուս կենտրոնների համեմատությամբ Ղոմը ավելի բարձր դիրքի արժանանա: Եվ այժմ համաշխարհային Ալ-Մուստաֆա հավաքականությունը կամ Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանը կրոնագիտական դպրոցների գիտնականների և մասնավորապես ԻԻՀ-ի հիմնադիր լուսահոգի առաջնորդի ջանքերի շնորհիվ ժառանգորդն է ավելի քան 1400 տարի տևողությամբ՝ բարձրակարգ կրոնագիտական կենտրոնների աշխատասեր կրոնագետների կողմից տարված ջանքերի և գրավել է աշխարհի տարբեր
գտնվող կրոնագետների ու կրոնագիտություն սովորել ցանկացողների ուշադրությունը: Ալ-Մուստաֆա հավաքականությունը կրոնագիտական ինքնությամբ աշխատող միջազգային գիտական կառույց է: Կենտրոնի նպատակն է տարածել իսլամական և հումանիտար գիտությունները: Առայսօր կարողացել է իր հովանու տակ առնել աշխարհի տարբեր վայրերում գտնվող դիմորդներին:
Ալ-Մուստաֆա հավաքականության կենտրոնական կազմակերպությունը գտնվում է Ղոմ քաղաքում: Այն ունի ավելի քան 170 ուսուցման, դաստիարակչական ու հետազոտական կենտրոններ՝ Իրանում և արտասահմանում: Իրանում գտնվող համալսարանի միավորները տեղակայված են Մաշհադ, Թեհրան, Սպահան, Գորգան և Ղեշմ քաղաքներում: Համալսարանի արտասահմանյան միավորները գտնվում են ավելի քան 60 երկրներում այդ թվում՝ Հարավային Աֆրիկայում, Ալբանիայում, Աֆղանստանում, Ինդոնեզիայում, Բրիտանիայում, Ուգանդայում, Բրազիլիայում, Բուլղարիայում, Բանգլադեշում, Բուրքինաֆասոյում, Բոսնի և Հերցեգովինայում, Բենինում, Պակիստանում, Տանզանիայում, Թայլանդում, Տոգոյում, Դանիայում, Ճապոնիայում, Փղոսկրի ափում, Շվեդիայում, Սենեգալում, Սիրիայում, Սիեռա Լեոնում, Գանայում, Իրաքում, Ֆիլիպիններում, Ղրղզստանում, Վրաստանում, Լիբանանում, Մալայզիայում, Նորվեգիայում, Նիգերիայում, Հնդկաստանում, Մադագասկարում և այլ երկրներում:
Համալսարանի կենտրոնների տարածման ու ուսանողների բազմազգության բերումով այս համալսարանը աշխարհի գիտա-մշակութային բարձրակարգ հաստատությունների շարքում է դասվում: Ալ-Մուստաֆա համալսարանը անդամակցում է մեծ թվով միջազգային գիտական ու մշակութային կենտրոնների և ծավալուն ու ընդգրկուն կապեր է հաստատել աշխարհի այլ համալսարանների ու գիտական կենտրոնների հետ: Համալսարանի ուսուցման համակարգը հետևում է աշխարհի արդիական ստանդարտներին: Ալ-Մուստաֆա համալսարանի գործունեության կարևորագույն սկզբունքներն են՝ տրամաբանության ու բանականության վրա հիմնվելը, գիտելիքների վրա հիմնված աշխատանքները, մերձեցման գաղափարի հիմամբ տրվող կրոնական ուսուցումներ և ընդունակ անհատների համար առիթներ ստեղծելը: Առայսօր աշխարհի 122 երկրներից ավելի քան 50 հազար կրոնագիտության ուսանողներ կրթվել ու դաստիարակվել են Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանում, որոնցից 25 հազարը ուսման ավարտից հետո վերադարձել են իրենց ծննդավայր երկրներ:
Այս համալսարանում առկա են «իսլամական իրավագիտություն», «իրավագիտության սկզբունքներ», «միստիցիզմ», «բարոյականություն», «Իսլամական քալամ ու պատմություն» ճյուղերը, իսկ հումանիտար գիտությունների ոլորտում իսլամական մոտեցումներով այս համալսարանում դասավանդվում են՝ մանկավարժություն, իրավաբանություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, հասարակագիտություն, քաղաքագիտություն, բանկային գործ, հաղորդակցություն, կառավարում, պարսկերեն, Ֆրանսերեն, Անգլերեն և Ռուսերեն լեզու և գրականություն:
Այս գիտությունները դասավանդվում են ուսուցման երկու համակարգերի՝ ակադեմիական ու կրոնագիտական դպրոցի համակարգերով 170 ճյուղերի ու կողմնորոշումների կաղապարով:
Օգտագործելով կրոնագիտական դպրոցի համակարգի կարողությունները և ուսուցման ծրագրավորման ու կառավարման վերջին ձեռքբերումները Ալ-Մուստաֆա միջազգային կրոնագիտական համալսարանը կարողացել է իր գիտական խորհրդի 3500 անդամների այդ թվում լիաժամ ու ժամանակավոր դասախոսների առկայության ու նրանց ջանքերի շնորհիվ, գիտական 150 խմբերի կաղապարով, արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ներկայացնել վերը նշված մասնագիտական ճյուղերը: Ուսման ընթացքը ավարտելուց հետո այս կենտրոնը վավերական ավարտական դիպլոմ է հանձնում իր շրջանավարտներին, ինչը ընդունված է միշազգային գիտական կենտրոնների ու կազմակերպությունների կողմից: Իրանում համալսարանի ուսուցման լեզուն պարսկերենն ու արաբերենն է: Մեկ տարի տևողությամբ դասընթացներում ուսանողներն ամենաարդիական մեթոդներով ծանոթանում են այդ այդ լեզուներին: Այլ երկրներում ուսուցման լեզուն համապատասխանում է այդ երկրի պաշտոնական լեզվին: Ալ-Մուստաֆա համալսարանի մուտքի քննություններում և հարցազրույցներում ընդունվողները կարճատև ու երկարատև դասընթացների շրջանակում կրթվում են վիրտուալ և ներկայության եղանակներով:
Աշխարհի գիտական ու մշակութային կենտրոնների ու կառույցների հետ ուսումնա-դաստիարակչական կապերն ընդլայնելու նպատակով, օգնություն ստանալով իրանցի ու արտասահմանցի փորձագետներից, շահագործելով տարածաշրջանային համաժողովների առիթը և հյուրընկալելով արտասահմանցի հյուրերին Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանը կարողացել է կապ հաստատել աշխարհի ավելի քան 1000 գիտական ու մշակութային կենտրոնների ու 1500 գիտական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ: Համալսարանը համագործակցության փոխհուշագրեր է ստորագրել իրանական ու միջազգային 110 համալսարանների ու գիտական կենտրոնների հետ: Ներկայումս Ալ-Մուստաֆա համալսարանը անդամակցում է միջազգային միությունների այդ թվում՝ համալսարանների միջազգային միությանը(IAU), իսլամական աշխարհի համալսարանների միության(FUIW), Ասիայի և Օվկիանիայի համալսարանների միության(AUAP), համալսարանների տնօրենների միջազգային միության(IAUP) և իսլամական աշխարհի ֆորումին(UIWS): Ներկայումս նույնպես համալսարանի շրջանավարտների 40 միությունները ակտիվ գործունեություն են ծավալում աշխարհի 40 երկրներում և հովանավորվելով Ալ-Մուստաֆա համալսարանի կողմից միմյանց են փոխանակում գիտական տեսություններ ու ձեռք բերված փորձառություններ:
Առայսօր աշխարհի 100 երկրներից Ալ-Մուստաֆա համալսարանի ավելի քան 25000 շրջանավարտներ գիտելիքների մեծ պաշարով վերադարձել են իրենց երկրներ: Այդ ուսանողներից է համարվում պակիստանցի Յուշաա Ալ-Զաֆար Հայաթին:
Այժմ կլսենք նրան.
Ես Յուշաա Ալ-Զաֆար Հայաթին եմ Պակիստանից: Շուրջ 10 տարի է ինչ եկել եմ Իրանի Ղոմ քաղաքը: Պարսկերեն լեզվի ուսուցումներ ստանալուց հետո սկսել եմ սովորել կրոնագիտական դպրոցի նախնական փուլում: Բակալավրի մակարդակում ընտրել եմ շիաբանության ճյուղը: Այնուհետև մասնակցել եմ մագիստրատուրայի մուտքի քննություններին և ուսումս շարունակելու համար ընտրել եմ մեծ մարգարեի շառավիղների մասին գիտության ճյուղը: Ներկայումս վիրտուալ համալսարանում սովորում եմ Ղուրանի մեկնաբանություն ճյուղը: Այս համալսարանը գերազանց հնարավորություններ է ստեղծել ուսանողների համար: Թե ինչու եմ ուսումս շարունակելու համար ընտրել այս համալսարանը ասեմ որ, այժմյան շրջանում Իրանը կրոնագիտության կենտրոն է համարվում: Այն կրոնագիտությունը, որը ակունք է առել Իմամ Մոհամմեդ Բաղերի ու Իմամ Ջաաֆար Սադեղի ժամանակաշրջանից և այդ իմամներից հետո մեծ ու արագ տեմպերով տարածում է գտել Իրանում և՛ շիա դավանանքի և՛ սուննի դավանանքի առումով: Սուննի ուղղության յոթյակ գրքերի ու արաբական գրականության գրքերի հեղինակներն իրանցի գիտնականներն են և Իրանը նույնպես վերածվել է շիա ուղղության կրոնական ու մշակութային մեծ կենտրոնի: Իմ համոզմամբ իսլամական, հումանիտար և հասարակական գիտությունների տարածման նպատակով գործունեություն ծավալող Ալ-Մուստաֆա միջազգային հասարակությունը կամ Ալ-Մուստաֆա համալսարանը կարողացել է ներգրավվել մեծ թվով գիտության ոլորտով հետաքրքրվածների: