Օգոստոս 21, 2016 20:43 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 260-263-րդ այաներին:

Մի անգամ, ծովի ափով անցնելիս, Աբրահամը նկատեց մի սատկած կենդանու, որի մարմնի կեսը ծովում էր, իսկ մյուս մասը՝ ցամաքում: Ծովի ու ցամաքի կենդանիները ուտում էին նրա մսից: Տեսնելով այս տեսարանը, Աբրահամը մտածեց, որ եթե մարդու համար նման դեպք պատահի ինչպե՞ս է հնարավոր  նրան հանդերձյալ կյանքում վերակենդանացնել: Թեև նա Աստծո մարգարեն էր, սակայն Աստծուց խնդրեց ցույց տալ, թե ինչպե՞ս են վերակենդանանում այսպիսի մեռածները:

Բաղարա սուրայի 260-րդ այան Աբրահամի զրույցն է Աստծո հետ:

واذ قال ابراهيم رب ارني كيف تحي الموتي قال اولم تومن قال بلي ولكن

ليطمئن قلبي قال فخذ اربعه من الطير فصرهن اليك ثم اجعل علي كل جبل منهن

جزء اثم ادعهن ياتينك سعيا و اعلم ان الله عزيز حكيم

Այս այայի թարգմանությունը հետևյալն է .<Եվ երբ Աբրահամը ասաց. Տեր Աստված, ցույց տուր թե ինչպես ես մեռածներին վերակենդանացնում: Այսպիսի պատասխան լսեց. Միթե՞ չես հավատում: Ասաց. Ինչո՞ւ չէ, բայց ուզում եմ միտքս հաստատուն լինի: Աստված ասաց. Բռնիր չորս թռչուն, եւ դրանց միսը կտրատիր ու խառնիր իրար: Այնուհետև այդ մսից մեկական կտոր դիր սարերի վրա: Հետո թռչուններին իրենց անուններով կանչիր, որ քո մոտ գան: Եվ իմացիր, Աստված ամենակարող է, միակը է և իմաստունը: Աբրահամը չորս թռչուն մորթեց, նրանց մսերը խառնեց իրար, ապա այդ մսից դրեց տասը սարի գլխին և չորս թռչուններին կանչեց իրենց անուններով: Աստծո ուժով, մորթված թռչունների մարմինների մասերը հավաքվեցին, վերակենդանացան ու նրա կողմը եկան: Եվ Աբրահամը ստացավ իր պատասխանը>:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված իր ուժով հսկում է բնության օրենքներին:

2. Պետք է սրտանց հավատալ և մշտապես  ուշադիր լինել Աստծո բարիքներին և ուժին:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 261-րդ այան.

مثل الذين ينفقون اموالهم في سبيل الله كمثل حبه انبتت سبع سنابل في كل

سنبله مائه حبه والله يضاعف لمن يشاء والله واسع عليم

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Նրանց արարքը, ովքեր իրենց հարստությունից նվիրատվություն են անում, նման է այն գործին, որ յոթ շիվ ծլեցնեն և յուրաքանչյուր ճյուղի մեջ հարյուր հատիկ լինի: Եվ եթե մարդը արժանի լինի ու Աստված ցանկանա, նրա ունեցվածքը մի քանի անգամ կավելացնի: Եվ բազմացնող Աստված  իմաստուն է >:

Այս և հաջորդ 14 այաները խոսում են նվիրատվության մասին:  Յուրաքանչյուր հասարակության մեջ, բնականաբար եկամուտը համապատասախնաում է աշխատանքին: Սակայն  բնական աղետները, ինչպես՝ ջրհեղեղը, երկրաշարժը, հրդեհը, հիվանդությունը, թալանը, պատճառ են դառնում, որ հասարակության մի խումբը կորցնի իր աշխատանքը և չկարողանա շարունակել իր բարեկեցիկ կյանքը: Ո՞րն է ելքը այս դեպքում: Արդյո՞ք նման մարդիկ պետք է ոչնչանան աղքատության մեջ,   թե՞ ձեռք մեկնեն հարուստներին, կամ մեծ վարկեր վերցնեն ու իրենց ողջ կյանքի ընթացքում մարեն դրանց տոկոսները: Հենց սա է, որ կոչվում է վաշխառություն: Դա հասարակության տնտեսական հիվանդություններից է: Որովհետև ունևոր խավը ստանալով տոկոսները ավելի է հարստանում, իսկ չքավոր  խավը ավելի աղքատ է դառնում: Աստված վաշխառությունը հարամ է համարում  և դրա փոխարեն առաջարկում է մուսուլմանների մեջ վերակենդանացնել եղբայրության և հավասարության հոգին: Նրանց կոչ է անում հանուն Աստծո բարեգործություն անել, քանի որ վաշխառուները ցանկանում են բազմապատկել իրենց հարստությունը:

Աստված այս այայում ասում է. Բարեգործության գումարը,  որ ծախսվում է հանուն Աստծո, բազմապատկվում է նույնիսկ մինչև 700 անգամ և թե՛ դուք եք զարգանում, թե՛ ձեր հասրտությունը պատճառ է դառնում, որ հասարակությունը զարգանա և աղքատությունը կրճատվի: 

Այս այայից սովորում ենք.

1. Եթե բարեգործությունը և աղքատներին օգնելը լինի Աստծո անունով, սրտանց, և հալալ ունեցվածքից, բարեգործի հարստությունը ոչ միայն չի պակասի, այլ պատճառ կդառնա, որ և՛ հասարակությունը և՛ բարեգործը, ավելի զարգանան: 

2. Աստծո բարությունը սահման չունի և յուրաքանչյուր մարդ իր ջանքերի և ունակության չափով արժանանում է Աստծո բարությանը:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 262 և 263-րդ այաները.

الذين ينفقون اموالهم في سبيل الله ثم لا يتبعون ماانفقوا منا ولااذي

لهم اجرهم عند ربهم ولا خوف عليهم و لاهم يحزنون / قول معروف و مغفره خيرمن

صدقه يتبعها اذي والله غني حليم

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, ովքեր նվիրատվություն են անում Հանուն Աստծո և դրանից հետո կարիքավորի երեսով չեն տալիս կատարած բարությունը եւ չեն նեղում այդ մարդկանց, իրենց պարգևը  Աստծո մոտ ապահովված է և նրանք  չպետք է ո'չ սարսափեն  ո'չ անհանգստանան : 

Բարի և հաճելի խոսքը ուղղված այն կարիքավորներին որոնք կոպտում են և նրանց սխալի ներումը ավելի լավ է այնպիսի հարստություն նվիրելուց, որից հետո պետք է լինի կոպիտ խոսք և տխրություն ու անգանգստություն: Եվ իմացեք, որ Աստված չունի ձեր բարեգործության կարիքը և հաբերատար է >:

Նախորդ այան մարդկանց խրախուսում է բարեգործություն անել հանուն Աստծո: Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ բարեգործություն անել և ասում է, որ բարեգործություն անելուց հետո ոչ միայն  պետք  չէ երեսով տալ,  այլ նաև խոսքով կամ վարքով չանհանգստացնել այդ մարդկանց: Եվ իմացեք, որ ինչ որ տվել եք ձերը չէ, որ երեսով տաք: Դա Աստծո կողմից ձեզ է շնորհվել և ընչազուրկներն են, որ պետք է երեսով տան, քանի որ ընդունելով ձեր բարեգործությունը, թույլ տվեցին, որ դուք պարգևատրվեք Աստծո կողմից: Ընդհանրապես, եթե բարեգործությունը լինի Աստծո ճանապարհին, մարդը չպետք է որևէ մեկից շնորհակալության խոսք սպասի: Եվ նման մարդիկ իրենց բարի գործի համար չեն անհանգստանում, որովհետև Աստված երաշխավորել է բարեգործի ապագան և եթե նրանք նույնիսկ ունեցվածք չունենան բարեգործության համար, կարող են իրենց բարի խոսքով կարիքավորներին մխիթարել: Եվ սա ավելի արժեքավոր է այն բարեգործությունից, որից հետո պետք է լինի կարիքավոր մարդուն նեղացնելը: 

Այս այաներից սովորում ենք.

1. Պահպանեք այն գործը, որ սկսել եք Աստծո անունով, որպեսզի գոռոզամիտ ու պահանջկոտ չլինեք ու երեսով չտաք, որովհետև այդ գործի արժեքը ոչնչանում է:

2. Ընչազուրկի պատիվը ավելի կարևոր է, քան նրա կարիքները հոգալը: Աշխատենք չոտնահարել ուրիշների արժանապատվությունը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 67-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան