Ելք դեպի լույս 76
Ալե իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ իմրան սուրայի 14-17-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 14-րդ այան:
زين للناس حب الشهوات من النساء والبنين و القناطير المقنطره من
الذهب و الفضه و الخيل المسومه والانعم والحرت ذلك متع الحيوه الدنيا
والله عنده حسن الماب
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Հաճույքի սերը կշլացնի մահկանացուներին: Կանայք, տղաները, հարստությունը, շքեղ ձիերը, հոտերը, դաշտերը կարթնացնեն նրանց բուռն փափագները: Բայց սրանք աշխարհիկ կյանքի վայելքներն են: Իսկ բարու վերջը միայն Աստծո մոտ է >:
Աստված մարդուն այս աշխարհում ստեղծեց և նրան տվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ապրելու համար: Մարդը իր սերունդը շարունակելու համար կարիք ունի կողակցի և երեխաների: Նրան անհրաժեշտ են նաև փող և հարստություն, կենդանիներ ու բույսեր: Աստված այս ամենը տվել է մեզ, սակայն պետք է իմանալ, որ այս ամենը անցողիկ են և ոչ մնայուն: Եթե հավատանք Աստծուն և հանդերձյալ կյանքին, աշխարհիկ կյանքը չպետք է մեր գոռոզամտության պատճառ դառնա, որովհետև հանդերձյալ կյանքում դրանցից ոչ մեկը արժեք չունի:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը իր էությամբ սիրում է նյութական հաճույքները: Վտանգավորը այն է, որ այդ հաճույքները մարդուն շլացնում են և նա խաբվում է դրանց:
2. Պետք է օգտվել աշխարհիկ կյանքի հաճույքներից , սակայն չի կարելի կապվել այս կյանքին և կախված լինել դրանից:
3. Պետք է կարողանանք կառավարել մեր ցանկությունները: Իսկ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ համեմատենք այն ինչ կա աշխարհիկ կյանքում , այն ամենի հետ որ հավերժական է հանդերձյալ կյանքում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 15-րդ այան:
قل اونبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنت تجري من تحتها الانهار
خالدين فيها و ازواج مطهره و رضوان من الله و الله بصير بالعباد/
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով մարգարե, մարդկանց ասա.արդյոք ձեզ տեղեկացնեմ այն ինչի մասին, որը լավագույնն է: Բարեպաշտներն իրենց Աստծո կոքին կգտնեն այգիներ , որտեղ ծառերի տակից գետեր են հոսում: Նրանք մշտապես ապրելու են այնտեղ և ունենալու են անարատ կողակիցներ և այս բոլոր բարիքներից առավել` Աստծո գոհունակությունը: և Աստված տեսնում է իր ծառաներին>:
Նախորդ այաների շարունակությամբ, որտեղ խոսվում էր աշխարհիկ կյանքի հաճույքների մասին, այս այայում խոսվում է դրախտի հավերժական բարիքների մասին, որպեսզի մարդը այս երկուսը համեմատելով, չխաբվի աշխարհիկ կյանքի հաճույքներին: Եթե աշխարհում կան այգիներ և գեղեցիկ բնություն, որոնք գրավում են մարդու ուշադրությունը, ապա դրախտում կան դաշտեր, անտառներ, որտեղ ծառերի տակ հոսում են գետեր և ծառերից կախված են տարբեր մրգեր և ուտելիքներ: Դրանից բացի, այս այան խոսում է նաև դրախտի անարատ կողակիցների մասին: Այս պատգամները հանդերձյալ կյանքի նյութական բարիքների մասին են վկայում: Սակայն դրախտայինների ամենամեծ նվերը Աստծո գոհունակությունն է : Եվ սրանից ավելի մեծ նվեր գոյություն չունի:
Այս այայից սովորում ենք.
1. Դրախտային բարիքներին հասնելու համար մարդը պետք է լինի առաքինի և հեռու մնա չարիքից, որովհետև դրախտը միայն անարատների տեղն է:
2. Դրախտային հաճույքները միայն նյութական չեն: Ուստի, այստեղ շատ կարևոր է Աստծո գոհունակությունը:
3. Անարատությունը շատ բարձր արժեք է կանանց համար և Աստված դրախտային կողակիցներին անարատ է բնութագրում:
Ալ Իմրան սուրայի 16 և 17-րդ այաներ.
الذين يقولون ربنا اننا امنا فاغفرلنا ذنوبنا و قناعذاب النار/ الصابرين
والصادقين و القانتين و المنفقين و المستغفرين بالاسحار
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Առաքինիները նրանք են, ովքեր ասում են. տեր մենք հավատացինք քեզ: Մեր մեղքերին թողություն տուր և մեզ ազատիր կրակի պատժից:
Նրանք նույն ճշմարտախոսներն են, ովքեր հետևում են Աստծուն և ապավինում են նրան: Նրանք եղել են համբերատար, ճշմարտախոս, բարեպաշտ, բարերար և աստվածային գութ են հայցում ամեն արշալույսին >:
Նախորդ այաներում առաքինիները ներկայացվում էին որպես դրախտի բնակիչներ : Այս այան խոսում է առաքինիների բարոյականության և նրանց մտածելակերպի մասին, որպեսզի պարզվի, թե ովքեր կարող են մուտք գործել աստվածային դրախտ: Առաջին այան խոսում է այն մասին, թե ինչպես են առաքինիները, հավատացյաները զղջում և մշտապես Աստծուց խնդրում գթալ իրենց: Իսկ առաքինությանը հասնելու միակ ճանապարհը Աստծուն սրտանց հավատալն է: Քանի դեռ մարդը չի հավատացել, որ իր արարքները հսկվում են Աստծո կողմից, չի կարող կառավարել իր խոսքը և գործողությունը: Իսկ առաքինությունը չի նշանակում միայն հեռու լինել մեղքից և լինել անարատ: Առաքինությունը ավելի շուտ նշանակում է լինել զուսպ: Առաքինիները նույնպես կարող են մեղք գործել և սխալվել, ակայն մյուս մարդկանց նկատմամբ նրանց տարբերությունը կայանում է նրանում, որ մեղավորների համար մեղքը դարձել է բնավորության գիծ, իսկ առաքինիները երբեմն սխալ են գործում սայթաքելու հետևանքով: Եվ երբ մեղք են գործում, անմիջապես մտածում են զղջման մասին:
Հաջորդ այան խոսում է առաքինիների հինգ առանձնահատկությունների մասին: Համբերատարությունը հանուն ճշմարտության, դիմադրությունը սատանայական գայթակղությունների նկատմամբ, այս առանձնահատկությունների հիմքն են, իսկ ճշմարտախոսությունը նույնպես առաքինիների առանձնահատկություններից է, որոնք մարդուն պահպանում են ստից ու խաբեությունից: Առաքինիները հետևում են Աստծուն և նրա պատվիրանները կատարում խոնարհաբար: Նրանք ոչ միայն հնազանդվում են արարչին, այլ մտածում են նաև ուրիշների մասին և օգնելով զրկվածներին փորձում են թեթևացնել նրանց հոգսերը: Եվ այս բարի գործերը նրանց գոռոզամիտ չեն դարձնում: Նրանք անընդհատ մտածում են իրենց սխալների մասին և զղջալով, արշալույսին Աստծուց ողորմություն են խնդրում:
Այս այաներից սովորում ենք.
1. Առաքինություն չի նշանակում մեկուսացում: Մարդը պետք է հեռու լինի մեղքից և միևնույն ժամանակ բարի գործ կատարի ու սրտանց նվիրվի հասարակությանը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 76-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան