Ելք դեպի լույս 55
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 200-205--րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 200-202-րդ այաները:
فاذا قضيتم مناسكم فاذكرواالله كذكركم اباء كم او اشد ذكرا فمن الناس من
يقول ربنا اتنا في الدنيا و ماله في الاخره من خلق / و منهم من يقول ربنا
اتنا في الدنيا حسنه و في الاخره حسنه وقناعذاب النار/ اولئك لهم نصيب مما
كسبوا والله سريع الحساب
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Երբ կատարում եք Հաջի արարողությունը, հիշեք Աստծուն, այնպես ինչպես հիշում էիք ձեր հայրերին ու դրանից առավել>:Սակայն մարդիկ այստեղ երկու մասի էին բաժանվում: Նրանց մի խումբը միայն աշխարհիկ կյանքի մասին էր մտածում և աղոթքներում ասում էր. <Տեր Աստված, մեզ այս կյանքում ինչ որ բան նվիրիր> : Այս խումբը հանդերձյլա կյանքում ոչինչ չի ունենալու:
Մյուս խումբը ասում է. <Տեր Աստված , այս աշխարհում մեր նկատմամբ բարի եղիր և հանդերձյալ կյանքում մեր նկատմամբ բարեգթություն ցուցաբերիր և մեզ պահպանիր դժոխքի տանջանքից>
Այս խումբը հանդերձյալ կայնքում կստանա այն, ինչ ձեռք է բերել աշխարհում ջանքերով և աղոթքով, և Աստված շատ արագ կարգավորելու է նրանց խնդրանքը>:
Պատմությունը վկայում է, որ իսլամից առաջ, արաբները, նախքան Հաջի ծիսակարգը հավաքվում էին մի վայրում և նրանցից յուրաքնաչյուրը պատմում էր իր նախնիների քաջագործությունների մասին ու հպարտանում դրանցով: Ղուրանը ասում է. Նախնիներով հպարտանալու փոխարեն, հիշեք Աստծուն, փառաբանեք նրա բարությունը և նրանից ուզեք ձեր ապագան:
Այնուհետև Ղուրանը շարւոնակում է. Մարդիկ երկու խմբի են բաժանվում: Նրանք, որ սրբավայրում Հաջի ծիսակարգից հետո մտածում են միայն իրենց աշխարհիկ կարիքների մասին և դրանից բացի, Աստծուց այլ բան չեն ուզում; Հանդերձյալ կյանքում, երբ մարդուն ահրաժեշտ է ամեն ինչ, այս խումբը ոչինչ չի ունենա: Իսկ երկրորդ խումբը իր աղոթքներում ուշադիր է և աշխարհիկ կյանքին, որ զարգանալու միջոց է և Աստուց ուզում է, որ հանդերձյալ կյանքում հեռու մնա դժոխքի տանջանքներից :
Այս այաներից սովորում ենք.
1. Աղոթքի ժամանակ Աստծուն հիշելիս մակերեսային չլինենք և միայն մեր ոտքի առաջը չտեսնենք ու չխաբվենք աշխարհիկ կյանքի մի քանի օրով:
2. Իսլամը չափավոր կրոն է և աշխարհիկ ու հանդերձյալ կյանքը միասնաբար է տեսնում: Որպեսզի ոմանք չկարծեն, որ մուսուլմանը չպետք է մտածի իր և իր հասարակության նյութական զարգացման մասին:
3. Աստծուց բարիք ուզենք և ոչ թե չնչին բաներ, որովհետև մենք ոչ գիտենք, թե ինչ է լինելու ապագայում և ոչ էլ այն, թե ինչն է մեզ համար բարին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 203 -րդ այան:
واذكرواالله في ايام معدودات فمن تعجل في يومين فلا اثم عليه و من تاخر فلا
اثم عليه لمن اتقي واتقوالله واعلموا انكم اليه تحشرون
Այն թագմանվում է հետևյալ կերպ. <Հաջի ծիսակատարության ժամանակ Աստծուն հիշեք որոշակի օրերի: Յուրաքանաչյուր մարդ, որ երկու օր Մանի տեղավայրում մնալով շտապի, ոչ մի մեղք չի գործում և նույն կերպ, եթե մեկը ուշանա և երեք օր մնա Մենա տեղավայրում, մեղավոր չի : Իհարկե, դա այն դեպքում, երբ ուշացումը կամ շտապողականությունը Աստծո հրամանին դեմ կագնելու նպատակով չէ: Ուրեմն , Աստծուց վախեցեք և իմացեք, որ դուք գնում եք դեպի նա >:
Շարունակելով նախորդ այաները, որտեղ ասվում էր. ձեր նախնիների արարքներով հպարտանալու փոխարեն հիշեք Աստծուն, այս այայում խոսվում է նաև ժամանակի մասին: Ղորբան տոնի ժամանակ, որը մատաղի տոնն է և համընկնում է արաբակալն Զիհաջջե ամսվա 10 -րդ օրվան, 11, 12 և 13-րդ օրերին ուխտագնացները մնում են Մենա տեղավայրում: Այս վայրը հնարավորություն է տալիս, որ ուխտագնացը մտածի իր աշխարհիկ կյանքի մասին, շփվի Աստծո հետ ու աղոթի: Հենց դրա համար էլ այս այան ասում է. Ձեր նախնիներով հպարտանալու փոխարեն, այս օրերին ձեր Աստծուն հիշեք:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե մարդը առաքինի լինի, Աստված նրա նկատմամբ ավելի բարի կլինի և եթե նա մի բան չկատարի, Աստված կընդունի:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 204-րդ այան:
ومن الناس من يعجبك قوله في الحيوه الدنيا ويشهدالله علي مافي قبله
وهوالدالخصام
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Մարդկանցից ոմանց խոսքերը աշխարհիկ կյանքի մասին, զարմանքի և ուշադրության տեղիք են տալիս: Սակայն Աստված վկա է հավատացյալների նկատմամբ նրանց ատելությանը և նրանք ամենադաժան թշնամիներն են>:
Այս այան խոսում է պառակտիչների մասին և ասում է. Մարդկանցից ոմանք այնպես են խոսում կայնքի մասին, որպեսզի հավատացյաները լսելով դա զարմանան: Ղուրանը խոսում է այս մարդկանց մասին և ասում է. Մի վստահեք նրանց: Նրանց սրտում չկա հավատք և նրանք հավատացյալների հետ են թշնամի ,սակայն թաքցնում են իրենց թշնամությունը:
Այս այաից սովորում ենք.
Չխաբվել մարդկանց արտաքինին և տեսնել, թե նա, ով միտք է արտահայտում, ի՞նչ նպատակ ունի, նրա խոսքը մեզ ի՞նչ է տալիս, բացի աշխարհիկ կյանքի հետ կապվելը, թե հակառակը՝ մեզ ստիպում է ուշադիր լինել Աստծո նկատմամբ:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 205 -րդ այան:
واذاتولي سعي في الارض ليفسد فيها و يهلك الحرت و النسل والله لايحب الفساد
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Հավատացյաների նկատմամբ պառակտիչների թշնամության նշաններից մեկն այն է, որ երբ հասնում են որևէ իշխանության կամ ուժի, ջանում են երկրում տարածել անբարոյականությունը, ուստի հողամշակության և մարդկային սերունդի ոչնչացման պատճառ են հանդիսանում, այն դպքում, երբ Աստված չի սիրում անբարոյականությունը և անբարոյականներին>:
Նրանք, ովքեր գեղեցիկ խոսքեր են ասում և խոստանում են, որ եթե ուժ ունենային, հասարակության մեջ կտարածեին անվտանգությունն ու ապահովությունը, երբ հասնում են իշխանության, իրենց ցանկություններին հասնելու համար ոչնչացնում են հասարակության կյանքը, տնտեսությունը, շեղում են երիտասարդներին: Ղուրանը այլ այաներում ասում է, որ երբ առաքինիները հասնում են իշխանության, ջանում են մարդկանց կյանքը բարելավել, տարածել նամազը, և զաքաթը, այնսինքն՝ ամրապնդել հարուստների և ընչազուրկների միջև կապը:
Այս այայից սովորում ենք.
1. Ուրիշների հետ շփման ժամանակ ուշադիր չլինենք միայն նրանց խոսքերին, այլ նաև գործերին, որպեսզի տեսնենք , նրանք հասարակության մեջ տարածում են բարոյականություն թե՞ անբարոյականություն:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 55-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան