Իրանի համալսարանները (22)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք արվեստի ոլորտում Իրանի ամենահամապարփակ համալսարանը հանդիսացող «Արվեստի համալսարանը»: Ընկերակցեք մեզ:
Արվեստը տարբեր երկրների մշակութային յուրահատկությունների դրսևորումներից է համարվում: Յուրաքանչյուր երկրի քաղաքակրթության վերելքը արտացոլվում է այդ երկրի ժողովրդի արվեստով, մասնավորապես այն արվեստը, որ հեռու չէ ժողովրդի առօրյայից:
Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Իրանի արվեստի ժառանգությունը այս երկրի ժողովրդի ամենամեծ հոգևոր հարստությունն է եղել, ինչի շնորհիվ մեծ համբավ են վաստակել իրանցիները և ողջ աշխարհում հպարտության առիթ է ստեղծել այս տարածաշրջանի ժողովրդի համար: Մեր օրերում չկա մի քաղաքակիրթ երկիր, որ պարծանքով չարտահայտվի իր թանգարաններում իրանական արվեստի նմուշների առկայության մասին: Արվեստի այնպիսի նմուշներ, որոնք, արվեստի պատմության փորձագետներին, արվեստաբաններին, արվեստի ճշմարիտ երկրպագուներին և այդ ոլորտի մտավորականներին շարունակ ասում են, որ իրանական արվեստը արժանի է գովեստի ու մեծարանքի:
Իրանական արվեստը աշխարհի պատմության ամենահարուստ արվեստի ժառանգություններից է և իր մեջ ներառում է՝ ճարտարապետությունը, գեղանկարչությունը, մանածագործությունը, կավագործությունը, երաժշտությունը, գեղագրությունը և մետաղագործությունը: Իրանական այս բացառիկ արվեստների տարածումը և փոխանցումը հնարավոր կլինի համալսարանների, ինստիտուտների և տարբեր կենտրոնների կողմից անցկացվող դասընթացների շնորհիվ: Այդ ուղղվածությամբ տարբեր համալսարաններ են ձևավորվել Իրանում, որոնք իրանական հարուստ արվեստի ու նույնպես համաշխարհային արվեստի ուսուցման հետևորդներն են:
Թեհրանի արվեստի համալսարանը՝ Իրանում արվեստի ճյուղերի ուսուցման ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունն է համարվում: Այս համալսարանի հիմնադրման առաջին փուլերը սկսվել են ա.հ. 1358թ.: Այնպես որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գիտությունների, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարությունը իսլամական հասարակության արվեստի ու մշակութային նպատակները իրագործելու համար իր ծրագրի մեջ ներառեց արվեստի ուսուցման մի կենտրոնի հիմնադրումը, որպեսզի դաստիարակելով իրանական իսլամական, ավանդական ու տեղական արվեստին հավատացող արվեստի ու մշակութային ոլորտի գործիչներ նրանց ծանոթացնի Իրանի, իսլամի և աշխարհի հնամենի մշակույթը: Այդ նպատակով էլ իսլամական հեղափոխությունից առաջ արվեստի ոլորտում 5 ուսումնական ակտիվ հաստատությունները՝ Ֆարաբի համալսարանը, դեկորատիվ արվեստների ֆակուլտետը, դրամատիկական արվեստների ֆակուլտետը, երաժշտության բարձրագույն ուսումնարանը և երաժշտության ազգային արվեստանոցը մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի հաստատմամբ վերածվում են համալսարանական համալիրի: Այն 1362թ. պաշտոնապես սկսում է իր գործունեությունը:
Արվեստի համալսարանի ընդլայնմամբ և բակալավրի ու մագիստրական մակարդակներում տարբեր ճյուղերի արծարծմամբ ու նույնպես ուսանողների թվի ավելացմամբ այս համալսարանը ձեռնամուխ եղավ ուսումնական գործունեության որակական ու քանակական աճին: Արեգակնային հիջրեթի 1370թ. բարձրագույն ուսուցման ընդլայնման խորհրդի հաստատած օրինագծի համաձայն այս համալսարանը կոչվեց Արվեստի համալսարան և իր գործունեությունը շարունակեց իր մեջ ներառելով՝ կիրառական արվեստների, կերպարվեստի, կինոարվեստի և թատերական չորս ֆակուլտետներն ու նաև Սպահանի մասնաճյուղը:
Ա.հ. 1373-1380թթ. հերթականությամբ այս համալսարանի կազմին ավելանում են՝ երաժշտության, ճարտարապետության ու քաղաքաշինության ֆակուլտետները: Լրացուցիչ ուսման ոլորտում, առաջին անգամ համալսարանը ձեռնարկում է անցկացնել՝ արվեստի հետազոտությունների դոկտորական դասընթացներ:
Արվեստի համալսարանի շենքը կառուցվել է Թեհրանի պատմական իրադարձություններում ամենահին վարչական շենքը համարվող կազակատան շինության շրջափակում: Կազակաների շինությունը բաղկացած էր Փահլավիների ու Ղաջարների երկու բաժիններից: Ղաջարների ժամանակներում այս շինությունը փոփոխությունների մի քանի փուլ է անցկացնում և վերջին փուլը այժմյան շինությունն է, ինչը ձևավորվել է ա.հ. 1271 թ.: Կազակների շինությանը ղաջարների բաժինը եվրոպական ու իրանական ճարտարապետական ոճերի համադրությամբ` արդիական կողմնորոշմամբ շինություն է: Այս շինությունը պիտի համարել Թեհրանի պատմական զարգացումների ամենահին շինությունը: Շինության հարավային ու հյուսիսային կողմերում ձգված է ընդարձակ մի հրապարակ որտեղ ժամանակին զինվորական արարողություններ են կատարվել: Այս շինությունը թիկունքում է թողել գործառական ու ֆիզիկական հեղաշրջման երեք շրջաններ: Առաջին շրջանը որպես զորանոց՝ Ղաջարների շրջանում կազակների շինության կառուցումն էր: Երկրորդ շրջանում՝ Փահլավիների ժամանակաշրջանում կազակների շինությունը վերածվում է պատերազմի նախարարության և երրորդ շրջանում այն հատկացվում է արվեստի համալսարանին և ա.հ. 1380 թ. այս պատմական համալիրը սկսում է իր մշակութային և ուսումնական գործառնությունը:
Ներկայումս արվեստի համալսարանը ունի 7 ֆակուլտետ, հետազոտության 16 կենտրոն, «Ֆարաբի» կոչվող միջազգային մեկ մասնաճյուղ և հետազոտության աջակցության ոլորտի մեկ կենտրոն: Վերջին տվյալների համաձայն ա.հ. 1393-1394 ուսումնական տարեշրջանում այս համալսարանի ֆակուլտետներում ու մասնաճյուղերում բարձրագույն ուսում են ստացել ավելի քան 4000 ուսանողներ: Ամենաշատ ուսանողներն ունեն կինոարվեստին ու ճարտարապետությանն առնչվող ճյուղերը:
Համալսարանի մի շարք ֆակուլտետներ ու ճարտարապետության ու քաղաքաշինության ֆակուլտետի ինչ-որ բաժիններ գտնվում են Հաֆեզ պողոտայում՝ ազգային զբոսայգու մասնաճյուղում, համալսարանի կինոյի ու թատերական արվեստների ֆակուլտետը՝ Հարավային Մոֆաթթեհ պողոտայում, իսկ երաժշտական, ճարտարապետական ու քաղաքաշինության ֆակուլտետները Քյարաջ քաղաքում:
Թեհրանի արվեստի համալսարանի ամենահին ֆակուլտետներից մեկը կինոյի ու թատերական արվեստի ֆակուլտետն է: Այն ներգրավվել է արվեստի այդ ոլորտի մեծ թվով երկրպագուների: Հիշյալ ֆակուլտետը շահագործման է հանձնվել ա.հ. 1372 թ. ռեժիսորական, նկարահանման, սցենարիստական և կանոնակարգման չորս կողմնորոշումներով: Դրամատիկական ճյուղերն էլ շահագործման են հանձնվել 1366թ.՝ դրամատիկական գրականության, դերասանության, ռեժիսորական, դեկոր եւ դեկորացիա ու տիկնիկային թատրոնի 5 կողմնորոշմամբ: Այդ ճյուղն ունեցել է նաև ենթաբաժանումներ այդ թվում՝ դեկորաշինության արհեստանոց, պարապմունքների ու բեմականացման դահլիճներ, դիմահարդարման սենյակ և տիկնիկային արհեստանոց: Ա.հ. 1390թ. թատերական արվեստի առավել մասնագիտացման նպատակով վերը նշված 4 կողմնորշումները բարձրանում են ուսումնական ճյուղի աստիճանի և դերասանական ու ռեժիսորական կողմնորոշումները միախառնվելով դառնում են դերասանական-ռեժիսորական ճյուղ: Ա.հ. 1373թ. Թատրոնի ու կինոարվեստի ֆակուլտետում իրենց ուսումնական շրջանառության մեջ են մտնում դրամատիկական գրականության, ռեժիսորական և դերասանական ճյուղերի մագիստրական շրջանի դասընթացները:
Հանգուցյալ ռեժիսոր Ալի Հաթամիքիան, ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիան, դերասանուհի Ռոյա Թեյմուրյանը, դերասան Մասուդ Ռայեգանը, դերասան և սցենարիստ Մոհամմեդ Սալեհ Աալան, ռեժիսոր Ջամալ Շուրջեն, Մանկապատանեկան հաղորդումների հաղորդավարուհի Գիթի Խամենեն, դերասան Մոհամմեդ Ալի Քեշավարզը և դերասան և ուսումը չավարտած ուսանող Ջամշիդ Մաշայեխին այս ֆակուլտետի մի խումբ ուսանողներից են եղել:
Արվեստի համալսարանի ներկայացրած վարկ ու բարձր դիրքի բերումով այդ համալսարան են ներգրավվել մի խումբ արտասահմանցի ուսանողներ, այնպես որ ներկա դրությամբ ավելի քան 40 արտասահմանցի ուսանողներ ուսանում են Արվեստի համալսարանի տարբեր ֆակուլտետներում: Արտասահմանցի ուսանողների մեծ մասը հետաքրքրված են թատրոնի և կինոարվեստի ճյուղերով: Այդ ուսանողների մեծ մասը Իրան են եկել հարևան երկրներից: Իհարկե կան նաև ասիական ու եվրոպական երկրներից ժամանած ուսանողներ: Ներկայումս համալսարանում սովորող ուսանողները եկել են Բոսնիայից, Չինաստանից, Լիբանանից, Տաջիկստանից, Եմենից, Ղազախստանից, Պակիստանից, Իրաքից, Պաղեստինից և Աֆղանստանից:
Պրն. Մահանդ Ալ-Մեսրին այս համալսարանի ուսանողներից է: Նա ով 29 տարեկան է Իրան է եկել Պաղեստինից և Արվեստի համալսարանում ուսանում է կինոարվեստի մագիստրականում: Ալ-Մեսրին ով շատ է սիրում Իրանը, նախապես ուսում է ստացել Սիրիայում, որից հետո էլ Իրան է եկել ուսումը շարունակելու համար, որպեսզի ավելի բարձր մասնագիտական ուսում ստանա կինոարվեստի ճյուղում: Ալ-Մեսրին Իրանի համալսարանների և արվեստի համալսարանի մակարդակը շատ բարձր է գնահատում և ասում է, որ այս համալսարանի դասախոսները աշխարհի բարձրակարգ համալսարանների շրջանավարտներ են. ուսման հարցում նրանք շատ մեծ աջակցություն են ցուցաբերում ուսանողներին: Ալ-Մեսրին նաև նշում է, որ ցավոք իր երկիրը կինոարվեստի ու թատերական համալսարան չունի ու այդ պատճառով էլ Իրան է եկել այդ ճյուղի մագիստրատուրայի մակարդակում ուսումը լրացնելու համար: Նրա ընկերների կարծիքով Իրանի համալսարանները շատ բարձր մակարդակ ունեն և Մահանդ Ալ-Մեսրին իր ուրախությունն է հայտնում Իրան գալու կապակցությամբ: Նա ասում է, որ Թեհրանի համալսարանի հրատարակած գրքերը տարածվում են Միջին Արևելքում և հասանելի են լինում բոլորին: Ալ-Մեսրին ասում է.«Երբ ես Իրան եկա, ինձ շատ զարմացրեց Իրանի համալսարանների բարձր մակարդակը»: