Օգոստոս 21, 2016 20:36 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 256-259-րդ այաներին:

Նախ  կլսենք Բաղարա սուրայի 256 և 257-րդ այաները:

لااكراه في الدين قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت و يومن بالله

فقد استمسك بالعروه الوثقي لاانفصام لها و الله سميع عليم / الله ولي الذين

امنوا يخرجهم من الظلمات الي النور و الذين كفروا اولياء وهم الطاغوت

يخرجونهم من النور الي الظلمات اولئك اصحاب النار هم فيها خالدون

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Կրոն  ընդունելու հարցում որևէ պարտադրանք գոյություն չունի,ուղղամտությունը արդեն ի հայտ է եկել մոլորության դիմաց:  Որեմն նա, ով  չհավատա բռնությանը և հավատա Աստծուն  ձեռք է բերել ամուր բռնակ, որից երբեք չի անջատվի: Աստված լսող է և իմաստուն:

Աստված հավատացյալների բարձրյալն է և նրանց խավարից դեպի լույս է առաջնորդում: Սակայն անհավատներին ղեկավարում են բռնատերերը, որոնք  դեպի խավար են առաջնորդում:  Նրանք կրակից են և դրա մեջ կմնան հավերժ>:

Հավատքը ներքին հարց է և երբեք չի կարող պարտադրված լինել: Դրա համար անհրաժետ է միայն տրամաբանություն և բանականություն:  Որպեսզի մարդը զարգանա ու կատարելագործվի, Աստված մի կողմից երկնային գրքեր ու մարգարեներ է ուղարկել, իսկ մյուս կողմից, թույլ է տվել որ նա ընտրի այն, ինչ ուզում է: Մյուս կողմից, մարգարեները ոչ մեկին չեն պարտադրել հավատալ իրենց, որովհետև պարտադրված հավատքը որևէ արժեք չունի; Եթե մեկը փրկվել է բռնատերերի փրկությունից և Աստծո արարածն է, գտնվում է աստվածային առաջնորդության ներքո և Աստված կառավարում է նրա գործերը; Այնպես որ երբ մարդը հայտնվում է անել վիճակում, մշտապես դեպի ճշմարտություն է առաջնորդվում  և պահպանվում սպառնացող վտանգներից: Սակայն նա, ով  Աստծուց բացի ուրիշի հավատա և հենվի, պետք է իմանա, որ իրեն հանձնել է խավարին:

Այս այաներից սովորում ենք.

1. Այն կրոնը արժեք ունի, որ հիմնված է գիտակցության և ճանաչողության վրա և մարդիկ այն ընտրել  են ինքնուրույն:

2. Ճշմարտության ճանապարհը մեկ է; Սակայն գոյություն ունեն նաև սխալ ճանապարհներ, ուստի ղուրանում լույս բառը եզակի է օգտագործվում  իսկ խավարը՝ հոգնակի:

3. Ճշմարտության ճանապարհը լույս է, որը պատճառ է դառնում լույսի, զարգացման, հույսի ու խաղաղության; Իսկ անարդարության ճանապարհը մթություն է, որը մարդուն տանում է դեպի մոլորություն, տագնապ, տգիտություն:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 258-րդ այան:

الم ترالي الذي حاج ابراهيم في ربه ان اتاه الله الملك اذ قال ابراهيم

ربي الذي يحي ويميت قال انا احي واميت قال ابراهيم فان الله ياتي بالشمس

من المشرق فات بها من المغرب فبهت الذي كفر والله لايهدي القوم الظالمين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, արդյոք չե՞ս տեսել նրա ճակատագիրը, ով գոռոզամտությոնից ու հպարտությունից  Աբրահամի հետ խոսեց  արարչի մասին: Աբրահամը ասաց. Իմ արարիչը նա է, ով կենդանացնում է և մահացնում; Նա պա պատասխանեց. Ես էլ եմ կենդանացնում և մահացնում: Աբրահամն ասաց. Իմ Աստվածը արևը դուրս է բերում արևելքից: Իսկ եթե դու ճիշտ ես ասում և դու ես աշխարհի տերը արևը դուրս բեր արևմուտքից: Անհավատը շշմեց : և Աստված բռնատեր մարդկանց չի առաջնորդում>:

Պատմությունը վկայում է, որ  Բաբելոնի արքա Նիմրոդը  ասում էր, որ ինքը Աստված է , իսկ  մարդիկ իր ստրուկը: Երբ նա իմացավ, որ Աբրահամը մարդկանց հրավիրում է դեպի միակ Աստված, խոսեց նրա հետ և ասաց. Այն ինչ անում է քո Աստվածը, ես էլ եմ կատարում; Աբրահամը նախ խոսեց մարդկանց կյանքի ու մահվան մասին, և որ միայն Աստված կարող է դա տնօրինել; Նիմրոդը հրամայեց երկու բանտարկյալների բերել. մեկին ազատեց, մյուսին սպանեց և ասաց. Ես նույնպես, երբ ցանկանամ կսպանեմ կամ կյանք կշնորհեմ: Աբրահամը այդ ժամանակ անդրադարձավ լուսաբացին և ասաց. Կարո՞ղ ես արևը արևմուտքից դուրս բերել; Նիմրոդը չկարողացավ պատասխանել, սակայն չընդունեց ճշմարտությունը և ինչպես նշվում է մեկ այլ այայում, հրամայեց, որ Աբրահամին հրկիզեն:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը որ տարողություն չի ունենում և ուժի է հասնում, իրեն Աստծո արարածը համարելու փոխարեն իրեն է համարում Աստված:

2. Մարգարեները  տրամաբանության հիմա վրա մարդկանց հրավիրում են դեպի Աստված, սակայն  անարդար մարդիկ միայն զավզակություն են անում:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 259-րդ այան:

اوكالذي مرعلي قريه وهي خاويه علي عروشها قال اني يحي هذه الله بعد

موتها فاماته الله مائه عام ثم بعثه قال كم لبثت قال لبثت يوما او بعض

يوم قال بل لبثت مائه عام فانظر الي طعامك وشرابك لم يتسنه وانظر الي

حمارك ولنجعلك آيه للناس وانظر الي العظام كيف ننشزها ثم نكسوها لحما

فلما تبين له قال اعلم ان الله علي كل شي ء قدير

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Կամ լսե՞լ ես նրա պատմությունը, երբ անցնում էր մի վայրից, որտեղ շենքերի տանիքները քանդվել էին և մարդիկ մնացել էին փլատակների տակ ու սպանվել : Նա իր սրտում ասաց. Ինչպե՞ս է Աստված նրանց վերակենդանացնում մահից հետո: Ապա Աստված նրա կյանքից խլեց 100 տարի, ապա վերակենդանացրեց ու ասաց. Քանի՞ օր այդպես մնացիր: Նա պատասխանեց. Մեկ օր, կամ օրվա կեսը; Աստված պատասխանեց.  Դու այդ վիճակում մնացիր 100 տարի : Նայիր քո ուտելիքին  և խմելիքին, և նրանով հանդերձ, որ փչացող են , աստվածային ուժով այդ ժամանակի ընթացքում չեն փոխվել և նայիր քո չորքոտանուն, որ բնական ձևով ոչնչացել է և քեզ նայիր, որ  դեմքիդ վրա փոփոխություն չկա: Այսպես արեցինք, որ քեզ պատասխան տանք  ու նաեւ ներկայացնենք  որպես ապացույց  ուրիշների համար: Այժմ նայիր քո կենդանիների ոսկոռներին, թե ինչպես ենք նրանց միացնում և նրա վրա միս հագցնում; Ուրեմն երբ այս ճշմարտությունը նրա համար պարզվեց, ասաց. Այժմ հասկացա, որ Աստված ամենակարող է >:

Ինչպես նշվում է որոշ գրքերում, այս դեպքը պատահել է Իսրայելի ժողովրդի մարգարեներից մեկի  հետ, ով անցել է ավերված քաղաքով և նրանով հանդերձ, որ հավատում էր Աստծուն, սակայն վստահության համար Աստծուց խնդրեց, որ ցույց տա մահացածների վերակենանացումը հանդերձյալ կյանքում: Այս դեպքում երևում է Աստծո կարողությունը, թե ինչպես փչացող սնունդը պահպանվել է 100 տարվա ընթացքում, իսկ ամուր ոսկոռները ոչնչացվել են: Եվ ինչպես է, որ 100 տարի մահացած մարդու մեջ որևէ փոփոխություն չի եղել և նա նման է քնից արթնացածի:

Այս այայից սովորում ենք.

1. Հանդերձյալ կյանքում մահացածների վերակենդանացումը անհնար չէ և Աստված օրինակներ է բերել աշխարհին:

2. Աստված իր ուժը ցույց է տալիս տարբեր ձևերով, որպեսզի մարդիկ իմանան, որ Աստված ամենակարող է:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 67-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան