Օգոստոս 21, 2016 21:06 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 273-277-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 273 և 274 -րդ այաները:

للفقراء الذين احصروا في سبيل الله لايستطيعون ضربا في الارض يحسبهم

الجاهل اغنياء من التعفف تعرفهم بسيمهم لايسئلون الناس الحافا و ما

تنفقوا من خير فان الله به عليم

/ الذين ينفقون اموالهم باليل و النهار سرا و علانيه فلهم اجرهم عند ربهم

و لا خوف عليهم و لاهم يحزنون

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Բարեգործությունը և նվիրատվությունը հանուն Աստծո այն կարիքավորների համար է, որ Աստծո ճանապարհին նեղության մեջ են ընկել: Նրանք մի կողմից  իրենց կյանքի կարիքները հոգալու համար չունեն երկրում ճամփորդելու և շարժվելու հնարավորություն, մյուս կողմից  արժանապատվությունից և զսպավածությունից ելնելով, մարդիկ նրանց համարում են հարուստ և ոչ կարիքավոր: Բայց դու նրանց ճանաչում ես դեմքերով: Նրանք մարդկանցից ոչ մի բան զոռով չեն ուզում: Ով հավատացյալներ իմացեք. ինչ բարեգործություն որ անեք, Աստված գիտի այդ մասին:

Նրանք, ովքեր իրենց հարստությունը գիշեր ու ցերեկ, բացահայտ ու թաքուն նվիրաբերում են ,Աստծո մոտ ունեն պարգև : Եվ ոչ աղքատությունից պետք է սարսափեն և ոչ էլ բարեգործությունից տխրեն>:

Ինչպես նշվեց, իսլամում,  հասարակության հավասարակշռությունը պահպանելու համար, որոշ առաջարկներ են արվում: Դրանցից մեկը բարեգործությունն է: Երբ հարուստները իրենց կարողության մի մասը նվիրում են հասարակության կարիքավորներին: Այս այաները խոսում են բարեգործության կարևոր բաժիններից  մասին: Դա վերաբերում է տարագիրներին և մոջահեդներին, ովքեր ջիհադ անելու պատճառով հեռացել են իրենց տներից և օտարության մեջ ոչ հարստություն ունեն, ոչ հնարավորություն՝ եկամուտ ստանալու: Այդուհանդեևրձ, նրանք այնքան զուսպ են, որ երբեք մարդկանց մոտ չեն խոսում իրենց կարիքներից և մարդկանցից որևէ բան չեն ուզում: Եվ շատ մարդիկ համարում են, որ նրանք կարիք չունեն: Սակայն հավատացյալները  պետք է իմանան, որ նրանք արժանապատիվ մարդիկ են և թույլ չտան, որ իրենց կրոնական եղբայրները հայտնվեն դժվարության մեջ: Ինչպես ասվում է պատմության մեջ, մարգարեի հետևորդներից մի խումբ, Մեքքայից Մադինա էր գաղթում և Մեդինայում բնակվելու պահին ոչ հարստություն ուներ, ոչ եկամուտ, որովհետև Մեքքայի անհավատները նրանց հարստությունը և ունեցվածքը բռնազավթել էին: Մեդինայի ժողովուրդը նրանցից ոմանց իրենց տներում ապաստան էր տվել: Նրանցից շատերը ապրում էին մարգարեի մզկիթի կողքին գտնվող  Սոֆե թաղամասում   Այս այան հավտացյաներին պատվիրում է օգնել նրանց:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված համարում է, որ հարուստների ոնեցվածքի   մի մասը կարիքավորներինն է:

 2. Իսլամական հասարակության մեջ, նախքան կարիքավորները իրենց խնդիրները արծարծեն, պետք է նրանց ուշադիր լինել, և հոգ տանել, որպեսզի նրանց արժանապատվությունը չխաթարվի և նրանք չնվաստանան:

3. Ղուրանի մշակույթի մեջ աղքատը  նա է, ով տարբեր պատճառներով, ինչպես՝ ծերություն, հիվանդություն կամ բնական աղետներ, ու պատերազմ, կորցրել են իրենց կյանքի ղեկը: Այդուհանդերձ, այդ մարդիկ արժանապատվորեն են ապրում: Ուրեմն նրանք, որ տաբեր հասարակական վայրերում մարդկանցից փող են կորզում, կարիքավոր չեն համարվում:

4. Նրանք, ովքեր բարեգործություն են անում, չպետք է սարսափեն աղքատությունից, քանի որ ապավինում են Աստծուն և դրա համար էլ չեն զղջում իրենց արածների համար:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 275 և 276-րդ այաները.

الذين ياكلون الربوا لايقومون الا كما يقوم الذي يتخبطه الشيطان من

المس ذلك بانهم قالوا انما البيع مثل الربوا و احل الله البيع و حرم

الربوا فمن جاء ه موعظه من ربه فانتهي فله ماسلف و امره الي الله و من عاد

فاولئك اصحاب النار هم فيها خالدون / يمحق الله الربوا و يربي الصدقات

والله لايحب كل كفار اثيم

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, ովքեր վաշխառությամբ են զբաղված, այնքան տարված են հարստությամբ ու ունեցվածքով, և հարբեցողների նման կորցրել են հավասարակշռությունը ու չեն կարողանում եկնել իրենց տեղից: Եթե նրանք իրենց տեղից ելնեն, կնմանվեն նրան, ով սատանայի հետ շփվելու հետևանքով շփոթվել կամ խելագարվել է: Այս վիճակը այն պատճառով է, որ նրանք ասում են. Առևտուրը նույնպես մի տեսակ վաշխառություն է , դրանով հանդերձ, որ Աստված առևտուրը հալալ, իսկ վաշխառությունը հարամ է համարել: Ուրեմն նա, ով լսի Աստծո  խրատը և հրաժարվի վաշխառությունից, այն ինչ ձեռք է բերել անցյալում, իրենը կլինի և նրա գործը Աստծո հետ է: Իսկ ով շարունակի վաշխառտությունը, դժոխային կռադառնա և մշտապես կմնա դժոխքում:

Վաշխառուները պետք է իմանան, որ այն, ինչ  ձեռք է բերվել վաշխատությամբ, ոչնչանում է: Սակայն այն ունեցվածքը, որ նրանք նվիրաբերում են կարիքավորներին, բազմանում է և Աստված չի սիրում ապերախտ մեղավորներին>:

Աստված Բաղարա սուրայի 14 այաներում հավատացյալներին մշտապես խրախուսում է բարեգործություն անել և խոսում է դրա հետևանքների մասին: Դրա նպատակն է, որ մի կողմից մարդկանց մոտ զարգանա նվիրաբերելու և առատաձեռնության հոգեբանությունը և մյուս կողմից, նրանք չկապվեն աշխարհիկ կյանքին ու դրա հետ միասին, իսլամական հասարակության մեջ տիրի հավասարության և եղբայրության տրամադրությունը և պակասի դասակարգային տարանջատումը: Իսկ այստեղ Ղուրանը խոսում է վաշխառության մասին, որը խաթարում է հասարակության տնտեսական հավասարակշռությունը և պատճառ է դառնում, որ կարիքավորների մոտ ատելություն առաջանա հարուստների  նկատմամբ և հասարակությունը մղվի դեպի պայթյունավտանգ վիճակ: Մյուս կողմից, վաշխառուի մոտ առաջանում է խելագար վիճակ, և նա բացի հարստությունից ու ոսկուց ոչինչ չի ճանաչում և մարդկային խիղճը պատրաստ է վաճառել փողի դիմաց: Նա այն մարդն է, որի փողը ոչ մի դեր չունի հասարակության արտադրության կամ ծառայողական  բնագավառների զարգացման մեջ: Նա առանց նեղության, իր փողը պարտք տալով կարիքավոր մարդու,  նրանից ստանում  է հավելյալ գումար: Արդյունքում աղքատը ավելի է աղքատանում, հարուստը՝ ավելի հարստանում; Իսկ սա մեծ չարիք է հասարակության կարիքավոր խավի համար: Ուստի,  բոլոր աստվածային կրոններում վաշխառությունը մեղք է համարվում իսկ վաշխառուի համար հատուկ պատիժներ են սահմանված: Պետք է ասել, որ չնայած վաշխառության միջոցով ձեռք բերված հարստությունը,  մարդուն հարստացնում է և նրա կյանքը ապահովում, սակայն  քանի որ  կարիքավոր մարդկանց ատելության հետ է շաղախված, այդ մարդիկ ապահով չեն զգում  հասարակության  մեջ և՛ ֆիզիկապես և՛ ունեցվածքի առումով: Եվ շատ է պատահում, որ այդ մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը: Իսկ նա, ով բարեգործ է, վայելում է հասարակության սերը և խաղաղ ու ապահով կյանք ունի:

Այս այաներից սովորում ենք.

1. Վաշխառությունը պատճառ է դառնում, որ հասարակության տնտեսական և մարդու հոգեկան վիճակը կորցնի հավասարակշռությունը և նման վիճակում ատելություն և անարդարություն է տարածվում հասարակության մեջ:

2. Իսլամը համապարփակ կրոն է: Այս կրոնի համար շատ կարևոր է մարդկանց տնտեսական վիճակը և  այս կապակցությամբ որոշակի ծրագիր է առաջարկում: Իսլամը մարդկանց միայն չի հրավիրում աղոթելու, անտեսելով մարդկանց նյութական կարիքները:

3. Վաշխառությունը ապերախտություն է: Հարստությունը, որ Աստված մեզ տվել է, ժամանակավոր է և այն կարիքավորներին օգնելու համար չօգտագործելը ապերախտություն է Աստծո բարիքների նկատմամբ և պատճառ է դառնում, որ այն ոչնչանա:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 277-րդ այան.

ان الذين امنوا و عملواالصالحات و اقامواالصلوه و اتوا الزكوه لهم

اجرهم عند ربهم و لا خوف عليهم ولا هم يحزنون

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Նրանք, ովքեր հավատում են և բարի գործ են անում, աղոթքը վառ են պահում  և նվիրատվություն են անում, իրենց վարձքը կստանան Աստծուց: Նրանք չպետք է սարսափեն ապագայից և անհանգստանան անցյալի համար>:

Այս այան խոսում է իսկական  հավատացյալի մասին, ով ունենալով սերտ կապեր մարդկանց հետ, մտածում է նաև նվիրատվության միջոցով Աստծո հետ հաղորդակցվելու մասին: Այսպիսի հավատացյալը կրոնը չի համարում միայն չոր և անհոգի պարտավորություն, այլ մտածում է մշտապես ուրիշներին օգնելու մասին:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 71-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան