Օգոստոս 17, 2016 19:10 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 211-214-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 211 -րդ այան:

سل بني اسرائيل كم اتيناهم من آيه و من يبدل نعمه الله من بعد ماجاء ته

فان الله شديدالعقاب

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով Մարգարե, Իսրայելի ժողովրդից հարցրու, թե որքան հստակ  փաստեր ենք տվել նրանց և նրանց ասա. Նա, ով Աստծո բարիքը ստանալուց հետո խեղաթյուրի և անտեսի բոլոր այաները, ուրեմն Աստծո պատիժը խիստ է լինելու>:

Պատմությունը ամենալավ դասարանն է: Աստված Իսրայելի ժողովրդին բազմաթիվ բարոյական և նյութական բարիքներ տվեց: Նրանց համար ուղարկեց Մովսեսին, որպեսզի նրանց ազատի փարավոնի ստրկությունից և հնարավորություններ տվեց աշխարհիկ կյանքի համար: Սակայն այդ  ժողովուրդը   բոլոր հնարավորությունները սխալ օգտագործեց: Նրանք Աստծուն պաշտելու փոխարեն պաշտեցին հորթին և Մովսեսի  փոխարեն պաշտեցին Սամերիին: Ուստի արժանացան աստվածային բարկությանը և հենց այս աշխարհում  վատ  ճակատագիր ունեցան: Չնայած այսօր  բազմաթիվ բարիքներ ու հնարավորություններ կան մարդու համար, սակայն դժբախտաբար քանի որ մարդիկ հեռացել են աստվածային ուսմունքներից, այդ բոլոր հնարավորությունները օգտագործվում են մեղքի, բռնության և հասարակության ոչնչացման համար:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 212-րդ այան:

زين للذين كفروا الحيوه الدنيا ويسخرون من الذين امنواو الذين اتقوا

فوقهم يوم القيمه والله يرزق من يشاء بغير حساب

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Աշխարհիկ կյանքը  գրավիչ է  անհավատների համար և հենց այդ պատճառով, նրանք ծաղրում են հավատացյաներին, որոնք կարող է լինեն աղքատ: Եվ դա այն դեպքում, երբ հանդերձյալ կյանքում առաքինիները ավելի բարձր են նրանցից  և  Աստված ում որ ցանկանա, կապահովի հանապազօրյա հացով>;           

Աշխարհի արդ ու զարդը անհավատների աչքին շատ գեղեցիկ է երևում և նրանք դառնում են գոռոզամիտ ու հավատացյալները , որ ուշադրություն չեն դարձնում այս բաներին, ծաղրի են ենթարկվում և տգետ են համարվում : Դա այն դեպքում,  երբ մարդկանց վերաբերյալ չափանիշները պետք է լինեն բարոյական և աստվածային: Որովհետև հանդերձյալ կյանքում կարևորվում են միայն հավատքը և առաքինությունը և  ոչ թե մարդկանց աշխարհիկ կյանքի հարստությունն ու պաշտոնը:

Այս այայից սովորում ենք.

Աշխարհիկ կյանքին տրվելը պատճառ է դառնում, որ մարդը գոռոզամիտ դառնա, իսկ աստվածապաշտությունը և առաջնորդությունը մարդուն դեպի երջանկություն  են տանում և ապահովում նրա հանդերձյալ կյանքը: Եվ  նա, ով աստվածապաշտ է ու առաքինի, մշտապես ձեռք է բերում աստվածային անսահման բարիքները:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 213-րդ այան:

كان الناس امه واحده فبعت الله النبيين مبشرين ومنذرين وانزل معهم

الكتب بالحق ليحكم بين الناس فيما اختلفوا فيه وما اختلف فيه الا الذين

اوتوه من بعد ماجاء تهم البينت بغيا بينهم فهدي الله الذين امنوا لما

اختلفوا فيه من الحق باذنه والله يهدي من يشاء الي صراط مستقيم

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Մարդիկ սկզբում մի խումբ էին և նրանց մեջ չկար ոչ հակասություն, ոչ բախում: Հետո գոյացան տարբեր հասարակություններ և դրանց մեջ առաջ եկան տարաձայնություններ: Աստված մարգարեներին ուղարկեց, որ ավետիս տան մարդկանց ու աստվածային գիրքը ճշմատության հիման վրա ուղարկեց, որպեսզի նրանց միջև տարաձայնությունները կարգավորի: Հավատացյալները չկասկածեցին գրքի ճշմարտացիությանը և միայն մի խումբ, նրանով հանդերձ, որ ստացել էին գիրքը և գիտեին պարզ փաստեր, ուրիշներին ճնշելու նպատակով այդ գրքի վերաբերյալ տարաձայնություններ առաջացրին: Աստված հավատացյալներին  առաջնորդեց դեպի այն ճշմարտությունը, որ տարաձայնության առիթ էր տվել: Իսկ անհավատները մնանցին տարաձայնության մեջ: Եվ Աստված ում որ ցանկանա կառաջնորդի>:

Այս այան խոսում է մարդկային հասարակության կառավարելու հարցում կրոնի աստվածային օրենքների կարևորության մասին և ասում է, որ մարդը սկզբում շատ պարզ կյանք ուներ, իսկ երբ առաջացան նոր հասարակություններ,  դրանց միջև ծագեցին տարաձայնություններ և նոր օրենքների հաստատման կարիք զգացվեց: Հենց այս պատճառով էլ մարգարեները հայտնվեցին, որպեսզի առաջնորդեն մարդկանց և աստվածային գրքերի հիման վրա դատեն: Թեև նրանք շատ ջանք թափեցին կայունության և անվտանգության պահպանման համար,  մարդկանցից  շատերը իրենց խանդի ,  ցանկասիրության ու նախանձի հիման վրա, հակառակեցին և չցանկացան ընդունել ճշմարտությունը: Եվ հենց այստեղ պետք է ասել, որ   հավատացյալները Աստծուն, մարգարեներին և երկնային գրքին հավատալով, խաղաղության են հասնում և գնում դեպի ճշմարտության ուղի, սակայն անհավատները շարունակում են մնալ  մոլորված և օրըստորե նրանց մեջ ավելի են խորանում տարաձայնությունները:

Այս այայից սովորում ենք

1. Հասարակությունը կարիք ունի օրենքի: Եվ ամենալավ օրենքը երկնային գիրքն է և ամենալավ առաջնորդները մարգարեներն ու կրոնավոր առաջնորդները:

2. Մարդկանց միջև տարաձայնությունների լուծման լավագույն  միջոցը աստվածային օրենքներին հետևելն է:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 214-րդ այան:

ام حسبتم ان تدخلوا الجنه ولما ياتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم

الباساء واضراء و زلزلوا حتي يقول الرسول والذين امنوا معه متي نصرالله

الا ان نصرالله قريب

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատացյալներ, արդյոք մտացեծի՞ք, որ դրախտ կմտնեք, իսկ այն դեպքերը, որ պատահել են ձեզանից առաջ, դեռևս ձեզ չեն հասել: Աղքատությունը և դժվարությունները նրանց հանդիպեցին և այդ դեպքերի հորձանուտի մեջ նրանք այնպես տակնուվրա եղան, որ մարգարեին և հավատացյալներին դիմելով ասացին. իսկ Աստծո օգնությունը ե՞րբ է գալու: Իմացեք, որ այն մոտիկ է>:     

Նախորդ այան խոսում է այն մասին, թե որքան կարևոր է Աստծուն հավատալը: Իսկ այս այան ասում է, որ հավատքը ինքնին բավական չէ և պետք է գործնականում և դժվարությունների պահին պահպանել հավատքը ու կյանքի հորձանուտում չշեղվել Աստծո ճանապարհից, որովհետև դեպքերը փորձություններ են և մարդկանց քննելու միջոցներ:

Այս այայից սովորում ենք.

1. Դրախտ գնալու սպասելիքը առանց դժվարություն քաշելու, սխալ է:

2. Փորձությունը աստվածային ավանդույթներից է բոլոր մարդկանց համար, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա իր իսկական արժեքը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 57-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան