Ելք դեպի լույս 59
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 219-221-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 219 և 220-րդ այաները:
يسئلونك عن الخمر والميسر قل فيهما اثم كبيرومنافع للناس واثمهما
اكبر من نفعهما ويسئلونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الايت
لعلكم تتفكرون/ في الدنيا والاخره ويسئلونك عن اليتمي قل اصلاح لهم خير و
ان تخالطلوهم فاخوانكم والله يعلم المفسدمن المصلح ولوشاء الله لاعنتكم ان
الله عزيز حكيم
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, քեզ կհարցնեն գինու և թղթախաղի մասին: Ասա. Մեծ մեղք կա այդ երկուսի մեջ ու թեև մարդկանց համար նյութական շահ ունեն, բայց դրանց մեղքը ավելի շատ է, քան օգուտը: Նաև երբ հարցնեն ի|նչ նվիրատվություն անել, ասա. Այն, ինչ ձեզ պետք չի : Այսպիսով Աստված ձեզ համար այաներ է ներկայացնում, որպեսզի դուք թերևս մտածեք աշխարհիկ և հանդերձյալ կյանքի մասին: Քեզանից հարցնում են որբերի մասին: Ասա. Ավելի լավ է նրանց կյանքը բարելավել և եթե ձեր կյանքը միաձուլում եք նրանց հետ, արգելք գոյություն չունի: Սակայն նրանց հետ եղբայրաբար վերաբերվեք, քանզի ձեր եղբայրներն են և Աստված զատում է անաբարոյականին այն մարդուց, որ բարեփոխվել է: Եվ եթե Աստված ցանկանա, ձեզ կնետի նեղության և դժվարության մեջ, քանզի նա ամենակարողն է և իմաստունը>:
Այս այաներում, մուսուլմանները մարգարեին տալիս են կյանքի ընթացքում ամենաշատը հանդիպող երեք հարցեր: Մարգարեն ներշնչանքի միջոցով պատասխանում է այդ հարցերին: Պետք է ասել, որ իսլամից առաջ, արաբների անընդունելի սովորություններից էին հարբեցողությունն ու թղթախաղը: Հենց այս պատճառով, որոշ մուսուլմաններ այդ կապակցությամբ դիմեցին մարգարեին և նա աստվածային ներշնչանքով պատասխանեց, որ թեև խաղող աճեցնելը, դրանից գինի պատրաստելն ու վաճառելը կարող է որոշ մարդկանց համար տնտեսական շահ ապահովել, կամ թղթախաղի արդյունքում մարդիկ կարող են որոշակի գումար ձեռք բերել, սակայն այս երկու ոչ ընդունելի և անհարիր արարքները ավելի մեծ վնաս կարող են բերել այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ գործերով : Ուրեմն պետք է հրաժարվել այդ գործերից:
Մուսուլմանների հաջորդ հարցը վերաբերում էր ուրիշներին օգնելու խնդրին: Այսինքն՝ թե երբ և որքան պետք է վճարեն նրանք: Ի պատասխան, մարգարեն աստվածային ներշնչանքով պատասխանեց. Նվիրեք այն, ինչի կարիքըը չունեք և ոչ թե ձեր ողջ կարողությունը, որպեսզի ինքներդ չընկնեք կարիքի մեջ: Եվ ոչ էլ անտարբեր եղեք զրկվածների նկատմամբ: Եղեք չափավոր և պահպանեք դա:
Մուսուլմանները մարգարեից հարցրեցին նաև որբերի մասին, որովհետև նույնիսկ նրանք, որ որբեր էին որդեգրել, մեծ կասկածանքի մեջ էին ու առանձնացրել էին նրանց ափսեները: Մարգարեն, աստվածային ներշնչանքով պատասխանեց. Այն, ինչ կարևոր է, որբերի կյանքին հետամուտ լինելն է, որպեսզի նրանց կայնքը տնօրինվի ճիշտ ձևով: Եվ ձեր վախերն ու մտահոգությունները չպետք է պատճառ դառնան, որ նրանց նկատմամբ ուշադրությունից հրաժարվեք և նրանց մենակ թողնեք: Իսկ այն ժամանակ, երբ ձեր կյանքը նրանց հետ պետք է մեկ դառնա, եթե դուք չհետապնդեք նյութական շահ, ոչ մի արգելք չկա այդ հարցում: Եվ իմացեք, որ Աստված հսկում է ձեր արարքները և ճանաչում է նրանց, ովքեր ուզում են բարեփոխվել և ճանաչում է նրանց, ովքեր ապրում են միայն չարաշահելով ու անբարոյականություն տարածելով: Աստված չի ցանկանում ձեզ նեղության մեջ գցել, ուրեմն այս հարցում ինքներդ պահպանեք այն, ինչ ճիշտ է:
Այս այաներից սովորում ենք.
1.Աշխատանքի հարցում խուսափեք այնպիսի աշխատանքներից, որոնք կարող են վնասակար լինել մարդու հոգեվիճակի համար, եթե նույնիսկ դրանք մեծ եկամուտներ ապահովեն, ինչպես գինեգործությունը, կամ թղթախաղը: Այդ գործերը եկամտաբեր են, սակայն Ղուրանը թույլ չի տալիս զբաղվել դրանցով:
2.Պետք է պահպանել հասարակության անվտանգությունը և ազատությունը: Աստված արգելում է գինին, որի պատճառով միտքը թուլանում է իսկ թղթախաղը հասարակության մեջ տնտեսական անապահովություն է առաջացնում, ինչպես նաև տարածում է սպանություններ և թշնամություն:
3.Ունեցվածքի այն մասը, որ ձեզ պետք չի, չափավոր կերպով նվիրաբերեք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այդպիսով փրկել եք ուրիշների կյանքը և բարի եք եղել ու անտեղի չեք սպառել:
4.Եթե խորհենք աստվածային պատվիրանների մասին, կհասկանանք, որ դրանք բոլորը իմաստնության և մարդու բարօրության համար են: Ուրեմն պետք է դրանք կատարենք և չկասկածենք այս հարցում:
5.Անխնամակալ երեխաները չպետք է անուշադրության մատնվեն հասարակության կողմից: Իսլամական հասարակությունը պետք է պահպանի նրանց բարօրությունը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 221-րդ այան:
ولا تنكحوا المشركات حتي يومن ولامه مومنه خيرمن مشركه ولو اعجبتكم و
لاتنكحوا المشركين حتي يومنوا و لعبد مومن خيرمن مشرك ولو اعجبكم اولئك
يدعون الي النار والله يدعوا الي الجنه والمغفره باذنه و يبين ء ايته للناس
لعلهم يتذكرون
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Անհավատ կանանց հետ մինչև այնքան ժամանակ, որ հավատքի չեն եկել, մի ամուսնացեք և իմացեք, որ հավատացյալ աղախինը ավելի լավ է, քան անհավատ կինը: Թեև նրա դիրքը, հարստությունը և գեղեցկությունը ձեզ հիացնի: Եվ ձեր կանանց ուրիշ անհավատ տղամարկանց հետ մի ամուսնացրեք, քանզի հավատացյալ ստրուկը ավելի լավ է, քան անհավատ տղամարդը: Թեև նրա հասրտությունը և դիրքը ձեզ հիացնի: Նրանք ձեզ դեպի կրակ են հրավիրում և Աստված ձեզ իր հրամանով դրախտ է հրավիրում: Աստված իր այաները ներկայացնում է մարդկանց : Գուցե նրանք հիշեն>:
Իսլամը հատուկ կարևորում է ընտանքիը և ամուսնությունը, իսկ ամուսին ընտրելու հարցում որոշակի պայմաններ է առաջարկում, որոնցից ամենակարորը ամուսնու հավատքն է: Որովհետև փաստվել է, որ ընտանիքի մթնոլորտը և ծնողների խոսքն ու գործը շատ կարևոր են երեխաների կյանքում: Դժախտաբար, այսօր մարդկանց հասարակական դիրքը և հարստությունը կարևոր նշանակություն ունի կյանքի ընկեր ընտրելու հարցում և բարոյական արժեքները գնալով հետ են մղվում: Սակայն կրոնի առումով, հավատացյալ ստրուկը, որ հասարակության մեջ ավելի համեստ դիրք է զբաղեցնում, ավելի նախընտրելի է, քան ազատ, բայց անհավատ մարդը: Իսլամի տեսանկյունից, մարդկային ամենակարևոր առաձնահատկություններից են ոչ թե նրա հարստությունը և պաշտոնը, այլ հավատքը:
Այս այայից սովորում ենք.
1.Ամուսնական սրբազան կապը պետք է հիմնված լինի հավատքի վրա, որպեսզի սերունդը ճիշտ դաստիարակվի:
2.Ամուսին ընտրելիս ուշադիր լինենք բարոյական առանձնահատկություններին և ոչ թե նյութական հարցերին, քանի որ հենց այդ ամուսնությունը կարող է մարդուն տանել դեպի դրախտ կամ դեպի դժոխք:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 59-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան