Օգոստոս 17, 2016 18:10 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 187-189-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 187 -րդ այան:

 

احل لكم ليله الصيام الرفت الي نسائكم هن لباس لكم و انتم لباس لهن علم الله

انكم كنتم تختانون انفسكم فتاب عليكم و عفاعنكم فالن باشروهن و ابتغوا ما

كتب الله لكم و كلوا و اشربوا حتي يتبين لكم الخيط الابيض من الخيط الاسود

من الفجرثم اتموا الصيام الي اليل و لاتباشروهن و انتم عاكفون في المسجد

تلك حدود الله فلا تقربوها كذلك يبين الله اياته للناس لعلهم يتقون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. < Ռամազան ամսվա և պահքի գիշերներին ձեր կողակիցների հետ մերձեցումը հալալ է: Նրանք ձեզ համար ինչպես հագուստ են և դուք նրանց համար ինչպես հագուստ: Աստված իմացավ, որ դուք ձեզ էիք դավաճանում և կատարում էիք այս գործը, որը հարամ էր: Որեմն ձեզ ներեց և անցավ ձեր մեղքից: Այժմ կարող եք նրանց հետ կողակցել և այն, ինչ Աստված որոշել է ձեզ համար, ցանկանալ: Կերեք և խմեք  որքան ցանկանաք, մինչև որ առավոտյան սպիտակ շերտը զատեք գիշերվա սև շերտի միջից: Ապա պահքը մինչև գիշեր ավարտեք և նրանց հետ մի մերձեցեք, եթե մզկիթ եք գնալու աղոթքի: Սա է աստվածային սահմանը: Ուրեմն, մեղքի նպատակով նրան մի մոտեցեք: Այսպես Աստված իր այաները արտահայտում է մարդկանց համար: Թող որ առաքինի դառնան>:

Իսլամի սկզբնական շրջանում, պահքը շատ ավելի խիստ էր: Ռազաման ամսվա ողջ ընթացքում թե գիշերը և թե ցերեկը, ամուսնու հետ սեռական կապը արգելված էր, իսկ ուտել և խմել կարելի էր միայն գիշերային քնից առաջ: Սակայն որոշ մուսուլմաններ  չկարողացան հաղթահարել  աստվածային փորձությունը և Ռամազան ամսվա գիշերներին պահպանել սահմանը և ինչպես Ղուրանն է ասում, իրենց դավաճանում էին: Աստված այս այան  իջեցնելով, ուտելը, խմելը և ամուսնու հետ կենակցելը Ռամազան ամսվա գիշերներին հալալ համարեց, որպեսզի մուսուլմանները անհնազանդ չդառնան և նրանց ներեց իրենց նախորդ մեղքերը: Իհարկե, սա այն դեպքում, երբ պահք պահողը չի գնում մզկիթ՝ աղոթելու, որովհետև կան մարդիկ, ովքեր պահքի ժամանակ մշտապես մզկիթում են լինում և աղոթում են:

Այս այան գեղեցիկ ձևով է ներկայացնում նաև ամուսնական հարաբերությունը, ասելով. <Ամուսինները նման են հագուստի: Ինչպես որ հագուստը մի կողմից ծածկում է մարդու թերությունները և մյուս կողմից գեղեցկացնում նրան, ամուսինները պահպանում են իրար սխալ ճանապարհից և մեկը մյուսին խաղաղության ու հանգստության հնարավորություն են տալիս: Ինչպես որ մարդու հագուստն է նրան տաքացնում, ամուսինները նույնպես տաքացնում են ընտանեկան մթնոլորտը և այս դեպքում կինն ու տղամարդը հավասար են:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամի առանձնահատկություններից այն է, որ ուսմունքը հեշտ լինի: Հակառակ դեպքում, երբ ուսմունքը դժվարություն է առաջացնում, Աստված դրա ելքը գտնում է:

2. Երբ մարդ չի հնազանդվում Աստծուն և մեղք է գործում, նա դավաճանում է առաջին հերթին ինքն իրեն, որովհետև դրա առաջին վնասը կրում է մարդը ինքը և ոչ թե Աստված:

3. Իսլամը հաճույքներից զրկվելու կրոն չէ: Աղոթելու և կրոնական բոլոր ծեսերը հարգելու հետ միաժամանակ, այն որոշակի սկզբունքների շրջանակներում հարգում է օրինավոր հաճույքները : Սա ցույց է տալիս, որ իսլամը համապարփակ կրոն է և ուշադրություն է դարձնում մարդու կյանքի բոլոր կողմերին:

4. Եթե Աստված բացել է ճանապարհը և որոշել է բոլոր ճանապարհները՝ մարդկային բնազդները բավարարելու համար, մարդ այլևս ինչու պետք է մեղք գործի:

5. Մեղքին մոտենալը նույնն է, որ մարդն ընկնի մեղքի մեջ. Եվ դրա համար էլ Աստված մարդուն արգելում է նույնիսկ մոտենալ մեղքին, որովհետև դա հենց նույն մեղքն է:

6. Աստվածային բոլոր վճիռներն ու պատվիրանները, ինչպես՝ պահքը և կենակցությունը, նույն նպատակն ունեն. որպեսզի մարդ հեռու լինի մեղքից և լինի առաքինի:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 188-րդ այան:

ولاتاكلوا امولكم بينكم بالباطل و تدلوا بها الي الحكام لتاكلوا فريقا من

امول الناس بالاثم وانتم تعلمون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ միմյանց հարստությունը իրար մեջ մի վատնեք և որպես կաշառք դրանք դատավորին մի տվեք, որպեսզի մարդկանց հարստության մի մասը վատնեք մեղք գործելով: Եվ դա այն դեպքում, երբ գիտեք, որ սխալ եք անում>:

Այս այան խոսում է երկու մեծ մեղքերի մասին, որ հասարակության տնտեսական կյանքում անարդարության ու անապահովության տարածման պատճառ են դառնում և մուսուլմաններին խստորեն արգելում է նման քայլերի դիմել: Առաջինը ուրիշի ունեցվածքին անօրինական տիրանալն է, իսկ երկրորդը՝ դատավորին կաշառք տալը: Ղուրանը այս երկու գործն էլ խստորեն դատապարտում է: Այսինքն, որոշ գործողություններ կան, որ և' տրամաբանորեն են սխալ և' օրենքի առումով մեղք են ու հարամ: Իհարկե, որոշ մարդիկ իրենց սխալը արդարացնելու համար, կաշառքը տալիս են որպես նվեր: Պատմում են, որ   մի մարդ Իմամ Ալիին հալվա է տանում որպես նվեր, որպեսզի դատարանում իմամը նրա օգտին վճիռ կայացնի: Իմամ Ալին նրան ասում է. < Աստված է վկա, որ եթե նույնիսկ յոթ երկիր ինձ նվիրես, որպեսզի գարու կեղևը անարդարացիրոեն մրջյունի բերանից դուրս քաշեմ, այդպիսի գործ չեմ անի>:

Այա այան մեզ սովորեցնում է.

1. Իսլամը հարգում է մարդու սեփականությունը և թույլ չի տալիս զավթել ուրիշի ունեցվածքը:

2. Սեփականությունը պետք է ձեռք բերվի հալալ ու ճիշտ ճանապարհով, իսկ մարդկանց ուևնեցվածքի առգրավումը անարդար կերպով, թեկուզ դա լինի դատավորի վճռով, սխալ է:

3. Կաշառակերությունը և կաշառք տալը հարամ է, ինչ անվամբ էլ լինի:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 189-րդ այան:

يسئلونك عن الاهله قل هي مواقيت للناس و الحج و ليس البربان تاتوا

البيوت من ظهورها ولكن البر من اتقي واتوا البيوت من ابوابها و اتقواالله

لعلكم تفلحون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, քեզանից հարցնում են լուսնի փուլերի  մասին: Ասա. Դա նրա համար է, որ մարդիկ իմանան իրենց անելիքի և Հաջ գնալու  ժամանակը և որ հետևից տուն մտնելը սխալ արարք է ոչ թե բարի: Իսկ բարի արարքը այն մարդու գործն է, որը առաքինություն որդեգրի և տներ մուտք գործի դռներից: Եվ աստվածավախ եղեք, գուցե փրկվեք :

Իսլամի առանձնահատկություններից մեկն է այն է, որ իր պատվիրանները որոշում է ըստ բնական և հանրային չափանիշների: Օրինակ, նամազի ժամանակը որոշելը ըստ մայրամուտի և լուսաբացի , կամ երբ արևը կեսօրից անցնում է: Իսկ Ռամազան ամսվա պահքի կամ Հաջի ժամանակը որոշվում է ըստ լուսնի փուլերի, որը բնական օրացույց է և միևնույն ժամանակ՝ ընդհանրական: Մարդը իր կյանքի համար կարիք ունի օրացույցի, որպեսզի իմանա տարվա թվականները: Լուսնի փուլերը օրացույց են աշխարհիկ կյանքի համար և միջոց, որպեսզի մարդը իմանա աղոթքի ժամանակը:

Երկրորդ խնդիրը, որին անդրադանում է այս այան, Հաջի ժամանակն է: Հին ժամանակ , իսլամից առաջ, եղել է սնոտիապաշտություն: Երբ մարդիկ Հաջ գնալու հագուստ էին հագնում, դա համարվում էր հրաժարվել կյանքի բոլոր սովորություններից: Մարդիկ իրենց տները մտնում էին ոչ սսովորական ձևով, կարծելով, որ լավ գործ են անում: Ղուրանն ի պատասխան ասում է. այդ ամենը սնոտիապաշտություն է, որ  մտցրել եք ձեր ծիսակարգի մեջ և եթե ուզում եք բարի լինել, առաքինի եղեք և յուրաքանչյուր գործ կատարեք հենց իր ճանապարհով: Ինչպես որ Հաջի ժամանակը և ընդհանրապես,  ժամանակը ճանաչելու համար օգտագործվում են լուսնի փուլերը, Աստծո պատվիրանները կատարելու համար պետք է դիմել կրոնական առաջնորդներին, որպեսզի նրանք  ցույց տան ճիշտ ճանապարհը և մենք չենթարկվենք մեր անհատական նախասիրություններին

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը պետք է իր ողջ կյանքը ծրագրի ըստ ժամանակի: Ինչպես որ Աստված նույնիսկ մարդկանց աղոթքի ժամերն է կարգավորել ըստ ժամանակի:

2. Բարի գործը այն է, երբ տրամաբանությունը և օրենքն են  թույլ տալիս դա անել   և այն կատարվում է առաքինությամբ և ոչ թե անցյալի ծիսակարգերի հիման վրա: Պետք է իմանանք նաև, որ չի կարելի հետևել սնոտիապաշտությանը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 52-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան