Ելք դեպի լույս 58
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 215-218-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 215 -րդ այան:
يسئلونك ماذاينفقون قل ماانفقتم من خير فللوالدين والاقربين واليتامي
والمساكين وابن السبيل و ماتفعلوا من خيرفان الله به عليم
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, քեզնից կհարցնեն, թե ինչ բարեգործություն անեն: Ասա. ծնողների, հարազատների, որբերի, ընչազուրկների ու անճարների համար ինչ բարեգործություն որ ուզում եք, կատարեք և իմացեք, որ յուրաքանչյուր բարություն, որ կատարում եք, Աստված այդ մասին տեղյակ է>:
Հավատացյալների նշաններից մեկը, որի մասին անդրադարձ է կատարվել Ղուրանում, նրանց ուշադրությունն է ընչազուրկների նկատմամբ: Ուստի մուսուլմանները մարգարեից հարցրեցին թե ինչ և ինչքան պետք է նվիրեն: Քանի որ նվիրատվությունը հաստատուն և որոշված բան չէ ու կախված է մեր հնարավորություններից ու դիմացինի կարիքից, Ղուրանը ասում է, կարևորն այն է, որ նվիրես օգտակար մի բան և այնքան, որքան հարկավոր է: Եվ այս գործում պետք է ուշադիր լինես և ծնողներին և հարազատներին, կարիքավոր բարեկամներին ու հասարակության տարբեր խավերին: Վերջում այս այան ասում է , որ յուրաքանչյուր գործ որ կատարեք, Աստված այդ մասին տեղյակ է , ուրեմն բարություն մի արեք պարզապես որ մարդիկ այդ մասին տեղյակ լինեն, այլ աշխատեք, որ այդ բարեգործությունը կատարվի թաքուն:
Այս այայից սովորում ենք.
1.Բարեգործության հարցում կարիքավոր ծնողները և բարեկամները ավելի նախընտրելի են:
2.Բարի գործը երբեք չի մոռացվում: Ինչաքն էլ որ ուրիշները հասկանան կամ ոչ, թաքուն լինի այն, թե ոչ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 216-րդ այան:
كتب عليكم القتال و هوكره لكم و عسي آن تكرهوا شيئا وهو خيرلكم و عسي ان
تحبوا شيئا و هو شرلكم والله يعلم وانتم لاتعلمون
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Պատերազմը գրվեց ձեզ համար, չնայած որ այն տհաճ է: Կան շատ բաներ, որոնցից դուք խուսափում եք, սակայն ձեր բարին հենց դրա մեջ է և կան շատ բաներ, որ դուք սիրում եք և դա ձեր վնասին է: Աստված գիտի, իսկ դուք՝ ոչ>:
Աստված կրոնը պահպանելու համար թշնամիների դեմ ջիհադը կարևոր է համարում հավատացյալների համար, սակայն մարդը բնականաբար սիրում է հանգիստ ապրել և մյուս կողմից, պատերազմը բերում է մահ, վնաս և կորուստ: Ուստի մարդը այն չի սիրում: Այս այան ասում է, որ թեև թշնամու դեմ պատերազմը տհաճ է, սակայն աշխարհիկ և հանդերձյալ կյանքի երջանկությունը նրա մեջ է, որ Աստծո հրամանների առջև ըստ բնազդի և ցանկությունների, լավն ու վատը մի ներկայացրեք, ինչպես երեխան, որ երբ վախենում է սրսկվելուց, տարբեր պատրվակներ է բերում, դրանից փախուստ տալու համար, չնայած որ սրսկումը ապահովելու է նրա առողջությունը:
Այս այայից սովորում ենք.
1.Լավի ու վատի չափանիշը մարդու բնազդը չէ, այլ Աստծո պատվիրանները, որ հենված են մարդու երջանկության վրա:
2.Մարդու գիտությունը սահմանափակ է, իսկ Աստծո գիտությունը՝ անսահմանափակ: Ու պետք է ենթարկվենք Աստծո պատվիրաններին, եթե նույնիսկ դրանց մի մասի իմաստը չհասկանանք:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 217 և 218-րդ այաները
يسئلونك عن الشهرالحرام قتال فيه قل قتال فيه كبيرو صدعن سبيل الله وكفر
به والمسجدالحرام واخراج اهله منه اكبرعندالله والفتنه اكبر من القتل
ولايزالون يقاتلونكم حتي يردوكم عن دينكم ان استطاعوا و من يرتدد منكم عن
دينه فيمت و هو كافر فاولئك حبطت اعمالهم في الدنيا والاخره واولئك اصحاب
النار هم فيهاخلدون / ان الذين امنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله
اولئك يرجون رحمت الله والله غفور رحيم
Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. <ՆՈվ մարգարե, քեզանից հարցնում են հարամ ամսվա ընթացքում պատերազմի մասին: Ասա, որ պատերազմը այդ ժամանակ մեծ մեղք է, սակայն ավելի մեծ մեղքն այն է, երբ մարդկանց արգելում են ընթանալ Աստծո ճանապարհով, սրբապղծում են Ալ Ահրամ մզկիթը, վտարում են դրա բնակիչներին: Իսկ սրա մեղքը ավելի մեծ է նախորդից, որովհետև սադրանքը ավելին է քան սպանությունը: Ով հավատացյալներ, իմացեք, որ անահավատները շարունակաբար կռվում են ձեր դեմ, որպեսզի հրաժարվեք ձեր կրոնից: Իսկ եթե ձեզանից մեկը հրաժարվի իր կրոնից և անհավատ մեռնի, նրա գործը աշխարհիկ եւ հանդերձյալ կյանքում կոչնանան և նրանք դժոխային կդառնան և մշտապես կմնան դժոխքում: րանք, ովքեր հավատքի են եկել, և նրանք, ովքեր գաղթել են և հանուն Աստծո ջիհադ են արել, կարժանանան Աստծո բարեգթությանը : Աստված ողորմած է և բարեգութ>:
Արաբների մոտ Աբրահամ ժամանակներից կար մի օրենք ըստ որի, տարվա չորս ամիսներին պատերազմելը արգելված է: Իսլամը ընդունեց այս ավանդույթը և Ռաջաբ, Զիղադե, Զիհաջե և Մոհառռամ ամիսներին պատերազմելը հարամ համարեց: Սակայն այս այայի վերաբերյալ ասվում է, որ նախքան Բադրի պատերազմը , մարգարեն Մեքքա ուղարկեց մուսուլմաններից բաղկացած ութ հոգանոց խումբ, որպեսզի նրանք թշնամու մասին որոշ տեղեկություններ ձեռք բերեն: Մուսուլմանները ճանապարհին բախման մեջ մտան և այդտեղ էր նաև անհավատների պարագլուխներից մեկը: Մարգարեի ուղարկած մարդիկ, առանց ուշադրություն դարձնելու, որ հարամ ամսվա մեջ են, հարձակվեցին այդ քարավանի վրա, սպանեցին անհավատների պարագլխին և մի քանի գերիների որոշակի ավարով բերեցին մարգարեի մոտ: Մարգարեն անհանգստացավ այս արարքից և ասաց. Ես չէի՞ պատվիրել, որ հարձակվեիք նրանց վրա, այն էլ հարամ ամսվա մեջ: Նա չընդունեց գերիներին ու ավարը և մյուս մուսուլմանները նույնպես նրանց նախատեցին: Թշնամին, շահարկելով այս դեպքը ասաց, որ Մոհամմադ մարգարեն պատերազմը և գերեվարությունը հարամ ամսվա մեջ հալալ է համարել և մուսուլմաններին խրախուսում է պատերազմել այդ ամիսներին :
Թշնամիների քարոզչության դեմ իջավ այս այան, որում շեշտվեց. թեև հարամ ամսվա մեջ պատերազմելը հարամ է համարվում, սակայն այս գործը առանց մարգարեի թույլտվության է կատարվել: Դա այն դեպքում, երբ մուսուլմաններին նեղելը և խոշտանգելը ձեր կողմից է կատարվել: Դուք նրանց վտարել եք իրենց տներից և փակել նրանց ճանապարհը դեպի Աստծո տուն: Իսկ այս բոլոր արարքները ձեր կողմից կատարվել են ոչ թե մի քանի ամիսների, այլ ողջ տարվա ընթացքում: Եվ ձեր արարքների մեղքը ավելին է, քան այդ սպանությունը: Այնուհետև այս այան մուսուլմաններին զգուշացնում է. ուշադիր եղեք և չկարծեք, որ թշնամին այլևս ձեզ հետ գործ չունի: Նա մշտապես ցանկանում է ձեզ կրոնափոխ անել և իմացեք, որ ով հրաժարվի իր հավատքից, նրա ողջ վաստակը այս աշխարհում կոչնչանա, իսկ հանդերձյալ կյանքում, նրա կյանքը կլինի դժոխային:
Մյուս կողմից, քանի որ մուսուլմանները քարավանի վրա հարձակվել էին հանուն Աստծո և ոչ թե հանուն նյութական ավարի, Աստված ներեց նրանց: Եվ 218-րդ այան իջավ որպես նրանց ներման այա:
Ի՞նչ ենք սովորում այս այաներից.
1.Զգույշ լինենք մեր քայլերի նկատմամբ, քանի որ թշնամին մեր սխալը օգտագործում է մեր դեմ:
2.Դատողությունների ժամանակ իրատես լինենք և ոչ թե տեսնենք միայն արտաքինը: Յուրաքանչյուր դեպքի մեջ տեսնենք արմատը և ոչ թե ճյուղերն ու տերևները: Օրինակ, մի սադրիչ, արտաքուստ ոչ մեկի չի սպանում, սակայն նրա գործի հետևանքով կարող են տեղի ունենալ բախումներ և սպանվել մարդիկ:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 58-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան